Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
📊 Հայաստանը՝ ինչպես որ կա. թվերով ու փաստերով․․․

«Գիտահեն երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում այս անգամ հյուրընկալում ենք ՀՌԿԿ–Հայաստանի հետազոտությունների գծով տնօրեն / գործադիր տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Եզեկյանին 👩‍💼

Քննարկելու ենք՝
Ի՞նչ է «Կովկասյան բարոմետր»-ը և ինչո՞ւ է այն կարևոր մեզ համար,
Ի՞նչ պատկեր է այն տալիս հանրային ընկալումների, վստահության, լրատվամիջոցների, տնտեսության, խաղաղության ու պատերազմի վերաբերյալ,
Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել վերջին տարիներին,
Ինչո՞ւ է կարևոր հանրային տրամադրությունները գիտահեն տվյալներով հասկանալը։

Եկե՛ք միասին խորացնենք մեր ընկալումը ժամանակակից Հայաստանի մասին՝ այս անգամ՝ թվերի և փաստերի լեզվով։

📆 Օր՝ 23 հուլիսի 2025
🕰 Ժամ՝ 19:20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվե՛ք այստեղ՝
https://forms.gle/9bExA8ELLgmWktGT6

📌 Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր է։
7
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥 #Նոր_տեսանյութ | #Առողջ_երկիր

💚🍃 Երկար և առողջ ապրելու գաղտնիքները․․․ Մեր հյուրն է բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Վարդան Աբովյանը 👤

Զրուցել ենք այն մասին, թե ինչպես են էկոլոգիան, ժառանգականությունը, առողջ ապրելակերպը և հասանելի բժշկական ծառայությունները ձևավորում մեր առողջության հիմքը։ Վերհանել ենք հիվանդությունների ռիսկային գործոնները և դրանց նվազեցման արդյունավետ ուղիները։ Անդրադարձել՝ կյանքի որակի բարձրացման ուղիներին՝ ընդգծելով, որ առողջ ապրելակերպը երկարատև կենսունակության ամենահզոր գործիքն է 🌱

💡 Այս տեսանյութը տալիս է գործնական խորհուրդներ, որոնք կարող եք սկսել կիրառել հենց այսօր։

🔗 Տեսանյութն ամբողջականությամբ 👇 https://youtu.be/-9OjGnRxmrs?feature=shared

💬 Կիսվե՛ք՝ ձեր կյանքի ո՞ր սովորույթներն են բարելավելավում առողջությունը 🌳

#Բարձունք #Հայոց_երկիր #Առողջ_երկիր #Հանրային_առողջություն
#Bardzunk #health #wellbeing
3👍2
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության գործին նվիրյալներ․․․ Դո՛ւք, որ կրթության ճանապարհը դարձրել եք առաքելություն 🙏

Շնորհավոր #Սեպտեմբերի_1․․․ Ձեր ամենօրյա նվիրումով է, որ մենք շարունակում ենք պահել ու կերտել մեր մտավոր և հոգևոր աշխարհը։ Դուք եք մեր ապագայի ճարտարապետները 🏛️

🎯 Կրթությունը ձևավորում է մտածողություն, մտածողությունը ծնում է որոշումներ, որոշումները դառնում են նպատակ և ուղի, իսկ դրանց արդյունքում ծնվում է մեր իրականությունը ․․․Ահա թե ինչու, այսօր մենք ցանկանում ենք հայացք ուղղել դեպի կրթական ոլորտի համամարդկային, ազգային և պետական որոշակի մարտահրավերների, որոնք անտեսելը, որոնց մասին չխոսելը առնվազն անտրամաբանական է։ Մեր անդրադարձը հիմնականում կլինի կոնկրետ հարցերի, որոնց մեր կրթական շարժումն առերեսվում է իր գործունեության շրջանակում։

Համամարդկային մարտահրավերներ 🌐
1️⃣ Աշխարհն այժմ գտնվում է տեխնոլոգիական թռիչքների ընթացքի մեջ, իսկ ֆորմալ կրթական համակարգը չի հասցնում...

Նյութն ամբողջությամբ 👇
https://www.facebook.com/share/p/1FjmtQEUqv/
8
#Հայոց_երկիր շարքը վերադառնում է․․․ #Կիրթ_երկիր խորագրի ներքո մեր քննարկման կենտրոնում կրկին կրթության հիմնարար հարցերն են։

👤 Մեր հյուրի՝ գրող, մի շարք դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանի հետ զրուցելու ենք հետևյալի շուրջ` «Դպրոցական կրթության ճարտարապետություն․ չափորոշիչներից ստեղծարարություն»։

Միասին կքննարկենք՝
Պետական չափորոշիչներն ու դրանց ազդեցությունը կրթության որակի վրա,
Տարրական դպրոցի դասագրքերի ստեղծման ամբողջ ընթացքը՝ գաղափարից մինչև հաստատում,
Ստեղծարար մտածողությունը որպես կրթության առանցքային բաղադրիչ։

Հանդիպման մանրամասներ․
📆 Օր՝ սեպտեմբերի 10
🕰  Ժամ՝ 19։20
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/SWRAB9wTNM8S6YhG6

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր է։ Սիրով սպասում ենք 🤗

ℹ️ Հ․Գ․Այս շարքի հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
4👍1
🗣 Անկախության ճանապարհն ու ներկայի քննությունը

«Ինքնիշխան ԵՐԿԻՐ» խորագրի ներքո մեր քննարկման կենտրոնում անկախության կերտման ուղին ու մերօրյա մարտահրավերներն են։

👤 Մեր հյուրը քաղաքագետ Մանվել Սանգսյանն է։

Միասին կքննարկենք՝
Ճակատագրական հակասությունները Հայաստանի պետականաշինության գործընթացում
Անցյանի և ներկայի մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավորությունները (1990-2020)
Ի՞նչ քննության է ենթարկվում մեր պետությունն այսօր։

Հանդիպման մանրամասներ․
📆 Օր՝ սեպտեմբերի 13
🕰 Ժամ՝ 18:00
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/SMUZH8govucDynKA7

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր է։ Սիրով սպասում ենք 🤗
3👍3
🔔 «Ի զեն․ և՛ թրով, և՛ գրչով» նախագծի գլխավոր մրցանակը՝ քաղաքացիական զենքը, հանձնվեց Հռիփսիմե Խաչատրյանին, որի «Ոգեզէ(ն)կույց» հետազոտությունը արժանացել էր հանձնաժողովի բարձր գնահատականին։

Հիշեցնենք, որ մրցույթի հաղթող էր ճանաչվել Ռոբերտ Սուքիասյանը։ Սակայն հարգելի պատճառներով նա այս պահին չկարողացավ ընդունել մրցանակը և այն փոխանցեց երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին։

📖 «Ի զեն․ և՛ թրով, և՛ գրչով» նախագծի նպատակը երիտասարդների շրջանում #ՀՊԱՀ գաղափարախոսության տարածումն ու ռազմավարական մտածողության խթանումն է։ Այն մեզ հիշեցնում է, որ հայրենիքի պաշտպանությունը սկսվում է և՛ գաղափարական, և՛ ֆիզիկական պատրաստվածությունից։

🇦🇲 Շնորհավորում ենք Հռիփսիմե Խաչատրյանին ստացած մրցանակի համար և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցների ներդրած ջանքերի համար։

👉 Հետևե՛ք մեր նախաձեռնություններին և միացե՛ք մեզ՝ միասին կերտելու մեր երազանքի հայրենիքը։

#Բարձունք #Ի_զեն #ՀՊԱՀ #Միշտ_դեպի_լույս
7
Սիրելի՛ հայրենակիցներ 🇦🇲

🌍 Վերջին տարիներին #Հայաստանը և ողջ աշխարհը կանգնած են լրջագույն վերաձևումների ու մարտահրավերների առջև։ Այս պայմաններում կարևոր է, որ ողջ հայությունը գիտակցի իր պատասխանատվությունը և յուրաքանչյուրն իր անհատական ու հավաքական ներդրումն ունենա այդ մարտահրավերներին դիմակայելու գործում։

Մեր պետության դիմադրունակությունը սկիզբ է առնում ներսից: Եթե կարողանանք...

Նյութն ամբողջությամբ 👇
https://www.facebook.com/share/p/17AcmxaYWF/
7
📚 Ուսուցիչը փոփոխվող աշխարհում․ մասնագիտական պատրաստվածությունից մինչև արհեստական ինտելեկտ․․․

«Կիրթ երկիր» խորագրի ներքո այս անգամ մեր քննարկման կենտրոնում կրթությանն ու ուսուցիրներին առնչվող առանցքային հարցերն են։

Մեր հյուրը՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է 👤

Միասին կխորանանք հետևյալ հարցերում․
Ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման խնդիրները,
Ինչպիսի՞ ուսուցիչ է պետք այսօրվա երեխաներին,
Ուսուցիչների մոտիվացման և աշխատանքի գնահատման քաղաքականությունը,
Ուսուցիչները և արհեստական ինտելեկտը։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 01 հոկտեմբերի
🕰 Ժամ՝ 19։20
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝ https://forms.gle/SpUkAtWVhKEmiFgAA

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր է։ Սիրով սպասում ենք 🤗

ℹ️ Հ․Գ․
Այս շարքի հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
9👍1
‼️ Հակակոռուպցիոն պայքար. հայացք ներսից...

«Ազնիվ երկիր» խորագրի ներքո մեր քննարկման կենտրոնում կոռուպցիայի դեմ պայքարի արդի հիմնահարցերն են 🙌

🎙 Մեր հյուրը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Գլխավոր քարտուղար, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանն է։

Միասին կխորանանք հետևյալ հարցերում․
Կոռուպցիայի ֆենոմենը,
Հակակոռուպցիոն պայքարի միջազգային փորձը,
Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում. հակակոռուպցիոն կառուցակագեր,
Ձեռքբերումներ և մարտահրավերներ. քաղաքացիական հասարակության դերը.

Հանդիպման մանրամասներ՝
🗓 Օր՝ 08 հոկտեմբերի
Ժամ՝ 19։00
📍Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Գրանցվեք այստեղ 👇
https://forms.gle/jDS6AfckTJ6CqYRX6

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր է։ Սիրով սպասում ենք 💜

Հ․Գ․
🇦🇲 Այս շարքի հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
3
Պարենային անվտանգությունը՝ որպես ազգային անվտանգության բաղադրիչ 🇦🇲

#Զորեղ_երկիր խորագրի ներքո խոսելու ենք մեր ամենօրյա կյանքի, բայց նաև մեր պետական կայունության առանցքային բաղադրիչի՝ պարենային անվտանգության մասին 🎙️

👤 Մեր հյուրը՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն է։

Նրա հետ կխորանանք հետևյալ առանցքային հարցերի շուրջ
Սահմանում և էություն – ի՞նչ է պարենային անվտանգությունը և ի՞նչ տեղ ունի այն ազգային անվտանգության համակարգում։
Ֆիզիկական հասանելիություն․ բացերն ու անելիքները։
Տնտեսական հասանելիություն․ գների կարգավորման մեխանիզմներն ու համակարգի ներդրման խոչընդոտները։
Սննդի որակ և անվտանգություն․ վերահսկողություն՝ դաշտից պատառաքաղ սկզբունքով։
Նախասիրությունների և արժեքների համապատասխանություն – ինչպես ապահովել, որ սնունդը լինի առողջ, անվտանգ և համահունչ մեր մշակութային ու սոցիալական միջավայրին։

Հանդիպման մանրամասներ․
📅 Օր՝ 15 հոկտեմբերի
🕖 Ժամ՝ 19:20
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Գրանցվե՛ք այստեղ 👉 https://forms.gle/PWZYoEGZwbFdQUuf7

Սիրով սպասում ենք 💜
3
Մտածո՞ւմ ես անդամակցել #Բարձունք-ին: Իսկ գիտե՞ս` ինչ է #Բարձունք-ը։ Ինչպե՞ս է այն կրթում, համախմբում ու կայացնում Հայաստանի գաղափարական քարտեզը, որի կրողը, վստահ ենք, նաև դու ես 🇦🇲

Նոյեմբերի 1-ին բացում ենք մեր դռները բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ավելի մոտիկից ճանաչել Բարձունքը՝ իր ծրագրերով, արժեքներով ու թիմով։

Մենք կպատասխանենք բոլոր հարցերին՝ անդամակցության, նախագծերի, կամավորական աշխատանքի ու գաղափարական ուղղությունների մասին։

💬 Իսկ հանդիպման ավարտին սպասում է հաճելի նեթվորքինգ երեկո՝ թեթև միջավայրում։

Հանդիպում ենք․
📅 Նոյեմբերի 1
🕓 Ժամը 16:00
📍 Բարձունք կենտոն՝ Արմեն Տիգրանյան 19

📌 Մասնակցությունը՝ նախնական գրանցմամբ․
https://forms.gle/RRuhGKE6kJsoQUSX9

#Բարձունք #բաց_դռների_օր #լուսավոր_մարդիկ #միշտ_դեպի_լույս
8👍1
🇦🇲 Հետադարձ հայացք՝ հանուն ապագայի․ բնությունը, արդյունաբերությունը և մարդը․․․

Հայաստանը սովետական շրջանում ուներ զարգացած արդյունաբերական համակարգ, որի փլուզման պատճառներն ու հետևանքները մինչ օրս լիովին չենք գիտակցել։

🎙️ Այս քննարկումը հնարավորություն է նորովի դիտարկել անցյալի իրադարձությունները՝ հասկանալու, թե ինչու չենք կարողանում վերականգնել տնտեսական ու բնապահպանական հավասարակշռությունը՝ հանուն ապագայի։

👤 Մեր հյուրը՝ մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանն է, ում հետ կանդրադառնանք 👇

1987թ․ ծնված «Գոյապահպանություն» էկոլոգիական շարժման և «Ղարաբաղյան շարժման» փոխկապակցվածությանը,
արդյունաբերական համակարգի փլուզման պատճառներին ու հետևանքներին,
#Նաիրիտ գործարանի և արդյունաբերական ժառանգության ներկայիս վիճակին,
անցյալի դասերից բխող հնարավոր ուղիներին՝ ապագայի կայուն զարգացման համար։

📅 Օր՝ 29 հոկտեմբերի
🕕 Ժամ՝ 19:20
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

🔗 Գրանցվե՛ք այստեղ․
https://forms.gle/sVY4iEW3nWpRucPcA

Սիրով սպասում ենք 💜
7
🏔 Մեզ_Մասիսն_են_կտակել…

Գաղափարը ծնվեց #Բարձունք համայնքի ներսում՝ բարձունքցիների համար 💜

Ունենալ խորհրդանշական հուդի, որը մեկ ակնթարթում կպատմի մեր հիշողության, պատասխանատվության և հավերժական ընթացքի մասին։

Մեզ Մասիսն են կտակել… իսկ #Մասիսը բոլորինս է 🌄

Ահա թե ինչու, հուդիները հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար

Եթե ուզում ես ունենալ քո օրինակը՝ մինչև նոյեմբերի 15-ը ընտրիր գույնն ու չափը, լրացրու հղումը և կատարիր 10․000 դրամ հանգանակություն․

👉 https://forms.gle/xmfzU3i1R2DkvdQD8

#Բարձունք #Արարատ #Մեզ_Մասիսն_են_կտակել
9