Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
Վերջին ժամանակաշրջանում հանրային կյանքում արձանագրվող մի շարք երևույթներ, մասնավորապես՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարվող ոչ պատշաճ հրապարակային արտահայտությունները, որոնք ուղղված են ազգային և հոգևոր ինստիտուտների ներկայացուցիչների դեմ, ինչպես նաև հասարակական հարթակներում ցուցաբերվող ոչ վայելուչ վարքը, մեզ՝ որպես կրթական և արժեքային դաստիարակության նպատակ հետապնդող կառույց, պարտադրում են հրապարակային արձագանք:

Մեր ամբողջական արձագանքը և դիրքորոշումը՝ «Բարձունք»-ի ֆեյսբուքյան էջում 👇

https://www.facebook.com/share/p/1C9uR17cMg/
6
🎯 Հայաստանը քաղաքակրթական պետություն․․․

«Զորեղ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանին 👤

Միասին կքննարկենք՝
Ազգային և քաղաքակրթական պետությունների բուն տարբերությունները,
Ինչպե՞ս են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան կառուցել իրենց քաղաքակրթական պետականությունը,
Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը դառնալու քաղաքակրթական պետություն,
Ինչպե՞ս կարող է քաղաքակրթական մոտեցումը ազդել մեր աշխարհաքաղաքական դիրքի վրա,
Որո՞նք են Հայոց քաղաքակրթական պետության հիմքերը և զարգացման ուղիները։

Միացի՛ր մեր քննարկմանը առաջիկա չորեքշաբթի։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 11 հունիսի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/hqzYnF2u6cGoGJPq5

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր:

Սիրով սպասում ենք 💜
4👍2
🧠 Ռացիոնալ մտածողություն․ 21-րդ դարի կարևորագույն հմտությունը․․․

«Կիրթ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք «Էլիտ Պլազա» Ա դասի բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն, «Էլիտ Գրուպ» ընկերության փոխտնօրեն Դավիթ Մկոյանին 👤

Միասին կքննարկենք՝
Մտածողության երկու համակարգերի բնութագրերը և դրանց գործառույթները,
Ի՞նչ են կոգնիտիվ աղճատումները և ինչպես են դրանք ազդում մեր ամենօրյա որոշումների վրա,
Ինչպիսի՞ մեթոդներ կարող ենք կիրառել ռացիոնալ մտածողությունը զարգացնելու համար,
Ինչու՞ է ռացիոնալ մտածողությունը դարձել 21-րդ դարի անհրաժեշտ հմտություն և ինչպե՞ս կարող ենք այն օգտագործել անձնական ու մասնագիտական հաջողության համար։

Արի՛ քո մտքի անսահման ներուժը բացահայտելու։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 18 հունիսի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/qdGoRq6Kb26KSzHX8

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր:

Սիրով սպասում ենք 💜
👍32
‼️ #Հայտարարություն ‼️

Համայն հայության հոգևոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Վեհարանում արձանագրված վերջին գործողությունները աննախադեպ են՝ իրենց բնույթով և բացասական ազդեցությամբ։ Մենք դրանք որակում ենք որպես ազգային արժեքների դեմ ուղղված վտանգավոր և դատապարտելի քայլեր, որոնք դուրս են որևէ քաղաքական պայքարի տրամաբանությունից։

Ամբողջական հայտարարությունը 👇
https://www.facebook.com/share/p/1LWD4URdnX/
11👍2
Ուտեստը՝ Հայոց քով... 🥖

«Մշակութային երկիր» խորագրի ներքո «Բարձունք»- ում հյուրընկալում ենք ազգային խոհարարական
արվեստի փորձագետ, բ.գ.թ. Գոհար Մարդյանին՝ միասին բացահայտելու 👇

Հայոց ուտեստի նշխարները և մագիկ հայտնությունները
Հայոց հիմնական սննդանյութերը և կերակրոց շտեմարանները
Հայոց էթնիկ ճաշերի մասին վկայությունները աղբյուրագիտական, ձեռագրագիտական, ազգագրության և
մատենագրության հուշարձաններում:

Արի՛ ճանաչելի ու կենդանի դարձնենք հայկական ազգային ուտելիքի բնապատմական ժառանգությունը:

Մասնակիցներին սպասվում է բանախոսություն` տեսացուցադրությամբ /շնորհանդեսի տեսքով/, հարց ու
պատասխան:

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 9 հուլիսի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/FknUNnBfWD8zYdEs9

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Անհամբեր սպասում ենք 💜
3👍1
Այսօր բարձունքցիները հյուրընկալվել էին Ազատազէնի քաղաքացիական հրաձգարանում 🇦🇲

⚠️ Մինչ հրաձգության մեկնարկը, ազատազէնցիները մանրամասնորեն ներկայացրին անվտանգության կանոնները, զենքից օգտվելու հիմնական սկզբունքներն ու վարվելակերպը։ Հրաձգության ողջ ընթացքը կազմակերպվեց մեծ ուշադրությամբ, պատասխանատվությամբ ու հոգատարությամբ 🎯

Այսպիսի փորձառությունները ոչ միայն հմտություններ են փոխանցու , այլ նաև ձևավորում են կարգապահություն, համբերություն և ինքնավստահություն🤝

Ազատազէնի գործունեությանը կարելի է աջակցել՝ անդամակցելով կառույցին՝ https://azatazen.am/։

Շնորհակալություն կարևոր և պատասխանատու առաքելության համար, որը իրականացնում եք մեծ նվիրումով 💜

#Բարձունք #Միշտ_դեպի_լույս #Ազատազէն
14
📊 Հայաստանը՝ ինչպես որ կա. թվերով ու փաստերով․․․

«Գիտահեն երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում այս անգամ հյուրընկալում ենք ՀՌԿԿ–Հայաստանի հետազոտությունների գծով տնօրեն / գործադիր տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Եզեկյանին 👩‍💼

Քննարկելու ենք՝
Ի՞նչ է «Կովկասյան բարոմետր»-ը և ինչո՞ւ է այն կարևոր մեզ համար,
Ի՞նչ պատկեր է այն տալիս հանրային ընկալումների, վստահության, լրատվամիջոցների, տնտեսության, խաղաղության ու պատերազմի վերաբերյալ,
Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել վերջին տարիներին,
Ինչո՞ւ է կարևոր հանրային տրամադրությունները գիտահեն տվյալներով հասկանալը։

Եկե՛ք միասին խորացնենք մեր ընկալումը ժամանակակից Հայաստանի մասին՝ այս անգամ՝ թվերի և փաստերի լեզվով։

📆 Օր՝ 23 հուլիսի 2025
🕰 Ժամ՝ 19:20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվե՛ք այստեղ՝
https://forms.gle/9bExA8ELLgmWktGT6

📌 Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր է։
7
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥 #Նոր_տեսանյութ | #Առողջ_երկիր

💚🍃 Երկար և առողջ ապրելու գաղտնիքները․․․ Մեր հյուրն է բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Վարդան Աբովյանը 👤

Զրուցել ենք այն մասին, թե ինչպես են էկոլոգիան, ժառանգականությունը, առողջ ապրելակերպը և հասանելի բժշկական ծառայությունները ձևավորում մեր առողջության հիմքը։ Վերհանել ենք հիվանդությունների ռիսկային գործոնները և դրանց նվազեցման արդյունավետ ուղիները։ Անդրադարձել՝ կյանքի որակի բարձրացման ուղիներին՝ ընդգծելով, որ առողջ ապրելակերպը երկարատև կենսունակության ամենահզոր գործիքն է 🌱

💡 Այս տեսանյութը տալիս է գործնական խորհուրդներ, որոնք կարող եք սկսել կիրառել հենց այսօր։

🔗 Տեսանյութն ամբողջականությամբ 👇 https://youtu.be/-9OjGnRxmrs?feature=shared

💬 Կիսվե՛ք՝ ձեր կյանքի ո՞ր սովորույթներն են բարելավելավում առողջությունը 🌳

#Բարձունք #Հայոց_երկիր #Առողջ_երկիր #Հանրային_առողջություն
#Bardzunk #health #wellbeing
3👍2
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության գործին նվիրյալներ․․․ Դո՛ւք, որ կրթության ճանապարհը դարձրել եք առաքելություն 🙏

Շնորհավոր #Սեպտեմբերի_1․․․ Ձեր ամենօրյա նվիրումով է, որ մենք շարունակում ենք պահել ու կերտել մեր մտավոր և հոգևոր աշխարհը։ Դուք եք մեր ապագայի ճարտարապետները 🏛️

🎯 Կրթությունը ձևավորում է մտածողություն, մտածողությունը ծնում է որոշումներ, որոշումները դառնում են նպատակ և ուղի, իսկ դրանց արդյունքում ծնվում է մեր իրականությունը ․․․Ահա թե ինչու, այսօր մենք ցանկանում ենք հայացք ուղղել դեպի կրթական ոլորտի համամարդկային, ազգային և պետական որոշակի մարտահրավերների, որոնք անտեսելը, որոնց մասին չխոսելը առնվազն անտրամաբանական է։ Մեր անդրադարձը հիմնականում կլինի կոնկրետ հարցերի, որոնց մեր կրթական շարժումն առերեսվում է իր գործունեության շրջանակում։

Համամարդկային մարտահրավերներ 🌐
1️⃣ Աշխարհն այժմ գտնվում է տեխնոլոգիական թռիչքների ընթացքի մեջ, իսկ ֆորմալ կրթական համակարգը չի հասցնում...

Նյութն ամբողջությամբ 👇
https://www.facebook.com/share/p/1FjmtQEUqv/
8
#Հայոց_երկիր շարքը վերադառնում է․․․ #Կիրթ_երկիր խորագրի ներքո մեր քննարկման կենտրոնում կրկին կրթության հիմնարար հարցերն են։

👤 Մեր հյուրի՝ գրող, մի շարք դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանի հետ զրուցելու ենք հետևյալի շուրջ` «Դպրոցական կրթության ճարտարապետություն․ չափորոշիչներից ստեղծարարություն»։

Միասին կքննարկենք՝
Պետական չափորոշիչներն ու դրանց ազդեցությունը կրթության որակի վրա,
Տարրական դպրոցի դասագրքերի ստեղծման ամբողջ ընթացքը՝ գաղափարից մինչև հաստատում,
Ստեղծարար մտածողությունը որպես կրթության առանցքային բաղադրիչ։

Հանդիպման մանրամասներ․
📆 Օր՝ սեպտեմբերի 10
🕰  Ժամ՝ 19։20
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/SWRAB9wTNM8S6YhG6

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր է։ Սիրով սպասում ենք 🤗

ℹ️ Հ․Գ․Այս շարքի հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
4👍1
🗣 Անկախության ճանապարհն ու ներկայի քննությունը

«Ինքնիշխան ԵՐԿԻՐ» խորագրի ներքո մեր քննարկման կենտրոնում անկախության կերտման ուղին ու մերօրյա մարտահրավերներն են։

👤 Մեր հյուրը քաղաքագետ Մանվել Սանգսյանն է։

Միասին կքննարկենք՝
Ճակատագրական հակասությունները Հայաստանի պետականաշինության գործընթացում
Անցյանի և ներկայի մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավորությունները (1990-2020)
Ի՞նչ քննության է ենթարկվում մեր պետությունն այսօր։

Հանդիպման մանրամասներ․
📆 Օր՝ սեպտեմբերի 13
🕰 Ժամ՝ 18:00
📍 Վայրը՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/SMUZH8govucDynKA7

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր է։ Սիրով սպասում ենք 🤗
3👍3
🔔 «Ի զեն․ և՛ թրով, և՛ գրչով» նախագծի գլխավոր մրցանակը՝ քաղաքացիական զենքը, հանձնվեց Հռիփսիմե Խաչատրյանին, որի «Ոգեզէ(ն)կույց» հետազոտությունը արժանացել էր հանձնաժողովի բարձր գնահատականին։

Հիշեցնենք, որ մրցույթի հաղթող էր ճանաչվել Ռոբերտ Սուքիասյանը։ Սակայն հարգելի պատճառներով նա այս պահին չկարողացավ ընդունել մրցանակը և այն փոխանցեց երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին։

📖 «Ի զեն․ և՛ թրով, և՛ գրչով» նախագծի նպատակը երիտասարդների շրջանում #ՀՊԱՀ գաղափարախոսության տարածումն ու ռազմավարական մտածողության խթանումն է։ Այն մեզ հիշեցնում է, որ հայրենիքի պաշտպանությունը սկսվում է և՛ գաղափարական, և՛ ֆիզիկական պատրաստվածությունից։

🇦🇲 Շնորհավորում ենք Հռիփսիմե Խաչատրյանին ստացած մրցանակի համար և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցների ներդրած ջանքերի համար։

👉 Հետևե՛ք մեր նախաձեռնություններին և միացե՛ք մեզ՝ միասին կերտելու մեր երազանքի հայրենիքը։

#Բարձունք #Ի_զեն #ՀՊԱՀ #Միշտ_դեպի_լույս
7
Սիրելի՛ հայրենակիցներ 🇦🇲

🌍 Վերջին տարիներին #Հայաստանը և ողջ աշխարհը կանգնած են լրջագույն վերաձևումների ու մարտահրավերների առջև։ Այս պայմաններում կարևոր է, որ ողջ հայությունը գիտակցի իր պատասխանատվությունը և յուրաքանչյուրն իր անհատական ու հավաքական ներդրումն ունենա այդ մարտահրավերներին դիմակայելու գործում։

Մեր պետության դիմադրունակությունը սկիզբ է առնում ներսից: Եթե կարողանանք...

Նյութն ամբողջությամբ 👇
https://www.facebook.com/share/p/17AcmxaYWF/
7