Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
ՀՐԱՎԵՐ | «Ի ԶԵՆ․ Ե՛Վ ԹՐՈՎ, Ե՛Վ ԳՐՉՈՎ» ՆԱԽԱԳԻԾ

🎯«Բարձունք» կրթական շարժումը ներկայացնում է «Ի զեն. և՛ թրով, և՛ գրչով» նախագիծը, որի նպատակը Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի գաղափարախոսության տարածումն է․

👨‍💻 17-23 տարեկան մասնակիցները երկու ամիս շարունակ ուսումնասիրել են ՀՊԱՀ-ի էությունն ու գաղափարախոսությունը, իրականացրել հետազոտություններ՝ պատասխանելով հետևյալ հիմնական հարցերին․

🔍 ՀՊԱՀ առաջացման դրդապատճառներն ու հիմքերը. այլ երկրների փորձի համեմատություն
🔍 Հայաստանում ՀՊԱՀ-ի այլընտրանքների դիտարկում
🔍 ՀՊԱՀ-ի ընտրված հենասյան կառուցման ուղիները Հայաստանում
🔍 Պետական համակարգում առկա նախադրյալները և խոչընդոտները

📅 Հրավիրում ենք մայիսի 4-ին, ժամը 15:00-ին «Բարձունք» կենտրոնում ներկա գտնվելու նախագծի ամփոփիչ փուլին, որտեղ մեր մասնակիցները կներկայացնեն իրենց հետազոտական աշխատանքները:

🏆 Մրցույթի հաղթողը կպարգևատրվի քաղաքացիական զենքով՝ ի նշան այն բանի, որ հայրենիքի պաշտպանությունն սկսվում է յուրաքանչյուրի գաղափարական և ֆիզիկական պատրաստվածությունից:
8
🧪 Ժողովրդագրություն․ 5 միլիոնի առեղծվածը

«Զորեղ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Տիգրան Ջրբաշյանին՝ «Ամերիա» ՓԲԸ գործընկեր, Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն 👤

Հանդիպան թիրախում Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներն են.

Միասին կքննարկենք հետևյալ հարցերը՝
Ինչո՞ւ է ծնելիության նվազումն անխուսափելի ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում և աշխարհում,
Ինչպե՞ս օգնել նորածին երեխային բարձրացնել իր ընտանիքի բարեկեցությունը:
Ինչպե՞ս օգնել բնակչությանը «չմահանալ»:
Ինչո՞ւ է վաղ թոշակի անցնելը վնասում երեխաների և երիտասարդների զարգացմանը և ի՞նչ այլընտրանքներ կան արժանապատիվ ծերության համար:
Ինչո՞ւ հայրենադարձությունը չի փրկի ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակը, և ո՞վ է լինելու իրական «միգրանտ փրկիչը»:

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 07 մայիսի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19

Գրանցում 👇
https://forms.gle/v9fzyXgPvJUqpri38

Սիրով սպասում ենք 💜
3
🛡 Արտակարգ իրավիճակների դիմակայման արվեստը

«Զորեղ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք ՀՀ Փրկարարական ծառայության գեներալ-մայոր, ռազմագիտության դոցենտ Համլետ Մաթևոսյանին 👤 Զրուցելու ենք քաղաքացիական և բնակչության պաշտպանությանն առնչվող խիստ արդիական ու կենսական հարցերից, այդ թվում.

Արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի առանձնահատկություններն ու մարտահրավերները Հայաստանում։
Ի՞նչ է քաղաքացիական պաշտպանությունը և ինչո՞ւ է այն կենսական յուրաքանչյուր ինքնիշխան երկրի համար։
Ինչպե՞ս բարձրացնել հանրության պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներին։
Անվտանգության մշակույթի ձևավորումը՝ որպես երկրի կայուն զարգացման հիմնասյուն։

Միացի՛ր և ստացի՛ր կենսական գիտելիք, որը կարող է վճռորոշ լինել վտանգի պահին։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 14 մայիսի 2025
🕖 Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Ապահովի՛ր քո տեղը հանդիպմանը՝ գրանցվելով այստեղ․
https://forms.gle/4mVFHeNpJmLPXMgT6

Մասնակցությունն անվճար է, սակայն գրանցումը՝ անհրաժեշտ:
3
🏡 Հայկական ընտանիքը՝ գլոբալ հիմնախնդիրների առջև...

«Առողջ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Տեր Մարկոս քահանա Մանգասարյանին ՝ զրուցելու հայ ընտանիքների ժամանակակից հիմնախնդիրներից ու լուծումներից։

Միասին կքննարկենք՝
Հայկական ընտանիքի պատմական դիտանկյունն ու ժամանակակից պատկերը,
Ժամանակակից հիմնախնդիրները՝ ամուսնալուծություն, ծնողական խնամքի բացակայություն, թվային կախվածություն, էմոցիոնալ կապի խզում, աշխանքային գերծանրաբեռնվածություն, միջսերնդային կոնֆլիկտներ, սեռական խնդիրներ․․․,
Պատերազմի և տեղահանությունների ազդեցությունը ընտանիքների վրա,
Քրիստոնեական արժեհամակարգի առաջարկած լուծումները:

Եկե՛ք միասին բացահայտենք առողջ ընտանիքի դերը առողջ պետության ու հասարակության կերտման ճանապարհին:

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 21 մայիսի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/LLygdoiyRU8LHr1M6

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Բաց մի՛ թողեք այս կարևոր քննարկումը 💜
3👍1
Անկախություն` երեկ, այսօր և վաղը․․․

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ին, «Զորեղ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին 👤

Միասին կքննարկենք՝
Անկախության բեկումնային պահը. Առաջին հանրապետության ծնունդը,
Հայրենատիրություն և պատասխանատվություն. անկախության կայացման դժվարին ուղին,
Ինքնիշխան Հայաստանի ժամանակակից մարտահրավերներն ու հնարավորությունները,
Ժողովրդի ինքնորոշման իրավունքը. պատմական փորձառությունից դեպի արդի լուծումներ,
Վստահությունը որպես ազգային միասնության հիմնաքար. երեկ և այսօր,
Հայաստանի և հայության մասնատվածության պատմական հետեւանքները և դրանց ազդեցությունն ինքնիշխանության վրա։

Եկեք միասին հասկանանք՝ ինչպե՞ս կարող ենք պատմության դասերը վերածել Հայոց երկրի կայացման հիմքի։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 28 մայիսի 2025
🕰 Ժամ՝ 16:00
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/9oqyDQybCcEg7Yvk8

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜
5
🚀 Հայաստանի քաղաքակրթական նպատակը

«Գիտահեն երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք տեսաբան ֆիզիկոս/ինժեներ Մհեր Մեհրաբյանին, ով «Հայկական աերոտիեզերական գործակալության» հիմնադիր-տնօրենն է, «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր/տնօրենը 🛰️

Միասին կքննարկենք՝
Հայաստանին անհրաժեշտ ազգային ծրագրին և ազգային գաղափարախոսությանն առնչվող հարցեր,
Հայաստանի գերհզոր պետություն դառնալու հեռանկարները,
Հայաստանի՝ աերոտիեզերական գերտերություն դառնալու այլընտրանք չունենալը,
Տիեզերական Հայաստանի տեսլականը, հիմնական խնդիրներն ու կիրառելի լուծումները:

Եկեք համատեղ խորհենք ու կերտենք մեր երկրի ապագան գտնելով ճանապարհը դեպի տիեզերական Հայաստան:

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 4 հունիսի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/3x81hjUFhJJW3GFn9

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜
5👍2
Վերջին ժամանակաշրջանում հանրային կյանքում արձանագրվող մի շարք երևույթներ, մասնավորապես՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարվող ոչ պատշաճ հրապարակային արտահայտությունները, որոնք ուղղված են ազգային և հոգևոր ինստիտուտների ներկայացուցիչների դեմ, ինչպես նաև հասարակական հարթակներում ցուցաբերվող ոչ վայելուչ վարքը, մեզ՝ որպես կրթական և արժեքային դաստիարակության նպատակ հետապնդող կառույց, պարտադրում են հրապարակային արձագանք:

Մեր ամբողջական արձագանքը և դիրքորոշումը՝ «Բարձունք»-ի ֆեյսբուքյան էջում 👇

https://www.facebook.com/share/p/1C9uR17cMg/
6
🎯 Հայաստանը քաղաքակրթական պետություն․․․

«Զորեղ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանին 👤

Միասին կքննարկենք՝
Ազգային և քաղաքակրթական պետությունների բուն տարբերությունները,
Ինչպե՞ս են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան կառուցել իրենց քաղաքակրթական պետականությունը,
Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը դառնալու քաղաքակրթական պետություն,
Ինչպե՞ս կարող է քաղաքակրթական մոտեցումը ազդել մեր աշխարհաքաղաքական դիրքի վրա,
Որո՞նք են Հայոց քաղաքակրթական պետության հիմքերը և զարգացման ուղիները։

Միացի՛ր մեր քննարկմանը առաջիկա չորեքշաբթի։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 11 հունիսի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/hqzYnF2u6cGoGJPq5

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր:

Սիրով սպասում ենք 💜
4👍2
🧠 Ռացիոնալ մտածողություն․ 21-րդ դարի կարևորագույն հմտությունը․․․

«Կիրթ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք «Էլիտ Պլազա» Ա դասի բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն, «Էլիտ Գրուպ» ընկերության փոխտնօրեն Դավիթ Մկոյանին 👤

Միասին կքննարկենք՝
Մտածողության երկու համակարգերի բնութագրերը և դրանց գործառույթները,
Ի՞նչ են կոգնիտիվ աղճատումները և ինչպես են դրանք ազդում մեր ամենօրյա որոշումների վրա,
Ինչպիսի՞ մեթոդներ կարող ենք կիրառել ռացիոնալ մտածողությունը զարգացնելու համար,
Ինչու՞ է ռացիոնալ մտածողությունը դարձել 21-րդ դարի անհրաժեշտ հմտություն և ինչպե՞ս կարող ենք այն օգտագործել անձնական ու մասնագիտական հաջողության համար։

Արի՛ քո մտքի անսահման ներուժը բացահայտելու։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 18 հունիսի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/qdGoRq6Kb26KSzHX8

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր:

Սիրով սպասում ենք 💜
👍32
‼️ #Հայտարարություն ‼️

Համայն հայության հոգևոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Վեհարանում արձանագրված վերջին գործողությունները աննախադեպ են՝ իրենց բնույթով և բացասական ազդեցությամբ։ Մենք դրանք որակում ենք որպես ազգային արժեքների դեմ ուղղված վտանգավոր և դատապարտելի քայլեր, որոնք դուրս են որևէ քաղաքական պայքարի տրամաբանությունից։

Ամբողջական հայտարարությունը 👇
https://www.facebook.com/share/p/1LWD4URdnX/
11👍2
Ուտեստը՝ Հայոց քով... 🥖

«Մշակութային երկիր» խորագրի ներքո «Բարձունք»- ում հյուրընկալում ենք ազգային խոհարարական
արվեստի փորձագետ, բ.գ.թ. Գոհար Մարդյանին՝ միասին բացահայտելու 👇

Հայոց ուտեստի նշխարները և մագիկ հայտնությունները
Հայոց հիմնական սննդանյութերը և կերակրոց շտեմարանները
Հայոց էթնիկ ճաշերի մասին վկայությունները աղբյուրագիտական, ձեռագրագիտական, ազգագրության և
մատենագրության հուշարձաններում:

Արի՛ ճանաչելի ու կենդանի դարձնենք հայկական ազգային ուտելիքի բնապատմական ժառանգությունը:

Մասնակիցներին սպասվում է բանախոսություն` տեսացուցադրությամբ /շնորհանդեսի տեսքով/, հարց ու
պատասխան:

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 9 հուլիսի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/FknUNnBfWD8zYdEs9

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Անհամբեր սպասում ենք 💜
3👍1
Այսօր բարձունքցիները հյուրընկալվել էին Ազատազէնի քաղաքացիական հրաձգարանում 🇦🇲

⚠️ Մինչ հրաձգության մեկնարկը, ազատազէնցիները մանրամասնորեն ներկայացրին անվտանգության կանոնները, զենքից օգտվելու հիմնական սկզբունքներն ու վարվելակերպը։ Հրաձգության ողջ ընթացքը կազմակերպվեց մեծ ուշադրությամբ, պատասխանատվությամբ ու հոգատարությամբ 🎯

Այսպիսի փորձառությունները ոչ միայն հմտություններ են փոխանցու , այլ նաև ձևավորում են կարգապահություն, համբերություն և ինքնավստահություն🤝

Ազատազէնի գործունեությանը կարելի է աջակցել՝ անդամակցելով կառույցին՝ https://azatazen.am/։

Շնորհակալություն կարևոր և պատասխանատու առաքելության համար, որը իրականացնում եք մեծ նվիրումով 💜

#Բարձունք #Միշտ_դեպի_լույս #Ազատազէն
14
📊 Հայաստանը՝ ինչպես որ կա. թվերով ու փաստերով․․․

«Գիտահեն երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում այս անգամ հյուրընկալում ենք ՀՌԿԿ–Հայաստանի հետազոտությունների գծով տնօրեն / գործադիր տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Եզեկյանին 👩‍💼

Քննարկելու ենք՝
Ի՞նչ է «Կովկասյան բարոմետր»-ը և ինչո՞ւ է այն կարևոր մեզ համար,
Ի՞նչ պատկեր է այն տալիս հանրային ընկալումների, վստահության, լրատվամիջոցների, տնտեսության, խաղաղության ու պատերազմի վերաբերյալ,
Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել վերջին տարիներին,
Ինչո՞ւ է կարևոր հանրային տրամադրությունները գիտահեն տվյալներով հասկանալը։

Եկե՛ք միասին խորացնենք մեր ընկալումը ժամանակակից Հայաստանի մասին՝ այս անգամ՝ թվերի և փաստերի լեզվով։

📆 Օր՝ 23 հուլիսի 2025
🕰 Ժամ՝ 19:20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվե՛ք այստեղ՝
https://forms.gle/9bExA8ELLgmWktGT6

📌 Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր է։
7
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥 #Նոր_տեսանյութ | #Առողջ_երկիր

💚🍃 Երկար և առողջ ապրելու գաղտնիքները․․․ Մեր հյուրն է բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Վարդան Աբովյանը 👤

Զրուցել ենք այն մասին, թե ինչպես են էկոլոգիան, ժառանգականությունը, առողջ ապրելակերպը և հասանելի բժշկական ծառայությունները ձևավորում մեր առողջության հիմքը։ Վերհանել ենք հիվանդությունների ռիսկային գործոնները և դրանց նվազեցման արդյունավետ ուղիները։ Անդրադարձել՝ կյանքի որակի բարձրացման ուղիներին՝ ընդգծելով, որ առողջ ապրելակերպը երկարատև կենսունակության ամենահզոր գործիքն է 🌱

💡 Այս տեսանյութը տալիս է գործնական խորհուրդներ, որոնք կարող եք սկսել կիրառել հենց այսօր։

🔗 Տեսանյութն ամբողջականությամբ 👇 https://youtu.be/-9OjGnRxmrs?feature=shared

💬 Կիսվե՛ք՝ ձեր կյանքի ո՞ր սովորույթներն են բարելավելավում առողջությունը 🌳

#Բարձունք #Հայոց_երկիր #Առողջ_երկիր #Հանրային_առողջություն
#Bardzunk #health #wellbeing
3👍2