Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
🌟 ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆՔ ‼️ 10 ՆՈՐ ԴՊՐՈՑ ՄԻԱՆՈՒՄ Է «ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ» ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ուրախ ենք հայտարարել, որ նախորդ տարեվերջին իրականացված մրցույթի արդյունքում «Դեպի բարձունք» կրթական ակումբները տարածվում են ևս 10 դպրոցներում՝ ընդգրկելով Հայաստանի 8 մարզ։

Այսպիսով Դեպի բարձունք ակումբները կգործեն 16 դպրոցներում։

🎯 Սիրելի՛ դպրոցականներ, պատրաստվեք սկսել մեծ ճամփորդություն։ Մեր ակումբներում սպասվում են՝

🚀 Անձնային աճի հետաքրքիր նախագծեր
🤝 Դպրոց-համայնք-պետություն կապի ամրապնդում
🌿 Մարդ-բնություն ներդաշնակ հարաբերությունների ձևավորում
🎯 Ժամանակակից աշխատաշուկայում կողմնորոշում

Շնորհավորում ենք մեր նոր անդամներին՝
Շահումյանի միջնակարգ դպրոց, Լոռի
Ծովագյուղի միջնակարգ դպրոց, Գեղարքունիք
Մաստարայի միջնակարգ դպրոց, Արագածոտն
Նորավանի միջնակարգ դպրոց, Արմավիր
Արամուսի միջնակարգ դպրոց, Կոտայք
Մասիսի միջնակարգ դպրոց, Արարատ
Նոր կյանքի միջնակարգ դպրոց, Շիրակ
Գյումրու տնտեսագիտական վարժարան, Շիրակ
հ.168 հիմնական դպրոց, Երևան
Գետարգելի հիմնական դպրոց, Կոտայք

Կրթվե՛նք, զորանա՛նք, բարձրանա՛նք միասին 🌞
10
🎵 Երաժշտության աշխարհը՝ ֆիզիկայից մինչև հայկական ավանդույթներ․․․

«Մշակութային երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք փայտափողային գործիքների վարպետ Նորայր Քարտաշյանին 👤

Միասին կքննարկենք՝
Ձայնը որպես ֆիզիկական երևույթ
Երաժշտությունը որպես հասարակական երևույթ
Երաժշտական գործիքների ընտանիքները և նրանց ծագումը
Հայկական ավանդական նվագարաններն ու դրանց յուրահատկությունները

Արի՛ ավելին իմանալու և հարցերիդ պատասխանները գտնելու։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 29 հունվարի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/2iX3csFggw2cyc1A8

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
4
🧵 Հայոց տարազի գաղտնիքները. ավանդույթից մինչև արդիականություն․․․

«Մշակութային երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանին 👤

Միասին կբացահայտենք՝
📌 Հայոց տարազի պատմությունն ու զարգացման ուղին,
📌Տարազի խորհրդանշական լեզուն՝ գույներից մինչև զարդանախշեր,
📌 Տարբեր տարածաշրջանների հայկական տարազների յուրահատկությունները,
📌 Հայկական տարազի արդիականացման ուղիները։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 05 փետրվարի 2024
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/wpxNRg67JxUe9KzMA

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 🤗

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
1👍1
📖 Փետրվարի 5-ը հայ հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանի ծննդյան օրն է։

🎓 Բեռլինի և Պրահայի համալսարաններում կրթված, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ասատրյանը մեր ժողովրդի ինքնաճանաչման ուղու նշանավոր ջահակիրներից է։ Նրա գրիչը ծառայեց ազգային արժանապատվության պաշտպանությանը՝ «Խռովք»-ից մինչև «Ռազմիկ», «Ցեղ և հայրենիք»։

💡 Նա Նժդեհի հետ դարձավ Ցեղակրոնության և Տարոնական շարժման առաջամարտիկը։ Նրա գրիչը կերտեց ազգային վերածննդի նոր ուղին։

📚 Ասատրյանի մտածումները հայկական ճգնաժամի, հեղափոխության և մայիսյան հանրապետության մասին այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը։ Նրա յուրաքանչյուր գիրք, հոդված և խոհ արձագանքում են մեր ներկա մարտահրավերներին։

#Մեծերը
#Հայկ_Ասատրյան_125
👍61
📚 Գրողն ու ընթերցողը 21-րդ դարում. ո՞վ ում է փնտրում

«Մշակութային երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք գրող-հրապարակախոս, ՀԳՄ արձակի բաժնի ղեկավար Ալիս Հովհաննիսյանին 👤

Միասին կքննարկենք՝
Ինչպե՞ս է փոխվել գրող-ընթերցող հարաբերությունը սովետական տարիներից մինչ մեր օրերը,
Ի՞նչ ճանապարհ է անցել հայ գրականությունը անկախության տարիներին,
Որո՞նք են մեր օրերի գրական միջավայրի առանձնահատկությունները,
Ինչպե՞ս վերականգնել ընթերցանության մշակույթը թվային դարաշրջանում։

Արի՛ քննարկելու գրականության անցյալը, ներկան և ապագան։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 19 փետրվարի 2025
🕰️ Ժամ՝ 19։20

📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/LgjJfYrtisv2Mfuf6

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 🤗

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
3👍2
📖 Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։

🎓 Լոռեցի մտավորականը դարձավ մեր ժողովրդական հոգու ամենախոր արտահայտողը։ Նրա խոսքը՝ պարզ ու խորիմաստ, մեր կենսափիլիսոփայության հիմքն է, մեր մանկության ուղեկիցն ու հասուն կյանքի խորհրդատուն։

💫 Թումանյանի հեքիաթներն ու պոեմները, բալլադներն ու բանաստեղծությունները հավերժական իմաստության գանձարան են։ Թումանյանի հերոսները մենք ենք՝ մեր սիրով ու տառապանքով, սխալներով ու սխրանքներով, հավատով ու երազանքներով։

📚 Թումանյանը ամենուր է, նա մեզ հետ է, մեզ ոգեշնչողն ու գործի մղողն է։ Եվ ինչպես ինքն է ասում․

«...ակներև է, որ միջոցն էլ կա, էն էլ, թե կուզեք՝ առատ-առատ: Հարկավոր է միայն գործի կարևրորության գիտակցությունն ու բարի կամքը»։

#Մեծերը
#Թումանյան_156
8👍1
ℹ️ Իսկ դու ծանո՞թ ես Հայքի Շառավիղներ-ին։

#Բարձունք-ի կրթական այս նախագիծը նախատեսված է քեզ համար, եթե դու․

🔹16-25 տարեկան երիտասարդ ես
🔹ցանկանում ես ուսումնասիրել քո պատմությունն ու արմատները
🔹դառնալ ազգային մշակույթի կրող ու փոխանցող։

Մասնակցելով ծրագրին դու՝
🔹 խորությամբ ուսումնասիրում ես քո պատմությունն ու արմատները
🔹 ձևավորում ես քաղաքական միտք ու քաղաքացիական գիտակցություն
🔹 տիրապետում ես քո իրավունքներին
🔹 հանդիսանում ես ազգային արժեհամակարգով ակտիվ համայնքի անդամ

Այս պահին հայտերը բաց են հայկական արմատներ ունեցող մեր բոլոր հայրենակիցների համար։

Լրացրո՛ւ հայտը, տե՛ր եղիր քո արմատներին.

🔗 forms.gle/e5TzPGoCtgYYZ3EU8

#Հայքի_շառավիղներ-ի մասին ավելին իմանալու համար հետևի՛ր մեզ՝
📸 Instagram: @hayqi.sharavighner
👥 Facebook: https://www.facebook.com/hayqi.sharavighner
📨Telegram: @hayqisharavighner

📲Այլ մանրամասների համար՝ 055773524, 093048747
3👍3
🏛️ Քաղաքային մշակույթ. ի՞նչ են պատմում հայկական քաղաքները

«Մշակութային երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք հայ երգիծանկարիչ, բեմադրիչ Սուքիաս Թորոսյանին👤

Միասին կքննարկենք՝
Ինչպե՞ս են բակերն ու թաղամասերը ձևավորել քաղաքային կյանքի յուրահատուկ մթնոլորտը։
Ի՞նչ դեր են խաղացել արհեստագործական տարբեր ուղղությունները քաղաքային կյանքի զարգացման մեջ։
Ինչպե՞ս են շուկաներն ու տոնավաճառները դառնում մշակութային կենտրոններ։
Ո՞րն է եղել կրթօջախների դերը քաղաքային մշակույթի ձևավորման գործում։
Ինչպե՞ս է եկեղեցին ազդում քաղաքային տարածքի կազմակերպման վրա։

Արի՛ բացահայտելու հայկական քաղաքների պատմությունները։

📆 Օր՝ 26 փետրվարի 2024
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/keCwEWjjTKbkwXGa7

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
3
🌊 Ջուրը՝ որպես ռազմավարական ռեսուրս. Հայաստանի ջրային ռեսուրսների արդի վիճակը

«Կանաչ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի փորձագետ Սուրեն Նազարյանին 👤

Միասին կքննարկենք՝
ՀՀ ջրային ռեսուրսների առկա վիճակը և կառավարման համակարգը,
Ջրի պահանջարկը տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, բնակչություն,
Կլիմայական փոփոխությունների ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա,
Ջրային տնտեսության հիմնական մարտահրավերները և հնարավոր լուծումները,
Նոր տեխնոլոգիաների կիրառումը ջրային կառավարման ոլորտում,
Ջրային անվտանգության ապահովման առաջիկա քայլերը:

Արի՛ հարցերիդ պատասխանները գտնելու։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 05 մարտի 2025
🕰 Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/LxbUno81bYabCWoa7

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
2
Սիրելի՛ հայրենակիցներ,

«Բարձունք» կրթական շարժումը կտրականապես մերժում է վերջին շրջանում պաշտոնական շրջանակներից առաջադրվող «Իրական Հայաստանի» 14 կետերից կազմված կեղծ գաղափարախոսությունը և սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս մերժումը բխում է մեր խորին համոզմունքից, որ առաջարկվող գաղափարախոսությունը և փոփոխությունները վտանգում են հայ ժողովրդի ինքնիշխանությունը, պետականությունը և դարերով ձևավորված արժեհամակարգը՝ ստիպելով հրաժարվել պատմական իրավունքներից, թուլացնելով ժողովրդի դիմադրողականությունն ու նսեմացնելով ազգային արժանապատվությունը։

Մենք գտնում ենք, որ գաղափարական և սահմանադրական ցանկացած փոփոխություն կարող է առաջարկվել միայն խիստ պրոֆեսիոնալ և հանրային լեգիտիմություն վայելող թիմի կողմից։ Ներկայիս իշխանության ցածր վարկանիշը...

Հայտարարությունն ամբողջությամբ👇
https://www.facebook.com/share/p/15wGMQsWWW/
7👍2
Պատրա՞ստ եք նոր բարձունքների: Արահետ 2025-ը կանչում է 🔥
Հունիսի 21-22-ը նշեք ձեր օրացույցներում՝ Արահետ լեռնարշավային առաջնությունը վերադառնում է՝ ավելի մեծ, ավելի հզոր և առաջին անգամ երկու կատեգորիայով՝ պրոֆեսիոնալ և սիրողական թիմերի համար 🏆

Մանրամասների և գրանցվելու համար👇

https://www.facebook.com/share/14tzTnBSeB/
6👍1
Մեր հայրենակիցներին անպաշտպան թողնելը ոտնձգություն է մեր ազգային արժեքների և մտածողության նկատմամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հետազոտությունները հաստատում են՝ հայ քաղաքացիների մեծ մասը մտահոգ է, որ Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրում Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցների՝ Արցախի ղեկավարների վերադարձի համար։ «Բարձունք»-ը խորապես համոզված է, որ մեր հայրենակիցների պաշտպանությունը չպետք է լինի զուտ քաղաքական հարց, այլ արժանապատվության և հայրենատիրության դրսևորում։

Հայտարարությունն ամբողջությամբ 👇
https://www.facebook.com/share/p/15rd3vNLpA/
👍6
🌿 Առողջ հանրություն՝ առողջ միջավայրում. ինչպե՞ս են բնակլիմայական պայմաններն ազդում առողջության վրա

«Առողջ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք բ.գ.թ., Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանին 👤

Միասին կքննարկենք՝
Բնակլիմայական պայմանների և հանրային առողջության փոխկապակցվածությունը,
Ինչպե՞ս են կլիմայական փոփոխություններն ազդում Հայաստանի բնակչության առողջական վիճակի վրա,
Ի՞նչ նոր մարտահրավերներ են առաջացել վերջին տարիներին և ինչպիսի՞ լուծումներ են անհրաժեշտ,
Համայնքային և պետական մակարդակներում ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել առողջ միջավայր ապահովելու համար։

Արի՛ հարցերիդ պատասխանները գտնելու։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 19 մարտի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/fUth6mbxNHwZgFe18

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի:
4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Բարձունք» կրթական շարժման հայտարարությունը
Ամուլսարում հանքաարդյունաբերության վերաբերյալ

Ավելին 👇
https://www.facebook.com/share/v/1AVaXHX5fi/
👍51
🌍 Շրջանաձև տնտեսություն․ զրո թափոն

«Կանաչ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Սրբուհի Ղազարյանին, ով ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի Ազգային օրենսդրության ավագ փորձագետ է 👤

Միասին կքննարկենք՝
Գծային տնտեսությունից անցում շրջանաձև տնտեսության,
Թափոնների կառավարումը և գլոբալ տաքացումը,
Շրջանաձև տնտեսության պայմաններում թափոնների կառավարման 10 աստիճան ստորակարգությունը,
Հայաստանում թափոնների կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները։
Արի՛ հարցերիդ պատասխանները գտնելու։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 26 մարտի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/AfYSngMPv64KbjDQA

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
👍43
🌿 Ծնողավարությունն այսօր․․․

«Առողջ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Աննա Վելիցյանին՝ «Ծնողի դպրոց»-ի հիմնադիր և տնօրեն, «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնի հիմնադիր, «Deep Parenting» փոդքաստի հեղինակ և վարող 👤

Միասին կքննարկենք՝
Ծայրահեղությունների դար․ կա՛մ ծեծ, կա՛մ ամենաթողություն
Թվային իրականություն․ մենք ծնողների առաջին սերունդն ենք, որ բախվել ենք գաջեթների մեջ երեխա մեծացնելու մարտահրավերին
Երեխայի կուլտ․ չձուլվել, այլ «վայելել շոուն»
Արարի՞չ, թե՞ հովիվ․ արդյո՞ք մեր ձեռքերում է կերտել «մեր ուզած երեխային»
Երջանիկ երեխա մեծացնելու պարզագույն բանաձևը
Մենք տանել չենք կարողանում լսել երեխային․ ի՞նչ ասել է՝ «ակտիվ լսողություն»

Արի՛ հարցերիդ պատասխանները գտնելու։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 2 ապրիլի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/Zv7ZadMBvfDtYuRy8

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜
6👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥 #Նոր_տեսանյութ | #Կանաչ_երկիր

🗣 Երբ խոսում ենք ազգային անվտանգության մասին, հազվադեպ ենք մտածում ջրի կարևորության մասին: Սակայն, արդեն իսկ ակնհայտ է՝ «կապույտ ոսկին» դառնում է 21-րդ դարի ամենաթանկ ռեսուրսը:

Մեր հյուրի՝ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի փորձագետ Սուրեն Նազարյանի հետ զրույցում անդրադարձանք «լեռնային երկրի ջրային պարադոքսին»՝ բացահայտելով, թե ինչպիսի լուրջ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, և թե որ ռազմավարական լուծումները կարող են արմատապես փոխել իրավիճակը։

🔗 Տեսանյութի ամբողջական տարբերակը՝
https://youtu.be/51_RG4-VcC4?feature=shared

🤝 Միացե՛ք մեր քննարկմանը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում դուք ջրային ռեսուրսների խնայողական օգտագործման համար: Ձեր փորձն ու առաջարկները կարող են ոգեշնչել բոլորիս ⁉️
2
🎓 WEBINAR | Սովորել՝ ինչպե՞ս սովորել

Ժամանակակից աշխարհում արդյունավետ սովորելու հմտությունը դարձել է հաջողության անհրաժեշտ պայման։ Սակայն շատերս դեռ կիրառում ենք ոչ արդյունավետ մեթոդներ, որոնք խլում են մեր ժամանակը և էներգիան։

«Դեպի բարձունք» նախագիծը հրավիրում է քեզ մասնակցելու այս գործնական վեբինարին, որտեղ կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ կբացահայտեք սովորելու ժամանակակից և արդյունավետ մեթոդները։

📅 Օր՝ ապրիլի 11
Ժամ՝ 19:00
👨‍🏫 Բանախոս՝ Արեգ Թադևոսյան, կրթության փորձագետ

👥 Վեբինարը նախատեսված է 13-17 տարեկան երիտասարդների, ինչպես նաև ուսուցիչների ու ծնողների համար, ովքեր ցանկանում են յուրացնել արդյունավետ սովորելու մեթոդներ և տեխնիկաներ՝ դպրոցական կամ մասնագիտական ուսումնառության համար։

🔖 Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել։

👉 Գրանցվիր հիմա.
https://forms.gle/jyjD9X3SbBjeEGiR7

Գրանցված մասնակիցները կստանան մասնակցության հղումը էլեկտրոնային նամակով։

#Բարձունք #Դեպի_բարձունք #կրթություն #արդյունավետ_ուսուցում #Bardzunk #Depi_bardzunk #education #e_learning #webinar
👍8
Սիրելի՛ մայրեր և քույրեր 💐

Ապրիլի 7-ը՝ Աստվածածնի ավետման տոնը, մեծ խորհուրդ ու իմաստ ունի: Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու երախտագիտությունը 🙏

Նժդեհն ասել է. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»։ Դուք եք մեր ժողովրդի հոգևոր կրակն անշեջ պահողները , հայրենասիրության առաջին ուսուցիչները։ Ձեր նվիրումն է մեզ տվել հայրենիք ու պետություն։

Ժողովրդի բարքերը կախում ունեն մայրերից։ Հոգեպես անպարտելի ժողովուրդներն են հաղթում պատմության մեջ։ Միայն ձեր միջոցով է հնարավոր ստեղծել հայրենիքի անկախության ու զորացման համար անհրաժեշտ ուժը 🇦🇲

Ձեր անսասան հավատն ու ուժն են մեր զավակներին առաջնորդում դեպի ինքնաճանաչում։ Ձեր գուրգուրանքի ներքո ամեն հայկական դառնում է արժեք ու սրբություն 💜, իսկ ձեր սերը մեզ դարձնում է արի։

Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը, սիրելինե՛ր 🌸 Ձեր ձեռքերում է մեր ազգի ու հայրենիքի ապագան...
7👍1
🛡️ Համապարփակ անվտանգություն. իրավունքից մինչև գործնական քայլեր

«Զորեղ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ, իրավաբան Նարեկ Ներսիսյանին 👤

Միասին կբացահայտենք՝
Ինչպե՞ս է ձևավորվել համապարփակ անվտանգության ժամանակակից հայեցակարգը և ի՞նչ պատմական հիմքեր ունի այն,
Ո՞րն է միավորման իրավունքի դերը հասարակության անվտանգության ամրապնդման գործում,
Ինչպիսի՞ բացեր ունի անվտանգության ոլորտի ներկայիս օրենսդրական դաշտը,
Ի՞նչ զարգացման հեռանկարներ ունի զենքի շրջանառության կարգավորման օրենսդրությունը Հայաստանում,
Ինչո՞ւ է անհրաժեշտ ռազմամարզական կազմակերպությունների մասին օրենսդրությունը և ինչպե՞ս կարող է այն նպաստել երկրի անվտանգությանը։

Եկե՛ք միասին հասկանանք, թե ինչպես կարող ենք յուրաքանչյուրս նպաստել մեր երկրի անվտանգ ապագայի կերտմանը։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 23 ապրիլի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Չմոռանաք գրանցվել այստեղ՝
https://forms.gle/4fisxfeYdGbnt1Bb6
4
«Զորեղ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Արման Պողոսյանին՝ «Համապարփակ պաշտպանութեան և անվտանգութեան համակարգի զարգացման» ՀԿ-ի և «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի համահիմնադիր և տնօրեն 👤

Միասին կքննարկենք՝
Համապարփակ պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչները և առանձնահատկությունները
Տարածքային պաշտպանության դերը ազգային անվտանգության ապահովման գործում
Տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները ժամանակակից պաշտպանական համակարգերում
Հայաստանի անվտանգային համակարգի արդիականացման ուղիները և քաղաքացիական հասարակության դերը։
Արի՛ մասնակցիր այս կարևոր քննարկմանը և ստացիր արժեքավոր գիտելիքներ։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 30 ապրիլի 2025
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/g8SxHdm1PumuSK4j7
Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Միացե՛ք մեզ և դարձեք անվտանգ Հայոց երկրի կերտման մասնակից 💜

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
7