Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
🌟 Դեկտեմբերի 8-ին կայացավ «Բարձունք» կրթական շարժման 3-րդ համագումարը։ Բարձունքցիները ամփոփեցին տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախանշեցին գալիք տարվա անելիքները:
Համագումարի ընթացքում ներկայացվեց՝

- «Հայոց երկիր» գաղափարական-բովանդակային քարտեզի աշխատանքային ընթացքը,
- «Դեպի բարձունք» և «Արահետ» նախագծերի հաշվետվությունները,
- «Ճախրակ» և «ԳրքԱրար» նախաձեռնությունների ձեռքբերումները,
- Գրքասերների ակումբի և գրադարանի գործունեությունը։

🏛 Քննարկվեցին նաև «Բարձունք» կենտրոնի զարգացման ուղղությունները, 🤝 գործընկերային կապերի ընդլայնումը և 💫 երիտասարդական թևի ակտիվացման հեռանկարները:

⭐️ Համագումարի շրջանաում տեղի ունեցավ նաև կամավորների աստիճանակարգերի վերաբաշխում՝ գնահատելով յուրաքանչյուրի տարեկան ներդրումն ու ակտիվությունը:

💜 Մենք արժևորում ենք մեր համայնքի յուրաքանչյուր անդամի, ով ամենօրյա նվիրումով նպաստում են Հայոց երկրի հզորացմանը:

«Բարձունքը» շարունակելու է իր առաքելությունը՝ լուսավորել երկիրը կրթելով, համախմբելով և արարելով:
7
🎼 Դեկտեմերի 14, Էդգար Հովհաննիսյան, Բարձունք․․․

Արի միասին բացահայտենք 20-րդ դարի առեղծվածային հանճարին․

🟪 «Սարդարապատ»-ի հեղինակին,
🟪 «Անուշ անուրջով»-ը ստեղծողին,
🟪 Կոմիտասի ավանդույթները շարունակողին։

🎭 Ելույթ է ունենում մեր հարազատ «Խազեր» երգչախումբը՝ ի աջակցություն «Բարձունք» կրթական շարժման հայրենաշեն նախագծերի։

Դե ինչ, բացիր օրացույցդ։ Հանդիպում ենք 👇
📅 դեկտեմբերի 14-ին ժամը 19:30-ին
📍 «Բարձունք» կենտրոն (Արմեն Տիգրանյան 19)

🎟 Տոմսերի ամրագրման համար 👇

📲 +374 55381065, 33 011886

կամ անցեք հղումով 🔗

https://bit.ly/4fSpcCT

Դեկտեմբերյան այս երեկոն թող ջերմանա Էդգար Հովհաննիսյանի երաժշտության հզոր ոգով։ Սիրով սպասում ենք 💜

#Խազեր #Բարձունք #Khazer #Bardzunk
#Նա_Էդգար_Հովհաննիսյանն_է
#մենահամերգ #համերգ #բարեգործություն
2👍2
📚 #Արարատյան_մարդը. գիրք՝ նվիրված մտավորական, ազգի նվիրյալ Գագիկ Գինոսյանին։

Այս գիրքը կարող է կյանքեր փոխել։ Այն նախատեսված է նոր սերնդի համար՝ երիտասարդների ու պատանիների, ովքեր փնտրում են իրենց արմատները։ Գիրքը ամփոփում է պատառիկներ Գագիկ Գինոսյանի հոգևոր ժառանգությունից:

«Արարատյան մարդը» գրքում կգտնեք՝
✍️ Նժդեհի, Սևակի, Կոմիտասի և հայ մեծերի անտիպ նյութեր,
🎭 12 հայկական պարերի նշանակություններ և ստեղծման պատմություններ,
💫 Գագիկ Գինոսյանի խոհերն ու մտքերը՝ հավաքված տարիների ընթացքում։

Գիրքը վաճառքի ենթակա չէ։ Այն անվճար կտրամադրվի երիտասարդներին։ Առաջին 500 օրինակի տպագրությունը՝ ձեր օգնությամբ արդեն ապահովված է։ Այժմ ձեր աջակցությունն է հարկավոր՝ տպաքանակը 1000-ի հասցնելու համար։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի երկրորդ կեսին։

Ինչպե՞ս նվիրաբերել․
👉 Շահառու՝ Բարձունք ՀԿ
👉 Հաշվեհամար՝ 2053122055081003
👉 Նպատակ՝ ԳրքԱրար նախագիծ

Աջակցիր, որ երիտասարդ սերունդը ճանաչի իր արմատները։ Միասին հավերժացնենք մեծ հայորդու ժառանգությունը։
👍52
🎄 Նվիրի՛ր Նոր տարի բարձունքցի երեխաներին 🌟

Երազանքները սերմեր են, որոնք ծլում են հոգում և ուժ են ստանում ճիշտ միջավայրում: «Դեպի բարձունք»-ը այդ միջավայրն է 120 երեխաների համար Հայաստանի տարբեր մարզերում:

Մեր ակումբականները երազում են՝ փոխել աշխարհը, դառնալ առաջնորդներ, օգնել մարդկանց, ճանապարհորդել, բուժել, և ծառայել հայրենիքին: Մենք օգնում ենք նրանց դարձնել այդ երազանքները նպատակներ, իսկ նպատակները՝ իրականություն:

Դարձե՛ք այս պատմության մասը: Ձեր աջակցությամբ կարող ենք հասնել 320 երեխայի՝ Հայաստանի տարբեր համայնքներում։

🤝 Դարձեք Ձեռք՝ ամսական 10,000 դրամով
👉 https://bit.ly/4dI2FbP

💛 Կատարեք միանվագ նվիրատվություն
👉 https://donate.bardzunk.am/depi_bardzunk

Ամեն նվիրատվություն մեկ քայլ է դեպի կայուն և լուսավոր ապագա 🎁
6
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ավետիսների հնչյուններ 🎵, տարեհացի թխման ծես 🥖 և կենաց ծառի զարդարում 🎄... Այո, «Ճախրակի» նոր թողարկումը ամանորյա է

«Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,
Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս...» 🎶

Դարերի խորքից եկող այս ավետիսն այսօր էլ հնչում է նույն ջերմությամբ 💜, իսկ մեր հերոսները՝ Հասմիկն ու Մարին կիսվում են հայկական Ամանորի հրաշալի ավանդույթներով և կրկին հիշեցնում. ԱԶԳԱՅԻՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ Է 🌟

#Բարձունք #Վարը_վարենկ #Ճախրակ #Հայկական_Ամանոր #Ավանդույթներ #Ավետիսներ #Bardzunk #Vary_varenk
7
🤝 «Բարձունք»-ը ներկայացնում է իր տեսլականը Հայոց երկրի կայացման ճանապարհին:

Հրավիրում ենք հանդիպման՝ ներկայացնելու մեր դերակատարությունը Հայոց երկրի կայացման գործում։ Հանդիպման ընթացքում «Բարձունք»-ի Առաջնորդող խորհրդի անդամները կծանոթացնեն կրթական շարժման գաղափարախոսությանը և գործնական նախաձեռնություններին 👥

Միասին կքննարկենք՝
👉 Ինչպե՞ս է «Բարձունքը» տեսնում Հայոց երկրի ապագան և իր դերը դրա կերտման գործում,
👉 Ո՞րն է կրթական շարժման առաքելությունը և ինչպե՞ս է այն իրագործվում,
👉 Ինչպիսի՞ նախագծեր և գործնական քայլեր են իրականացվում Հայոց երկրի տեսլականի իրագործման ուղղությամբ,
👉 Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուրն իր ներդրումն ունենալ այս գործում։

Արի՛ ծանոթանալու մեր տեսլականին և միանալու համընդհանուր գործին։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 15 հունվարի 2024
🕰 Ժամ՝ 19:00

📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/tbp5HzMDYpc2CFYPA

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜
6👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սիրելի՛ հայրենակիցներ 💫

Նոր տարվա շեմին մաղթում ենք, որ 2025-ը դառնա մեր ժողովրդի համախմբման, արարման և լուսավորության տարի Թող յուրաքանչյուրիս սրտում վառ մնա հայրենատիրության ոգին 💜, իսկ մեր գործերը միտված լինեն Հայոց երկրի հզորացմանը 🌟

Հավատում ենք, որ միայն պատասխանատու, արժանապատիվ և շարունակական զարգացման ձգտող քայլերով կարող ենք կերտել մեր երազանքի հայրենիքը 🌍 Թող 2025-ը լինի իմաստի վերագրման ընթացք

Բարի գալուստ 2025 թվական 🎄
10👍3
⚔️ Գարեգին Նժդեհը հայ իրականության եզակի գործիչներից է, ով զորեց առաջնորդել թե՛ թուրը ձեռքին, թե՛ գրչով միաժամանակ։

Նժդեհյան գաղափարաբանությունը նոր մակարդակի բարձրացրեց գաղութացված երկրի մարդկանց և նույն ժամանակ։ գաղթական դարձած հայերի մտածողությունը Առանձին հատվածներում վերածնեց ինքնուրույնությունը հանրության մեջ և բարձրացրեց ինքնագիտակցությունը հայրենատեր լինելու աստիճան 🔥

Նժդեհը այսօր էլ արդի է թե՛ իր պահանջված գաղափարներով, թե՛ ազգային մեծ ոգով։

Խոնարհում նրա նվիրական ծառայության առաջ և շնորհավոր մեծ հայի ծննդյան 139-րդ տարեդարձը 🌟
8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎥 #Նոր_տեսանյութ | #Մշակույթը_զենք

🗣️ Երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի հետ քննարկեցինք մշակույթի դերն ազգային վերելքի գործում։

Զրույցում անդրադարձանք մշակույթին՝ որպես ինքնության պահպանման գործիքի, մշակութային ժառանգության կարևորությանը և սերունդներին փոխանցելու պատասխանատվությանը, հայկական մշակույթի գաղտնագրերին։

🤝 Խոսնակն ընդգծեց, որ մշակույթը հզոր զենք է ազգերի վերելքի ճանապարհին։

🔗 Տեսանյութն ամբողջությամբ՝ https://youtu.be/fEsgCXjiR7g?feature=shared
6
🎄Նվիրի՛ր #Նոր_տարի բարձունքցի երեխաներին 🎁

Սպորտ, արվեստ, բժշկություն, բիզնես․․․ Մեր ակումբակաները մեծ երազանքներ ունեն: «Դեպի բարձունք»-ը օգնում է այդ երազանքները վերածել իրական նպատակների:

💫 Այսօր մենք ունենք 120 երեխա Հայաստանի տարբեր մարզերից: Նրանք սովորում են ճանաչել իրենց ուժեղ կողմերը, զարգացնել հմտություններ և քայլ առ քայլ մոտենալ իրենց նպատակներին:

Դարձե՛ք այս պատմության մասը: Ձեր աջակցությամբ 2025 թվականին մենք հասնելու ենք 320 երեխայի՝ ողջ Հայաստանում:

🤝 Դարձեք աջակից #Ձեռք՝ ամսական 10,000 դրամով
👉 https://bit.ly/4dI2FbP

💛 Կատարեք միանվագ նվիրատվություն
👉 https://donate.bardzunk.am/depi_bardzunk

⭐️ Ամեն նվիրատվություն մեկ քայլ է դեպի մեր երեխաների լուսավոր ապագան:
5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥 #Նոր_տեսանյութ | #Կիրթ_երկիր

🗣 Ինչպիսի՞ մասնագետներ են պատրաստում մեր բուհերը և արդյո՞ք նրանք պատրաստ են վաղը կերտել հզոր Հայաստան։ Բարձրագույն կրթության համակարգում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, որոնց շնորհիվ այն կծառայի պետական շահին և կդառնա երկրի զարգացման հիմնական շարժիչ ուժը։

Մեր հյուրի՝ Մենուա Սողոմոնյանի հետ խորությամբ քննարկել ենք, թե ինչպես պետք է բարձրագույն կրթությունը դառնա պետականաշինության հիմնասյուներից մեկը, և ինչպես յուրաքանչյուր բուհ, իր յուրահատուկ առաքելությամբ, պետք է նպաստի ուժեղ պետության կերտմանը։

🔗 Տեսանյութի ամբողջական տարբերակը՝
https://youtu.be/FGHtAGRmSTE?si=shtEYJjd67e5e0_H

👀 Բաց մի՛ թողեք այս կարևոր քննարկումը։ Դիտե՛ք և կիսվե՛ք Ձեր մտքերով՝ ինչպիսի՞ն պետք է լինի բարձրագույն կրթության առաքելությունը մեր երկրում։

#Բարձունք #Հայոց_երկիր #Կրթություն
#Bardzunk #Armenia #Education
4👍2
💪 Հոգեբանական պատերազմը մեր կյանքում

«Զորեղ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանին 👤

Միասին կքննարկենք՝
Ի՞նչ է հոգեբանական պատերազմը և ինչպե՞ս է այն ազդում հասարակության վրա,
Որո՞նք են հոգեբանական պատերազմի հիմնական մեթոդները և գործիքները,
Ինչպե՞ս են այդ մեթոդները կիրառվում Հայաստանի դեմ,
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ անհատական և հասարակական մակարդակում դիմակայելու համար։

Արի՛ հասկանալու ժամանակակից մարտահրավերները և սովորելու դրանց դիմակայման ուղիները։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 22 հունվարի 2025
🕐 Ժամ՝ 19:20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/MLS3ipSQXWAm3Ngd9

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
6👍1
🌟 ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆՔ ‼️ 10 ՆՈՐ ԴՊՐՈՑ ՄԻԱՆՈՒՄ Է «ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ» ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ուրախ ենք հայտարարել, որ նախորդ տարեվերջին իրականացված մրցույթի արդյունքում «Դեպի բարձունք» կրթական ակումբները տարածվում են ևս 10 դպրոցներում՝ ընդգրկելով Հայաստանի 8 մարզ։

Այսպիսով Դեպի բարձունք ակումբները կգործեն 16 դպրոցներում։

🎯 Սիրելի՛ դպրոցականներ, պատրաստվեք սկսել մեծ ճամփորդություն։ Մեր ակումբներում սպասվում են՝

🚀 Անձնային աճի հետաքրքիր նախագծեր
🤝 Դպրոց-համայնք-պետություն կապի ամրապնդում
🌿 Մարդ-բնություն ներդաշնակ հարաբերությունների ձևավորում
🎯 Ժամանակակից աշխատաշուկայում կողմնորոշում

Շնորհավորում ենք մեր նոր անդամներին՝
Շահումյանի միջնակարգ դպրոց, Լոռի
Ծովագյուղի միջնակարգ դպրոց, Գեղարքունիք
Մաստարայի միջնակարգ դպրոց, Արագածոտն
Նորավանի միջնակարգ դպրոց, Արմավիր
Արամուսի միջնակարգ դպրոց, Կոտայք
Մասիսի միջնակարգ դպրոց, Արարատ
Նոր կյանքի միջնակարգ դպրոց, Շիրակ
Գյումրու տնտեսագիտական վարժարան, Շիրակ
հ.168 հիմնական դպրոց, Երևան
Գետարգելի հիմնական դպրոց, Կոտայք

Կրթվե՛նք, զորանա՛նք, բարձրանա՛նք միասին 🌞
10