Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
🤝 Հայաստան - Սփյուռք «կոնֆլիկտը». միֆերից՝ իրականություն

«Միաբան երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանին 👤

Միասին կքննարկենք՝
🎯 Ինչո՞ւ է ստեղծվում կոնֆլիկտի պատրանք Հայաստան-Սփյուռք հարաբերություններում,
🎯 Ինչպե՞ս են կեղծ օրակարգերը խոչընդոտում համահայկական ներուժի իրացմանը,
🎯 Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ համատեղ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար,
🎯 Ինչպե՞ս կառուցել վստահության վրա հիմնված երկխոսություն։

Արի՛ հարցերիդ պատասխանները գտնելու։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 06 նոյեմբերի 2024
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցման հղումը՝
https://forms.gle/df7RNr7WVC2aV6i36

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜

#Հայոց_երկիր #Միաբան_երկիր #Բարձունք #Սփյուռք #Համահայկական_ներուժ
👍64
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎭 «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի մեր գործընկերները «Կենտրոն» ՀԸ-ի եթերում պատմել են ԱԵՊԱ-ի գործունեությունից, անդրադարձել «Բարձունք»-ի հետ համագործակցությանը, որի շրջանակում պատրաստվում է հատուկ պարագիրք՝ նվիրված պարոն Գինոսյանին։

💫 Հիշեցնենք, որ պարագիրքը իրականություն է դառնում #ԳրքԱրար նախագծի շրջանակում ձեզնից շատերի իրականացված ներդրման արդյունքում։

📝 Ամբողջական ռեպորտաժի հղումը 👇
https://www.youtube.com/watch?v=nGtu-oFc_D4

#Բարձունք #Ազգային_պար #Գագիկ_Գինոսյան
3👍3
🤝 Համայնքաշինություն․ վստահությունից դեպի տնտեսական առաջընթաց

«Միաբան երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի համահիմնադիր և տնօրեն Մայիս Մարգարյանին 👤

Միասին կքննարկենք՝
Համայնքների դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում,
Ինչպե՞ս են համայնքները նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը,
Համայնքային զարգացման ազդեցությունը տնտեսության վրա,
Համայնքաշինության հաջողված մոդելները և դրանց կիրառման հնարավորությունները։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 13 նոյեմբերի 2024
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցման հղումը՝
https://forms.gle/f6b1CDASv21Z6FEv5

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜

🤝 Միացեք՝ հերթական արդյունավետ երեկոն ունենալու և Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ստանալու։

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
3👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥 #Նոր_տեսանյութ | #Արարող_երկիր

🗣 Մեր հյուրի՝ Տարոն Սիմոնյանի հետ զրուցել ենք «Նախ մարդ. հոգևոր և նյութական մարդու ներդաշնակումը» թեմայի շուրջ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք՝
առաքինի անհատի դերը հոգևոր և նյութական արժեքների հավասարակշռման գործում,
անհատի ազգային ինքնագիտակցության զարգացումը՝ որպես առաջադեմ պետականության հիմք,
արարող մարդու դերը ազգային առաքելության կենսագործման և պետականաշինության գործընթացում,
աշխարհը ճանաչելու և ներքին ներդաշնակության հասնելու կարևորությունը։

«Բարձրացիր և բարձրացրու, կատարելագործիր և կատարեձլագործվիր» - ասում է Տարոն Սիմոնյանը։ Սկզբունք, որով առաջնորդվում է նաև «Բարձունք» կրթական շարժումը։

🔗 Տեսանյութն ամբողջությամբ՝
https://youtu.be/DZyRkaOShNQ?si=2Y-kgqRzdCclcwaF

🤝 Միացե՛ք այս խորքային քննարկմանը: Ձեր տեսակետը կարևոր է⁉️

#Բարձունք
#Առաքինի_անհատ #Հայոց_երկիր
#Bardzunk #Armenia
4
📚 Ինչպես կառուցել ազգային կրթական համակարգ։
«Կիրթ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանին 👤

Միասին կքննարկենք՝
- Որո՞նք են ազգային կրթական համակարգի յուրահատկությունները և առանձնահատկությունները,
- Ի՞նչ մարտահրավերների է հանդիպում մեր կրթական համակարգը ազգային դառնալու ճանապարհին,
- Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուրս նպաստել ազգային կրթական համակարգի կերտմանը։

Արի՛ մասնակցելու այս կարևոր քննարկմանը։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 20 նոյեմբերի 2024
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/iLnRY6c8Fiisqv9r9

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 🤗

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
5
🎯 Ստեղծարարությունը՝ մեր ժամանակների հրամայական

«Արարող երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Բենիամին Հովակիմյանին 👤

Միասին կքննարկենք՝
Ինչպե՞ս են փոխվում ժամանակները և ինչո՞ւ է կարևոր հասկանալ այդ փոփոխությունները,
Ի՞նչ է «U տեսությունը» և ինչպե՞ս է այն կապված ստեղծարարության հետ,
Ինչո՞ւ է կարևոր լսելու ունակությունը ստեղծարար մտածողության համար,
Ինչպե՞ս կառուցել արդյունավետ երկխոսություն իրականության հետ,
Որո՞նք են զրույցի չորս հարթությունները և ինչպե՞ս դրանք կիրառել։

Արի՛ բացահայտելու ստեղծարարության նոր հորիզոններ։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 27 նոյեմբերի 2024
🕰 Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվիր այստեղ՝
https://forms.gle/JPD5wuCsbRGjBzrk7

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 🤗

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
6
⁉️ Փնտրո՞ւմ եք իդեալական վայր ձեր հաջորդ միջոցառման համար։ «Բարձունք» կենտրոնի լուսավոր դահլիճը սպասում է ձեզ 😍

Մանրամասներ՝
տարածք՝ 100մ²
անձ՝ 70

Գին՝
3 ժամ - 40,000 դրամ
1 օր - 70,000 դրամ

Դահլիճը հարմար է՝
գործարար հանդիպումների
դասընթացների
սեմինարների
կինոդիտումների
մշակութային միջոցառումների համար

Առավելություններ՝
ժամանակակից տեխնիկական հագեցվածություն
հարմարավետ կահավորում
ջերմ մթնոլորտ
աջակցող թիմ

📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19 («Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ)

Ամրագրեք հիմա՝ + 374 33011866 📲

Իրականացրեք ձեր միջոցառումը «Բարձունք»-ում՝ աջակցելով մեր գործունեությանն ու նախագծերին 💜
8
🎓 Հայաստանի բուհերը ներսից. կառավարում, բովանդակություն, որակ

«Կիրթ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Մենուա Սողոմոնյանին՝ ԵՊՀ նախկին դոցենտ, «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ 👤

Միասին կքննարկենք՝
բուհական համակարգի ներքին կառավարման արդի մարտահրավերները,
կրթական բովանդակության որակի բարձրացման ուղիները,
համակարգային խնդիրների լուծման հնարավոր մոտեցումները,
բարձրագույն կրթության արդիականացման հեռանկարները։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 4 դեկտեմբերի 2024
🕰️ Ժամ՝ 19:20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/Bv2Aj3MS8ARS2U5u6

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 🤗

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։

#Կիրթ_երկիր #Բարձրագույն_կրթություն #Բարձունք #Հայոց_երկիր
5👍1
🌟 Բացահայտում ենք հայկական նախահարսանեկան ծեսերի խորհրդավոր աշխարհը։ #Ճախրակ-ն այս անգամ պատմում է, թե ինչպե՞ս են մեր պապերը պատրաստվել կյանքի այս կարևորագույն իրադարձությանը։

🎬 Դիտե՛ք, ոգեշնչվե՛ք և ձեր հարսանիքը դարձրե՛ք անմոռանալի՝ հայկական ավանդույթների շնչով

https://youtu.be/p07wYTxkAeU?feature=shared
5👍2
☀️ Կամավորների միջազգային օր․ Միասին #Միշտ_դեպի_լույս

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, աշխարհը նշում է Կամավորների միջազգային օրը: Մենք՝ բարձունքցիներս, այսօր վերահաստատում ենք մեր հանձնառությունը հայրենիքի, պետության և համայն մարդկության հանդեպ:

«Բարձունք» կրթական-կամավորական շարժումը իր գոյության հենց առաջին օրվանից կառուցվել է կամավորության հզոր հիմքի վրա: Մեզ համար կամավորությունը ոչ թե պարզապես արվող աշխատանք է, այլ՝

🎯 Ծառայելու գիտակցված ընտրություն,
🎯 Պատասխանատվության և սիրո գործնական դրսևորում,
🎯 Անձնական նվիրում՝ հանուն ընդհանուր բարօրության,
🎯 Շարունակական զարգացման և համատեղ մտագործունեության ուղի։

«Բարձունք»-ը ուժեղ ու կայուն է իր կամավորներով, ովքեր ամեն օր իրենց գիտելիքով, անտրտունջ նվիրումով ու եռանդով կերտում են մեր հայկական երազանքը՝ լուսավորել երկիրը կրթելով, համախմբելով և արարելով։

🫶 Սիրելի՛ կամավոր, դու մեր համատեղ վերելքի շարժիչ ուժն ես, իսկ այսօրը՝ մեր ընդհանուր առաքելության վերահաստատման օրը։ Շնորհակալ ենք, որ մեզնից մեկն ես, մեր գաղափարակիցն ես 💜
5👍1
🎭 Մշակույթը՝ զենք. ազգային վերելքի բանալին

«Մշակութային երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք երաժշտագետ Հասմիկ Բաղդասարյանին 👤

Միասին կքննարկենք՝
Ինչպե՞ս է մշակույթը դառնում ազգային ինքնության պահպանման գործիք,
Ինչո՞ւ է կարևոր մշակութային ժառանգության վերաիմաստավորումը ներկայիս մարտահրավերների պայմաններում,
Որո՞նք են մշակութային դիվանագիտության հնարավորությունները Հայոց երկրի հզորացման գործում,
Ինչպե՞ս կերտել մրցունակ մշակութային միջավայր։

Արի՛ հարցերիդ պատասխանները գտնելու։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 11 դեկտեմբերի 2024
🕰️ Ժամ՝ 19։20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/djQqCQzXKfESULQR9

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 🤗

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
4
🌟 Դեկտեմբերի 8-ին կայացավ «Բարձունք» կրթական շարժման 3-րդ համագումարը։ Բարձունքցիները ամփոփեցին տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախանշեցին գալիք տարվա անելիքները:
Համագումարի ընթացքում ներկայացվեց՝

- «Հայոց երկիր» գաղափարական-բովանդակային քարտեզի աշխատանքային ընթացքը,
- «Դեպի բարձունք» և «Արահետ» նախագծերի հաշվետվությունները,
- «Ճախրակ» և «ԳրքԱրար» նախաձեռնությունների ձեռքբերումները,
- Գրքասերների ակումբի և գրադարանի գործունեությունը։

🏛 Քննարկվեցին նաև «Բարձունք» կենտրոնի զարգացման ուղղությունները, 🤝 գործընկերային կապերի ընդլայնումը և 💫 երիտասարդական թևի ակտիվացման հեռանկարները:

⭐️ Համագումարի շրջանաում տեղի ունեցավ նաև կամավորների աստիճանակարգերի վերաբաշխում՝ գնահատելով յուրաքանչյուրի տարեկան ներդրումն ու ակտիվությունը:

💜 Մենք արժևորում ենք մեր համայնքի յուրաքանչյուր անդամի, ով ամենօրյա նվիրումով նպաստում են Հայոց երկրի հզորացմանը:

«Բարձունքը» շարունակելու է իր առաքելությունը՝ լուսավորել երկիրը կրթելով, համախմբելով և արարելով:
7