Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
📚 Կրթություն, աշխատանք և անձնային աճ. ոգեշնչող սեմինար Այնթապում։

Հուլիսի 21-ին Անթապի թիվ 2 դպրոցը վերածվել էր գիտելիքի և ոգեշնչման կենտրոնի՝ առիթը կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ հանդիպմումն էր։ Հանդիպմանը մասնակցում էին Այնթապի 1-ին և 2-րդ դպրոցների ակումբականները, ովքեր եկել էին բացահայտելու անձնային և մասնագիտական աճի գաղտնիքները 🔍

💡 Ի՞նչ բացահայտեցին.

անձնային աճի «բաղադրատոմսը»՝ ինքնաճանաչումից մինչև ինքնակատարելագործում,
առողջ քնի և անձնային աճի կապը,
հաջողության հասնելու գործնական քայլեր աշխատանքային ոլորտում,
աշխատաշուկայի հնարավոր էվոլյուցիան:


🤝 Մեր ակումբականները ոչ միայն ուշադիր լսեցին, այլև ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին՝ տալով իրենց անհանգստացնող հարցեր և ստանալով գործնական խորհուրդներ:

🌱 Արդյունքում՝ մասնակիցները գտան սեփական զարգացման նոր ուղիներ և գործիքներ դրանք իրականացնելու համար:

Շնորհակալություն բոլորին ջերմ մթնոլորտի և արդյունավետ քննարկումների համար 💜

#Անձնային_աճ #Կրթություն
#Բարձունք #Դեպի_բարձունք
5👍1
🗺️ Ինքնիշխանությունը՝ պետականության հիմնաքար

«Ինքնիշխան երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք բնական ռեսուրսների և հողերի կառավարման, տարածական վերլուծության փորձագետ Այսեր Ղաղարյանին։

🗣️ Հանդիպման թեման՝ «Պետական սահման․ սահմանազատում և սահմանագծում»

🔍 Միասին կբացահայտենք՝
- Պետական սահմանի կարևորությունը ինքնիշխանության համատեքստում
- Սահմանազատման և սահմանագծման գործընթացների առանձնահատկությունները
- Հայաստանի սահմանների ներկայիս իրավիճակը և մարտահրավերները

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 4 սեպտեմբերի 2024
Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

🔗 Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/wGpDsPVCdL4yTHPy6

🎟️ Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
2
Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի և դպրության օր, որը մեզանում նշվում է 40-րդ տարին 📚🎓

Մենք հաճախ խոսում ենք այն մասին, որ ձևը հաղթում է բովանդակությանը, երբ հիմքում չկա գիտելիք և խորություն 🤔 Մեզանում տևական ժամանակ հենց կրթությունն է պարտվել ձևին՝ որպես բովանդակություն։ Տասնամյակներ շարունակ բոլորը կիրթ ու խելացի երևալու նպատակով անմաքուր ճանապարհով էին մտնում կրթության տաճար․․․ 😔

Այսօր մենք ունենք ոչ գրագետ, անբովանդակ վերնախավ, գնվող ու վաճառվող մշակույթ, գիտություն․․․📉

Ավելին 👇
https://www.facebook.com/share/p/mtphbQsiWhskWMX1/?mibextid=oFDknk
3👍1
Ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է վախը:

«Ազատ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Գարեգին Խումարյանին՝ լրագրող, Լրատվական ռադիոյի ղեկավար (2011-2019), Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն (2019-2024)։

Հանդիպման թեման՝ «Ինչպե՞ս խլել Հանրայինն իշխանությունից, և ինչո՞ւ է դա կարևոր»

🔍Միասին կբացահայտենք՝
- Իշխանությունից անկախ լրատվամիջոցների կարևորությունը
- Հանրային լրատվամիջոցների ազատականացման մարտահրավերները, հնարավոր լուծումներն ու մեր անելիքները

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 11 սեպտեմբերի 2024
Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
🔗 https://forms.gle/o2dqFrfzqJH5FwhdA

🎟️ Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

🌟 Հանդիպումների այս շարքը «Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի» իրագործման կարևոր քայլերից մեկն է: Եկե՛ք միասին կրթվենք ու հիմք դնենք մեր Երազանքի հայրենիքի կայացմանը։
4👍1
🔔 Սիրելի՛ հետևորդներ, աջակիցներ, գաղափարակիցներ,

«Բարձունք» կենտրոնը ամփոփում է ամառային եռամսյակը 🌞 Մեր հիմնական առաքելությանն ու գործունեությանը զուգահեռ՝ մենք շարունակում ենք աշխատել նաև հետևյալ ուղղություններով.

🟪 տարաբնույթ հանդիպում-միջոցառումներ,
🟪 աջակցություն գաղափարակից կառույցներին,
🟪 երիտասարդների ներգրավվածության խրախուսում,
🟪 կրթական ընդհանուր միջավայրի ստեղծում։

🌱 Միասին կրթվելը, զորանալն ու միմյանց զորացնելը մեր հիմնաքարն է։ Յուրաքանչյուրիդ աջակցությունը նպաստում է ոչ միայն #Բարձունք-ի, այլև բազում գաղափարակից կառույցների ու հայերի գործունեությանը՝ հօգուտ հզոր հայրենիքի կայացման։

📊 Կից ներկայացնում ենք մեր եռամսյակը՝ թվերով։

Շնորհակալ ենք, որ մեր ուղու մասն եք։ Ձեր վստահությունն ու աջակցությունը ոգեշնչում և պարտավորեցնում են մեզ 🫂

Շարունակեք հետևել մեր գործունեությանն ու մասնակցել մեր ու մեր գործընկերների նախաձեռնություններին։ «Բարձունք» կենտրոնը սիրով սպասում է յուրաքանչյուրիդ 💜
5👍4
🇦🇲 ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին ընդառաջ, «Ազատ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Վազգեն Մանուկյանին՝ «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող, ՀՀ առաջին վարչապետ, Արցախյան ազատամարտի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար։

🎯 Հանդիպման թեման՝ «Անկախության փորձությունը՝ 1988-ից 2024»

Միասին կքննարկենք ու կվերլուծենք՝
🔍 Արցախյան ազատամարտի և անկախության հռչակման պատմական նշանակությունը,
🔍 1988-ից մինչ այսօր Հայաստանի անցած ուղին
🔍 Անկախ պետականության մարտահրավերները և ձեռքբերումները,
🔍 Ապագայի տեսլականը, առկա վտանգներն ու հնարավոր լուծումները։

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 18 սեպտեմբերի 2024
Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Գրանցվեք այստեղ՝
🔗 https://forms.gle/s1Q56edw5qzqWJJr9

🎟️ Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

Եկե՛ք միասին կրթվենք ու հիմք դնենք մեր Երազանքի հայրենիքի կայացմանը։

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
3👍2
🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 33-ամյակի առթիվ։

‼️ Անկախությունը բարձրագույն արժեք է։ Էլ ավելի մեծ արժեք է անկախության կարևորությունը և արժեքը գիտակցող մարդը, իսկ այս ամենից վեր գտնվում է հանուն անկախության կայացման, պահպանման և հարատևման պայքարող մարդը։

Մաղթում ենք բոլորիս ամեն օր բազմապատկել անկախության արժեքը գիտակցողների և հանուն անկախության գործողների թիվը

#Միշտ_դեպի_լույս 🌟
5👍3
#Ազատ_երկիր խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին։

Հանդիպման թեման՝ «Անկախության գործընթացը և բարեփոխումները»։

Միասին կքննարկենք՝
անկախության հռչակումից մինչ օրս Հայաստանի անցած ճանապարհը,
անկախ և ինքնիշխան Հայաստանի վերաբերյալ մեր պատկերացումները,
բարեփոխումները, որ անհրաժեշտ են պետականության ամրապնդման համար
քաղաքացու դերը ազատ և անկախ երկրի կայացման գործում։

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 25 սեպտեմբերի 2024
Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Գրանցվեք այստեղ՝
🔗 https://forms.gle/uU7HLp7ztejqyqWBA

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 💜

🌟 Միացե՛ք մեր հանդիպումներին։ Եկե՛ք միասին ձևավորենք մեր ընդհանուր տեսլականը Հայաստանի ապագայի համար:

#Ազատ_Երկիր #Հայոց_Երկիր
#Անկախություն #Բարձունք
3👍2
🇦🇲 «Ինքնիշխան ԵՐԿԻՐ» խորագրի ներքո հոկտեմբերի 2-ին կհյուրընկալենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին։

👥 Թեման՝ «Հայաստանի անելիքները գեոպոլիտիկ ցունամիների ժամանակ»։

💡 Միասին կզրուցենք՝
- Գեոպոլիտիկ ցունամիներից և Հայաստանի վրա դրանց ազդեցությունից,
- Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերից,
- Տարածաշրջանային համագործակցություններից ու հայաստանյան ներքին քաղաքականությունից։

🤝 Ինչպես միշտ, Դուք կունենաք մեր հյուրին ուղիղ հարցեր տալու և բաց զրույցում ներգրավվելու հնարավորություն։

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 02 հոկտեմբերի 2024
Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Գրանցվեք այստեղ՝
🔗 https://forms.gle/Q5MtKMB2s1jBG3Vz9

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք: Եկե՛ք միասին կրթվենք ու հիմք դնենք մեր Երազանքի հայրենիքի կայացմանը։

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
1
🏛️ #Ինքնիշխան_երկիր՝ «Հայաստանի պահանջատիրական իրավունքները միջազգային օրենքների և նորմերի դիտակետից»։

«Բարձունք»-ում հյուրընկալում ենք հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանին։

Միասին կքննարկենք՝
🔍 Հայաստանի պահանջատիրական իրավունքները միջազգային համատեքստում,
🔍 Մեր հնարավորություններն ու անելիքները ներկա իրականության պայմաններում,
🔍 Արցախին ու արցախահայությանն առնչվող առաջնահերթությունները։

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 9 հոկտեմբերի 2024
Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Գրանցվեք այստեղ՝
🔗 https://forms.gle/W3p9fUCvat1PBan19

🌟 Միացեք՝ հերթական արդյունավետ երեկոն ունենալու և Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ստանալու։

🎟️ Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
3
🌟 Նախ մարդ. հոգևոր և նյութական մարդու ներդաշնակումը

«Արարող երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Տարոն Սիմոնյանին՝ իրավաբան, գիտնական, ԱՐԲԱՆէ հիմնադրամի հիմնադիր-տնօրեն։

Միասին կքննարկենք՝
Առաքինի անհատի դերը հոգևոր և նյութական արժեքների հավասարակշռության պահպանման գործում,
Անհատի ազգային ինքնագիտակցության զարգացումը՝ որպես առաջադեմ պետականության հիմք
Ներդաշնակ զարգացման ուղիները՝ անհատական և հասարակական մակարդակներում
Արարող մարդու դերը ազգային առաքելության կենսագործման և պետականաշինության գործընթացում

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 16 հոկտեմբերի 2024
Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Գրանցվեք այստեղ՝
🔗 https://forms.gle/sxR3dTyckm8DnDxn9

🎟️ Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

🌟 Միացեք՝ հերթական արդյունավետ երեկոն ունենալու և Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ստանալու։
2👍2
🎓 Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի խաչմերուկում

«Կիրթ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք ոչ ֆորմալ կրթության ոլորտի փորձագետ Զարուհի Լավչյանին ։

Միասին կքննարկենք՝
Ոչ ֆորմալ կրթության էությունը և դրա մասին առասպելները։
Ոչ ֆորմալ կրթությունն այսօր և վաղը։
Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի սիներգիաներ և ինտեգրումներ։
Ոչ ֆորմալ կրթությունը՝ ցկյանս ուսումնառության համատեքստում։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 23 հոկտեմբերի 2024
🕰️ Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/9H635UnVJRiqCPQd8

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 🤗

🤝 Միացեք՝ հերթական արդյունավետ երեկոն ունենալու և Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ստանալու։
3
🎓 Գիտելիքի գերագնահատումն ու ձանձրույթի թերագնահատումը կրթությունում

«Կիրթ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Սմբատ Գոգյանին՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, «Քառակուսի» կրթական հիմնադրամի տնօրեն։

Միասին կքննարկենք՝
- Գիտելիքի դերը ժամանակակից կրթության մեջ։
- Ձանձրույթի ազդեցությունը ուսումնական գործընթացում։
- Կրթական համակարգի արդի մարտահրավերները։
- Արդյունավետ ուսուցման արդի մոտեցումները։

Հանդիպման մանրամասներ՝
📆 Օր՝ 30 հոկտեմբերի 2024
🕰️ Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Մասնագիտությոան համար գրանցվեք այստեղ 👇

https://forms.gle/xMZtiiQyjtod52T46

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք 🤗

🤝 Միացեք՝ հերթական արդյունավետ երեկոն ունենալու և Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ստանալու։

Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
2
🏔️ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ AMGA «Լեռնային ուղեկցորդների հայկական ասոցիացիայի» հիմնադիր ժողովը: «Բարձունք» կենտրոնը ոչ միայն հյուրընկալեց այս կարևոր միջոցառումը, այլ նաև հաստատեց իր պատրաստակամությունը՝ աջակցելու կառույցի հետագա կայացմանը:

Ասոցիացիան նպատակ ունի դառնալ IFMGA-ի անդամ՝ միավորելով և վերապատրաստելով հայ լեռնային ուղեկցորդներին, ներդնելով միջազգային որակի չափանիշներ և զարգացնելով արկածային զբոսաշրջության երեք հիմնական ուղղություն՝ լեռնագնացություն, ժայռամագլցում և դահուկային ալպինիզմ 🌄

Բարի ընթացք ենք մաղթում 🌞

#AMGA #ԼեռնայինՏուրիզմ #Հայաստան #Արկածայինզբոսաշրջություն #Բարձունք
👍3