Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
🕯️ Այսօր Գինոսյան Գագիկի ծննդյան օրն է 🕯️

Օգոստոսի 3-ին ազգային մշակույթի վաստակավոր գործիչ, մեծ հայ Գագիկ Գինոսյանը կդառնար 58 տարեկան։

Նրա կտակած ժառանգությունը իր հետքն ու կնիքը թողեց 21-րդ դարի հայ իրականության մեջ՝ բերելով ինքնության վերարժևորման նոր զարթոնք 🇦🇲

Շնորհավոր են նման օրհնված ծնունդները հայոց մեջ։

Հ.Գ.
Փետրվարին, Գագիկ Գինոսյանի մահից հետո, «Բարձունք»-ը նախաձեռնեց #ԳրքԱրար նախագիծը՝ հայ ինքնության և պարի մասին գինոսյանական շնչով պատմող գրքույկի ստեղծման համար 📚

Գրքույկի կազմման, ձևավորման ու խմբագրման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին #ԳրքԱրար-ի ֆոնդում հավաքված է մոտ 1.000.000 դրամ։ Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հավելյալ ✍️🎨
7👍3
🧑‍💻 🤔 Տեխնոլոգիան արագ փոխում է մեր աշխարհը, իսկ կրթությունը պետք է հասցնի այդ տեմպին: Բայց ինչպե՞ս:

🎓 «Բարձունք» կրթական շարժումը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Տեխնոլոգիա և կրթություն. համատեղ էվոլյուցիա թե՞ անխուսափելի կոնֆլիկտ» թեմայով քննարկմանը:

Միասին կբացահայտենք՝
Ինչպե՞ս է տեխնոլոգիան վերաձևում կրթական լանդշաֆտը։
Որո՞նք են AI-ի ինտեգրման հիմնական մարտահրավերները։
Ինչպե՞ս պահպանել մարդկային տարրը թվային դարաշրջանում։

Բանախոսներ՝
🗣️ Արեգ Թադևոսյան, կրթության փորձագետ
🗣️ Վարազդատ Ավետիսյան, ԱԲ փորձագետ

Եկե՛ք միասին քննարկենք կրթության ապագան: Ձեր հարցերն ու մտքերը կօգնեն ձևավորել առավել արդյունավետ կրթական համակարգ:

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 7 օգոստոսի 2024
🕖 Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվե՛ք հիմա և դարձեք փոփոխության մասնիկ․

https://forms.gle/BEGK6m3vPt47bHETA
2👍1
Շնորհավոր Նավասարդ, սիրելի հայրենակիցներ 🇦🇲

Այսօր մենք նշում ենք մեր ազգային ինքնության օրը՝ Նավասարդը 🦅🏔️

Այս հնագույն տոնը խորհրդանշում է Հայկ նահապետի հերոսական հաղթանակը Բելի դեմ, որը դարձավ հայ ժողովրդի ազատության և անկախության սկիզբը 🏹💪

Չնայած պատմության բոլոր փորձություններին, Հայկի ոգին շարունակում է ապրել մեր մեջ։ Այն մեզ ոգեշնչում է պահպանել մեր ինքնությունը և կերտել մեր ապագան՝ ապավինելով սեփական ուժերին 🌟🔥

Եկեք համատեղ գործունեությամբ շարունակենք գրել մեր պատմության նոր էջերը ✍️🇦🇲

Նավասարդի մասին ավեին մեր բլոգում 📚🔗
https://www.bardzunk.am/նավասարդ/

#Բարձունք #Նավասարդ
#ՀայկականԻնքնություն
8👍4
📚Կրթությունը՝ Հայոց երկրի հիմնաքար

«Կիրթ երկիր» խորագրի ներքո հյուրընկալում ենք Սուրեն Մխիթարյանին, ով 👇

CODE-SE HUB-ի նախագահն է
Massiv.-ի համասեփականատերը
ASEA-ի նախագահը
Ունի 10+ տարվա փորձ ՍՁ կրթության ոլորտում

🎯 Հանդիպման թեման՝ «Ձեռնարկատիրական կրթության արդի մոտեցումները»

Միասին կբացահայտենք 👇
💡 Ձեռնարկատիրական կրթության նորարարական մոտեցումները
🔄 Ձեռնարկատիրական ժամանակակից մոդելները

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 14 օգոստոսի 2024
🕰️ Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

🚀 Հանդիպումների այս շարքը «Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի» իրագործման կարևոր քայլերից մեկն է: Եկե՛ք միասին կրթվենք ու հիմք դնենք մեր Երազանքի հայրենիքի կայացմանը։

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր:

✍️🔗 Գրանցվեք այստեղ 👇

https://forms.gle/57JrWYeXidA9gT25A

Սիրով սպասում ենք 💜

#ԿիրթԵրկիր #Բարձունք #ՀայոցԵրկիր #ՁեռնարկատիրականԿրթություն
4👍1
📚Կրթությունը՝ Հայոց երկրի հիմնաքար

«Կիրթ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք «Իրական դպրոց»-ի հիմնադիր Վահագն Պողոսյանին։

🎯 Հանդիպման թեման՝ «Նոր սերնդի կրթություն. Հայաստանի դպրոցների և բուհերի արդի մարտահրավերները»

Միասին կբացահայտենք 👇
💡 Կրթության ոլորտի ժամանակակից մարտահրավերները
🔄 Դպրոցական և համալսարանական կրթությանն ուղղված նորարարական լուծումները

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 15 օգոստոսի 2024
🕰️ Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️🔗 Գրանցվեք այստեղ 👇

https://forms.gle/ydjDeem6PLMept2t7

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

🚀 Հանդիպումների այս շարքը «Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի» իրագործման կարևոր քայլերից մեկն է: Եկե՛ք միասին կրթվենք ու հիմք դնենք մեր Երազանքի հայրենիքի կայացմանը։
3👍2
📚 Կրթությունը՝ Հայոց երկրի հիմնաքար 🇦🇲

🎓 «Կիրթ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք ՀՀ պետական, հասարակական գործիչ, մանկավարժ, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանին։

🗣️ Հանդիպման թեման՝ «ՀՀ կրթական համակարգի էվոլուցիան 1990-ականներից մինչև այսօր․ մարտահրավերներ և հեռանկարներ»

Միասին կբացահայտենք՝
Կրթության ոլորտի զարգացման ուղին վերջին 30 տարիների ընթացքում
Դպրոցական և համալսարանական կրթության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները
Կրթական համակարգի հեռանկարները և հնարավոր լուծումները

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 28 օգոստոսի 2024
🕰️ Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

🔗 Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/P3CZ5kUFchCk8MwA9

🎟️ Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
3👍1
📚 Կրթություն, աշխատանք և անձնային աճ. ոգեշնչող սեմինար Այնթապում։

Հուլիսի 21-ին Անթապի թիվ 2 դպրոցը վերածվել էր գիտելիքի և ոգեշնչման կենտրոնի՝ առիթը կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ հանդիպմումն էր։ Հանդիպմանը մասնակցում էին Այնթապի 1-ին և 2-րդ դպրոցների ակումբականները, ովքեր եկել էին բացահայտելու անձնային և մասնագիտական աճի գաղտնիքները 🔍

💡 Ի՞նչ բացահայտեցին.

անձնային աճի «բաղադրատոմսը»՝ ինքնաճանաչումից մինչև ինքնակատարելագործում,
առողջ քնի և անձնային աճի կապը,
հաջողության հասնելու գործնական քայլեր աշխատանքային ոլորտում,
աշխատաշուկայի հնարավոր էվոլյուցիան:


🤝 Մեր ակումբականները ոչ միայն ուշադիր լսեցին, այլև ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին՝ տալով իրենց անհանգստացնող հարցեր և ստանալով գործնական խորհուրդներ:

🌱 Արդյունքում՝ մասնակիցները գտան սեփական զարգացման նոր ուղիներ և գործիքներ դրանք իրականացնելու համար:

Շնորհակալություն բոլորին ջերմ մթնոլորտի և արդյունավետ քննարկումների համար 💜

#Անձնային_աճ #Կրթություն
#Բարձունք #Դեպի_բարձունք
5👍1
🗺️ Ինքնիշխանությունը՝ պետականության հիմնաքար

«Ինքնիշխան երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք բնական ռեսուրսների և հողերի կառավարման, տարածական վերլուծության փորձագետ Այսեր Ղաղարյանին։

🗣️ Հանդիպման թեման՝ «Պետական սահման․ սահմանազատում և սահմանագծում»

🔍 Միասին կբացահայտենք՝
- Պետական սահմանի կարևորությունը ինքնիշխանության համատեքստում
- Սահմանազատման և սահմանագծման գործընթացների առանձնահատկությունները
- Հայաստանի սահմանների ներկայիս իրավիճակը և մարտահրավերները

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 4 սեպտեմբերի 2024
Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

🔗 Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/wGpDsPVCdL4yTHPy6

🎟️ Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
2
Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի և դպրության օր, որը մեզանում նշվում է 40-րդ տարին 📚🎓

Մենք հաճախ խոսում ենք այն մասին, որ ձևը հաղթում է բովանդակությանը, երբ հիմքում չկա գիտելիք և խորություն 🤔 Մեզանում տևական ժամանակ հենց կրթությունն է պարտվել ձևին՝ որպես բովանդակություն։ Տասնամյակներ շարունակ բոլորը կիրթ ու խելացի երևալու նպատակով անմաքուր ճանապարհով էին մտնում կրթության տաճար․․․ 😔

Այսօր մենք ունենք ոչ գրագետ, անբովանդակ վերնախավ, գնվող ու վաճառվող մշակույթ, գիտություն․․․📉

Ավելին 👇
https://www.facebook.com/share/p/mtphbQsiWhskWMX1/?mibextid=oFDknk
3👍1
Ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է վախը:

«Ազատ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Գարեգին Խումարյանին՝ լրագրող, Լրատվական ռադիոյի ղեկավար (2011-2019), Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն (2019-2024)։

Հանդիպման թեման՝ «Ինչպե՞ս խլել Հանրայինն իշխանությունից, և ինչո՞ւ է դա կարևոր»

🔍Միասին կբացահայտենք՝
- Իշխանությունից անկախ լրատվամիջոցների կարևորությունը
- Հանրային լրատվամիջոցների ազատականացման մարտահրավերները, հնարավոր լուծումներն ու մեր անելիքները

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 11 սեպտեմբերի 2024
Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվեք այստեղ՝
🔗 https://forms.gle/o2dqFrfzqJH5FwhdA

🎟️ Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

🌟 Հանդիպումների այս շարքը «Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի» իրագործման կարևոր քայլերից մեկն է: Եկե՛ք միասին կրթվենք ու հիմք դնենք մեր Երազանքի հայրենիքի կայացմանը։
4👍1
🔔 Սիրելի՛ հետևորդներ, աջակիցներ, գաղափարակիցներ,

«Բարձունք» կենտրոնը ամփոփում է ամառային եռամսյակը 🌞 Մեր հիմնական առաքելությանն ու գործունեությանը զուգահեռ՝ մենք շարունակում ենք աշխատել նաև հետևյալ ուղղություններով.

🟪 տարաբնույթ հանդիպում-միջոցառումներ,
🟪 աջակցություն գաղափարակից կառույցներին,
🟪 երիտասարդների ներգրավվածության խրախուսում,
🟪 կրթական ընդհանուր միջավայրի ստեղծում։

🌱 Միասին կրթվելը, զորանալն ու միմյանց զորացնելը մեր հիմնաքարն է։ Յուրաքանչյուրիդ աջակցությունը նպաստում է ոչ միայն #Բարձունք-ի, այլև բազում գաղափարակից կառույցների ու հայերի գործունեությանը՝ հօգուտ հզոր հայրենիքի կայացման։

📊 Կից ներկայացնում ենք մեր եռամսյակը՝ թվերով։

Շնորհակալ ենք, որ մեր ուղու մասն եք։ Ձեր վստահությունն ու աջակցությունը ոգեշնչում և պարտավորեցնում են մեզ 🫂

Շարունակեք հետևել մեր գործունեությանն ու մասնակցել մեր ու մեր գործընկերների նախաձեռնություններին։ «Բարձունք» կենտրոնը սիրով սպասում է յուրաքանչյուրիդ 💜
5👍4
🇦🇲 ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին ընդառաջ, «Ազատ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք Վազգեն Մանուկյանին՝ «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող, ՀՀ առաջին վարչապետ, Արցախյան ազատամարտի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար։

🎯 Հանդիպման թեման՝ «Անկախության փորձությունը՝ 1988-ից 2024»

Միասին կքննարկենք ու կվերլուծենք՝
🔍 Արցախյան ազատամարտի և անկախության հռչակման պատմական նշանակությունը,
🔍 1988-ից մինչ այսօր Հայաստանի անցած ուղին
🔍 Անկախ պետականության մարտահրավերները և ձեռքբերումները,
🔍 Ապագայի տեսլականը, առկա վտանգներն ու հնարավոր լուծումները։

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 18 սեպտեմբերի 2024
Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Գրանցվեք այստեղ՝
🔗 https://forms.gle/s1Q56edw5qzqWJJr9

🎟️ Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

Եկե՛ք միասին կրթվենք ու հիմք դնենք մեր Երազանքի հայրենիքի կայացմանը։

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
3👍2
🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 33-ամյակի առթիվ։

‼️ Անկախությունը բարձրագույն արժեք է։ Էլ ավելի մեծ արժեք է անկախության կարևորությունը և արժեքը գիտակցող մարդը, իսկ այս ամենից վեր գտնվում է հանուն անկախության կայացման, պահպանման և հարատևման պայքարող մարդը։

Մաղթում ենք բոլորիս ամեն օր բազմապատկել անկախության արժեքը գիտակցողների և հանուն անկախության գործողների թիվը

#Միշտ_դեպի_լույս 🌟
5👍3