Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
🏗💪 #Դեպի_բարձունք՝ ամենը սեփական ձեռքերով‼️

Մեր այսօրվա հերոսները Այնթապի թիվ 1 դպրոցի ակումբականներն են, ովքեր գործով են պատմում իսկական նվիրվածության և թիմային ոգու մասին 🚀

Մեր պատանի վարպետները.
հարթեցրել են անհարթ մակերեսները
փակել են բաց ճեղքերը
ներկել են առաստաղը

Նրանք սեփակամ ուժերով կառուցում են ոչ միայն իրենց ակումբը, այլև իրենց ապագան:

Շուտով նրանք կունենան առանձին անկյուն
🎨 ստեղծագործելու
📚 կրթվելու և
⛰️ քայլ առ քայլ բարձրանալու համար։

Ակուբականների ոգևորվածությունն ու ջանասեր աշխատանքը հուշում են, որ «Դեպի բարձունք» ակումբները դառնալու են իսկական հրաշքների վայր 😃 💜

#Դեպի_բարձունք
#Միշտ_դեպի_լույս
4👍1
#Ինքնիշխան_երկիր` «Հայկական բարձրավանդակի քաղաքական աշխարհագրությունը» 🇦🇲

👥 Պատմաբան, քաղաքագետ Սարո Սարոյանի հետ զրուցեցինք հայկական լեռնաշխարհի խնդիրներից և առանձնահատակություններից պատմաքաղաքաքան համատեքստում։

Հայկական լեռնաշխարհի ճանաչումը մեզ համար տենտեսաքաղաքական զարգացման, անվտանգ ու կայուն պետություն ստեղծելու լայն դաշտ է, որին չտիրապետելը կորցված բազում հնարավորություններ է նշանակում։

🎥 Սիրով կիսվում ենք հանդիպման տեսագրությամբ։ Բաժանորդագրվեք մեր #YouTube-յան ալիքին՝ հանդիպումների տեսանյութերին առաջինը հասանելիություն ստանալու համար։

Հ․ Գ․ ‼️
#Հայոց_երկիր շարքի շրջանակում «Բարձունք»-ն այսուհետ հանդիպումներ կիրականացնի յուրաքանչյուր չորեքշաբթի ‼️

https://youtu.be/-SBIGkv35mg?si=Xw4ODdiK-lzgmokD
👍4
🎓 «Բարձունք» կրթական շարժումը հրավիրում է մասնակցելու կրթական թեմայով բացառիկ բանախոսություն-քննարկման, որի ընթացքում կբացահայտենք կրթության ոլորտի ամենախորքային մարտահրավերները:

🗣️ Բանախոս՝ Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ


👥 Թեմա՝ «Մետաճգնաժամեր. վերաիմաստավորելով կրթության ապագան»

🔍 Ի՞նչ կքննարկենք.
Կրթության մետաճգնաժամերի էությունը
ժամանակակից կրթության իմաստաբանական խնդիրները
կրթական համակարգի խորքային մարտահրավերները
հնարավոր լուծումներ և նորարարական մոտեցումներ

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 31 հուլիս 2024
🕖 Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվե՛ք հիմա.
https://forms.gle/MW5mgy8N3yuLcx4s6

Հ․ Գ․ ‼️
Հանդիպումները այսուհետ կկայանան յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
4
🚀 Դարձիր փոփոխության առաջնորդ «Դեպի բարձունք» նախագծում ‼️

🎯 Պատրա՞ստ ես ոգեշնչել Հայաստանի պատանիներին և օգնել նրանց բացահայտել իրենց ներուժը: Մեր թիմը փնտրում է առաջնորդի, ով կփոխի ներկա սերնդի ապագան։

💼 Դերդ՝
• նախագծի ընթացակարգերի մշակում և ներդրում,
• դպրոցների և մասնագետների հետ համագործակցություն,
• թիմի և կամավորների կառավարում,
• մրցույթների և դասընթացների կազմակերպում,
• աջակցություն ֆինանսների ներգրավմանը,
• հաշվետվությունների կազմում և ներկայացում,
• նոր ակումբների հիմնում և զարգացում,
• աշխատանք մեդիայի հետ։

🔍 Մենք փնտրում ենք քեզ, եթե

Ավելին 👇
https://www.facebook.com/photo/?fbid=925394559628479&set=a.561716242662981
3
💬 Պետք է անենք այնքան, ինչքան անհրաժեշտ է, ոչ թե այնքան, ինչքան կարող ենք»...

#Ճանաչենք-ի զրուցակիցը Բարձունքի ԱԽ անդամ Տիգրան Սեդրակյանն է 💜

https://www.bardzunk.am/board-7/
4
🕯️ Այսօր Գինոսյան Գագիկի ծննդյան օրն է 🕯️

Օգոստոսի 3-ին ազգային մշակույթի վաստակավոր գործիչ, մեծ հայ Գագիկ Գինոսյանը կդառնար 58 տարեկան։

Նրա կտակած ժառանգությունը իր հետքն ու կնիքը թողեց 21-րդ դարի հայ իրականության մեջ՝ բերելով ինքնության վերարժևորման նոր զարթոնք 🇦🇲

Շնորհավոր են նման օրհնված ծնունդները հայոց մեջ։

Հ.Գ.
Փետրվարին, Գագիկ Գինոսյանի մահից հետո, «Բարձունք»-ը նախաձեռնեց #ԳրքԱրար նախագիծը՝ հայ ինքնության և պարի մասին գինոսյանական շնչով պատմող գրքույկի ստեղծման համար 📚

Գրքույկի կազմման, ձևավորման ու խմբագրման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին #ԳրքԱրար-ի ֆոնդում հավաքված է մոտ 1.000.000 դրամ։ Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հավելյալ ✍️🎨
7👍3
🧑‍💻 🤔 Տեխնոլոգիան արագ փոխում է մեր աշխարհը, իսկ կրթությունը պետք է հասցնի այդ տեմպին: Բայց ինչպե՞ս:

🎓 «Բարձունք» կրթական շարժումը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Տեխնոլոգիա և կրթություն. համատեղ էվոլյուցիա թե՞ անխուսափելի կոնֆլիկտ» թեմայով քննարկմանը:

Միասին կբացահայտենք՝
Ինչպե՞ս է տեխնոլոգիան վերաձևում կրթական լանդշաֆտը։
Որո՞նք են AI-ի ինտեգրման հիմնական մարտահրավերները։
Ինչպե՞ս պահպանել մարդկային տարրը թվային դարաշրջանում։

Բանախոսներ՝
🗣️ Արեգ Թադևոսյան, կրթության փորձագետ
🗣️ Վարազդատ Ավետիսյան, ԱԲ փորձագետ

Եկե՛ք միասին քննարկենք կրթության ապագան: Ձեր հարցերն ու մտքերը կօգնեն ձևավորել առավել արդյունավետ կրթական համակարգ:

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 7 օգոստոսի 2024
🕖 Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվե՛ք հիմա և դարձեք փոփոխության մասնիկ․

https://forms.gle/BEGK6m3vPt47bHETA
2👍1
Շնորհավոր Նավասարդ, սիրելի հայրենակիցներ 🇦🇲

Այսօր մենք նշում ենք մեր ազգային ինքնության օրը՝ Նավասարդը 🦅🏔️

Այս հնագույն տոնը խորհրդանշում է Հայկ նահապետի հերոսական հաղթանակը Բելի դեմ, որը դարձավ հայ ժողովրդի ազատության և անկախության սկիզբը 🏹💪

Չնայած պատմության բոլոր փորձություններին, Հայկի ոգին շարունակում է ապրել մեր մեջ։ Այն մեզ ոգեշնչում է պահպանել մեր ինքնությունը և կերտել մեր ապագան՝ ապավինելով սեփական ուժերին 🌟🔥

Եկեք համատեղ գործունեությամբ շարունակենք գրել մեր պատմության նոր էջերը ✍️🇦🇲

Նավասարդի մասին ավեին մեր բլոգում 📚🔗
https://www.bardzunk.am/նավասարդ/

#Բարձունք #Նավասարդ
#ՀայկականԻնքնություն
8👍4
📚Կրթությունը՝ Հայոց երկրի հիմնաքար

«Կիրթ երկիր» խորագրի ներքո հյուրընկալում ենք Սուրեն Մխիթարյանին, ով 👇

CODE-SE HUB-ի նախագահն է
Massiv.-ի համասեփականատերը
ASEA-ի նախագահը
Ունի 10+ տարվա փորձ ՍՁ կրթության ոլորտում

🎯 Հանդիպման թեման՝ «Ձեռնարկատիրական կրթության արդի մոտեցումները»

Միասին կբացահայտենք 👇
💡 Ձեռնարկատիրական կրթության նորարարական մոտեցումները
🔄 Ձեռնարկատիրական ժամանակակից մոդելները

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 14 օգոստոսի 2024
🕰️ Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

🚀 Հանդիպումների այս շարքը «Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի» իրագործման կարևոր քայլերից մեկն է: Եկե՛ք միասին կրթվենք ու հիմք դնենք մեր Երազանքի հայրենիքի կայացմանը։

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր:

✍️🔗 Գրանցվեք այստեղ 👇

https://forms.gle/57JrWYeXidA9gT25A

Սիրով սպասում ենք 💜

#ԿիրթԵրկիր #Բարձունք #ՀայոցԵրկիր #ՁեռնարկատիրականԿրթություն
4👍1
📚Կրթությունը՝ Հայոց երկրի հիմնաքար

«Կիրթ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք «Իրական դպրոց»-ի հիմնադիր Վահագն Պողոսյանին։

🎯 Հանդիպման թեման՝ «Նոր սերնդի կրթություն. Հայաստանի դպրոցների և բուհերի արդի մարտահրավերները»

Միասին կբացահայտենք 👇
💡 Կրթության ոլորտի ժամանակակից մարտահրավերները
🔄 Դպրոցական և համալսարանական կրթությանն ուղղված նորարարական լուծումները

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 15 օգոստոսի 2024
🕰️ Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️🔗 Գրանցվեք այստեղ 👇

https://forms.gle/ydjDeem6PLMept2t7

Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

🚀 Հանդիպումների այս շարքը «Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի» իրագործման կարևոր քայլերից մեկն է: Եկե՛ք միասին կրթվենք ու հիմք դնենք մեր Երազանքի հայրենիքի կայացմանը։
3👍2
📚 Կրթությունը՝ Հայոց երկրի հիմնաքար 🇦🇲

🎓 «Կիրթ երկիր» խորագրի ներքո «Բարձունք»-ում հյուրընկալում ենք ՀՀ պետական, հասարակական գործիչ, մանկավարժ, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանին։

🗣️ Հանդիպման թեման՝ «ՀՀ կրթական համակարգի էվոլուցիան 1990-ականներից մինչև այսօր․ մարտահրավերներ և հեռանկարներ»

Միասին կբացահայտենք՝
Կրթության ոլորտի զարգացման ուղին վերջին 30 տարիների ընթացքում
Դպրոցական և համալսարանական կրթության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները
Կրթական համակարգի հեռանկարները և հնարավոր լուծումները

Հանդիպման մանրամասներ՝
📅 Օր՝ 28 օգոստոսի 2024
🕰️ Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

🔗 Գրանցվեք այստեղ՝
https://forms.gle/P3CZ5kUFchCk8MwA9

🎟️ Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր: Սիրով սպասում ենք:

ℹ️ Հ․Գ․ Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
3👍1
📚 Կրթություն, աշխատանք և անձնային աճ. ոգեշնչող սեմինար Այնթապում։

Հուլիսի 21-ին Անթապի թիվ 2 դպրոցը վերածվել էր գիտելիքի և ոգեշնչման կենտրոնի՝ առիթը կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ հանդիպմումն էր։ Հանդիպմանը մասնակցում էին Այնթապի 1-ին և 2-րդ դպրոցների ակումբականները, ովքեր եկել էին բացահայտելու անձնային և մասնագիտական աճի գաղտնիքները 🔍

💡 Ի՞նչ բացահայտեցին.

անձնային աճի «բաղադրատոմսը»՝ ինքնաճանաչումից մինչև ինքնակատարելագործում,
առողջ քնի և անձնային աճի կապը,
հաջողության հասնելու գործնական քայլեր աշխատանքային ոլորտում,
աշխատաշուկայի հնարավոր էվոլյուցիան:


🤝 Մեր ակումբականները ոչ միայն ուշադիր լսեցին, այլև ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին՝ տալով իրենց անհանգստացնող հարցեր և ստանալով գործնական խորհուրդներ:

🌱 Արդյունքում՝ մասնակիցները գտան սեփական զարգացման նոր ուղիներ և գործիքներ դրանք իրականացնելու համար:

Շնորհակալություն բոլորին ջերմ մթնոլորտի և արդյունավետ քննարկումների համար 💜

#Անձնային_աճ #Կրթություն
#Բարձունք #Դեպի_բարձունք
5👍1