Բարձունք / Bardzunk
160 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
«Բարձունքը» ընդլայնվում ու զարգանում է, և այդ աճին զուգընթաց ստեղծվում են մեր արժեքները, նպատակները և, իհարկե, կառույցի ներքին մշակույթը և յուրահատուկ ավանդույթները։

Իսկ հիմա ավանդույթների մասին 😃

🥳 Յուրաքանչյուր կառույց կփաստի, որ կան յուրահատուկ օր-տոներ, որոնք միայն այդ կառույցին են բնորոշ ու միայն իրենք գիտեն այդ օր-տոների արժեքը։
Նման տոներ Բարձունքում շատ կան, 100-ից ավելի... գուշակեցի՞ք՝ ինչի մասին է խոսքը․․․

🤩 Խոսքը «Բարձունքի» ակտիվ անդամների ծննդյան օրերի մասին է ․․․
Մենք որոշեցինք ոչ թե լուռ հպարտանալ նրանցով, այլ հնարավորություն տալ բոլորիդ՝ բացահայտել իրական կամավորական արժեք կրող, գիշեր-ցերեկ աշխատող, մեր Երկիրը ամուր պահող օղակներին։

Այս սիրուն ավանդույթը զարկ կտանք այսօր, ու Գայանե Թունյանի ծննդյան առիթով կշնորհավորենք մինչ այսօր Բարձունքին միացած բոլոր ակտիվ անդամներին....
2
Սիրելի հայրենակիցներ 🥳

Ահա այն հերթական 8 գյուղերը, որոնք «Կարի մեքենաներ մարզերի դպրոցներին» ծրագրի շրջանակներում ստացել են կարի մեքենաներ՝
📌 Շորժա - Նինա Խաչատրյան
📌 Կարմիրգյուղ - Իրինա Բնյան
📌 Բուժական - Սիրանույշ Մովսիսյան
📌 Դվին - Շողիկ Գրիգորյան
📌 Տեղ - Սյունե Հայրապետյան
📌 Բագրատաշեն
📌 Ուրցաձոր - Էլեն Սարգսյան
📌 Արմաշ - Մոնիկա Մկրտչյան

🤗 Այս խմբաքանակը ձեռք է բերվել Սինոփսիս ընկերության կողմից իր աշխատակիցների ֆինանսական բարեգործությունը կրկնապատկելու, ինչպես նաև մեր ընկերներից Արմինե Գրիգորյանի շնորհիվ։

Ծրագրին աջակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք մեր կայք՝
https://www.bardzunk.am/projects/sewing-machines-for-schools/
2
🥳 «Բարձունքի» սիրելի աջակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ապրիլի 2-ին ձեր ներդրումների շնորհիվ «Դեպի Բարձունք» ծրագրի շրջանակներում Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցում իրականացվեց ծառատունկ։ Ծառատունկին աջակցել են նաև Իվան Գաբրիելյանը և Երևանի բուսաբանական այգին։ Նրանց ևս շնորհակալություն ենք հայտնում։

💬 Տեղեկացնենք նաև, որ ամսի 9-ին ևս կլինի ծառատունկ, և արդյունքում Այնթապի դպրոցի տարածքում արդեն տնկված կլինեն 40-50 տարբեր տեսակի ծառեր՝ կաղնի, գիհի, քացախածառ և այլն։
Ծառատունկը իրականացրել ենք դպրոցի երեխաների հետ՝ խրախուսելով նաև կամավորական աշխատանքները։ Այսինքն՝ մեր ծրագրի շրջանակներում որպես կրթական բաղադրիչ այլ հմտությունների հետ մեկտեղ սովորեցնում ենք նաև կամավորական աշխատանքի կարևորությունը։

Հ․ Գ․ Մենք պարբերաբար կտեղեկացնենք ձեզ ծրագրի այլ բաղադրիչների և արված աշխատանքների մասին։
2
Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը։
Գարեգին Նժդեհ

Սիրելի կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ այս գարնանային գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք, որ միշտ լինեք սիրված ու գնահատված, խաղաղ երկնքի տակ ապրեք՝ զորելու ծնել և դաստիարակել մեր հայրենիքին իրապես արժանի սերունդ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կարճ՝ ձեռքերը ծալած չնստելու ու գործելու մասին 💪
2
#Դեպի_կրթություն մեր ճանապարհը շարունակվում է 🙂

Մեր տնտեսագետների թիմը «Դեպի բարձունք» ծրագրի շրջանակում այս անգամ հյուրընկալվել էր Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան հ. 2 միջնակարգ դպրոցում։ «Իմացի՛ր, վաստակի՛ր, խնայի՛ր» խորագիրը կրող սեմինարի ընթացքում քննարկումներ ընթացան գումարի, վերջինիս նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքի, գումար աշխատելու ու խնայելու ուղիների մասին։ Աշակերտները նաև ծանոթացան բանկի գործառույթներին, բանկային ծառայություններից գրագետ օգտվելու սկզբունքներին, տեղեկացան՝ ինչպես խուսափել զեղծարարությունից ու պաշտպանել իրենց շահերը, զրուցեցին մի շարք այլ արդի թեմաների շուրջ։

🎯 Ի դեպ, մեր տնտեսագետները փնտրում են կամավորներ՝ իրենց ջերմ ու գործունյա թիմին միանալու համար։ ✍️ Գրի՛ր մեր էջին, միացի՛ր մեզ, եթե ցանկանում ես օգտակար լինել և անմասն չմնալ մեր հայրենիքի կայացման գործում։
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կամավորությունը ներդրում է, որն անպայման տալու է իր պտուղները 😉
1👍1
Ստորև ներկայացնում ենք զենքի շրջանառության օրենքի կարգավորման համար առաջարկվող նոր փոփոխությունները՝ համեմատած գործողի հետ։
Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը 21 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն:
Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը (նախկինում առանց զենքին տիրապետելու զենք ձեռք բերելու հնարավորության փոխարեն)։
Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։
Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա հարթափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:
Ի դեպ, ակոսափող զենքով հնարավոր է նույնականացնել կրակված գնդակը, իսկ հարթափողի դեպքում՝ ոչ։
Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:
Հստակեցվում են զենքի տեսակները:
Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:
Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։
Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:
Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 8 միավորի փոխարեն։
Զենքի Հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

Օրենքի նոր նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=13255&Reading=0

💪Բարձունքի համայնքին կոչ ենք անում միանալ կառուցողական քննարկումներին՝ ավելի լավ օրենք ունենալու համար։
1
«Բարձունք» ՀԿ-ն և Նոր էջ նախաձեռնությունը հանդես են գալիս հերթական համագործակցությամբ՝ այս անգամ #Ձեռներեցություն_0_ից դասընթացի շրջանակում։ Դասընթացի ներգրավվել են Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակիցները։

🎯 Պատերազմի մասնակից տղաներն ու տնտեսագետների թիմի մեր կամավորները միասին ուսումնասիրում են ձեռնարկատիրական գործունեության ողջ ընթացքը ՝ պլանավորումից մինչ իրականացում, արդյունքների գնահատում և վերահսկողություն, ֆինանսներ և մարքեթինգ։ Դասընթացի շրջանակում ոչ միայն զարգացնում ենք ձեռնարկատիրական գիտելիքները, այլև ջանքեր ենք գործադրում տղաների բիզնես գործունեությանը զարկ տալու և նոր ու գրագետ կառավարում ունեցող բիզնես նախագծեր ունենալու համար։

🔔 Հիշեցնենք, որ տնտեսագետների մեր թիմը համալրում է իր շարքերը։ Մենք փնտրում ենք կամավորների՝ ֆինանսների, մարքեթինգի, ձեռնարկատիրական գործունեության ու հարակից ոլորտներից։ Թիմին միանալու համար գրե՛ք մեզ կամ լրացրե՛ք այս հայտը 👇՝
🌐 https://forms.gle/9nghQc97Y2wWczJQ8

Սիրով սպասում ենք 🙂

#Բարձունք
#Ձեռներեցություն
2👍1
«Բարձունք» հասարակական կազմակերպությունը կազմավորվել է 2020 թվականի նոյեմբերին` հասարակության լայն շերտերի մասնագիտական և տնտեսական ներուժի մոբիլիզացման միջոցով՝ նպաստելու երկրում ստեղծված իրավիճակի բարելավմանը և ընդհանուր զարգացմանը: Բարձունքի առանցքային գործունեությունը ուղղված է հիմնականում կրթական ոլորտի ներուժի հզորացմանը։ Մեր ծրագրերն ընդգրկում են ոչ միայն կրթական, այլև սոցիալական և տնտեսական ոլորտներ։ Կազմակերպությունը ամբողջությամբ գործում է կամավորական հիմունքներով։
2
Սիրելի հետևորդ,
❤️ Եթե դու ցանկանում ես նպաստել «Բարձունքի» հզորացմանը, դրանով իսկ մասնակից դառնալով հայրենանվեր նախագծերի հաջողակ իրականացմանը, սակայն շատ ժամանակ չունես, որպեսզի անձամբ ներգրավվես այս կամ այն նախագծի աշխատանքներում, ապա մենք առաջարկում ենք դառնալ «Բարձունք» համայնքի անդամ՝ անդամավճարների տեսքով «Բարձունքի» գործունեությանը աջակցելու համար։ Անդամակցությունն ու անդամավճարներն են հենց «Բարձունքի» հզորացման և անկախության գրավականը։ Այս մասին մի փոքր ավելի մանրամասն կարող ես դիտել այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=qui3W5ddcag
2👍1
«Բարձունքի» գործունեությանը կարող ես ծանոթանալ նաև այս հարթակներում՝
Տելեգրամ ալիքը (https://t.me/bardzunk),
Ինստագրամը (https://www.instagram.com/bardzunk/),
Յութուբյան ալիքը (https://www.youtube.com/c/BardzunkNGO)
Կայքը (https://www.bardzunk.am/

Կայքում կարող ես գտնել նաև հաճախ տրվող հարցերի պատասխանները։
«Բարձունքին» միանալու համար կայքում կտեսնես «Միանալ» կոճակը, որը սեղմելուց հետո կբացվի տվլայների լրացման հարցաթերթիկը։ Այն լրացնելուց հետո մեր ադմինիստրատորը ձեզ կավելացնի «Բարձունքին» անդամակցած մարդկանց ֆեյսբուքյան խումբ, որտեղ դու պարբերաբար տեղակացումներ կստանաս Բարձունքի ներքին հանդիպումների և հաշվետվությունների մասին։

Անդամավճարների փոխանցումները կարող ես կատարել նաև օնլայն տարբերակով։ Կայքում կտեսնես «Աջակցիր» կոճակը, որը հնարավորություն է տալիս կատարել օնլայն փոխանցումներ։ Փոխանցման նպատակ պետք է նշել՝ անդամավճար։
Այդ նույն գործիքով կարող ես աջակցել նաև կոնկրետ նախագծերի։

Հարցեր ունենալու դեպքում կարող ես զանգահարել՝ 055170579։

Ի դեպ բոլոր Բարձունքցիներին և հատկապես մինչև մայիսի 28-ը անդամագրվածներին նույն օրը ժամը 17։00-ից սկսած հրավիրում ենք «Բարձունք»՝ թեյախմության և միասին նշելու ՀՀ առաջին հանրապետության անկախության օրը։

Միշտ դեպի վեր։
2👍1
Սիրելի ընկերներ,
🥳 Մեր «Կարի մեքենաներ մարզերի դպրոցներին» նախագիծը շարունակում է ակտիվորեն զարգանալ և ընդգրկել ավելի շատ թվով դպրոցներ։
2022 թվականի սկզբից մեր նվիրատուների օգնությամբ արդեն կարողացել ենք կարի մեքենաներ տրամադրել ՀՀ մարզային 11 դպրոցի, որտեղ էլ կարուձևի արհեստին ծանոթանում են ընդհանուր առմամբ 75 աշակերտ (սա միայն 2022 թվականի արդյունքն է)։
❤️ Ձեր փոքրիկ ներդրումը նույնիսկ կարող է փոխել մարզերում բնակվող երեխաների առօրյան և ինչու՞ ոչ՝ նաև ապագան, չէ որ մեր տնտեսագետների խումբը նաև հեռահար ձեռներեցության դասընթաց է անցկացնում ծրագրում ներգրավված երեխաների հետ։
💡 Նախագծի մասին ավելի շատ ինֆորմացիա ստանալու և աջակցելու համար առաջարկում ենք անցնել հղումով 🙂
https://www.bardzunk.am/proj.../sewing-machines-for-schools/
2
279383777_100360022683774_519573763783517742_n.jpg
2.1 MB
🥳 Տարվա ամենաուրախ տոնը՝ Վարդավառը, այս տարի առաջարկում ենք նշել միասին՝ սահմանամերձ Կոռնիձորում։

🚀 Հուլիսի 23-24-ին տեղի ունեցող Վարդավառի ամենամյա ժողովրդական տոնակատարությունը կուղեկցվի երկօրյա միջոցառման ծրագրով՝ համերգ, պարեր, ուխտագնացություն, շրջերթ գյուղով, նախավարդավառյան խարույկի երեկո, լարախաղաց, ժողովրդական խաղեր, վարդավառյան ծիսախաղեր, խնդումի ծես, խաչբուռ, հացաթխում, կոռնիձորյան բարիքների վաճառք: Միջոցառման մնացած մանրամասները կգտնեք այստեղ՝
https://www.facebook.com/events/326851149565748?ref=newsfeed

🤗 Իսկ սահմանին տրամադրությունը բարձրացնելու համար կարող եք աջակցել միջոցառման կազմակերպմանն այստեղ՝
https://rearmenia.com/hy/fundraisers/vardavar-on-the-border

Ի դեպ՝ կարո՞ղ եք կռահել, թե ինչ են անելու Բարձունքցիները այս միջոցառման ժամանակ 🤔
2
Արի՜ «Բարձունք» https://fb.me/e/28jYPZ8v5

🥳Սիրով հրավիրում ենք Բարձունքցիներին և հատկապես այն մարդկանց, ովքեր հետևում են մեր գործունեությանը և ցանկություն ունեն մեզնից մեկը դառնալու, սակայն դեռ անդամագրված չեն «Բարձունքին», մայիսի 28-ին 17։00-ից սկսած միասին նշելու ՀՀ առաջին հանրապետության անկախության օրը։

❤️ Միասին կթեյենք, կծանոթանանք մեր կենտրոնին, ինչպես նաև Բարձունքցիներին, կատարվող աշխատանքներին և ակտիվ նախագծերին և կունենանք հետաքրքիր քննարկումներ, իսկ բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան տեղում անդամակցելու մեզ։

Սիրով սպասում ենք, յուրաքանչյուրիդ ներկայությունը կարևոր է 🙂
3
Այսօր ձեզ հետ ուզում ենք կիսվել մի հրաշալի նախաձեռնությամբ, որը միաժամանակ համատեղելում է 2 կարևոր գործառույթ՝ պլաստիկի թափոնների վերամշակում և դրանցից զինվորների համար անհրաժեշտ պարագաների պատրաստում։ «Շանի» ԻՏ ԳՀ ՀԿ -ն իրականում բավական մեծ բեռ է վերցրել իր ուսերին և այժմ նրանք աշխատանքների ծավալը մեծացնելու համար կարիք ունեն փոքրիկ դրամական օգնության՝ 2000 ԱՄՆ դոլլար՝ ձեռք բերելու համար մեքենա, որով կկարողանան տեղափոխել թափոնները։
«Բարձունք» ՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնում այս նախաձեռնության հեղինակներին և պատրաստակամություն հայտնում օգնելու և ուժերի ներածին չափով աջակցելու ցանկացած նմանատիպ նախաձեռնության, որի նպատակը կլինի հայրենիքի զարգացումը։
❗️ Նախաձեռնության մասին ավելի մանրամասն տեղեկանալու, ինչպես նաև ձեր աջակցությամբ նախաձեռնության զարգացմանը նպաստելու համար անցեք հղողւմով՝
https://www.bardzunk.am/waste-recycling/
2
Սիրելի Բարձունքցիներ,

🥳 Ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ «Կարի մեքենաներ մարզերի դպրոցներին» ծրագրի շրջանակներում հերթական կարի մեքենան հասավ Վայոց Ձորի Ելփին գյուղի դպրոց։ Այն իրենց գյուղի դպրոցի համար ուղարկել է ռուսատանաբնակ ելփինցի, «Բարձունքի» անդամ Արմեն Սարգսյանը։
Շնորհակալություն ենք հայտնում Արմենին և հույս ունենք, որ այս օրինակը վարակիչ կլինի մյուսների համար։

💡 Նախագծի մասին ավելի շատ ինֆորմացիա ստանալու և աջակցելու համար առաջարկում ենք անցնել հղումով 🙂
https://www.bardzunk.am/proj.../sewing-machines-for-schools/
2
🇦🇲 «100 ընկեր տղերքին» նախագծի շրջանակներում այցելել ենք Մնացականին՝ 90-ականների պատերազմի մասնակցի։

1993թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին կամավոր զինվորագրվել է ԼՂՀ Պաշտպանական բանակին և մասնակցել Արցախյան ազատամարտին։ Մասնակցել է Սրխավենդ, Կուսապատ, Եզնիգոմեր և մի շարք գյուղերի ազատագրմանը։
94թ.-ին վիրավորում է ստացել, ինչի հետևանքով ձեռք է բերել երկրորդ կարգի հաշմանդամություն։

Ներկայումս առողջական վիճակը ավելի վատացել է, սակայն հարազատները չեն կարողանում հաշմանդամութան առաջին կարգ ստանալ։ Մնացականը անկողնային հիվանդ է, իսկ հաշմանդամության կարգը փոխելու համար պետք է անձամբ հիվանդին տանեն, ինչը հարազատները չեն կարողանում։
Բնակարանը, որտեղ ներկայումս ապրում են, վատ վիճակում է։
Այսօր շատ հերոսների նման, Մնացականի ընտանիքը ևս անտեսված է։

Մեր տղաներից շատերը իրենց կյանքը նվիրել են հայրենիքին ու մեզ, իսկ մենք ի՞նչ ենք վերադարձնում իրենց․․․

🇦🇲 «100 ընկեր տղերքին» նախաձեռնության շրջանակներում մենք արդեն այցելել ենք Մնացականին և տրամադրել ձեր բոլորի օգնությամբ հավաքված փոքրիկ գումարը։

Վիրավոր տղաներին և նրանց ընտանիքներին օգնելու համար կարող եք անցնել հղումով՝
https://bit.ly/3GCKbt9

կամ փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին 👇
Ստացող՝ «Բարձունք» ՀԿ
Համվեհամար՝ 2051222055081002 ԻՆԵԿՈԲԱՆԿ
Նպատակ՝ 100 ընկեր տղերքին
1