Բարձունք / Bardzunk
161 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
🏞️ #Արահետ_2024-ին կմասնակցի 2️⃣1️⃣ թիմ։ Հրաշալի է, չէ՞ 😍

🎯 Երեկ կայացավ թիմերի ավագների հետ հանդիպումը։ Կիսվեցինք #Արահետ_2023-ի փորձառությամբ, պատասխանեցինք մասնակիցների հարցերիմ, քննարկեցինք առաջնության մանրամասները․

🟪 երթուղին հաղթահարելու սկզբունքները,
🟪 անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը,
🟪 արշավային նոր մշակույթ ունենալու կարևորությունն ու այն տարածելու գործում յուրաքանչյուրիս դերը։

🚀 Իսկ առաջնության մնաց հաշված օրեր։

#Կհանդիպենք_բարձունքում 💜
2👍1
🇦🇲 «Ինքնիշխան ԵՐԿԻՐ» խորագրի ներքո հունիսի 25-ին կհանդիպենք պատմաբան, քաղաքագետ Սարո Սարոյանին։

👥 Թեման՝ «Հայկական բարձրավանդակի քաղաքական աշխարհագրությունը»։

💡 Հանդիպման շրջանակում կանդրադառնանք պատմաքաղաքական ու հայ քաղաքական ավանդույթնեերի համատեքստում մեր լեռնաշխարհը հասկանալու խնդրին։

🤝 Ինչպես միշտ, Դուք կունենաք մեր հյուրին ուղիղ հարցեր տալու և բաց զրույցում ներգրավվելու հնարավորություն։ Միացեք՝ միմյանցից սովորելու և արդյունավետ երեկո ունենալու։

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 25 հունիս 2024
🕖 Ժամ՝ 19։15
🏘️ Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Մասնակցության համար գրանցվել 👇
https://forms.gle/mHeAgCZH6Zj44Es47
2👍1
🇦🇲 «Ինքնիշխան ԵՐԿԻՐ» խորագրի ներքո հուլիսի 2-ին մեր հյուրը քաղաքական գործիչ, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն է։

👥 Թեման՝ «Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիների կյանքում»։

💡 Հանդիպման շրջանակում կանդրադառնանք՝
• ՀՀ Սահմանադրությանը, մեր կյանքում վերջինիս դերին, իրականացված և անհրաժեշտ փոփոխություններին։
• Սահմանադրության իրացման գործում քաղաքական ուժերի փոխազդեցությունը։
• Սահմանադրության, միջազգային համագործակցության ու իրավունքի հարցերին։

🤝 Ինչպես միշտ, Դուք կունենաք մեր հյուրին ուղիղ հարցեր տալու և բաց զրույցում ներգրավվելու հնարավորություն։ Միացեք՝ միմյանցից սովորելու և արդյունավետ երեկո ունենալու։

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 2 հուլիս 2024
🕖 Ժամ՝ 19։15
🏘️ Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Մասնակցության համար գրանցվել 👇
https://forms.gle/LXdRfTe7UMb3bmB37
👍2
🏔️🌄 #Արահետ_2024-ը կայացավ․․․ 😍 Հույզեր, պայքար, կամք, թիմային ոգի, լեռներ ու սեր 💜 Առաջնությանը մասնակցեց 20 թիմ՝ 120 անդամներով։ Գեղարքունիքից Տավուշ ձգվող 25 կմ լեռնարշավային երթուղին առաջինը հաղթահարողներն էին՝

🥇 #HikingwithFriends-ը՝ 3 ժամ 58 րոպե
🥈 #TriClubEVN-ը՝ 4ժ 30 րոպե
🥉 #NorthPeak_Mountain_Club-ը՝ 4ժ 43 րոպե

🚀 Սիրելի՛ կամավորներ, մասնակիցներ, գործընկերներ ու աջակիցներ, այս պատմությունը ձեզ հետ միասին ենք կերտել 🤝 Մենք միասին ձևավորում ենք լեռնարշավային նոր մշակույթ, որի արդյունքում հաղթող ենք բոլորս 🎯

Հ. Գ.
Մրցանակաբաշխությունը կկայանա հուլիսի 1-ին։
4👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
20 թիմ
120 մասնակից
25 կմ

🗻🗺 #Արահետ-ը լեռնարշավային նոր մշակույթի, առողջ մրցակցության և ամեն օր միասին զորանալու մասին է։ Հանդիպում ենք այսօր 19։30՝ ավելին իմանալու, #Արահետ_2024-ի մրցանակակիրներին շնորհավորելու, հույզերով ու փորձով կիսվելու 😍

#Կհանդիպենք_բարձունքում 💜
4👍1
🎯 Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է։ Տոնին ընդառաջ «Բարձունք» կրթական շարժումը հյուրընկալել էր Պարույր Հայրիկյանին՝ զրուցելու ՀՀ Սահմանադրության ու քաղաքացիների կյանքում վերջինիս դերի ու կարևորության մասին։

⁉️ Ի՞նչ իմացանք այս հանդիպումից․

Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է և դրանով ամեն ինչ ասված է։
Սահմանադրությունը տվյալ ժողովրդի արժեքային համակարգի հանրագումարն է, ինչպես նաև քաղաքացիների իրավունքներն ամրագրող գլխավոր փաստաթուղթը։
Պետք է առաջնորդվել սկզբունքներով և ոչ վախերով։
Ժողովուրդը կարող է սխալվել, բայց ժողովուրդը ևս սխալն ուղղելու իրավունք ունի, ինչը արվում է ընտրություններով։
Ընտրությունների հաճախությունը որոշում են ժողովրդավարության աստիճանը։
Չարիքների բանաձևը․ նպատակն արդարացնում է միջոցները։ Այս մտածողությունից պետք է անմիջապես ազատվել։
Որպեսզի մեր տունը լավը դառնա, նրանում ապրող մարդիկ պետք է զգան, որ իրապես տան տերն են։

Բարի դիտում 💜 👇

https://youtu.be/OBpGhassIVM?si=bq9uvjs64onCByVP
2👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իսկ դուք ինչպե՞ս եք տոնել Վարդավառը 🤔

Օրն ամփոփենք լավ տրամադրությամբ ու Վարդավառն այսուհետ ազգային ծեսերով, երգ ու խաղով նշելու վճռականությամբ 💦 Չէ՞ որ #ազգայինը_ժամանակակից_է 😍

#Բարձունք #Վարըվարենկ #Ճախրակ #Վարդավառ
4👍1
💡 «Բարձունք» կրթական շարժումը «Կիրթ ԵՐԿԻՐ» խորագրի ներքո ներկայացնում է 👇

🚀 «Հայկական հրաշք կամ ինչպե՞ս կերտել կիրթ հանրություն» 🧐

🎯 Միացե՛ք մեզ բացառիկ հանդիպման՝ հայտնի մանկավարժ Արա Աթայանի հետ։

🗣 2 ժամ տևողությամբ հանդիպում-քննարկմանը կզրուցենք հետևյալի շուրջ 👇

Կիրթ հանրության էությունը։
Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից կրթական համակարգը։
Դպրոցի առանցքային դերը կրթված հանրություն ձևավորելու գործում։

💜 Օգտվեք այս հնարավորությունից, ստեղծեք նոր կապեր և տվեք ձեզ հուզող հարցերը անմիջապես մասնագետին։
Հանդիպման մանրամասներ 👇

🗓 Օր՝ 23 հուլիս 2024
🕢 Ժամ՝ 19։15
🚩 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Գրանցվեք հիմա 👇
https://forms.gle/UwX7Mgq5y6hCUzNk9

Մուտքն ազատ է:

Հ․ Գ․ ‼️
Հանդիպումները կայանում են յուրաքանչյուր երեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
5👍1
🏗💪 #Դեպի_բարձունք՝ ամենը սեփական ձեռքերով‼️

Մեր այսօրվա հերոսները Այնթապի թիվ 1 դպրոցի ակումբականներն են, ովքեր գործով են պատմում իսկական նվիրվածության և թիմային ոգու մասին 🚀

Մեր պատանի վարպետները.
հարթեցրել են անհարթ մակերեսները
փակել են բաց ճեղքերը
ներկել են առաստաղը

Նրանք սեփակամ ուժերով կառուցում են ոչ միայն իրենց ակումբը, այլև իրենց ապագան:

Շուտով նրանք կունենան առանձին անկյուն
🎨 ստեղծագործելու
📚 կրթվելու և
⛰️ քայլ առ քայլ բարձրանալու համար։

Ակուբականների ոգևորվածությունն ու ջանասեր աշխատանքը հուշում են, որ «Դեպի բարձունք» ակումբները դառնալու են իսկական հրաշքների վայր 😃 💜

#Դեպի_բարձունք
#Միշտ_դեպի_լույս
4👍1
#Ինքնիշխան_երկիր` «Հայկական բարձրավանդակի քաղաքական աշխարհագրությունը» 🇦🇲

👥 Պատմաբան, քաղաքագետ Սարո Սարոյանի հետ զրուցեցինք հայկական լեռնաշխարհի խնդիրներից և առանձնահատակություններից պատմաքաղաքաքան համատեքստում։

Հայկական լեռնաշխարհի ճանաչումը մեզ համար տենտեսաքաղաքական զարգացման, անվտանգ ու կայուն պետություն ստեղծելու լայն դաշտ է, որին չտիրապետելը կորցված բազում հնարավորություններ է նշանակում։

🎥 Սիրով կիսվում ենք հանդիպման տեսագրությամբ։ Բաժանորդագրվեք մեր #YouTube-յան ալիքին՝ հանդիպումների տեսանյութերին առաջինը հասանելիություն ստանալու համար։

Հ․ Գ․ ‼️
#Հայոց_երկիր շարքի շրջանակում «Բարձունք»-ն այսուհետ հանդիպումներ կիրականացնի յուրաքանչյուր չորեքշաբթի ‼️

https://youtu.be/-SBIGkv35mg?si=Xw4ODdiK-lzgmokD
👍4
🎓 «Բարձունք» կրթական շարժումը հրավիրում է մասնակցելու կրթական թեմայով բացառիկ բանախոսություն-քննարկման, որի ընթացքում կբացահայտենք կրթության ոլորտի ամենախորքային մարտահրավերները:

🗣️ Բանախոս՝ Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ


👥 Թեմա՝ «Մետաճգնաժամեր. վերաիմաստավորելով կրթության ապագան»

🔍 Ի՞նչ կքննարկենք.
Կրթության մետաճգնաժամերի էությունը
ժամանակակից կրթության իմաստաբանական խնդիրները
կրթական համակարգի խորքային մարտահրավերները
հնարավոր լուծումներ և նորարարական մոտեցումներ

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 31 հուլիս 2024
🕖 Ժամ՝ 19։15
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

✍️ Գրանցվե՛ք հիմա.
https://forms.gle/MW5mgy8N3yuLcx4s6

Հ․ Գ․ ‼️
Հանդիպումները այսուհետ կկայանան յուրաքանչյուր չորեքշաբթի Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
4
🚀 Դարձիր փոփոխության առաջնորդ «Դեպի բարձունք» նախագծում ‼️

🎯 Պատրա՞ստ ես ոգեշնչել Հայաստանի պատանիներին և օգնել նրանց բացահայտել իրենց ներուժը: Մեր թիմը փնտրում է առաջնորդի, ով կփոխի ներկա սերնդի ապագան։

💼 Դերդ՝
• նախագծի ընթացակարգերի մշակում և ներդրում,
• դպրոցների և մասնագետների հետ համագործակցություն,
• թիմի և կամավորների կառավարում,
• մրցույթների և դասընթացների կազմակերպում,
• աջակցություն ֆինանսների ներգրավմանը,
• հաշվետվությունների կազմում և ներկայացում,
• նոր ակումբների հիմնում և զարգացում,
• աշխատանք մեդիայի հետ։

🔍 Մենք փնտրում ենք քեզ, եթե

Ավելին 👇
https://www.facebook.com/photo/?fbid=925394559628479&set=a.561716242662981
3