Բարձունք / Bardzunk
160 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
💬 Կամավորությունը հիմնականում լինում է այն բաների հաշվին, որոնք մարդիկ սովորաբար անվանում են հաճույք, ժամանց, հանգիստ ու նման բաներ։ Փորձը ցույց է տալիս, որ հաճույքը, ըստ իս՝ իրական հաճույքը, հնարավոր է գտնել հենց կամավորության մեջ, քանի որ դու այստեղ ունենում ես իրական նպատակ, որին սիրով ծառայում ես, որի ճանապարհին հաղթահարում ես շատ խնդիրներ։

#Ճանաչենք շարքի մեր հյուրը Գեղամ Օհանյան է։ Ավելին՝ կից հարցազրույցում 👇

https://www.bardzunk.am/board-4/
4👍1
Մասնակցության և մանրամասների համար 👇
https://www.facebook.com/share/yexvjL3kQfsfCv33/?mibextid=9VsGKo
👍1
😍 Եկել ենք «Վերելք Մեծ Մայմեխ՝ աջակցելով #Արահետ_2024-ին» արշավի ու ձեր ունեցած կարևոր ներդրման մասին պատմելու։

Մեր համատեղ ջանքերով 👇
🟪 արշավին մասնակցեց 45 արշավորդ,
🟪 #Արահետ_2024-ին ներդրումը կազմեց 200,000 դրամ։

Շնորհակալ ենք 💜

🚀 Հաջորդ ուղղությունը՝ «Վերելք Դիմաց լեռ՝ աջակցելով #Արահետ_2024-ին»։

🗻 🌄Մասնակցե՛ք, համատեղե՛ք հաճելի ժամանցը՝ ունենալով ձեր ազդեցությունը #Արահետ_2024-ի կայացման ու լեռնարշավային կարևոր մշակույթի ձևավորման գործում։

‼️ #Դիմաց_լեռ վերելքին մասնակցելու համար գրանցվեք այստեղ 👇
https://forms.gle/EL6ovAt9rNahYRWi6
3👍1
Հունիսի 23-ին #Արահետ_2024-ն է 🌄 🏆 Գնում ենք լեռնային այս տոնին մասնակցելու, թիմերին ոգեշնչելու և հրաշալի օր ունենալու 😍Մասնակցության ողջ գումարը կուղղվի #Արահետ_2024-ին։

🏞️ 👟 Քայլարշավը թեթև է, գեղեցիկ, մասնակցել կարող են ինչպես երեխաները, այնպես էլ հասուն տարիքի արշավասերները։

🌅 Արշավական օրը կսկսվի Սեմյոնովկա գյուղում, որտեղ մենք կմասնակցենք #Արահետ_2024 առաջնության բացմանը՝ հաջողություն մաղթելով մասնակից թիմերին։ Այնուհետև կուղևորվենք Գոշավանք, որտեղից կմեկնարկի քայլարշավը դեպի Գոշի լիճ։ Կեսօրին մենք կրկին կլինենք Գոշավանքում՝ թիմերին դիմավորելու, ազգային երգ ու պարի, խաղերի մասնակցելու։ Դե իսկ վերջում՝ կիթառ, խարույկ ու բարձր տրամադրություն 🔥🎸

Մասնակցության համար 👇
https://www.facebook.com/share/9cPXDhHc6mNAqtpp/?mibextid=9VsGKo
3👍1
🏞️ #Արահետ_2024-ին կմասնակցի 2️⃣1️⃣ թիմ։ Հրաշալի է, չէ՞ 😍

🎯 Երեկ կայացավ թիմերի ավագների հետ հանդիպումը։ Կիսվեցինք #Արահետ_2023-ի փորձառությամբ, պատասխանեցինք մասնակիցների հարցերիմ, քննարկեցինք առաջնության մանրամասները․

🟪 երթուղին հաղթահարելու սկզբունքները,
🟪 անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը,
🟪 արշավային նոր մշակույթ ունենալու կարևորությունն ու այն տարածելու գործում յուրաքանչյուրիս դերը։

🚀 Իսկ առաջնության մնաց հաշված օրեր։

#Կհանդիպենք_բարձունքում 💜
2👍1
🇦🇲 «Ինքնիշխան ԵՐԿԻՐ» խորագրի ներքո հունիսի 25-ին կհանդիպենք պատմաբան, քաղաքագետ Սարո Սարոյանին։

👥 Թեման՝ «Հայկական բարձրավանդակի քաղաքական աշխարհագրությունը»։

💡 Հանդիպման շրջանակում կանդրադառնանք պատմաքաղաքական ու հայ քաղաքական ավանդույթնեերի համատեքստում մեր լեռնաշխարհը հասկանալու խնդրին։

🤝 Ինչպես միշտ, Դուք կունենաք մեր հյուրին ուղիղ հարցեր տալու և բաց զրույցում ներգրավվելու հնարավորություն։ Միացեք՝ միմյանցից սովորելու և արդյունավետ երեկո ունենալու։

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 25 հունիս 2024
🕖 Ժամ՝ 19։15
🏘️ Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Մասնակցության համար գրանցվել 👇
https://forms.gle/mHeAgCZH6Zj44Es47
2👍1
🇦🇲 «Ինքնիշխան ԵՐԿԻՐ» խորագրի ներքո հուլիսի 2-ին մեր հյուրը քաղաքական գործիչ, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն է։

👥 Թեման՝ «Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիների կյանքում»։

💡 Հանդիպման շրջանակում կանդրադառնանք՝
• ՀՀ Սահմանադրությանը, մեր կյանքում վերջինիս դերին, իրականացված և անհրաժեշտ փոփոխություններին։
• Սահմանադրության իրացման գործում քաղաքական ուժերի փոխազդեցությունը։
• Սահմանադրության, միջազգային համագործակցության ու իրավունքի հարցերին։

🤝 Ինչպես միշտ, Դուք կունենաք մեր հյուրին ուղիղ հարցեր տալու և բաց զրույցում ներգրավվելու հնարավորություն։ Միացեք՝ միմյանցից սովորելու և արդյունավետ երեկո ունենալու։

Հանդիպման մանրամասներ 👇
🗓️ Օր՝ 2 հուլիս 2024
🕖 Ժամ՝ 19։15
🏘️ Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Մասնակցության համար գրանցվել 👇
https://forms.gle/LXdRfTe7UMb3bmB37
👍2