Բարձունք / Bardzunk
160 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
Արահետ 2024․ Կերտի՛ր քո պատմությունը մեզ հետ 🌄

Սարեր , ձորեր 🏞, անտառներ 🌲․․․ #Արահետ_2024 քայլարշավային առաջնույան երթուղին այս տարի կձգվի Գեղարքունիքից Տավուշ 🗺

Եթե դու չափահաս ես, ունես 6 հոգանոց թիմ 👥 և չես վախենում մրցակցությունից ու ուժերդ փորձարկելուց 💪, ուրեմն սա քո հնարավորությունն է։

Հայտերը ընդունվում են ապրիլի 25-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ 📅

https://bit.ly/3QkgQK9

Իսկ թե ինչպես է անցել Արահետ 2023-ը՝ բացահայտիր լուսանկարներում 📷

Այլ մանրամասները՝ շուտով 🔜
👍31
💬 💜 Կրկնեմ. պետք է թիմային, համակարգային, համագործակցային, երկարաժամկետ մտածողություն՝ որպես գործիքակազմ: Բայց ամենակարևորը, որ այսօր Հայաստանին պետք է, սերն է: Պետք է սիրենք… Երբ նշված չորս բաղկացուցիչները օգտագործելիս ներդնում ենք սերը, ամեն ինչ ստացվում է:

#Ճանաչենք շարքի մեր զրուցակիցը Տիգրան Արեգունին է։ Նրա հետ զրուցեց և նյութը պատրաստեց Անուշ Գասպարյանը։

https://www.bardzunk.am/board/
4
🏔️ Էլ ինչ քայլարշավային առաջնություն առանց մրցանակների։

Գիտե՞ք, չէ՞․․․ #Արահետ_2024-ի մասնակցության հայտերն ընդունվում են 🗺🗻

Մրցանակների մասին շուտով։ Իսկ մինչ այդ ասեք՝ ձեր թիմն ի՞նչ մրցանակ է ուզում 💜 Կիսվեք ցանկություններով մեկնաբանություններում։

Մասնակցության հայտը լրացրեք այստեղ 👇
https://bit.ly/3QkgQK9
2👍1
🗓️ Օրեր առաջ Բարձունքում հույրընկալեցինք Արման Թաթոյանին, զրուցեցինք ՀՀ պետական սահմանի որոշման սկզբունքների և Հայաստանի անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

📚 Հանդիպումը բովանդակային էր, կրթական։ Ձեզ հետ կկիսվենք եզրահանգումներով, որոնց իմացությունը խիստ կարևոր է մերօրյա գործընթացները հասկանալու համար 👇

🟪 Սահմանազատման գործընթացում միայն երբեմնի քարտեզներով առաջնորդվելն անկարելի է, առաջնային են մարդկանց իրավունքներին առնչվող հարցերը։
🟪 Սահմանազատման և սահմանագծման ցանկացած գործընթացից առաջ պետք է հաշվի առնել մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժի, սեփականության իրավունքը, ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին ու այլ ոլորտների առնչվող բազում հարցեր։
🟪 Սահմանազատումն ու սահմանագծումը հիմնվում է պետական սահմանի մասին օրենքի և ոչ վարչատարածքային բաժանման մասին օրենքի վրա։

‼️ Այս ամենը բխում է միջազգային իրավունքից, որը ցանկացած պարագայում առաջնային է համարում մարդու իրավունքները՝ անվտանգության հարցերը չտարանջատելով մարդուց։
👍3
🇦🇲 Պետությունները իրենց պատմության ընթացքում մշտապես ունենում են վայրիվերումներ։ Մայիսի 9-ը Հայաստանի պատմության հաղթական օրերից է, իրողություն, որն անբեկանելի է։ Այսօրը մեր ազգի խիզախության, տոկունության ու կամային լինելու խորհուրդն է մեզ փոխանցում։ Արցախի ազատագրման տեսլականը ժամանակին միավորեց մեզ անկախության և ինքնորոշման մեր ձգտումներում, այսօր արդեն Երազանքի հայրենիքի տեսլականը պիտի լինի բոլորիս միավորողը։

Վերարժևորելով հայ ժողովրդի անցած ուղին, մեր հայրերի ու եղբայրների զոհողությունները հանուն մերյ Երազանքի հայրենիքի կայացման, հանուն Հայոց երկրի ինքնիշխանության, մենք այսօր նաև ընդունում ենք այն պայքարները, որոնք դեռ պետք է մղենք ու հառնենք:

Ավելին 👇

https://www.facebook.com/share/p/u1GDpreHFnjrf2Af/?mibextid=qi2Omg
4
Սպասում էիք, չէ՞... Եկել ենք #Արահետ_2024-ի գլխավոր մրցանակների մասին պատմելու 😎 Ինչպես խոստացել էինք՝ յուրաքանչյուր տարի գերազանցելու ենք ինքներս մեզ 🚀

Մրցանակներն այս տարի նախատեսված են հաղթող թիմերի բոլոր անդամների համար 😍 Քայլարշավային առաջնության հաղթողները կստանան մեր գործընկեր Hiking Shop Armenia-ի նվեր քարտեր, որոնք հնարավորություն կտան ձեռք բերել տարբեր արշավական պարագաներ՝ ձեր առաջիկա վերելքների համար 🥾

Եվ այսպես՝
🥇-ին տեղ՝ ընդհանուր 720,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր
🥈-րդ տեղ՝ ընդհանուր 360,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր
🥉-րդ տեղ՝ ընդհանուր 180,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր

Սա ամենևին էլ վերջը չէ: Մենք նաև պատրաստել ենք հավելյալ առաջադրանքներ ու մրցանակներ, որոնց մասին կիմանաք ավելի ուշ 🎁

Դե ինչ, մինչ հաղթանակ մնաց միայն մեկ քայլ. գրանցվե՛լ #Արահետ_2024-ին: Գրանցվե՛ք հիմա և թող հաջողությունն ու հաղթելու մեծ կամքն ուղեկցի յուրաքանչյուր թիմի 🔥💪

Գրանցվել այստեղ👇
https://bit.ly/3QkgQK9
4👍1
🇦🇲 Հայաստանի առաջին հանրապետության օրը՝ մայիսի 28-ին «Բարձունք» կրթական շարժումը կիրականացնի ևս մեկ հանդիպում «Ինքնիշխան ԵՐԿԻՐ» խորագրի ներքո՝ հյուրընկալելով քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանին։

👥 Հանդիպման թեման՝ «106-ամյա հանրապետություն․ անկախություն, տարածք և սահմաններ, հաղթանակ ու պարտություն»։

Զրուցելու ենք անցյալից ապագա մեր ճանապարհի, ինչուների և ինչպեսների, պատճառահետևանքային կապերի մասին։

👊 Միացեք՝ արդյունավետ երեկո ունենալու և ձեզ հուզող հարցերի պատասխաններն ստանալու։

Հանդիպման մանրամասներ 👇

🗓️ Օր ՝ 28 մայիսի 2024
🕖 Ժամ՝ 19։15
🏘️ Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն

Մասնակցության համար գրանցվել 👇
https://forms.gle/2NHh83ok1WdWyFMCA
1
🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության կազմավորման օրվա առթիվ։
 
Մարդկության քաղաքական զարգացումը հասել է հանրապետական մոդելի պետությունների կայացման, որի հիմքում տվյալ պետությունը կերտող հանրության միասնական ապրելու, միասնական համակարգ դառնալու, միասնական համընդհանուր խնդիրները լուծելու, միասնական համակեցության կառուցման և այդ ամենը միասնաբար զարգացնելու և պաշտպանելու որոշումն ու կամքի դրսևորումն է։

Ավելին 👇
https://www.facebook.com/share/twttWjEmCvQ5pB35/?mibextid=xfxF2i
2
Իսկ դու և քո թիմը արդեն գրանցվե՞լ եք․․․ 🥾⛰️ #Արահետ_2024-ը կանչում է, եկե՛ք լեռներ ու բարձունքներ նվաճելու, եկե՛ք ձեր հաղթանակը կերտելու և մրցանակային տեղեր գրավելու 💪

Մասնակցե՛ք #Արահետ_2024 լեռնարշավային առաջնությանը 👇

եթե ունեք 6 անձից բաղկացած թիմ,
եթե որոշել եք անցնել 25 կմ երթուղին և գրավել 1-ին հորիզոնական,
եթե պատրաստ եք իրականացնել 60,000 դրամ թիմի մասնակցության վճար,
եթե ցանկանում եք լինել լեռնարշավային այս նոր մշակույթը կերտողներից։

🌄 Առաջնությունը կկայանա հունիսի 23-ին հետևյալ երթուղով՝ Սեմյոնովկա - Մեծ Մայմեխ - Եղջերվասար - Պարզ լիճ - Գոշավանք 🗺️

🏆 Քայլարշավային առաջնության հաղթողները կստանան մեր գործընկեր Hiking Shop Armenia-ի նվեր քարտեր, որոնք հնարավորություն կտան ձեռք բերել տարբեր արշավական պարագաներ 👇

🥇-ին տեղ՝ ընդհանուր 720,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,
🥈-րդ տեղ՝ ընդհանուր 360,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,
🥉-րդ տեղ՝ ընդհանուր 180,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր։

Հետաքրքրե՞ց։ 💥 Դե՛, գրանցվե՛ք 👇

https://bit.ly/3QkgQK9
1
💬 Կրթված մարդը նա է, ով կարողանում է իրականացնել համակարգված մտագործունեություն և ձևավորել ճիշտ հարցեր, որովհետև ճիշտ ձևակերպված հարցերն են, որ բերում են ճիշտ քայլերի, ճիշտ գործողությունների։

#Ճանաչենք շարքի շրջանակում մեր կամավորներից Անուշ Գասպարյանը զրուցեց Բարձունքի ԱԽ անդամ, կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ։

https://www.bardzunk.am/board-5/
1
Մենք հավիտյան պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք... Մենք պատասխանատու ենք մեր երեխաների համար 💜

🇦🇲 Հունիսի 1-ն ամբողջ աշխարհում և Հայաստանում նշվում է որպես Երեխաների պաշտպանության օր՝ մեզ հիշեցնելով պատասխանատվությունը, որ ունենք սերունդների առջև որպես ծնող, ուսուցիչ, պետական ու հանրային գործիչ, քաղաքացի ու առաջնորդ։

⚖️ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, իսկ 1996-ին ընդունվել է «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը, որոնցով սահմանված շատ իրավունքների խախտման ականատեսն ու վկան եղանք նախորդող տարիների ընթացքում, երբ հարյուրավոր երեխաներ կորցրեցին խաղաղ մանկությունը, բնականոն ու երջանիկ կյանքը, անվտանգ ու ապահով լինելու զգացումը։

Երեխաների անվտանգության, երջանկության և անխոչընդոտ զարգացման ապահովումը Հայոց երկրի առաջնային նպատակներից մեկն է, և մենք...

Ավելին 👇
https://www.facebook.com/share/p/Qi1GgZPVsteZQTN9/?mibextid=qi2Omg
1
🌏 Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․․․Ստորև այն մասին, թե ինչպիսի՞ն է պատկերը Հայաստանում 👇

🗻 Հետազոտությունների համաձայն, Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել մինչև 40%-ով Ջերմուկի ջրային ռեսուրսների աղտոտմանը:
💨 Համաձայն 2022 թվականի տվյալների, Երևանում ազոտի երկօքսիդի (NO2) միջին տարեկան մակարդակը 30 մկգ/մ³ է, ինչը գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված 10 մկգ/մ³ անվտանգ նորման:
🌊 Սևանա լճի մակարդակը վերջին 20 տարիներին նվազել է մոտ 2 մետրով, ինչը առաջացնում է լճի էկոհամակարգի վատթարացում և ձկնատեսակների անհետացման վտանգ:
🌳 Ըստ պաշտոնական տվյալների, վերջին 10 տարիների ընթացքում անտառածածկ տարածքները կրճատվել են մոտ 7%-ով՝ հիմնականում անօրինական անտառահատումների պատճառով:
🌡️ Վերջին 50 տարիներին Հայաստանում միջին ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1.3°C-ով, ինչը բերում է խիստ կլիմայական պայմանների և գյուղատնտեսության խնդիրների:

Ավելին 👇
https://www.facebook.com/share/p/v2suBhpn8hYxbhcY/?mibextid=qi2Omg
1👍1