Բարձունք / Bardzunk
160 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
Շնորհակալ ենք․․․ 🫶 #ԳրքԱրար նախագծի շրջանակում մեր համատեղ ջանքերով ներգրավվեց 896,000 ֏։ Մեր կողմից ընթերցված գրքերի վաճառքով մենք հիմք դրեցինք նոր մշակույթի՝ նոր գրքի ստեղծման։

📚 Պարագրքի ստեղծման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Պարագիրքը կազմվում է Գագիկ Գինոսյանի արխիվի հիման վրա:

Սպասեք հետագա թարմացումներին։ Խոստանում ենք՝ գրքի հրատարակումը շատ չի ուշանա։

Հ․ Գ․
Գրքի տպագրության քանակը մեծացնելու նպատակով հանգանակությունները շարունակվում են։ Աջակցելու համար կարող եք Ձեր նվիրատվությունն անել այստեղ՝

շահառու՝ Բարձունք գիտակրթական-ռազմավարական ՀԿ,
հաշվեհամար՝ 2051222055081003,
մեկնաբանություն/նշում՝ #ԳրքԱրար նախագիծ։
2
‼️ 2024թ․ մարտի 23-ին տեղի ունեցավ «Բարձունք» համայնքի անդրանիկ ընտրությունը, որի շնորհիվ՝ ձևավորվեց Առաջնորդող խորհդի նոր կազմը։ Ավելին` կից հոդվածում․

https://www.bardzunk.am/elections/

#ԱԽ_ընտրություններ #Բարձունք_համայնք
👍6
🏮ԶԱՏԻԿ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ Աստծուն: Զատիկը Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը դատարկ: Այդ ժամանակ նրանց երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:
Հարության լուրը ավետվեց առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Ավելին եկեղեցական արարողակարգի և զատկական ավանդույթների մասին այստեղ 👇🏻

https://www.facebook.com/share/p/DnWgEv4EMJoemBpB/?mibextid=ZbWKwL
1👍1
Շնորհավոր Մայրության ու գեղեցկության տոն, սիրելի՛ մայրեր․․․ 💜😍

Ձեր անսահման սիրով, իմաստությամբ ու օրհնությամբ է ցրվում խավարը, լուսավորվում ճանապարհն ու կերտվում հաղթանակը։

🌞 «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը», - ասում է Նժդեհն ու այս պատասխանատու ու վճռորոշ շրջափուլում հիշեցնում, որ մեր մեծ ու վճռական զինակիցը հենց հայ մայրերն են։

🌺 Ձեզ սեր ու երջանկություն, տոկունություն ու կամք ենք մաղթում։ Ձեր առաքելությունը հաջողությամբ պիտի պսակվի․․․
5
🌏 Երկիր մոլորակի օրն ամեն օր է․․․ Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է փոխել մեր վարքագիծն ու սովորություններն առ բարի՝ դառնալով Երկիր մոլորակի ընկերը։ Փոփոխության համար 👇

տեսակավորեք աղբն ու կիրառեք վերամշակման սկզբունքներ,
օգտագործեք էներգիայի խնայողության տարբեր միջոցներ,
սահմանափակեք մեքենաների օգտագործումը, ավելի շատ քայլեք, օգտագործեք հանրային տրանսպորտ,
նախընտրություն տվեք վերականգնվող և բիոդեգրադացվող նյութերից պատրաստված ապրանքների,
նվազեցրեք թղթի և պլաստիկ իրերի օգտագործումը,
խնայեք ջուրը և կանխեք ջրի աղտոտումը,
գնումներ կատարեք պատասխանատու ընկերություններից, որոնք հետևում են շրջակա միջավայրի պահպանման սկզբունքներին,
ցանկացած գործողության ժամանակ հաշվի առեք շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը,
վերանայեք ձեր սպառողական վարքագիծը,
որպես կամավոր ներգրավվեք բնապահպանական աշխատանքներում,
իրազեկեք, շարունակաբար կրթվեք և կրթեք։

Ավելին 👇
https://www.bardzunk.am/earth-day/
1
«Բարձունք»-ը, հանդիսանալով կրթական
շարժում, այնուամենայնիվ՝ չի կարող և չի ուզում
զերծ մնալ մեր հայրենիքին ու հայրենակիցներին
առնչվող կարևոր իրողությունների վերաբերյալ
հստակ դիրքորոշում հայտնելուց։ Միևնույն ժամանակ
«Բարձունք» համայնքի անդամները իրավունք ունեն
ազատորեն արտահայտել իրենց կարծիքն ու
մասնակցնել այն գործընթացներին, որոնք կհամարեն
նպատակային։

2020 թվականի պատերազմից հետո, և, հատկապես,
2023 թվականի Արցախի կորստից հետո, Ադրբեջանը,
բնականաբար, վարում է մաքսիմալիստական
քաղաքաքանություն՝ գործելով միակողմանի
զիջումներ պարտադրելու տրամաբանությամբ։
Ներկայումս երկար չարչրքված սահմանազատման և
սահմանագծման թեման մտել է գործնական փուլ։

«Բարձունք»-ը դեմ չէ սահմանագծման և
սահմանազատման ԻՐԱԿԱՆ գործընթացին, սակայն,
այս պահին գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ
միակողմանի զիջումների հետ։ Մենք՝ «Բարձունք»
համայնքի անդամներս, դեմ ենք միակողմանի
զիջումներին։

Ավելին՝ https://www.facebook.com/photo?fbid=
861956015972334&set=a.561716242662981

«Բարձունք» կրթական շարժում
👍4
💬 Պատմությունը որևէ ժողովրդի համար նույնն է, ինչ անցյալը՝ մարդու։

🇦🇲 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանի հետ, անդրադարձել Հայող ցեղասպանությունն ապացուցող փաստերին ու այսօրվա իրականությանը։

Ավելին՝ https://www.bardzunk.am/armenian-genocide/
👍2
Արահետ 2024․ Կերտի՛ր քո պատմությունը մեզ հետ 🌄

Սարեր , ձորեր 🏞, անտառներ 🌲․․․ #Արահետ_2024 քայլարշավային առաջնույան երթուղին այս տարի կձգվի Գեղարքունիքից Տավուշ 🗺

Եթե դու չափահաս ես, ունես 6 հոգանոց թիմ 👥 և չես վախենում մրցակցությունից ու ուժերդ փորձարկելուց 💪, ուրեմն սա քո հնարավորությունն է։

Հայտերը ընդունվում են ապրիլի 25-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ 📅

https://bit.ly/3QkgQK9

Իսկ թե ինչպես է անցել Արահետ 2023-ը՝ բացահայտիր լուսանկարներում 📷

Այլ մանրամասները՝ շուտով 🔜
👍31