Բարձունք / Bardzunk
160 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
‼️ Կարևորի մասին․․․

Հունվարի 20-ին տեղի ունեցավ «Դեպի բարձունք» նախագծի ակումբականների առաջին մեծ հավաքը։ Բարձունքցիների համար օրը պատախանատու էր, պարտավորեցնող։ 6 ակումբների շուրջ 100 ակումբականներ միավորվել էին մեկ հարկի տակ՝ կայուն ու լուսավոր ապագա կերտելու հավատով։

Հավաքի շրջանակում ակումբականները՝
🚀 Ծանոթացան «Դեպի բարձունք» նախագծում իրենց սպասվող ընթացքին,
🚀 Հաստատեցին նոր ծանոթություններ՝ համագործակցության հնարավորություններով
🚀 Ունեցան մշակութային երեկո՝ հիշարժան պահերով։

💜 Հատկանշական էր, որ Այնթապում հիմնված առաջին ակումբի անդամները հանդես եկան ելույթով, կիսվեցին իրենց ունեցած ակումբական փորձով, իսկ Վարը Վարենկի մեր գործընկերների աջակցությամբ հավաքի մասնակիցները սովորեցին Բարձունքի համայնքայի պարը՝ Գունդ (Գովնդ) - Վերվերին։

#Միշտ_դեպի_լույս
2👍2
«Բարձունք» կրթական շարժման Առաջնորդող խորհրդի հայտարարությունը՝ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքերի և «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխարինելու առնչությամբ։

Կարդալ 👇

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0xwi68xmMiRicSX7KyPkyVEHK9vQoiUnUELMVcJ7fkEuKTaRU9zAmcq4AEdUaX8mQl&id=100064738301221&mibextid=Nif5oz
3👍1
Շնորհավո՛ր, Հայոց բանա՛կ... 🇦🇲

🎯 Հայոց բանակը մեր պետականության կարևոր ձեռքբերումն է, մեր անվտանգության ու գոյության հիմնական երաշխավորը... Այն պատմության թոհուբոհով անցած, վայրիվերումներ ունեցած մեր վահանն է․․․

1992թ հունվարի 28-ը Հայոց բանակի վերածննդի օրն էր։ Այսօրը հիշեցում է․․․ հիշեցում, որ անկումներին հաջորդում են վերելքները, մթին՝ լույսը, եթե կա դա անելու վճռական կամք, նվիրում ու գործ․․․

💜 Այսօրը Հայոց բանակի նվիրյալների, նրանց սխրանքը ոգեկոչելու ու հայ զինվորին ու սպային շնորհակալություն ասելու օրն է։ Շնորհակալություն ոչ միայն խոսքով, այլև ամենօրյա գործով։

Այդուհանդերձ, Հայոց երկրի պաշտպանությունը հավաքական պատասխանատվություն է, մեր հայրենիքի համապարփակ անվտանգության ապահովման գործում անելիք ունի յուրաքանչյուրս։

Այսօր, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու ուժեղ, միացյալ Հայաստան, որտեղ սիրո, ազատության և լուսավորության սկզբունքներն առաջնորդում են մեզ բոլորիս։
3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քո ներդրումը կյանքեր է փոխում․․․ 😍

📚 Դեպի Բարձունք նախագիծը մեր կրթական մեծ հանձնառության վկայությունն է, որն արդեն ունի շուրջ 120 ակումբականներ՝ Հայաստանի 6 դպրոցներում։

🎯 Սա ընդամենը մեկ տարվա ընթացում՝ շնորհիվ կրթությունը կարևորող, համակագրային մոտեցումները ողջունող ու մեր թիմին վստահող մարդ-ձեռքերի, շնորհիվ 30 նվիրյալների, ովքեր նախորդ տարի ամենամսյա հանգանակությամբ միացան մեզ՝ ապահովելով նախագծի կայունությունը։

Դու ևս կարող ես լինել աջակից-ձեռք՝ ներդրում անելով նախագծում․

1 ձեռքը = 10,000 դրամ

Աջակից-ձեռք դառնալու համար գրիր մեզ կամ անցիր հղումով 💜

https://bit.ly/4925JNx
2👍2
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի ժամանակով 07:06-ին Արեգակը հարավային կիսագնդից անցավ հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով նոր շրջափուլի մեկնարկը, գարնան ու լույսի գալուստը 😃

🌞 Գիշերահավասարը աստղագիտական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ...

Ավելին 👇
https://www.facebook.com/share/p/Zzv6enwS8NJV1EkK/?mibextid=qi2Omg
4
Շնորհակալ ենք․․․ 🫶 #ԳրքԱրար նախագծի շրջանակում մեր համատեղ ջանքերով ներգրավվեց 896,000 ֏։ Մեր կողմից ընթերցված գրքերի վաճառքով մենք հիմք դրեցինք նոր մշակույթի՝ նոր գրքի ստեղծման։

📚 Պարագրքի ստեղծման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Պարագիրքը կազմվում է Գագիկ Գինոսյանի արխիվի հիման վրա:

Սպասեք հետագա թարմացումներին։ Խոստանում ենք՝ գրքի հրատարակումը շատ չի ուշանա։

Հ․ Գ․
Գրքի տպագրության քանակը մեծացնելու նպատակով հանգանակությունները շարունակվում են։ Աջակցելու համար կարող եք Ձեր նվիրատվությունն անել այստեղ՝

շահառու՝ Բարձունք գիտակրթական-ռազմավարական ՀԿ,
հաշվեհամար՝ 2051222055081003,
մեկնաբանություն/նշում՝ #ԳրքԱրար նախագիծ։
2
‼️ 2024թ․ մարտի 23-ին տեղի ունեցավ «Բարձունք» համայնքի անդրանիկ ընտրությունը, որի շնորհիվ՝ ձևավորվեց Առաջնորդող խորհդի նոր կազմը։ Ավելին` կից հոդվածում․

https://www.bardzunk.am/elections/

#ԱԽ_ընտրություններ #Բարձունք_համայնք
👍6
🏮ԶԱՏԻԿ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ Աստծուն: Զատիկը Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը դատարկ: Այդ ժամանակ նրանց երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:
Հարության լուրը ավետվեց առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Ավելին եկեղեցական արարողակարգի և զատկական ավանդույթների մասին այստեղ 👇🏻

https://www.facebook.com/share/p/DnWgEv4EMJoemBpB/?mibextid=ZbWKwL
1👍1
Շնորհավոր Մայրության ու գեղեցկության տոն, սիրելի՛ մայրեր․․․ 💜😍

Ձեր անսահման սիրով, իմաստությամբ ու օրհնությամբ է ցրվում խավարը, լուսավորվում ճանապարհն ու կերտվում հաղթանակը։

🌞 «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը», - ասում է Նժդեհն ու այս պատասխանատու ու վճռորոշ շրջափուլում հիշեցնում, որ մեր մեծ ու վճռական զինակիցը հենց հայ մայրերն են։

🌺 Ձեզ սեր ու երջանկություն, տոկունություն ու կամք ենք մաղթում։ Ձեր առաքելությունը հաջողությամբ պիտի պսակվի․․․
5