Բարձունք / Bardzunk
160 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
Channel photo updated
Հարգելի հայրենակիցներ, այս վերջին պատերազմը և պատերազմի անընդունելի արդյունքները մեր երկիրը կանգնեցրել են բարդագույն իրավիճակի առաջ։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է առկա իրավիճակի կայունացման և ամուր պետականության կերտման համար։ Մեր նախաձեռնությունը հանձն է առել անմանացորդ լծվել այս գործին և համախմբել այն բոլոր համախոհներին, ովքեր պատրաստ են անկախ ամեն ինչից ծառայել հենց այս նպատակին։
Նախաձեռնությունը միավորել է գիտնականներին, մտավորականությանը և մարտական գործողություների մասնակիցներին:

Համոզված կարող ենք ասել, որ պատերազմի այս ելքի պարագայում մենք բոլորս անժամկետ պարտավոր ենք կամավորագրվել պետականաշինության կենսական գործին։

Մեր թշնամին խուճապն է և անկայունությունը, իսկ զինակիցը՝ միասնությունն ու հայության ողջ ներուժի համադրությունը։ Արժանի լինենք մեր զոհված ընկերների հիշատակին․․․
Նախաձեռնությանը միանալու համար խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը։ Հարցերի դեպքում զանգահարեք 093727690 հեռախոսահամարին։

https://forms.gle/rVzxXUXRsm1gBxUv7
Հարգելի հայրենակիցնե՛ր, ամբողջ օրվա ընթացքում ստացել ենք բազմաթիվ զանգեր և գրանցման հայտեր։
Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության և համախմբման համար։
Շուտով մեր HR բաժնի պատասխանատուները կապ կհաստատեն Ձեզ հետ հետագա աշխատանքները համակարգելու համար։

Հ.Գ. Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
1
«Բարձունք» նախաձեռնությունում վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծված իրավիճակից դուրս գալու և երկրի զարգացման նոր լուծումներ գտնելու նպատակով իրականացնել հետևյալ հիմնական գործառույթները․

1․ Իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանքներ, որոնց հիման վրա ձևավորել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։

2․ Ուսումնասիրել հայ-ադրբեջանական, ինչպես նաև տարածաշրջանային հարաբերությունների քաղաքական, իրավական և տնտեսական հայեցակարգերը։

3․ Ներգրավել տարբեր ոլորտների մասնագետներ և կազմավորել աշխատանքային խմբեր։

4․ Ապահովել նախաձեռնության կապը հանրապետության և սփյուռքի այլ կառույցների, անհատների հետ։

5․ Ներգրավել համապատասխան աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական և նյութատեխնիկական միջոցներ։

6․ Ստեղծել տեղեկատվական հարթակ և իրականացնել նախաձեռնության գործունեության լուսաբանում։

7․ Ստեղծել մեխանիզմներ ներքին և արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար։

#ՄիշտԴեպիՎեր
1
Channel photo updated
«Բարձունքը» գիտակրթական և ռազմավարական կենտրոն է, համայնք՝ որտեղ խոսքը դառնում է գործ։
2👍1
♥️ Մեր թիմը

💫 «Բարձունք»-ը ձևավորվեց 2020 թ. Արցախյան պատերազմից հետո, երբ Հիմնադիր խորհրդի ապագա անդամները վերադարձան սահմանագծից և գիտակցեցին, որ պետք է ինչ-որ բան անել մեր երկիրը փրկելու համար: Նրանք արդեն ունեին հասարակական գործունեության մեծ փորձ: Այդ ժամանակ, իհարկե, շատերն էին ոտքի կանգնել, և շատ արագ ձևավորվեց նաև մեր վերլուծական խորհուրդը, որտեղ հավաքվեցին մասնագիտական խմբերի ղեկավարները:

🏔️ Միացեք մեզ👇
www.bardzunk.am
4
«Բարձունքը» ընդլայնվում ու զարգանում է, և այդ աճին զուգընթաց ստեղծվում են մեր արժեքները, նպատակները և, իհարկե, կառույցի ներքին մշակույթը և յուրահատուկ ավանդույթները։

Իսկ հիմա ավանդույթների մասին 😃

🥳 Յուրաքանչյուր կառույց կփաստի, որ կան յուրահատուկ օր-տոներ, որոնք միայն այդ կառույցին են բնորոշ ու միայն իրենք գիտեն այդ օր-տոների արժեքը։
Նման տոներ Բարձունքում շատ կան, 100-ից ավելի... գուշակեցի՞ք՝ ինչի մասին է խոսքը․․․

🤩 Խոսքը «Բարձունքի» ակտիվ անդամների ծննդյան օրերի մասին է ․․․
Մենք որոշեցինք ոչ թե լուռ հպարտանալ նրանցով, այլ հնարավորություն տալ բոլորիդ՝ բացահայտել իրական կամավորական արժեք կրող, գիշեր-ցերեկ աշխատող, մեր Երկիրը ամուր պահող օղակներին։

Այս սիրուն ավանդույթը զարկ կտանք այսօր, ու Գայանե Թունյանի ծննդյան առիթով կշնորհավորենք մինչ այսօր Բարձունքին միացած բոլոր ակտիվ անդամներին....
2
Սիրելի հայրենակիցներ 🥳

Ահա այն հերթական 8 գյուղերը, որոնք «Կարի մեքենաներ մարզերի դպրոցներին» ծրագրի շրջանակներում ստացել են կարի մեքենաներ՝
📌 Շորժա - Նինա Խաչատրյան
📌 Կարմիրգյուղ - Իրինա Բնյան
📌 Բուժական - Սիրանույշ Մովսիսյան
📌 Դվին - Շողիկ Գրիգորյան
📌 Տեղ - Սյունե Հայրապետյան
📌 Բագրատաշեն
📌 Ուրցաձոր - Էլեն Սարգսյան
📌 Արմաշ - Մոնիկա Մկրտչյան

🤗 Այս խմբաքանակը ձեռք է բերվել Սինոփսիս ընկերության կողմից իր աշխատակիցների ֆինանսական բարեգործությունը կրկնապատկելու, ինչպես նաև մեր ընկերներից Արմինե Գրիգորյանի շնորհիվ։

Ծրագրին աջակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք մեր կայք՝
https://www.bardzunk.am/projects/sewing-machines-for-schools/
2
🥳 «Բարձունքի» սիրելի աջակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ապրիլի 2-ին ձեր ներդրումների շնորհիվ «Դեպի Բարձունք» ծրագրի շրջանակներում Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցում իրականացվեց ծառատունկ։ Ծառատունկին աջակցել են նաև Իվան Գաբրիելյանը և Երևանի բուսաբանական այգին։ Նրանց ևս շնորհակալություն ենք հայտնում։

💬 Տեղեկացնենք նաև, որ ամսի 9-ին ևս կլինի ծառատունկ, և արդյունքում Այնթապի դպրոցի տարածքում արդեն տնկված կլինեն 40-50 տարբեր տեսակի ծառեր՝ կաղնի, գիհի, քացախածառ և այլն։
Ծառատունկը իրականացրել ենք դպրոցի երեխաների հետ՝ խրախուսելով նաև կամավորական աշխատանքները։ Այսինքն՝ մեր ծրագրի շրջանակներում որպես կրթական բաղադրիչ այլ հմտությունների հետ մեկտեղ սովորեցնում ենք նաև կամավորական աշխատանքի կարևորությունը։

Հ․ Գ․ Մենք պարբերաբար կտեղեկացնենք ձեզ ծրագրի այլ բաղադրիչների և արված աշխատանքների մասին։
2
Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը։
Գարեգին Նժդեհ

Սիրելի կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ այս գարնանային գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք, որ միշտ լինեք սիրված ու գնահատված, խաղաղ երկնքի տակ ապրեք՝ զորելու ծնել և դաստիարակել մեր հայրենիքին իրապես արժանի սերունդ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կարճ՝ ձեռքերը ծալած չնստելու ու գործելու մասին 💪
2
#Դեպի_կրթություն մեր ճանապարհը շարունակվում է 🙂

Մեր տնտեսագետների թիմը «Դեպի բարձունք» ծրագրի շրջանակում այս անգամ հյուրընկալվել էր Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան հ. 2 միջնակարգ դպրոցում։ «Իմացի՛ր, վաստակի՛ր, խնայի՛ր» խորագիրը կրող սեմինարի ընթացքում քննարկումներ ընթացան գումարի, վերջինիս նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքի, գումար աշխատելու ու խնայելու ուղիների մասին։ Աշակերտները նաև ծանոթացան բանկի գործառույթներին, բանկային ծառայություններից գրագետ օգտվելու սկզբունքներին, տեղեկացան՝ ինչպես խուսափել զեղծարարությունից ու պաշտպանել իրենց շահերը, զրուցեցին մի շարք այլ արդի թեմաների շուրջ։

🎯 Ի դեպ, մեր տնտեսագետները փնտրում են կամավորներ՝ իրենց ջերմ ու գործունյա թիմին միանալու համար։ ✍️ Գրի՛ր մեր էջին, միացի՛ր մեզ, եթե ցանկանում ես օգտակար լինել և անմասն չմնալ մեր հայրենիքի կայացման գործում։
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կամավորությունը ներդրում է, որն անպայման տալու է իր պտուղները 😉
1👍1
Ստորև ներկայացնում ենք զենքի շրջանառության օրենքի կարգավորման համար առաջարկվող նոր փոփոխությունները՝ համեմատած գործողի հետ։
Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը 21 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն:
Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը (նախկինում առանց զենքին տիրապետելու զենք ձեռք բերելու հնարավորության փոխարեն)։
Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։
Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա հարթափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:
Ի դեպ, ակոսափող զենքով հնարավոր է նույնականացնել կրակված գնդակը, իսկ հարթափողի դեպքում՝ ոչ։
Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:
Հստակեցվում են զենքի տեսակները:
Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:
Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։
Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:
Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 8 միավորի փոխարեն։
Զենքի Հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

Օրենքի նոր նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=13255&Reading=0

💪Բարձունքի համայնքին կոչ ենք անում միանալ կառուցողական քննարկումներին՝ ավելի լավ օրենք ունենալու համար։
1
«Բարձունք» ՀԿ-ն և Նոր էջ նախաձեռնությունը հանդես են գալիս հերթական համագործակցությամբ՝ այս անգամ #Ձեռներեցություն_0_ից դասընթացի շրջանակում։ Դասընթացի ներգրավվել են Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակիցները։

🎯 Պատերազմի մասնակից տղաներն ու տնտեսագետների թիմի մեր կամավորները միասին ուսումնասիրում են ձեռնարկատիրական գործունեության ողջ ընթացքը ՝ պլանավորումից մինչ իրականացում, արդյունքների գնահատում և վերահսկողություն, ֆինանսներ և մարքեթինգ։ Դասընթացի շրջանակում ոչ միայն զարգացնում ենք ձեռնարկատիրական գիտելիքները, այլև ջանքեր ենք գործադրում տղաների բիզնես գործունեությանը զարկ տալու և նոր ու գրագետ կառավարում ունեցող բիզնես նախագծեր ունենալու համար։

🔔 Հիշեցնենք, որ տնտեսագետների մեր թիմը համալրում է իր շարքերը։ Մենք փնտրում ենք կամավորների՝ ֆինանսների, մարքեթինգի, ձեռնարկատիրական գործունեության ու հարակից ոլորտներից։ Թիմին միանալու համար գրե՛ք մեզ կամ լրացրե՛ք այս հայտը 👇՝
🌐 https://forms.gle/9nghQc97Y2wWczJQ8

Սիրով սպասում ենք 🙂

#Բարձունք
#Ձեռներեցություն
2👍1