Բարձունք / Bardzunk
160 subscribers
334 photos
22 videos
1 file
150 links
«Բարձունք» լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Download Telegram
Նոր ձեռքեր, նոր սերունդ, նոր բարձունքներ 🚀🚀🚀

Դեպի Բարձունք նախագծին 2023 թ․-ին միացավ 26 աջակցող ձեռք՝ վստահ լինելով, որ պետականաշինությունն սկսվում է մրցունակ կրթությունից 📚 Նրանց շնորհիվ, «Դեպի բարձունք» մոդելի ակումբներ հիմնվեցին ևս 5 դպրոցներում։

Միացի՛ր և դու, դարձի՛ր ձեռք՝ 2024-ի քո ներդրումն ուղղելով օրվա սերնդի հզորացմանը։

Միանալու և մանրամասների համար 👇
https://bit.ly/4925JNx

Թե ինչու ընտրել «Դեպի բարձունք»-ը՝ պատմում են մեզ արդեն աջակցող ձեռքերը 💜
4
Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս...

Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,
Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,
Մի՛ կենաք հետ մարդու խռով, ավետիս
Եվ մի՛ նայիք խիստ խոժոռով, ավետիս,
Ողորմություն արեք սիրով, ավետիս,
Եվ խոսեցեք անուշ լեզվով, ավետիս,
Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,
Որ դուք մնաք երկար ամով, ավետիս:
5
Համագործակցությունը բարի պտուղներ է տալիս․․․😇

Հաշվի առնելով արցախցի մեր հայրենակիցների բռնի տեղահանման արդյունքում առաջ եկած հումանիտար ճգնաժամը՝ «Բարձունք» կրթական շարժման և «Նոյ» հայ-գերմանական մշակութային ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացվեց «Մահճակալներ արցախահայերին՝ արցախահայերից» նախագիծը։

🌟 Նախագծի շրջանակում մահճակալներ, ներքնակներ և անկողնային պարագաներ տրամադրվեց 63 անդամից բաղկաած 11 ընտանիքների, դե իսկ փայտե մահճակալները պատրաստեցին հենց արցախցի վարպետները։

Ավելին 👇
https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0nQ8Sx98e8YaN3odHopq444Uo9kDVLWSjCnaRMbq4DqkVu7TWf4sSFsfsCh1WrahEl&id=100064738301221&mibextid=Nif5oz
👍2
‼️ Կարևորի մասին․․․

Հունվարի 20-ին տեղի ունեցավ «Դեպի բարձունք» նախագծի ակումբականների առաջին մեծ հավաքը։ Բարձունքցիների համար օրը պատախանատու էր, պարտավորեցնող։ 6 ակումբների շուրջ 100 ակումբականներ միավորվել էին մեկ հարկի տակ՝ կայուն ու լուսավոր ապագա կերտելու հավատով։

Հավաքի շրջանակում ակումբականները՝
🚀 Ծանոթացան «Դեպի բարձունք» նախագծում իրենց սպասվող ընթացքին,
🚀 Հաստատեցին նոր ծանոթություններ՝ համագործակցության հնարավորություններով
🚀 Ունեցան մշակութային երեկո՝ հիշարժան պահերով։

💜 Հատկանշական էր, որ Այնթապում հիմնված առաջին ակումբի անդամները հանդես եկան ելույթով, կիսվեցին իրենց ունեցած ակումբական փորձով, իսկ Վարը Վարենկի մեր գործընկերների աջակցությամբ հավաքի մասնակիցները սովորեցին Բարձունքի համայնքայի պարը՝ Գունդ (Գովնդ) - Վերվերին։

#Միշտ_դեպի_լույս
2👍2