Samvel Babayan Official 🇦🇲
1.02K subscribers
60 photos
7 videos
188 links
Սամվել Բաբայանի պաշտոնական ալիք
Download Telegram
https://www.facebook.com/259234130826045/posts/4455678937848189
Ի՞նչ եք առաջարկում տղերք, մի տարի է՝ նույն երգն եք երգում, «պլաստինկան» փոխեք․ #Սամվել_Բաբայան
https://www.facebook.com/245570442139605/posts/5146017258761541/

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ՝ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՑ

Այսօր ԱԺ-ի նիստերի դահլիճում կայացել է Սամվել Բաբայանի հանդիպումը՝ հանրապետության քաղաքական և հասարակական հատվածների ներկայացուցիչների հետ: Բաբայանը ներկայացրել է հայկական 2 հանրապետություններում և նրանց շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ իր գնահատականները, առկա մարտահրավերները հաղթահարելու իր տարբերակները: Մի քանի ժամ տևած հանդիպումից մի քանի դրվագ է առանձնացրել Նարեկ Սահակյանը:
https://www.facebook.com/100037941829268/posts/560930018515054/

📻Արցախցիների ճակատագրի բանալին Արցախում է. Սամվել Բաբայան

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հանդիպում է ունեցել հանրապետության ՀԿ ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է իր մշակած «Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և ղարաբաղյան հարցի լուծման հնարավոր ուղիները» նախագիծը։
☑️ #Նիկոլ_Փաշինյան/ի միջոցով #Արայիկ_Հարությունյան/ին պաշտոնանկ անելու լուրերը լկտի սուտ են։
☑️Անկախ նրանից, թե ինչ տեսակետ ունի Նիկոլ Փաշինյանը #Լեռնային_Ղարաբաղ/ի հետ կապված, հարցի իրավական լուծումը ՄԱԿ-ի միջազգային մանդատի հաստատումն է, որը գրավոր ներկայացված է ՀՀ և ԱՀ իշխանություններին։
☑️ Արցախի Սահմանադրությունը 2017թ. գրել են, որ 2018թ. պետք է հողերը պետք է հանձնեին, որպեսզի նախագահը կարողանար միանձնյա որոշի ու էդ խնդիրը կատարի։
☑️Արցախցին չպետք է ձեռքերը ծալած նստի և մտածի, որ Երևանն իր փոխարեն որոշելու է։ #Արցախ/ը պիտի որոշում ընդունի և պարտադրի #Հայաստան/ին։
Այս և այլ հարցերի շուրջ մանրամասն⤵️
https://m.youtube.com/watch?v=AOJuWCdOTNY&feature=youtu.be
☑️44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով. ինչու՞ չի մասնակցում ընդդիմությունը։
☑️Բռնազավթված տարածքների մասին օրենք. եթե 26 տարի բանակցում ես հողերը հանձնել, ինչպե՞ս ես հիմա այն կոչում օկուպացիա։
☑️Միութենական հանրապետություն. միանալ, դեր ստանձնել, թե՞ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերություններ ձեւավորել, ինտեգրվել Եվրոպային. երկու դեպքում էլ ելակետը ԼՂ հիմնախնդիրն է։
☑️ԼՂ հակամարտություն. 2017թ. Արցախի Սահմանադրությունը գրվել էր հողերը հանձնելու համար։ Ադրբեջանը կա'մ ճանաչում է Արցախի անկախությունը, կա'մ մենք կօգնենք նրան դառնալու Ռուսաստանի վասալը։
☑️Արցախի ներքին քաղաքականություն. երբ մեր քաղաքական ուժը ինչ-ինչ հարցերում հակադրվում է Արցախի նախագահի հետ, ընդդիմությունն ու նախկինները փորձում են առիթից օգտվել և իշխանության մի մասը յուրացնել։
Այս և այլ թեմաների շուրջ մանրամասն ⤵️
#Սամվել_Բաբայան
#Արցախ #Լեռնային_Ղարաբաղ
https://m.youtube.com/watch?v=bupeyTxNWO0&feature=youtu.be
Սիրելի՜ հայրենակիցներ,
Այսօր համայն հայության զավակ Արցախի Հանրապետության Վերածննդի օրն է։
Առավել, քան երբևէ արդիական է 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում դրսևորված համազգային համախմբման էությունն ու փիլիսոփայությունը։
Համազգային շարժմամբ արցախցին դրսևորեց ազատ և անկախ ապրելու իր կամքը, անկախ պետականության գաղափարը գործնականում իրացրեց միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի համապատասխանությամբ։
Ազատ և անկախ Արցախն այլընտրանք չունի։
Այլընտրանք չունի նաև այս աննահանջ դիրքորոշման շուրջ համահայկական փոխըմբռնումն ու միասնականությունը։
Փա՜ռք ու պատիվ հերոսական հայ ժողովրդին։
Պատի'վ և խոնարհում մեր ինքնորոշման իրավունքի վերահաստատման ճանապարհին անմահացած հայոց զավակներին։
📌 Արցախի հարցում միանշանակ անկախություն պետք է լինի, պետք է բանակցել Ադրբեջանի հետ։ Եթե ոչ, ապա պետք է խոսել Ռուսաստանի հետ: Ամեն ինչ կախված է մեր ազգային խնդիրներից, ում հետ ենք կարողանում ճիշտ խոսել, ճիշտ լուծում գտնել, ով է պատրաստ մեր խնդիրը լուծել, որ մենք էլ մեր քայլը ճիշտ ընտրենք: #Սամվել_Բաբայան
https://hraparak.am/post/588d7a3dbcbf2d6f6eb2f475c597c442
Մայիսիննյան տոները մեր ժողովրդի փայլուն հաղթանակների խորհրդանիշն ու վկայությունն են։
Հայ ժողովրդի համար ճակատագրական այս շրջափուլում հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 30-ամյակի օրը չպիտի վերափոխել պարտվողականության ու նահանջի տրամադրությունների։
Հանգամանքների բերումով մայիսյան հաղթատոները չենք նշում Շուշիում' տոնական տրամադրությամբ, ռազմական շքերթով։ Հաղթանակների մասին, սակայն, անցյալով չեն խոսում. անցյալի հաղթանակների պտուղները տեսականորեն գուցե կորսված են թվում, բայց գործնականում դրանք կարող են և պե'տք է դառնան մեր ապագա հաղթանակների նախապատճառն ու նախադրյալը։
Հիշե'նք, գնահատե'նք, մեծարե'նք նրանց, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ:
Փա՜ռք և խոնարհում նրանց, ովքեր հաղթանակ են կռել համառ կամքի ու ջանքի, առողջության ու կյանքի գնով։
Համոզմունքս է' մի ժողովուրդ, որ չի ուզում պարտվել, նրան չեն կարող պարտության մատնել։ Ուստի' ապագայի նկատմամբ անսասան հավատքով և ամուր կամքով դեպի նոր, փառահեղ հաղթանակներ...