Samvel Babayan Official 🇦🇲
1.02K subscribers
60 photos
7 videos
188 links
Սամվել Բաբայանի պաշտոնական ալիք
Download Telegram
Այսօր բոլոր նրանց ժամանակն է, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և պատրաստ են ստորադասել իրենց անձնական շահը հանուն ազգի բարօրության: Եվ հենց այդպիսինն է «Ազատական» կուսակցության թիմը, որի հետ ես պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին:
Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի մարտահրավերներ կան Հայաստանի առաջ և գիտենք դրանց լուծման ուղիները:
2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով «Ազատական» կուսակցությունը ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ
փաստաթղթերը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Հարգելի´ հայրենակիցներ,
Մայիսի 28-ը հայ ժողովրդի հերոսական ուղու փառավոր էջերից մեկն է Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի և Հայաստանի առաջին Հանարապետության հռչակման օրը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, դրանից առաջ և հետո հերոսամարտերում կռած հաղթանակների պատմական-քաղաքական նշանակությունն ու խորհուրդը մեզ պիտի առաջնորդեն դեպի նոր հաղթանակներ:
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումները նոր բովանդակություն են հաղորդել հայոց պետականության մարտահրավերներին, որոնց հաղթահարումը առավել, քան երբևէ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնական ռացիոնալ մոտեցումներ է պահանջում:
Ուրեմն
համախմբվենք
հանուն հայոց լինելիությա´ն,
հանուն գալիք հաղթանակների´,
հանուն նրա, որպեզի սերունդներին ժառանգենք արժանապատի´վ Հայաստան:
Փա~ռք հայոց պետականությանը,
Փա~ռք հայ ժողովրդին,
Փա~ռք մեր հերոսներին:
https://youtu.be/cadZs8Wp_QQ
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը դավաճան է։
Ո՞վ է պարտվել պատերազմը։
Հնարավո՞ր է բացահայտել մեղավորներին։
Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից։
Այս և այլ հարցերի պատասխանները ՍամվելԲաբայանի"Մերոնք" հաղորդաշարի եթերում։
https://m.youtube.com/watch?v=Ybqb5hKo2AY&feature=youtu.be

☑️ Ես էլ ձեզ պես մեղավոր եմ, բայց ո'չ հանցագործ։ Մեղավոր ենք ազգովի, որ այս վիճակում ենք, իսկ թե ով է մեղավորը, մենք առաջարկում ենք հետաքննել և բացահայտել։
☑️ Ժողովուրդը չի' պարտվել, զինվորը չի' պարտվել։ Ռազմական ղեկավարությունը չի կարողացել ղեկավարել և չի ասել, որ չի կարողանում ղեկավարել։ Ամբիցիաները կերել են իրենց։
☑️ Այսօրվա ռազմական ղեկավարությունը ի վիճակի չէ այնպես ղեկավարել, որ դուրս գանք այս վիճակից։
☑️ Ազատական կուսակցություն /ը ներկայացնելու է ժողովրդին ծառայելու իր ծրագիրը։ Թե որքանով կվստահի մեզ, կորոշի ժողովուրդը։ Չվստահի' թող պահանջի նրանից, ում կընտրի։
Անդրադառնալով անցած 1-2 օրերին Աբովյանի դիահերձարանում հայտնաբերված զոհված զինծառայողների մարմիններին հակասանիտարական պայմաններում պահպանման դեպքին՝ Սամվել Բաբայանը ասաց, որ միայն հրաժարականները բավարար չեն։

«Մեզ մոտ ընդունված է՝ ինչից խոսում ենք, ասում ենք հրաժարական, չէ պետք է քրեական գործ հարուցել և քննել, մեղավորներին պետք է պատասխանատվության կանչենք։ Հերիք եղավ՝ ուղղակի հրաժարականով բավարարվել։ Թող պահանջեն քրեական գործ հարուցեն և քննեն ինչի համար է այդ վիճակը։ Այն ժամանակ, երբ նախարարի մեղքը կհաստատվի՝ թող տանեն դատեն»։
Անդրադառնալով իր նախկինում արված դիտարկումներին, թե 44 -օրյա պատերազմի պատասխանատուն և մեղավորը գեներալիտետն է, հարցին՝ Դուք նույնպես գեներալ եք, Դուք այդ օրերին զբաղեցնում էինք բավական պատասխանատու պաշտոն, Դուք նույնպես կիսում եք այդ պատասխանատվությունը՝ Սամվել Բաբայանը պատասխանեց, որ մեղավորը մի խնդիր է, հանցագործը լինելը՝ մեկ այլ։

«Ես դա բացատրել եմ, երբ ասում ենք մեղավոր, բոլորն են մեղավոր, այդ թվում Դուք, որովհետև, երբ հասարակությանը բացատրել ենք , որ դուք էսպես պարտվելու եք՝ դուք բոլորդ լռել եք, նույն իշխանության հետ մերվել եք, ձեր խնդիրները լուծել եք։ 2013 թ-ին նամակ ենք գրել, 2016 թ-ին ներկայացրել ենք սցենարը, թե ինչպես են բերելու մեզ պարտության, դուք ինչ-որ բան արե՞լ եք, որ դա չլինի։ Դրա համար, երբ ինձ ասում են՝ պաշտոն էիք զբաղեցնում, ես ասում եմ՝ ի՞նչ պաշտոն էի զբաղեցնում, խորհրդականի՞, իմ խորհրդատվությունն արել եմ, բայց լսե՞լ են»։
https://regionpress.am/hy/a/Thepolarizationofthepeople08,06,21

📌Կոչ եմ անում իմ բոլոր հայրենակիցներին դուրս գալ հիպնոսից և սթափ գնահատել նրանց, ովքեր փորձում են որսալ ձեր ձայները: Նայեք իրենց անցած ճանապարհը, նրանց ձեռքբերումներն ու ձախողումները, նրանց հաղթանակներն ու պարտությունները: Ուզու՞մ եք, որ այդ ամենը նորից կրկնվի:

☑️Իմ կերտած հաղթանակների կրկնումը ես երաշխավորում եմ, և ոչ միայն բանակի և մեր պետական սահմանների պաշտպանության ոլորտում:

☑️ժողովրդի բևեռացումը, հակամարտող ճամբարների միջև բաժանումը հանցագործություն է։
https://www.facebook.com/NoyanTapanHolding/videos/311990083954461/

🔴LIVE
«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է Ազատական կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Բաբայանը:
🔴 92-94թթ. բանակը ստիպեց, որ միջազգային հանրությունը հաշվի նստի Ղարաբաղի ժողովրդի կամքի հետ' այդպիսով Ղարաբաղը դարձնելով սուբյեկտ։
🔴 Բանակի վրա կարելի է տնտեսել, կրթության վրա' երբեք։ Կիրթ հասարակությունն է պետության գոյության նախապայմանը։
🔴 LIVE
#Սամվել_Բաբայան/ը և #Սերգեյ_Սուքիասյան/ը ներկայացնում են Ազատական կուսակցություն /ի նախընտրական ծրագիրը։

https://fb.watch/61YZ9tjhbm/