Samvel Babayan Official 🇦🇲
1.02K subscribers
60 photos
7 videos
188 links
Սամվել Բաբայանի պաշտոնական ալիք
Download Telegram
https://hraparak.am/post/e6e00e6b46195f55868915d6264bbfe9?fbclid=IwAR1CUW-H6kiybSVsSgJ8Yo11X9GKMCwIupaSYKAVi4TYWVAcKwIQPTOsQRs

«Դուք մոռանում եք, որ Արցախն անկախ պետություն է եւ ինքն է որոշելու՝ Ադրբեջանի մա՞ս է, թե՞ ոչ։ Սա պետք է մենք գիտակցենք, որ թե՛ ամերիկացիների, թե՛ ռուսների, թե՛ ֆրանսիացիների համար ամեն ինչ պարզ լինի։ Արցախը, բոլորի նման, 91 թվականին ինքնուրույն հռչակագիր է ընդունել, դարձել անկախ պետություն»։
Հարգելիˊ Ռուբեն Կառլենի,
Անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից ողջունում եմ Արցախում բնակություն հաստատելու ու Արցախի Հանրապետության պետական նախարարի բարձր պաշտոնն ստանձնելու Ձեր որոշումը։
Պետական նախարարի համակարգման լայն տիրույթը նախևառաջ լայն պատասխանատվություն է, նույնքան էլ՝ հանրային ակնկալիք ու պահանջ, ուստի կառավարության գործունեության օգտակար գործողության գործակիցն այլևս շաղկապվում է Ձեզ, Ձեր քաղաքական կամքին և Ձեր կողմից կազմավորվող կառավարության մասնագիտական, մարդկային ու բարոյական որակներին։
Հուսով ենք, որ, որպես ԱՀ պետական նախարար, կանեք հնարավոր առավելագույնը Ձեր համակարգման ներքո գտնվող ոլորտների կայուն զարգացման, ինչպես նաև Արցախի զգայուն անվտանգային և բարոյահոգեբանական մթնոլորտի կայունացման ուղղությամբ։
Հարգելիˊ պետնախարար,
Շնորհավորելով մաղթում ենք Ձեզ արդյունավետ գործունեություն, հաջողություն և ողջախոհություն այդ պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Արցախի և համահայկականության։

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ
Սամվել ԲԱԲԱՅԱՆ
«7» նոյեմբերի 2022թ․
https://youtu.be/MYJzllL5Ewk?mibextid=Zxz2cZ

📌Օրախնդիր հարցերի շուրջ. ՀՍՊԿ, ԶՈւ ռեֆորմ, Արցախյան զարգացումներ եւ այլն
#Սամվել_Բաբայան . «Հանքն աշխատում է, որ մարդիկ ապրեն, եթե սա ադրբեջանցիների համար էկոլոգիական խնդիր է, ապա այդ մարդկանց հետ այլ խոսելու բան չկա։ Ոչ ոք՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանն իրավունք չունի ասելու, թե արցախցին իր տարածքում ինչով զբաղվի։ Ոչ ոք Ադրբեջանի էկոլոգիան չի փչացնում, եթե անգամ այդպես են համարում, ուրեմն մենք էլ կարող ենք խոսել Շուշիի շրջանում գետի հուն փոխելու ու կամուրջ կառուցելու մասին, Հադրութի շրջանում թունել կառուցելոււ մասին։ Ադրբեջանն ավելի շատ է էկոլոգիական վնաս տվել այդ քայլերով, իսկ այն, ինչի մասին հիմա իրենք խոսում են, աբսուրդ է»:

https://www.mediahub.am/post/ab22c0fc34fe3b17de7ae9d2c5c66121
📌 #Սամվել_Բաբայանի հարցազրույցը CivilNet -ին

0:00 - Հանրահավաքով հնարավոր չէ միասնական դառնալ
2:36 - Արցախում պետք է վերացնել ռազմական դրությունը
6:11 - Երկու տարի է՝ խաբում են, թե ոչինչ չենք կարող անել
9:10 - Արցախի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելը ճիշտ քայլ է
12:30 - Ռուսաստանը ոչ թե չի ուզում, այլ ի վիճակի չէ
14:47- Պետք է ստեղծել Հայաստան-Իրան-Ռուսաստան առանցք
16:25 - Իրանից ուզում են պոկել՝ Թավրիզը՝ Կասպյան ավազանով
20:38 - Կռիվ է լինելու, բայց միջանցք չի լինելու
21:45 - Ինչո՞ւ է Ռուսաստանը կողմ միջանցքին
23:22 - Բանակի ուղեղը շարունակում է լճացած մնալ
26:08 - 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը չէր կարող լուծում լինել
27:14 - Բանակում բարեփոխումներով զբաղվում են մարդիկ, որոնք բերել են պարտության
32:35 - Ռուբեն Վարդանյանից լուրջ բարեփոխումների ակնկալիք ունենք

https://youtu.be/kblniGi9aJ0
Պատերազմն, այոˊ, հաղթում են ուղեղով։ Գալիք տարում մենք հաղթելուˊ ենք ներքին և արտաքին պատերազմները՝ ուղեղոˊվ։
Արդյո՞ք Արցախի իշխանությունը պատրաստ է նստել և բանակցել Ադրբեջանի հետ, ես ասում եմ՝ ոչ, պատրաստ չէ, քանի որ…
Մանրամասն👇

https://mediahub.am/post/cb20aead078fc91388fec3f324e2dab8
https://www.youtube.com/live/18kTAUer2NY?feature=share

Սուտ է, որ ղարաբաղյան կողմն ընդհանարապես դեմ էր մի թիզ հող տալ։ 
Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունները միակ ձևն է, այլընտրանք չկա։ 
Ո՞վ պետք է բանակցի Բաքվի հետ․ Ռ․ Վարդանյա՞նը, թե՞ Արայիկ Հարությունյանը։ 
Լավրովին պիտի պատասխանել իրավաքաղաքական փաստերով։
Հայաստանը պիտի գնա Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան։

https://www.youtube.com/live/18kTAUer2NY?feature=share
Channel name was changed to «Samvel Babayan Official 🇦🇲»
📢 Սիրելիˊ հայրենակիցներ,

3,5 տասնամյակ առաջ՝ 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում վերածնվեց համահայկական երազանքը՝ ազատ ու անկախ Արցախը, և Արցախի ժողովուրդն ուղենշեց պայքարի և հարատևումի իր ճանապարհը։
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը զուգահեռելով 35-ամյա վաղեմության իրադարձություններին՝ համոզվում ենք, որ կարող ենք իրականություն դարձնել երազանքը, երբ ապավինում ենք ինքներս մեզ։

Եվ ուրեմն՝ մեˊնք, միաˊյն մենք պիտի բացարձակ պատասխանատվություն ստանձնենք և վերջնականապես լուծենք 88-ին սկիզբ առած և այսօր էլ նոր դրսևորումներով շարունակող հարցը։

Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին։
Խոնարհու՜մ մեր ինքնորոշման իրավունքի վերահաստատման ճանապարհին անմահացած հայոց զավակներին։

Սամվել Բաբայան
20 փետրվարի, 2023թ.