Samvel Babayan Official 🇦🇲
1.02K subscribers
60 photos
7 videos
188 links
Սամվել Բաբայանի պաշտոնական ալիք
Download Telegram
📌 Արցախի ԶՈւ-ն Արցախի ժողովրդի գոյաբանական նախադրյալն ու երաշխիքն է, ուստի նրա գործառնությունները սահմանափակող և իրավական կարգավիճակը վատթարացնող ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն ոչ միայն հակադարձ համեմատական է Արցախի ժողովրդի ազգային-անվտանգային շահերին, այլև ոտնձգություն է Արցախի հայկական ապագայի նկատմամբ:

https://www.facebook.com/100063590584001/posts/pfbid02UNUBpvHnMyLYmTtWD4ydT4wNRoagHU8ovVdc6mKX9S1BkLP9iMQ7RghpytxNVZaml/
Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ առավել հստակ և փաստարկված ձևակերպում, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրն է, դժվար է գտնել։ Ուստի միայն ու միայն մեˊր այսօրվա կամքից, մտքից ու խղճից է կախված Արցախի ապագան՝ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու կարգավիճակը։

Մանրամասն⤵️
https://www.facebook.com/113019533456866/posts/pfbid0ZPrmitM8x9bmrZuRTbghTrMksufJEALWGPpbZcPb4BrbgLGVqvRZwJsNeATCqKrql/
📌 Հայաստանի նկատմամբ պարբերական ոտնձգությունների հետևանքները վերացնելու փոխարեն, պիտի կանխարգելել դրանք․ և այդ կանխարգելիչ գործոնի բացարձակ մենաշնորհը բանակին է։

Մանրամասն⤵️
https://www.facebook.com/113019533456866/posts/pfbid02r58yHDjMgeQVq5wp3F2gsMNT4bUQp45UfwFXgfn9oC6VVZP6izuzQFxXq3RvLgUql/
☑️Իմ այցը պայմանավորված է Արցախի եւ Հայաստանի շուրջ առկա վտանգների շուրջ կոնկրետ խնդրի լուծման մեխանիզմներ ներկայացնելուն եւ հասարակության հարցերին անկեղծ պատասխանելուն։

☑️ Հասարակության հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել եմ դեռեւս երկու շաբաթ առաջ, երբ Ստեփանակերտի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ի թիվս այլ անձանց բարձրաձայնվել է նաեւ իմ անունը։

☑️ Ինչ վերաբերում է նրան, որ ինձ կապում են Նիկոլի մարդը լինելու հետ, ապա պետք է հիասթափեցնեմ եւ տեղեկացնեմ հասարակությանը, որ Նիկոլի մարդիկ նստած են Արցախում եւ զբաղեցնում են պաշտոններ:

☑️ Ուշադրություն չեմ դարձնում առհասարակ գայլերի ոռնոցներին եւ նման խոսակցություններ տարածող պատվիրատուներին, որովհետեւ այդ պատվիրատուները վաղուց այլեւս քաղաքական դիակներ են: Այնպես որ խորհուրդ եմ տալիս ջուր խմել եւ խորը շունչ քաշել:

https://www.iravunk.com/?p=237664&l=am
📌 Կոչ-խնդրանք Արցախի և Հայաստանի նախագահներին

Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։
Մեզանից յուրաքանչյուրը Արցախում և Արցախով է հաջողել։ Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։
Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության։

Սամվել ԲԱԲԱՅԱՆ
5.10.2022թ., ք. Ստեփանակերտ
https://mediahub.am/post/4a258ccb5d8284e9f054feb931364015

📌 Փաշինյանը լինի, ով կլինի, կարող է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, բայց չի կարող ասել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Ղարաբաղն անկախ պետություն է՝ հանրաքվեով, Սովետի օրենքներով ու սահմանադրությամբ:
"Այն քաղաքական ուժերը, անհատները, որոնք համարում են, թե աշխարհաքաղաքական զարգացումներին հո դեմ չենք գնալու, ուզում եմ դրանց աչքերը բացել եւ ցույց տալ, որ այսօր աշխարհում ուժն է ծնում իրավունքը: Էլի եմ ասում՝ ուղեղներիդ զոռ տվեք, որ հասկանաք". Սամվել Բաբայանի հարցազրույցը Արցախի և Հայաստանի շուրջ սեղմվող օղակի շուրջ։
https://iravunk.com/?p=238470&l=am
https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02ct95ssxXPkTtkoouYoR4RfpWLjq4Vf7zAB9CeN1Ksocwk9D7Qfb2Ewi5bL9BeFZxl&id=100064823058743
📌 Սամվել Բաբայանը պահանջում է հերքել

Լրատվամիջոցի կողմից ներկայացված տեղեկատվությունը զրպարտչական բնույթի է և նպատակ ունի սպասարկել որոշ արկածախնդիր և բարոյական սկզբունքներից զուրկ քաղաքական շրջանակների նեղ անձնական շահերը, որոնք մշտապես հակադրվում են Սամվել Բաբայանի կողմից ընդունված և պահպանվող պետական և ազգային շահերի գերակայության սկզբունքը։
https://m.youtube.com/watch?v=FGgkNv9fxJg&feature=emb_title

☑️ Արցախի հարցը լուծելի է․ հիմա ես զբաղվում եմ իրավական փաթեթի աշխատանքներով։
☑️ Կգա ժամանակ, Ադրբեջանը պիտի ընտրություն անի՝ պահպանու՞մ է իր ինքնիշխանությունը, թե՞ դառնում է ռուսի վասալ։
☑️ Իրանը Հայաստանի բնական դաշնակիցն է։ 20-ական թթ․ հենց Իրանը օգնեց Նժդեհին Զանգեզուրի հարցում։
☑️ Հայաստանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող հեռանալ Ռուսաստանից․․․
https://hraparak.am/post/e6e00e6b46195f55868915d6264bbfe9?fbclid=IwAR1CUW-H6kiybSVsSgJ8Yo11X9GKMCwIupaSYKAVi4TYWVAcKwIQPTOsQRs

«Դուք մոռանում եք, որ Արցախն անկախ պետություն է եւ ինքն է որոշելու՝ Ադրբեջանի մա՞ս է, թե՞ ոչ։ Սա պետք է մենք գիտակցենք, որ թե՛ ամերիկացիների, թե՛ ռուսների, թե՛ ֆրանսիացիների համար ամեն ինչ պարզ լինի։ Արցախը, բոլորի նման, 91 թվականին ինքնուրույն հռչակագիր է ընդունել, դարձել անկախ պետություն»։
Հարգելիˊ Ռուբեն Կառլենի,
Անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից ողջունում եմ Արցախում բնակություն հաստատելու ու Արցախի Հանրապետության պետական նախարարի բարձր պաշտոնն ստանձնելու Ձեր որոշումը։
Պետական նախարարի համակարգման լայն տիրույթը նախևառաջ լայն պատասխանատվություն է, նույնքան էլ՝ հանրային ակնկալիք ու պահանջ, ուստի կառավարության գործունեության օգտակար գործողության գործակիցն այլևս շաղկապվում է Ձեզ, Ձեր քաղաքական կամքին և Ձեր կողմից կազմավորվող կառավարության մասնագիտական, մարդկային ու բարոյական որակներին։
Հուսով ենք, որ, որպես ԱՀ պետական նախարար, կանեք հնարավոր առավելագույնը Ձեր համակարգման ներքո գտնվող ոլորտների կայուն զարգացման, ինչպես նաև Արցախի զգայուն անվտանգային և բարոյահոգեբանական մթնոլորտի կայունացման ուղղությամբ։
Հարգելիˊ պետնախարար,
Շնորհավորելով մաղթում ենք Ձեզ արդյունավետ գործունեություն, հաջողություն և ողջախոհություն այդ պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Արցախի և համահայկականության։

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ
Սամվել ԲԱԲԱՅԱՆ
«7» նոյեմբերի 2022թ․
https://youtu.be/MYJzllL5Ewk?mibextid=Zxz2cZ

📌Օրախնդիր հարցերի շուրջ. ՀՍՊԿ, ԶՈւ ռեֆորմ, Արցախյան զարգացումներ եւ այլն
#Սամվել_Բաբայան . «Հանքն աշխատում է, որ մարդիկ ապրեն, եթե սա ադրբեջանցիների համար էկոլոգիական խնդիր է, ապա այդ մարդկանց հետ այլ խոսելու բան չկա։ Ոչ ոք՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանն իրավունք չունի ասելու, թե արցախցին իր տարածքում ինչով զբաղվի։ Ոչ ոք Ադրբեջանի էկոլոգիան չի փչացնում, եթե անգամ այդպես են համարում, ուրեմն մենք էլ կարող ենք խոսել Շուշիի շրջանում գետի հուն փոխելու ու կամուրջ կառուցելու մասին, Հադրութի շրջանում թունել կառուցելոււ մասին։ Ադրբեջանն ավելի շատ է էկոլոգիական վնաս տվել այդ քայլերով, իսկ այն, ինչի մասին հիմա իրենք խոսում են, աբսուրդ է»:

https://www.mediahub.am/post/ab22c0fc34fe3b17de7ae9d2c5c66121
📌 #Սամվել_Բաբայանի հարցազրույցը CivilNet -ին

0:00 - Հանրահավաքով հնարավոր չէ միասնական դառնալ
2:36 - Արցախում պետք է վերացնել ռազմական դրությունը
6:11 - Երկու տարի է՝ խաբում են, թե ոչինչ չենք կարող անել
9:10 - Արցախի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելը ճիշտ քայլ է
12:30 - Ռուսաստանը ոչ թե չի ուզում, այլ ի վիճակի չէ
14:47- Պետք է ստեղծել Հայաստան-Իրան-Ռուսաստան առանցք
16:25 - Իրանից ուզում են պոկել՝ Թավրիզը՝ Կասպյան ավազանով
20:38 - Կռիվ է լինելու, բայց միջանցք չի լինելու
21:45 - Ինչո՞ւ է Ռուսաստանը կողմ միջանցքին
23:22 - Բանակի ուղեղը շարունակում է լճացած մնալ
26:08 - 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը չէր կարող լուծում լինել
27:14 - Բանակում բարեփոխումներով զբաղվում են մարդիկ, որոնք բերել են պարտության
32:35 - Ռուբեն Վարդանյանից լուրջ բարեփոխումների ակնկալիք ունենք

https://youtu.be/kblniGi9aJ0