Ահարոն Փուչիգյան. Ընդլայնելով պոեզիայի եւ հայկականության տարածքը

Այո, պոեզիան, ինչպես հայտնի է, գրախանութներում ամենավատ վաճառվող բաժինն է: Ես չեմ մեղադրում ընթերցողներին, մեղքը հենց բանաստեղծներինն է, որոնք մոռանում են, որ պոեզիան ամեն դեպքում պետք է նաեւ «զվարճացնող» լինի: Բանաստեղծները պետք է ընթերցողներին տան այն, ինչը նրանց հաճույք կպատճառի: Ես իմ ամբողջ գործունեությունը նվիրել եմ այն բանին, որ պոեզիան դուրս բերեմ ակադեմիական շրջանակներից եւ հասցնեմ հետաքրքրված լայն ընթերցողին: Այդ ուղղությամբ իմ վերջին քայլերից մեկն է «Չուփ»։

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Forwarded from Ազգ | Azg
«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»
Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։
*Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է անցկացվել։ Ուղերձները տեսնում եք կից լուսանկարից։ Այնտեղ Հայաստանի քարտեզն է, որի տարածքը Բաքուն համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա ոչ այլ ինչ է, քան Բաքվի` «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հակահայ ծրագրի սպասարկումը` գործողության մեջ։

Հավաքվել են պատգամավորներ, ՏԻՄ ղեկավարներ ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել զուռնա-դհոլով։
ՍԴ որոշմանը սպասելիս

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե հաճելի է` պետություն ունեցողի դիրքից, բայց կիլոմետրերով հեռու է իրականությունից: Եթե անգամ բացառենք այն, որ իրականում մեր ընտրություններին մասնակից եւ նաերկայացված էին բազմաթիվ արտաքին խաղացողներ` ի դեմս մեր քաղաքական ուժերի: Ցավոք:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Ո՜ւր ենք հասել…

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն զուգահեռներ որոնել համաշխարհային պատմության պետական հայտնի գործիչների եւ Հայաստանի ներկա կառվարության պետի ու նրա գործընկերների միջեւ: Մեծն երգիծաբան Պարոնյանը դեռ 100 տարի առաջ է գրել՝ «անիկա կը նմանի մէկու մը, որուն նմանը չկայ»: Այս պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ գործող վարչապետին:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Forwarded from Ազգ | Azg
Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն
Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է
Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան Յունիսի 7-ին աննախընթաց ձգտուած մթնոլորտի մը մէջ:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
«Ադրբեջանցի լինել չի նշանակում մի հստակ ավանդույթի, մշակույթի կրող լինել»

Գերմանական լրատվամիջոցները հունիսի 7-ին արդեն անդրադառնում էին ՀՀ ԱԺ ընտրությունների «ստվերին»՝ այդ օրը, դրան նախորդած օրերին ընդդիմադիրների ձերբակալության փաստին: Հունիսի 19-ին «Ցայթը» այդ հանգամանքը կարեւորելով վերնագրում շեշտել է, իսկ «Բեռլիներ ցայթունգը» հունիսի 23-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի գերմաներեն հոդվածը, որ մանրամասն նկարագրում է ընդդիմության հանդեպ ճնշումների, անհավասար պայմանների մասին:

Հիշեցնենք՝ մայիսի 30-ին նույն թերթում տպագրվել էր նաեւ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ ծավալուն հարցազրույցը: Մեր դիտարկմամբ, առաջին անգամ է, որ գերմանագիր այս տարածքում ներկայացվում է նաեւ ՀՀ ընդդիմադիր ուժի տեսակետը:
Նույն թերթի հունիսի 21-ի համարում տպագրվել է նաեւ «բազմամշակութայնությունն Ադրբեջանում. «Ինքնությունը կարող է նաեւ զենք դառնալ» վերնագրով հարցազրույցը, որի ո՛չ հարցերում, ո՛չ էլ պատասխաններում հայ բառը չկա:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությամբ:

Քառակողմ հանդիպման չշարունակման պատճառը, ըստ իրանական կողմի, բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահի հնչեցրած հայտարարությունների հրապարակումն էր:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը:

Նա Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցիկ քաղաքական եւ պետական գործիչներից է, որն ավելի քան երեք տասնամյակ զբաղեցրել է երկրի ուժային, վարչական եւ օրենսդիր համակարգերի կարեւորագույն պաշտոնները:

Ղալիբաֆի քաղաքական եւ կառավարչական գործունեությունը սկիզբ է առել Իրան-Իրաք պատերազմի տարիներին: Քսան տարեկանում նա միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), իսկ արդեն 22 տարեկանում նշանակվել է մարտական դիվիզիայի հրամանատար: Պատերազմից հետո նա շարունակել է ծառայությունը ռազմական կառույցներում՝ զբաղեցնելով մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում՝ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Լուրջ – անլո՞ւրջ, թե՝ անլուրջ – լուրջ

Թող ներեն ինձ իմ ընթերցողները, անշուշտ եթե գլխավոր խմբագիրն էլ թույլ տա, այսօր լուրջ-անլուրջ բաներից եմ խոսելու: Թեեւ շատ դեպքերում մեր օրերում լուրջն անլուրջ է, իսկ անլուրջը լուրջ, այսուհանդերձ հանրության մի զգալի հատվածը, շատն ու քիչն ինքներդ որոշեք, ապրում է այս միջավայրում, չզանազանելով լուրջն ու անլուրջը: Այն ինչ կատարվում է որոշ աշխատասենյակներում ու դրանց հարող փողոցներին ու մայթերին, ասվածի հիմնական թե մասնակի արտացոլումն է, որը մեկ հիմնական ավարտ է ենթադրում՝ թող տիրի բանականությունը: Իսկ թե որտեղից գտնել այդ բանականություն կոչվածը, ավա՜ղ, որեւէ մեկը չի ասում, անգամ չի ակնարկում: Բա ո՞ւր մնաց մեր չարչրկված ներուժը, որի շուրջ օրվա ցանկացած պահի ու ժամի անգամ չմիացած արդուկն ու գազօջախն են խոսում, նույնիսկ սառնարանն ու լոգարանի ենիքը:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Հայաստանը երկընտրության առջեւ: Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա

Ռուսաստանը վերջին շաբաթներում կարծես առավելապես մտահոգված է Հայաստանի շուրջ կատարվող զարգացումների պատճառով: Մինչ տրամաբանական է թվում ենթադրել, որ Ռուսաստանի իշխանությունները վստահաբար հավաստիացումներ ստացել են Հայաստանի կառավարությունից, որ Հայաստանը մտադիր չէ անդամակցելու ԵՄ-ին, Մոսկվան, այնուամենայնիվ, գնալով ավելի թերահավատորեն է մոտենում այդ հավաստիացումներին:

Ռուսաստանի պաշտոնական այրերը շատ լավ են հասկանում, որ ԵՄ-ին անդամակցելը միակողմանի գործընթաց չէ: Այն երկարաժամկետ նախապատրաստական աշխատանք պահանջող գործողություն է, որը պարտավորվածություններ է դնում ինչպես Երեւանի, այնպես էլ Բրյուսելի առաջ: Այդ պատճառով էլ Մոսկվան իրոք զայրացած է այն գիտակցությունից, թե Հայաստանը հնարավորություններ է որոնում փոխելու իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
«Մարդ չի կըռնա երջանիկ էղնի»

Այս թունալի կյանքը մեր…

Տանջված, հերոսական ու… անիրավվող ժողովուրդ: Ցավով, բայց այլ բնորոշում դժվար է տալը հայաստանյան մեր ներկա հանրությանը, նրա այսօրվա կյանքին ու տրամադրություններին: 1988-ից եւ անկախության արշալույսից սկսած ինչեր ասես չտեսանք ու չապրեցինք այս տարիների ընթացքում. ավերիչ երկրաշարժ, նախկին պետության ու տնտեսության փլուզում, ազգային ունեցվածքի սեփականահոշոտում-փոշիացում, պատերազմ, արտագաղթ, ապաշնորհ կառավարողներ եւ հաղթանակի ու երկրի զարգացման հնարավորությունների մսխում… Իսկ այն ամենը, ինչ տեղի ունեցավ 2018-ից ի վեր, այժմ երկրում ըստ էության՝ իշխանություն բանեցնող վարչախմբի օրոք, եւ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ուղղակի վախեցնող է:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Սաադիի հայեցակարգը Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին

Պարսկերենի մեծարմանը նվիրված հանդիսության ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին հանձնվել է «Արծաթափայլ նոճի» մրցանակը:

Արարողության կազմակերպիչների խոսքով, Բաղային արժանացել է այդ պատվին, քանի որ պատերազմի օրերին, իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, հաճախ արտասանել է ազգային եւ հայրենասիրական թեմաներով բոցաշունչ բանաստեղծություններ:

#Ազգ_շաբաթաթերթ
Ազգ շաբաթաթերթ
Սաադիի հայեցակարգը Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին Պարսկերենի մեծարմանը նվիրված հանդիսության ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին հանձնվել է «Արծաթափայլ նոճի» մրցանակը: Արարողության կազմակերպիչների խոսքով, Բաղային արժանացել…
Օրերս, մրցանակը ստանալու պահին, պատերազմի դադարեցման դիմաց ԱՄՆ-ի ներկայացրած պահանջներին արձագանքելու փոխարեն, Բաղային արտասանել է Սաադիի հետեւյալ բանաստեղծությունը, որը կարելի է ընկալել որպես մեծ բանաստեղծի ձեւակերպած Իրան-ԱՄՆ հարաբերությունների յուրօրինակ հայեցակարգ.

Թե առյուծ ես ռազմաշունչ,
Կամ էլ փիղ ես աննկուն,
Պատերազմի փոխարեն
Պիտի կնքես հաշտություն:

Խարդավանքի ժամանակ
Եղիր պինդ ու աներեր,
Արդարացի պահանջ է,
Եթե թուրդ պահես վեր:

Հաշտությանը ոսոխիդ
Միշտ ընդառաջ դու գնա,
Թե որ կռիվ պարտադրի,
Զարկիր նրան անխնա:

Եթե մի օր թշնամիդ
Փակի դուռը գժտության,
Քո հարգանքը կդառնա
Բյուրապատիկ անսասան:

Սակայն եթե ոսոխդ
Քեզ պատերազմ պարտադրի,
Դատաստանի սարսափը
Թող քեզ երբեք չպատի:

Քինախնդիր թշնամուդ
Պատերազմով սպառնա,
Դու բարություն երբեւէ
Քինոտ մարդկանց մի արա:


Թարգմանությունը՝ Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ
Մարինա Դեդեյան. Տոհմիկ մտավորականների շառավիղը

Իմ հայ նախնիների՝ Տետեյանների սերը գրքերի հանդեպ սկսվել է է՛լ ավելի վաղ:

Մինչեւ 18-րդ դարի վերջին Զմյուռնիա տեղափոխվելը, երբ նախնիներս ապրել են Անատոլիայի Թոմարզա քաղաքում, նրանք արդեն ձեռք էին բերել Ամստերդամի նշանավոր հայկական Աստվածաշնչի մի օրինակ, որն այժմ, ցավոք, կորած է:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Forwarded from Ազգ | Azg
Էրդողանի ջղաձիգ արձագանքը

Հունիսի 30-ին Անկարայում կայացած կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արձագանքելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշմանը, հայտարարել է. «Մեր հազարամյա փառահեղ պատմության մեջ ցեղասպանության, կոտորածի, ճնշման կամ գաղութատիրության ոչ մի հետք չկա»։

Թուրքիայի նախագահը նաեւ պնդել է, թե երկրի պատմությունը լի է միայն արդարության, ողորմածության եւ բոլոր ճնշվածներին աջակցելու օրինակներով՝ անկախ նրանց կրոնից, ազգությունից կամ ինքնությունից։

Էրդողանի՝ պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությանը նախորդել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որով Իսրայելի նախաձեռնությունը բնութագրվել էր որպես «չարամիտ քայլ»։

Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական հետապնդումներից, մասնավորապես Գերմանիայից եւ Ավստրիայից, Թուրքիայում ապաստանած հրեա փախստականների պատմությանը՝ Էրդողանը կրկին ներկայացրել է այդ դրվագը չափազանցված եւ ընտրովի մեկնաբանությամբ՝ հայտարարելով. «Մեր պատմության մեջ կա նացիստական բռնաճնշումներից փախածներին ապաստան տալու եւ աջակցելու առաքինություն, որի մասին բոլորից լավ գիտեն նրանք, ովքեր զրպարտում են Թուրքիային՝ Գազայում իրենց հանցագործություններն ու վայրագությունը թաքցնելու համար»։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

Մեղսակից է ոչ միայն մեր ընտրություններում գրանցված, արձանագրված, վիճարկված, բողոքարկված ու դեռ շարունակվող «սահմանադրական» խժդժությունների, այլեւ նույնիսկ եվրոպական երկրների նկատմամբ Բրյուսելից ղեկավարվող դավադրությունների համար:

Մեղսակցություն՝ որն արդեն մեկ միլիոնից ավել մարդկանց կյանք է խլել ռուս-ուկրաինական պատերազմի հրահրման հետեւանքով, քաղաքական, սոցիալական ու տնտեսական լրջագույն տագնապներ ստեղծել նորընծա թե հին անդամ երկրներում՝ առաջնորդվելով հակառուսականության, հակաանկախականության եւ հակաինքնակառավարման իր սկզբունքներով՝ հասնելով մինչեւ Կովկաս եւ ճակատագրական հարված հասցնելով մեր Արցախին՝ Հայաստանում ծնունդ տալով ապազգային մի իշխանության, որի ծագումնաբանությունը դեռեւս հստակ չէ մեզ համար, հակառակ որ շարունակում է մեր երկիրը, արդեն 8 տարի, ղեկավարել եւ ամեն գնով հակազգային ուղով առաջնորդել:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

Սահմանադրական դատարանը 7 քաղաքական ուժերի (մնացել էին 6-ը) դիմումներով դատաքննության փուլն ավարտել է եւ անցել խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ի երեկոյան: Ինչ որոշում էլ կայացնի ՍԴ-նհետընտրական շարժը հազիվ թե ավարտվի, բայց գոնե հայտնի կդառնա, թե արդյոք ընդդիմությունը վերցնո՞ւմ է ԱԺ մանդատները: Մենք մեր թերթի ինտերնետ տարածքում ՍԴ որոշումից հետո անդրադարձ կանենք իրավիճակին, հետեւեք, մինչ այդ՝ մի քանի այլ թեմա:

Ամբողջ նյութը
այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

Հունիսի 25-ին Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը գրառում էր արել X-ում՝ «կառավարության հաջորդ նիստում նախագիծ կներկայացնեմ, որ նպատակաուղղված կլինի Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Սա Իսրայելի պատմական եւ բարոյական պարտքն է հայ ժողովրդի հանդեպ: Այդու այն նաեւ դատապարտելու է պատմական ճշմարտության որեւէ ժխտում, նվազեցում եւ աղավաղում: Այնուհետ բանաձեւը կներկայացվի Քնեսեթում քվեարկության»:

Հունիսի 28-ին Սաարը կարճ ձեւակերպեց՝ «Երբեք ուշ չէ ճիշտն անելու համար», իսկ միջազգային լրահոսի ամենաընթերցվող վերնագիրը դարձավ՝ «Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: Ո՞ւմ էր հետաքրքրում Իսրայելի ճանաչումը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին լուրը շատերի մոտ կարող է հուզական արձագանք առաջացնել: Ոմանք կասեն, որ հրեական պետությունը վերջապես պատմական արդարության կողմն է կանգնել եւ հաղթահարել այն քաղաքական բարդույթները, որոնք տասնամյակներ շարունակ խոչընդոտում էին նման որոշմանը:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
«Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա: Ինչո՞ւ է ռուս-թուրքական համակարգումը դարձել տարածաշրջանային եւ միջազգային անհրաժեշտություն»

Հունիսի 26-ին այս վերնագրով հոդված է հրապարակվել եգիպտոսյան «Ալմասրի Ալյոում» (Almasry Alyoum) թերթում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա 2026 թվականի հունիսի 15-ից 17-ը, որը կազմակերպվել էր նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով, պարզապես սովորական դիվանագիտական   այց չէր, գրում է թերթը: Հանդիպման հենց ժամանակի ընտրությունն էր ընդգծում դրա հատուկ նշանակությունը. Ուկրաինայում շարունակվող զինված հակամարտությունը, Սեւ ծովում լարվածության սրման պահպանվող ռիսկերը, Սիրիայում Ասադի ռեժիմի անկումից հետո Մերձավոր Արեւելքում ուժերի հավասարակշռության փոփոխությունը, Հարավային Կովկասում նոր համաձայնությունները, ինչպես նաեւ էներգետիկ եւ ծովային անվտանգության հարցերը՝ Սեւ ծովից մինչեւ Հորմուզի նեղուց, կազմում են փոխկապակցված մարտահրավերների մի բարդ ամբողջություն:  

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ