Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

Facebook-եան սովորական անհակակշիռ, այլազան գրութեանց շարքին, օրերս տեղեկատուութիւններ կը շրջին, թէ մայիս ամսուան վերջին շաբաթավերջին, Երեւանի մէջ, քանի մը տասնեակ անձերէ կազմուած խմբակ մը հաւաքոյթներ ունեցած է, որոնք կը ներկայացուին որպէս Ռամկավար Ազատական Կուսակցութեան «Պատգամաւորական ժողովի նիստեր»: Այս պարագան հասկնալիօրէն շփոթ մը ստեղծած է Հայաստանի թէ Սփիւռքի մէջ ազգային լուրջ հարցերով մտահոգ եւ անոնց առնչուող եւ նոյնքան լուրջ շրջանակներուն եւ անհատ ազգայիններու մօտ, քանի որ այս վերջինները նկատած են այդ «պատգամաւորական ժողովներ»էն տարածուած նկարներուն մէջ պատգամաւորի հանգամանք ունենալու յաւակնութիւն ունեցողներուն շարքին, ամբողջական բացակայութիւնը ռամկավար բոլոր այն ազգայիններուն, որոնք բազմածանօթ եւ բազմավաստակ անձնաւորութիւններն են, որոնք տարիներու ընթացքին ընդհանուրին ծանօթ են իրենց կատարած հետեւողական, որոշիչ, շարունակական եւ անխոնջ գործունէութիւններով, որպէս հարազատ դրօշակակիրները ազգանուէր հրաշալի աւանդութիւն կերտած Ռամկավար Ազատական Կուսակցութեան:


Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Երկու առաջնային խնդիր այս ընտրությունների համար

Խորհրդարանական այս ընտրությունների նախադռանը մի արժանավոր հայուհի իր ֆեյսբուքյան էջում ցավով գրում էր. «Ես վախենում եմ հայ հասարակությունից»…

Անշուշտ սա վերաբերելի է հայաստանյա՛ն հասարակությանը: Անկախացման առաջին օրերից մինչեւ այսօր մեր հանրությունը ոչ միայն այնքան շատ բան է տեսել-ապրել, այլ նաեւ այնքան տարբեր «մշակումների» է ենթարկվել թե՛ դրսի ուժերի, թե՛ ներսի իրարահաջորդ իշխանությունների կողմից ու վերջիններիս սերմանած «արժեքների» պատճառով, որ հիմա ասես ուղենիշները կորցրած ու մոլորված՝ չգիտես իր առաջվա ինչին է նման: Այս ընթացքը ցնցումներով աննախադեպ արագացնողն ու արդեն վտանգավոր հանգրվանի հասցնողն, ըստ ամենայնի, ութ տարի առաջ երկրի ղեկին հայտնված Փաշինյանի իշխանությունն է: Որն ամեն կերպ աշխատում է ներկա ընտրություններով վերարտադրվել:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Գնա՛ ընտրության

Փողոցում, խանութում ի պատասխան իմ հարցի՝ գնալո՞ւ եք ընտրության, հատկապես միջին տարիքի քաղաքացիներն ասում են, թե միեւնույն է, որեւէ բան չի փոխվի, վերեւից նախօրոք որոշված է: «Վերեւիցը» կա՛մ իշխանությունն է, կա՛մ նրանցից վերեւ՝ աստված:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Արտաքին ազդեցությունն ու Հայաստանի քաղաքական ուժերը

Քանի ընտրությունների օրը մոտենում է, քաղաքական բնապատկերը Հայաստանում դառնում է առավել հագեցած այն քննարկումներով, թե արդյոք քաղաքական տարբեր ուժեր գտնվո՞ւմ են արտաքին զանազան ուժային կենտրոնների ազդեցության ներքո: Սա, որոշ առումով, բնական եւ ակնկալելի երեւույթ է, քանի որ որեւէ երկրում, եւ հատկապես փոքր պետություններում, համաշխարհային գերհզոր տերությունները միշտ էլ ունեցել են եւ ունեն որոշակի շահեր, եւ այդ շահերը հաճախ արտահայտվում են տեղական քաղաքական այն ուժերի միջոցով, որոնց գործունեւթյան օրակարգերը համահունչ են այդ շահերի հետ:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Առաջիկա ժամերը՝ բարին ընդ մեզ

Թեեւ ընդամենը ժամեր անց հայտնի կդառնան ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների արդյունքները, այսուհանդերձ պարզ չէ, թե հանրության համեմատաբար ակտիվ հատվածն ի՞նչպես կընդունի հրապարակվող արդյունքները, անգամ անվերջ կրկնվող այն հայտարարությունների պարագայում, որ անընդունելի են վտանգներով հղի առճակատումները: Անգամ ժամեր մնացած այս ընթացքում դժվար է մոտավոր կարծիք հայտնել, թե ի՞նչ ուղղությամբ կընթանան վայրիվերումները, քանզի դրանք ընթանալու են երկրի անվտանգության ու տնտեսական կայացման խնդիրների շուրջ:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Սփյուռքում՝ Հայաստանի եւ Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտը Երվանդ Ազատյան

Մատեան հիշատակի». գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Սփյուռքը Հայաստանին կամրջող ամենաազդեցիկ ու ականավոր հայերից մեկի՝Երվանդ Ազատյանի մահից 3 տարի անց հրատարակվել է նրան նվիրված ժողովածու։

Ամբողջ նյութը
այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ահարոն Փուչիգյան. Ընդլայնելով պոեզիայի եւ հայկականության տարածքը

Այո, պոեզիան, ինչպես հայտնի է, գրախանութներում ամենավատ վաճառվող բաժինն է: Ես չեմ մեղադրում ընթերցողներին, մեղքը հենց բանաստեղծներինն է, որոնք մոռանում են, որ պոեզիան ամեն դեպքում պետք է նաեւ «զվարճացնող» լինի: Բանաստեղծները պետք է ընթերցողներին տան այն, ինչը նրանց հաճույք կպատճառի: Ես իմ ամբողջ գործունեությունը նվիրել եմ այն բանին, որ պոեզիան դուրս բերեմ ակադեմիական շրջանակներից եւ հասցնեմ հետաքրքրված լայն ընթերցողին: Այդ ուղղությամբ իմ վերջին քայլերից մեկն է «Չուփ»։

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Forwarded from Ազգ | Azg
«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»
Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։
*Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է անցկացվել։ Ուղերձները տեսնում եք կից լուսանկարից։ Այնտեղ Հայաստանի քարտեզն է, որի տարածքը Բաքուն համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա ոչ այլ ինչ է, քան Բաքվի` «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հակահայ ծրագրի սպասարկումը` գործողության մեջ։

Հավաքվել են պատգամավորներ, ՏԻՄ ղեկավարներ ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել զուռնա-դհոլով։
ՍԴ որոշմանը սպասելիս

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե հաճելի է` պետություն ունեցողի դիրքից, բայց կիլոմետրերով հեռու է իրականությունից: Եթե անգամ բացառենք այն, որ իրականում մեր ընտրություններին մասնակից եւ նաերկայացված էին բազմաթիվ արտաքին խաղացողներ` ի դեմս մեր քաղաքական ուժերի: Ցավոք:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Ո՜ւր ենք հասել…

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն զուգահեռներ որոնել համաշխարհային պատմության պետական հայտնի գործիչների եւ Հայաստանի ներկա կառվարության պետի ու նրա գործընկերների միջեւ: Մեծն երգիծաբան Պարոնյանը դեռ 100 տարի առաջ է գրել՝ «անիկա կը նմանի մէկու մը, որուն նմանը չկայ»: Այս պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ գործող վարչապետին:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Forwarded from Ազգ | Azg
Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն
Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է
Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան Յունիսի 7-ին աննախընթաց ձգտուած մթնոլորտի մը մէջ:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
«Ադրբեջանցի լինել չի նշանակում մի հստակ ավանդույթի, մշակույթի կրող լինել»

Գերմանական լրատվամիջոցները հունիսի 7-ին արդեն անդրադառնում էին ՀՀ ԱԺ ընտրությունների «ստվերին»՝ այդ օրը, դրան նախորդած օրերին ընդդիմադիրների ձերբակալության փաստին: Հունիսի 19-ին «Ցայթը» այդ հանգամանքը կարեւորելով վերնագրում շեշտել է, իսկ «Բեռլիներ ցայթունգը» հունիսի 23-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի գերմաներեն հոդվածը, որ մանրամասն նկարագրում է ընդդիմության հանդեպ ճնշումների, անհավասար պայմանների մասին:

Հիշեցնենք՝ մայիսի 30-ին նույն թերթում տպագրվել էր նաեւ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ ծավալուն հարցազրույցը: Մեր դիտարկմամբ, առաջին անգամ է, որ գերմանագիր այս տարածքում ներկայացվում է նաեւ ՀՀ ընդդիմադիր ուժի տեսակետը:
Նույն թերթի հունիսի 21-ի համարում տպագրվել է նաեւ «բազմամշակութայնությունն Ադրբեջանում. «Ինքնությունը կարող է նաեւ զենք դառնալ» վերնագրով հարցազրույցը, որի ո՛չ հարցերում, ո՛չ էլ պատասխաններում հայ բառը չկա:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությամբ:

Քառակողմ հանդիպման չշարունակման պատճառը, ըստ իրանական կողմի, բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահի հնչեցրած հայտարարությունների հրապարակումն էր:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը:

Նա Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցիկ քաղաքական եւ պետական գործիչներից է, որն ավելի քան երեք տասնամյակ զբաղեցրել է երկրի ուժային, վարչական եւ օրենսդիր համակարգերի կարեւորագույն պաշտոնները:

Ղալիբաֆի քաղաքական եւ կառավարչական գործունեությունը սկիզբ է առել Իրան-Իրաք պատերազմի տարիներին: Քսան տարեկանում նա միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), իսկ արդեն 22 տարեկանում նշանակվել է մարտական դիվիզիայի հրամանատար: Պատերազմից հետո նա շարունակել է ծառայությունը ռազմական կառույցներում՝ զբաղեցնելով մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում՝ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Լուրջ – անլո՞ւրջ, թե՝ անլուրջ – լուրջ

Թող ներեն ինձ իմ ընթերցողները, անշուշտ եթե գլխավոր խմբագիրն էլ թույլ տա, այսօր լուրջ-անլուրջ բաներից եմ խոսելու: Թեեւ շատ դեպքերում մեր օրերում լուրջն անլուրջ է, իսկ անլուրջը լուրջ, այսուհանդերձ հանրության մի զգալի հատվածը, շատն ու քիչն ինքներդ որոշեք, ապրում է այս միջավայրում, չզանազանելով լուրջն ու անլուրջը: Այն ինչ կատարվում է որոշ աշխատասենյակներում ու դրանց հարող փողոցներին ու մայթերին, ասվածի հիմնական թե մասնակի արտացոլումն է, որը մեկ հիմնական ավարտ է ենթադրում՝ թող տիրի բանականությունը: Իսկ թե որտեղից գտնել այդ բանականություն կոչվածը, ավա՜ղ, որեւէ մեկը չի ասում, անգամ չի ակնարկում: Բա ո՞ւր մնաց մեր չարչրկված ներուժը, որի շուրջ օրվա ցանկացած պահի ու ժամի անգամ չմիացած արդուկն ու գազօջախն են խոսում, նույնիսկ սառնարանն ու լոգարանի ենիքը:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Հայաստանը երկընտրության առջեւ: Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա

Ռուսաստանը վերջին շաբաթներում կարծես առավելապես մտահոգված է Հայաստանի շուրջ կատարվող զարգացումների պատճառով: Մինչ տրամաբանական է թվում ենթադրել, որ Ռուսաստանի իշխանությունները վստահաբար հավաստիացումներ ստացել են Հայաստանի կառավարությունից, որ Հայաստանը մտադիր չէ անդամակցելու ԵՄ-ին, Մոսկվան, այնուամենայնիվ, գնալով ավելի թերահավատորեն է մոտենում այդ հավաստիացումներին:

Ռուսաստանի պաշտոնական այրերը շատ լավ են հասկանում, որ ԵՄ-ին անդամակցելը միակողմանի գործընթաց չէ: Այն երկարաժամկետ նախապատրաստական աշխատանք պահանջող գործողություն է, որը պարտավորվածություններ է դնում ինչպես Երեւանի, այնպես էլ Բրյուսելի առաջ: Այդ պատճառով էլ Մոսկվան իրոք զայրացած է այն գիտակցությունից, թե Հայաստանը հնարավորություններ է որոնում փոխելու իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
«Մարդ չի կըռնա երջանիկ էղնի»

Այս թունալի կյանքը մեր…

Տանջված, հերոսական ու… անիրավվող ժողովուրդ: Ցավով, բայց այլ բնորոշում դժվար է տալը հայաստանյան մեր ներկա հանրությանը, նրա այսօրվա կյանքին ու տրամադրություններին: 1988-ից եւ անկախության արշալույսից սկսած ինչեր ասես չտեսանք ու չապրեցինք այս տարիների ընթացքում. ավերիչ երկրաշարժ, նախկին պետության ու տնտեսության փլուզում, ազգային ունեցվածքի սեփականահոշոտում-փոշիացում, պատերազմ, արտագաղթ, ապաշնորհ կառավարողներ եւ հաղթանակի ու երկրի զարգացման հնարավորությունների մսխում… Իսկ այն ամենը, ինչ տեղի ունեցավ 2018-ից ի վեր, այժմ երկրում ըստ էության՝ իշխանություն բանեցնող վարչախմբի օրոք, եւ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ուղղակի վախեցնող է:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Սաադիի հայեցակարգը Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին

Պարսկերենի մեծարմանը նվիրված հանդիսության ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին հանձնվել է «Արծաթափայլ նոճի» մրցանակը:

Արարողության կազմակերպիչների խոսքով, Բաղային արժանացել է այդ պատվին, քանի որ պատերազմի օրերին, իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, հաճախ արտասանել է ազգային եւ հայրենասիրական թեմաներով բոցաշունչ բանաստեղծություններ:

#Ազգ_շաբաթաթերթ
Ազգ շաբաթաթերթ
Սաադիի հայեցակարգը Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին Պարսկերենի մեծարմանը նվիրված հանդիսության ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին հանձնվել է «Արծաթափայլ նոճի» մրցանակը: Արարողության կազմակերպիչների խոսքով, Բաղային արժանացել…
Օրերս, մրցանակը ստանալու պահին, պատերազմի դադարեցման դիմաց ԱՄՆ-ի ներկայացրած պահանջներին արձագանքելու փոխարեն, Բաղային արտասանել է Սաադիի հետեւյալ բանաստեղծությունը, որը կարելի է ընկալել որպես մեծ բանաստեղծի ձեւակերպած Իրան-ԱՄՆ հարաբերությունների յուրօրինակ հայեցակարգ.

Թե առյուծ ես ռազմաշունչ,
Կամ էլ փիղ ես աննկուն,
Պատերազմի փոխարեն
Պիտի կնքես հաշտություն:

Խարդավանքի ժամանակ
Եղիր պինդ ու աներեր,
Արդարացի պահանջ է,
Եթե թուրդ պահես վեր:

Հաշտությանը ոսոխիդ
Միշտ ընդառաջ դու գնա,
Թե որ կռիվ պարտադրի,
Զարկիր նրան անխնա:

Եթե մի օր թշնամիդ
Փակի դուռը գժտության,
Քո հարգանքը կդառնա
Բյուրապատիկ անսասան:

Սակայն եթե ոսոխդ
Քեզ պատերազմ պարտադրի,
Դատաստանի սարսափը
Թող քեզ երբեք չպատի:

Քինախնդիր թշնամուդ
Պատերազմով սպառնա,
Դու բարություն երբեւէ
Քինոտ մարդկանց մի արա:


Թարգմանությունը՝ Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ