Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

Կաթոլիկական լրատվական գործակալությունը (CNA) ապրիլի 15-ին անդրադարձել է Ադրբեջանի վանդալիզմի վերջին դրսեւորմանը՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացմանը: Ալեքսանդր Ֆոլցի (Alexander Folz) «Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հայ առաքելական եկեղեցին» վերնագրյալ գերմաներեն հրապարակումը հասանելի է նաեւ գործակալության ֆբ եւ X սոցհարթակներում: Լրագրողը տեղեկատվությունը հիմնավորող հղումների մեջ նախ նշում է Արցախի թեմի տարածած հայերեն հաղորդագրությունը: «Ադրբեջանի իշխանությունները հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Երուսաղեմում պատվում են հրեաների կյանքը փրկած հայերին

Ողջակիզման հիշատակի օրը Երուսաղեմում բացված բացառիկ ցուցահանդեսի մասին է գրում սաղեմահայ Նիկոլ Ջանսըզյանը (Nicole Jansezian) ապրիլի 15-ին ALL ISRAEL NEWS լրատվականում: Ծավալուն հոդվածը պատմում է Յադ Վաշեմում ճանաչված՝ «Ազգերի արդարներ» կոչմանն արժանացած 24 հայերի մասին, որ Հայոց ցեղասպանության վերապրող լինելով, անձնվիրաբար փրկել են հրեաներին Ողջակիզման արհավիրքից՝ փաստելով, որ հալածյալ ժողովուրդների պատմությունը նման է իրար:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Փաշինյանը «եկեղեցու պառակտումը» ներառել է իր կուսակցության նախընտրական ծրագրում «Եկեղեցին հավատացյալներին խաղաղ դիմադրության կոչելու իրավունք ունի»

Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» լրատվականի ապրիլի 13-ի այս հրապարակումը թարգմանաբար ներկայացնում ենք կրճատումներով:

Ապրիլի 12-ին Էջմիածնում, Հայաստանի թեմերի երիտասարդ ուխտավորների հետ հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարեց երկրի իշխանությունների կողմից եկեղեցու վրա աննախադեպ ճնշումների մասին: Նա հակասահմանադրական անվանեց Եկեղեցու բարեփոխման «Քաղաքացիական պայմանագրի» պլանները, որոնք իշխող կուսակցությունը ներառել է իր նախընտրական ծրագրում: Հրապարակված փաստաթղթում առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս ղեկավարի հեռացում, տեղապահի ընտրություն, նոր կանոնադրության ընդունում եւ նոր Կաթողիկոսի ընտրություն:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

Իրանի հետ պատերազմը մոտենո՞ւմ է ավարտին
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ այս պահին հայտարարված է ռազմական գործողությունների ժամանակավոր դադար: Ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «անկայուն հավասարակշռություն», որը մեծապես կախված է պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից եւ հնարավոր զարգացումներից:

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տեղի ունեցած 21-ժամյա բանակցություններն ավարտվել են առանց շոշափելի արդյունքների: Այդ պատճառով միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնում բանակցությունների համար նախատեսված երկշաբաթյա հրադադարի խոցելիության վերաբերյալ:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

Նվարդ Հայթայանն իր հարուստ ներկապնակի շնորհիվ ներկայացնում է Հայաստանի գեղեցիկ բնությունը՝ նոր ու թերեւս չտեսնված գույներով: Արվեստագետի «Իմ անուշ հայրենիք» շարքը դրա վառ ապացույցն է:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Ջոել Վելդքամփ. «Ճշմարտությունը բարձրաձայնելը մեր առաքելությունն ու պարտքն է»

Վերջիվերջո, Ադրբեջանը (որն աշխարհին ներկայանալու իր ողջ ջանքերով հանդերձ շարունակում է մնալ պարանոյիկ, ծայրահեղ ազգայնական եւ ագրեսիվ բռնապետություն), կդառնա չափազանց դժվար կառավարելի, եւ մեծ տերությունները կսկսեն փնտրել նրան սահմանափակելու ուղիներ:

Այդ ժամանակ մենք պետք է ապահովենք, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքը լինի օրակարգի կենտրոնում: Նման բան արդեն տեսել ենք:

ՔՀՄ-ն յոթ տարի շարունակ ահազանգում էր Սուդանում ցեղասպանության եւ ստրկության մասին, մինչեւ որ 2002 թվականին ԱՄՆ-ը որոշեց միջամտել եւ նպաստել քաղաքացիական պատերազմի ավարտին: Մենք չէինք կարող վերահսկել այն աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք հանգեցրին այդ որոշմանը, բայց երբ դրանք տեղի ունեցան, մեր շահերի պաշտպանությունը նպաստեց քաղաքականության ձեւավորմանը:


Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

Ըստ ընդունված արարողակարգի եւ սահմանադրական սովորույթի, Հայաստանի Հանրապետության նոր ընտրվող նախագահը պաշտոնը ստանձնելիս երդվում է՝ ձեռքը դնելով Սուրբ գրքի եւ երկրի Սահմանադրության վրա: Պաշտոնական տեքստի համաձայն երդվում է, ի մասնավորի, գործել բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում: Այն պետական պաշտոնյաները, սկսած վարչապետից մինչեւ պաշտոնեական սանդուղքի ամենաներքեւում գտնվողը, որոնք նման երդում չեն տալիս, միեւնույն է, իրավունք չունեն եւ չեն կարող գործել երկրի Սահմանադրությանն ու օրենքներին հակառակ: Նույնը եւ՝ հանրապետությունում ամեն քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպություն ու հաստատություն, ամեն քաղաքացի: Առավել եւս չեն կարող հակասահմանադրական ու հակաօրինական դրույթ ներառել իրենց նախընտրական ծրագրերում:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Լույսի ելեւէջումներ կտավին

Ռոբերտ Էլիբեկյան – 85


Լույսը ամեն անգամ նոր պատուհան է բացում մտքերի, ապրումների, հույսերի: Ամեն նոր օր իր գույնն է բերում: Յուրաքանչյուր նկարիչ լույսը թարգմանում է իր ձայնով, մեզ տանում գույնի իր հետքերով:

Ռոբերտ Էլիբեկյանի վրձինը ներդաշնակ է լույսի, նրա տարբեր երեւէջումների հետ, որտեղ նա իր նախընտրած լարերն ունի, երանգների լեզուն: Աշխարհի բազմազանության, բնության հարյուրհազարավոր ձեւերի, մարդկային կյանքի բարդ շարժերի մեջ ո՞ր երեւույթներն են նրան ավելի գրավել, որտե՞ղ է նա սեւեռել հայացքը եւ ինչպիսի՞ն է եղել գեղարվեստական արձագանքն այդ ամենի, ինչպե՞ս ենք թարգմանում նրա կտավների լեզուն` խորհրդավոր խորհրդապաշտակա՞ն, միստիկակա՞ն, թատերայի՞ն: Թերեւս յուրաքանչյուրը տեսնում է համաձայն արվեստի իր ընկալման, իմացության մակարդակի, կա նաեւ զգացողականը: Բայց այն, որ նրա նկարչական արվեստը վաղուց է հանրային ճանաչման, գնահատման ու սիրո արժանացել, փաստ է:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական կոչումը նա վաստակել է իր արվեստի որակով, իր անցած ստեղծագործական պատմությամբ, կյանքին ուղղված լավատես եւ իմաստուն հայացքով, մարդկանց հանդեպ բարությամբ եւ հանդուրժողականությամբ, իր օրինակելի աշխատասիրությամբ, բնածին պարզությամբ եւ ազնվությամբ:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

Անցյալ տարի լրացավ Նյու Յորքում հրատարակվող «Սանսթորմ կերպարվեստի հանդեսի» («SunStorm Fine Art Magazine») 50-ամյակը: Այն 1975-ին հիմնել են Վիկտոր եւ Ջեյմի Ֆորբսները: Հանդեսը նվիրված է դասական եւ ժամանակակից արվեստին՝ հրապարակելով հոդվածներ, հարցազրույցներ եւ ներկայացնելով թե՛ ճանաչված, թե՛ նոր արվեստագետների աշխատանքները: Ժամանակի ընթացքում ամսագիրը դարձել է միջազգային հարթակ՝ տարածվելով տասնյակ երկրներում եւ ծառայելով որպես արվեստագետների ներկայացման ու խթանման կարեւոր միջոց:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Forwarded from Ազգ | Azg
«Ազգ» շաբաթաթերթի հարգելի ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ ուրբաթ՝ ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր լինելով պայմանավորված, տպարանը չի աշխատելու, հետևաբար, «Ազգ»-ի նոր համարը կթողարկվի Azg.am կայքում, որտեղ կգտնեք նաև թերթի pdf տարբերակը։
Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը


Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու պապերը Ցեղասպանության ընթացքում եւ հետո:

(Նկատի չունեմ այն թեթեւսոլիկներին, որոնք այս պահին ղեկավարում են, հույս ունեմ՝ ժամանակավորապես, մեր երկիրն ու պետությունը, եւ որոնք քիչ է մնում մահվան վկայական պահանջեն Մեծ եղեռնի՝ իրողություն լինելու, մեկուկես միլիոն հայերի նահատակված լինելու փաստը ընդունելու համար):

Օտարազգի հետազոտողները, այդ թվում՝ թուրքեր, վաղուց են համոզվել, ընդունել հայ ժողովրդի դեմ թուրքական իշխանությունների նախածրագրած ու գործադրած ցեղասպան գործողությունները։

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Հիշողության 111 տարուց հետո

Այսօր ավելի ու ավելի է դժվարանում խոսել ցեղասպանությունների բացառման մասին, քանի որ դրանց նման երեւույթներ կատարվում են հենց մեր կողքին, մեր ժամանակի մեջ, ու դրանց հեղինակ պետությունները, աշխարհում նրանց առաջնային ազդեցությունը եթե նկատի ունենանք, իրենց դիրքով, իրավական եւ դիվանագիտական կշռով պետք է ցեղասպանությունների, մարդկանց զանգվածային սպանությունների կանխման դրոշակակիրը լինեին:

Բայց մենք տեսնում ենք, որ այդպես չէ, շահը միշտ գերադաս է մարդկային կյանքերից եւ ազգերի իրավունքներից, մեր տարածաշրջանում տեղի ունեցողը վկա, Արցախի հետ կատարվածը վկա:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

Հատկապես դատավարություննների ավարտից հետո մենք տեղեկատվություն չենք ստանում նրանց վիճակի վերաբերյալ. Լուսանկարներ այլեւս չեն տարածվում, որ տեղեկատվական առումով եւս կարող էին կարեւոր լինել: Նշեմ, որ ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման, վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող եւ ամրագրող որեւէ կառույց գոյություն չունի, եւ սա ստեղծում է տեղեկատվական վակուում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Domradio լրատվականն անդրադարձել է ՀՀ կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու «ամոթալի վեճին»

Ապրիլի 20-ին, 21-ին, 22-ին գերմանական կաթոլիկական Domradio լրատվականը տարբեր թղթակցություններով անդրադարձել է ՀՀ ներքաղաքական վիճակին:

Ապրիլի 20-ին եւ 21-ին լրատվականն անդրադառնում է Հայաստանի կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու «ամոթալի վեճին», ինչպես վերնագրել է:

Այն նախընտրական շրջանում չի հանդարտվել:

«Հայաստանում եկեղեցու եւ կառավարության միջեւ հակամարտությունը սրվում է. ապրիլի սկզբին Հայաստանի իշխող կուսակցությունը հրապարակեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ծրագիրը: Այն ներառում է Հայ առաքելական եկեղեցու բարեփոխում եւ նրա ղեկավարի հեռացում»:


Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
«Երբ Աստված չէր նայում…» Արցախին. Ցուցահանդես Պրահայում

Պրահայի LEICA GALLERY ցուցասրահում ապրիլի 23-ին ժամը 19-ին պաշտոնապես բացվեց Արցախին նվիրված «Երբ Աստված չէր նայում…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է 400ASA ընկերությունը:

Ցուցահանդեսում ներկայացվում են Լեռնային Ղարաբաղում ճամփորդած չեխ երեք լուսանկարինչերի՝ Կարել Կուդլինի, Անտոնին Կրատոխվիլի եւ Յան Միհալիչեկի լուսանկարները:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Թուրքականության պիտակը կրելու իմ երեք կենսավիճակները

Յոթանասուներեք տարեկան եմ եւ կյանքիս ընթացքում թուրքականության պիտակը կրելու երեք հստակ կենսավիճակներ եմ ապրել, երեք իրարից տարբեր փորձառություններ եմ ունեցել: Այն ինչ կարդալու եք հետեւյալ տողերում, որոշ առումով խիստ անձնական է, բայց դա անխուսափելի է:

Իրականում այդ երեք կենսավիճակներին անդրադառնալը կամ դրանց բացահայտումը նպաստելու է պարզաբանելու, թե ինչ եմ մտածում ես առաջադեմ թուրքերի շարքում կամ ընդհանրապես թուրք լինելու մասին: «Թուրքականության» իմ առաջին փորձառությունը Թուրքիայում ապրած տարիներին է վերաբերում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը»):

Սա պատմություն է մի հայ ընտանիքի մասին, որը փրկվելով Ցեղասպանությունից՝ հաստատվում է Եգիպտոսում: Այս նոր երկիրը դառնում է օտարացման դառը ճանապարհորդության մեկնակետ, որի ընթացքում հայրենիքից բաժանումը վերածվում է գոյատեւման եւ նոր հողի վրա վերակազմավորվելու փորձառության:

«Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ: Սա իմ վեպի առանցքային գաղափարն է: Սկզբից եւեթ ցանկացել եմ ոչ միայն արձանագրել նրանց բաժին հասած կոտորածները, այլեւ ուսումնասիրել ինքնության եւ արմատների հարցը՝ թե ինչպես է մարդը հաղորդակցվում իր միջավայրի հետ՝ ստեղծելով ապրելու արժանի կյանք, մի տարածք, որտեղ հնարավոր է աճ ու ստեղծարարություն», - «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Օլան:


Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Բարեփոխո՞ւմ, թե՞ վերահսկողություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի ապրիլի 3-ի ընտրական ծրագրի 10-րդ կետն առաջին հայացքից ներկայացվում է որպես «արժեքահեն հասարակության» մասին դրույթ:

Սակայն դրա բովանդակությունը ցույց է տալիս բոլորովին այլ նպատակ:

Խոսքը ոչ այնքան բարեփոխման, որքան Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ պետական միջամտության ծրագրի մասին է:

Ամբողջ նյութը` այստեղl։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

Հակառակ միջազգային մամուլի այն հավաստիացումների, թե երկշաբաթյա հրադադարից հետո Պակիստանը կրկին կհյուրընկալի Իրանից եւ ԱՄՆ-ից Իսլամաբադ ժամանող պատվիրակություններին, հայտարարվեց, որ տարբեր հանգամանքներից ելնելով՝ Իրանի բանակցային թիմը չորեքշաբթի օրը չի մասնակցի Իսլամաբադում նախատեսված հանդիպմանը, եւ ներկայումս բանակցություններին մասնակցելու որեւէ հեռանկար չկա: Իրանի՝ բանակցություններին չմասնակցելու որոշման մասին լուրը ԱՄՆ-ին փոխանցվել է միջնորդական առաքելություն ստանձնած Պակիստանի խողովակներով:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ