Իմաստաբանական բառարան
Հայի զգեստապահարանը
Հայի ազգային հագուստը (հայկական տարազը) մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է՝ հայի ինքնությունը բնութագրող կարեւոր ազդակներից մեկը, եւ իր բազմազանությամբ նման է մեր բազմաբարբառ լեզվին:
Եվ թեեւ աշխարհի ամենահին ոտնամանը հայտնաբերվել է Արենիի քարանձավային համալիրում, բայց չգիտես ինչու այդ կարեւորագույն հանդերձանքը մենք ժամանակին ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից»՝ այն անվանելով ԿՈՇԻԿ, որը միջին պարսկերենում ունեցել է kafšak ձեւը (վկա՝ ժամանակակից պարսկերենի kafsh բառը):
Համաձայն եմ՝ Արենիի քարանձավում հայտնաբերված ամենահին հայկական կոշիկը հագնելիս հայն անմիջապես իր ոտքի թաթերն ու սրունքները ծածկող գործվածք չի օգտագործել, բայց հետագայում, երբ նման հանդերձանքը նորաձեւ է դարձել, հայը դարձյալ դիմել է օտարերկրյա տոնավաճառներին:
Այս անգամ այդ հանդերձանքը ձեռք ենք բերել Հին Ասորեստանի շուկայից եւ ասորերեն gurpa բառը դարձրել ԳՈՒԼՊԱ:
Արենիի քարանձավային համալիրում աշխարհի առաջին ոտնամանը հայտնաբերվելուց մեկ տարի անց գտնվել է նաեւ մ.թ.ա. 3900 թ.-ին վերագրվող կանացի առաջին կիսաշրջազգեստը, որը նույնպես մենք ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից» եւ պահլավերեն p բառը հայերենով դարձրել ՓԵՇ:
Չնայած մեր քարանձավներում դեռ չի հայտնաբերվել տղամարդու մարմնի վերեւի մասը քողարկող առաջին զգեստը, սակայն հայտնաբերվելու դեպքում այն, հաստատ, կոչվելու էր ՇԱՊԻԿ, քանի որ այդ զգեստը վերցնելու էինք իրանցիներից՝ զրադաշտականների նվիրական հանդերձանք համարվող šapik բառից:
Բժշկական ԽԱԼԱԹ-ն էլ ներմուծելու էինք Արեւելքից՝ հավանաբար արաբերենին տիրապետող հայ բժշկապետեր Մխիթար Հերացու եւ Ամիրդովլաթ Ամասիացու շնորհիվ:
Այնուամենայնիվ, մեր հարուստ ու հագեցած զգեստապահարանում ամենագլխավոր հանդերձանքը վերապահվելու էր ԾԻՐԱՆԵՆՈՒՆ՝ թագավորական անթեւք վերնազգեստին, որի հայկական ծագման վերաբերյալ գրեթե կասկածներ չկան
Գ. ԱՌԱՔԼՅԱՆ

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ
Ամբողջ Հայ ժողովուրդը պարտաւոր է անվարան առնչուիլ՝ ուղեցոյց ունենալով առանձնապէս՝ ազգային գերագոյն շահերը
Սոյն յօդուածով կը շեշտուի, թէ Հայ Սփիւռքը անբաժան մասնիկն է հայ ազգին: Որպէս այդ՝ ան պարտի այսուհետեւ, նուազագոյնը՝ դիտորդներով, պաշտօնապէս ներկայ եւ մասնակից ըլլալ Հայաստանի մէջ շուտով կայանալիք համապետական ընտրութիւններուն:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

Ազգ
Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ
Ամբողջ Հայ ժողովուրդը պարտաւոր է անվարան առնչուիլ՝ ուղեցոյց ունենալով առանձնապէս՝ ազգային գերագոյն շահերը Սոյն յօդուածով կը շեշտուի, թէ Հայ Սփիւռքը անբաժան մասնիկն է հայ ազգին: Որպէս այդ՝ ան պարտի այսուհետեւ, նուազագոյնը՝ դիտորդներով, պաշտօնապէս ներկայ եւ…
Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր
Պետական բոլոր հաստատությունները փակ էին: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ապրիլի 8-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 203 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Պետական բոլոր հաստատությունները փակ էին: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ապրիլի 8-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 203 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ
Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր
Պետական բոլոր հաստատությունները փակ էին: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ապրիլի 8-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 203 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը: Իրան- ԱՄՆ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը…
Անվախ բազեի անմահ հոգին սլացավ երկինք
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ թարմ հիշատակին
Ապրիլի 5- ին երկրային կյանքից հեռացել է՝ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանը:
Զորի Հայկի Բալայանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում: 1953-1957 թվականներին ծառայել է բալթիական նավատորմում: 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Հայ դատի եւ Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 1960-1970թթ: Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջեւանի եւ Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլեւ ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից:

Թամարա Խանումի 120-ամյակը նշվեց Տաշքենդում
Ուզբեկական Nuz.uz կայքէջը տեղեկացնում է, որ մարտի 29-ին Տաշքենդի Ալիշեր Նավոյիի անվան պետական ակադեմիական Մեծ թատրոնում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված հայազգի ուզբեկական արտիստուհի Թամարա Խանումի ծննդյան 120-ամյակին: Թամարա Խանումը (Թամարա Արտեմի Պետրոսյան, 1906-1991) պատմության մեջ մտել է որպես երգչուհի, պարուհի, բեմադրիչ եւ դերասանուհի, առաջիններից մեկը՝ որն ուզբեկական ժողովրդական պարը բերել է բեմ, կատարել տարբեր ժողովուրդների երգեր ու պարեր՝ ձեւավորելով այնպիսի երկացանկ, որտեղ միաձուլվում էին երաժշտությունը, շարժումը եւ ազգային ավանդույթը:

Աննա Հեսս- Սարգսյան. «Իրանի դասը Հայաստանի համար՝ հույսդ քո վրա պիտի դնես»
«Ազգում» համառոտ շարադրել էինք, որ մարտի 26-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» թղթակից Յանա Քեհլը հասել էր Մեղրի, զրուցել բնակիչների հետ, լայնածավալ ռեպորտաժում ամփոփել հատկապես TRIPP-ին առնչվող տրամադրությունները: Որ ճանապարհով էլ Մեղրի հասած լիներ թղթակիցը, անհնար էր չնկատել Հյուսիս- հարավի եռուն շինարարությունը, որի Քաջարան-Ագարակ հատվածում դեռ 2025-ի սեպտեմբերի վերջին Մեղրի մեր այցի ժամանակ նկատեցինք իրանական շինընկերությունների ներգրավվածությունը:

«Ազգում» համառոտ շարադրել էինք, որ մարտի 26-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» թղթակից Յանա Քեհլը հասել էր Մեղրի, զրուցել բնակիչների հետ, լայնածավալ ռեպորտաժում ամփոփել հատկապես TRIPP-ին առնչվող տրամադրությունները: Որ ճանապարհով էլ Մեղրի հասած լիներ…
Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…
Լիբանանի Հանրապետություն՝ իր հարուստ պատմությամբ ծանոթ մի փոքրիկ երկիր, 10000 ք.կ.-ից քիչ ավել տարածքով եւ շուրջ 3 միլիոն բնակչությամբ, Հին աշխարհին առավելաբար Pheonicia, իսկ հայերիս համար՝ Փյունիկե անունով հայտնի, ընկած Միջերկրական ծովի աջ ափի երկայնքին, հյուսիսից եւ արեւելքից շրջափակված Սիրիայի, իսկ հարավից՝ Իսրայելի (նախկին Պաղեստին) կողմից, շնչառության համար ձախից միայն կապուտակ ծովն ունենալով, որի վրա գտնվող իր հնադարյան հռչակավոր նավահանգիստներն են, վերեւից ներքեւ՝ Թրիպոլին, Բիբլոսը (արաբերեն՝ Ժիբեյլ), Ժյունին, մայրաքաղաք Բեյրութը, Սայդան (Sidon) եւ Սուրը (Tyre):
Դարեր շարունակ ծովային մեծ ճանապարհի վրա գտնվող այդ նավահանգիստները եղել են հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների, արաբների, Կիլիկիայի հայկական թագավորության, այնուհետեւ օսմանյան թուրքերի առեւտրատնտեսական գրավչության կենտրոնները: Եվրոպացիք, հատկապես ֆրանսիացիները, նավահանգստային այդ երկրով սկսել են զբաղվել միայն 1860-ից հետո, երբ թուրքերը, իրենց սովորության համաձայն, սկսեցին քրիստոնյաների ջարդ կազմակերպել մասնավորաբար Լեռնալիբանանում, որի բնակչությանը սովամահության ենթարկեցին: Լիբանանը դարձավ ինքնավար միայն 1861 թ.ին, երբ երկիրն անցավ ֆրանսիական մանդատի տակ, ապա, 1926-ին, ստացավ հանրապետության կարգավիճակ՝ ֆրանսիական հոգատարության ներքո, իսկ 1944-ին դարձավ անկախ հանրապետություն՝ անդամ ՄԱԿ-ի եւ նորաստեղծ Արաբական լիգայի:
Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ

Լիբանանի Հանրապետություն՝ իր հարուստ պատմությամբ ծանոթ մի փոքրիկ երկիր, 10000 ք.կ.-ից քիչ ավել տարածքով եւ շուրջ 3 միլիոն բնակչությամբ, Հին աշխարհին առավելաբար Pheonicia, իսկ հայերիս համար՝ Փյունիկե անունով հայտնի, ընկած Միջերկրական ծովի աջ ափի երկայնքին…
Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ
Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր ընդդիմադիր եւ իր հիմնական մրցակից է նշանակել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին», ու իշխանականները այն աստիճան են կենտրոնացել այս դաշինքի ու նրա փաստացի ղեկավար Սամվել Կարապետյանի վրա, որ մոռացել են (կամ` համարյա թե մոռացել են) Քոչարյանին, Ծառուկյանին, Վանեցյանին, Թաթոյանին, տո Էդմոն Մարուքյանին եւ անընդհատ խոսում են Սամվել Կարապետյանից: Թեկուզեւ` հիմնական հավակնորդ ընդդիմադիր երեք ուժերին ձեռքի հետ անվանում են եռագլուխ ընդդիմություն: Բայց նույնիսկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը թիմակից պատգամավորի` այլ երկրի քաղաքացիների գեներացրած ուժը չգրանցելու հետաքրքրությանն ի պատասխան ասաց, թե Հայաստանի ընտրական օրենսդրությունը բավական լոյալ է, եւ ԿԸՀ-ն խախտումներ թույլ չտված ուժերին չգրանցել չի կարող:

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել
Կաթոլիկական լրատվական գործակալությունը (CNA) ապրիլի 15-ին անդրադարձել է Ադրբեջանի վանդալիզմի վերջին դրսեւորմանը՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացմանը: Ալեքսանդր Ֆոլցի (Alexander Folz) «Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հայ առաքելական եկեղեցին» վերնագրյալ գերմաներեն հրապարակումը հասանելի է նաեւ գործակալության ֆբ եւ X սոցհարթակներում: Լրագրողը տեղեկատվությունը հիմնավորող հղումների մեջ նախ նշում է Արցախի թեմի տարածած հայերեն հաղորդագրությունը: «Ադրբեջանի իշխանությունները հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին:

Երուսաղեմում պատվում են հրեաների կյանքը փրկած հայերին
Ողջակիզման հիշատակի օրը Երուսաղեմում բացված բացառիկ ցուցահանդեսի մասին է գրում սաղեմահայ Նիկոլ Ջանսըզյանը (Nicole Jansezian) ապրիլի 15-ին ALL ISRAEL NEWS լրատվականում: Ծավալուն հոդվածը պատմում է Յադ Վաշեմում ճանաչված՝ «Ազգերի արդարներ» կոչմանն արժանացած 24 հայերի մասին, որ Հայոց ցեղասպանության վերապրող լինելով, անձնվիրաբար փրկել են հրեաներին Ողջակիզման արհավիրքից՝ փաստելով, որ հալածյալ ժողովուրդների պատմությունը նման է իրար:

Ողջակիզման հիշատակի օրը Երուսաղեմում բացված բացառիկ ցուցահանդեսի մասին է գրում սաղեմահայ Նիկոլ Ջանսըզյանը (Nicole Jansezian) ապրիլի 15-ին ALL ISRAEL NEWS լրատվականում: Ծավալուն հոդվածը պատմում է Յադ Վաշեմում ճանաչված՝ «Ազգերի արդարներ» կոչմանն արժանացած 24…
Փաշինյանը «եկեղեցու պառակտումը» ներառել է իր կուսակցության նախընտրական ծրագրում «Եկեղեցին հավատացյալներին խաղաղ դիմադրության կոչելու իրավունք ունի»
Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» լրատվականի ապրիլի 13-ի այս հրապարակումը թարգմանաբար ներկայացնում ենք կրճատումներով:
Ապրիլի 12-ին Էջմիածնում, Հայաստանի թեմերի երիտասարդ ուխտավորների հետ հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարեց երկրի իշխանությունների կողմից եկեղեցու վրա աննախադեպ ճնշումների մասին: Նա հակասահմանադրական անվանեց Եկեղեցու բարեփոխման «Քաղաքացիական պայմանագրի» պլանները, որոնք իշխող կուսակցությունը ներառել է իր նախընտրական ծրագրում: Հրապարակված փաստաթղթում առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս ղեկավարի հեռացում, տեղապահի ընտրություն, նոր կանոնադրության ընդունում եւ նոր Կաթողիկոսի ընտրություն:

Փաշինյանը «եկեղեցու պառակտումը» ներառել է իր կուսակցության նախընտրական ծրագրում «Եկեղեցին հավատացյալներին խաղաղ դիմադրության կոչելու իրավունք…
Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» լրատվականի ապրիլի 13-ի այս հրապարակումը թարգմանաբար ներկայացնում ենք կրճատումներով: Ապրիլի 12-ին Էջմիածնում, Հայաստանի թեմերի երիտասարդ ուխտավորների հետ հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարեց…
Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները
Իրանի հետ պատերազմը մոտենո՞ւմ է ավարտին
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ այս պահին հայտարարված է ռազմական գործողությունների ժամանակավոր դադար: Ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «անկայուն հավասարակշռություն», որը մեծապես կախված է պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից եւ հնարավոր զարգացումներից:
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տեղի ունեցած 21-ժամյա բանակցություններն ավարտվել են առանց շոշափելի արդյունքների: Այդ պատճառով միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնում բանակցությունների համար նախատեսված երկշաբաթյա հրադադարի խոցելիության վերաբերյալ:

Իրանի հետ պատերազմը մոտենո՞ւմ է ավարտին Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ այս պահին հայտարարված է ռազմական գործողությունների ժամանակավոր դադար: Ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «անկայուն հավասարակշռություն», որը մեծապես կախված է պահի ազդեցության տակ…
Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»
Նվարդ Հայթայանն իր հարուստ ներկապնակի շնորհիվ ներկայացնում է Հայաստանի գեղեցիկ բնությունը՝ նոր ու թերեւս չտեսնված գույներով: Արվեստագետի «Իմ անուշ հայրենիք» շարքը դրա վառ ապացույցն է:
Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Նվարդ Հայթայանն իր հարուստ ներկապնակի շնորհիվ ներկայացնում է Հայաստանի գեղեցիկ բնությունը՝ նոր ու թերեւս չտեսնված գույներով: Արվեստագետի «Իմ անուշ հայրենիք» շարքը դրա վառ ապացույցն է:
Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Ջոել Վելդքամփ. «Ճշմարտությունը բարձրաձայնելը մեր առաքելությունն ու պարտքն է»
Վերջիվերջո, Ադրբեջանը (որն աշխարհին ներկայանալու իր ողջ ջանքերով հանդերձ շարունակում է մնալ պարանոյիկ, ծայրահեղ ազգայնական եւ ագրեսիվ բռնապետություն), կդառնա չափազանց դժվար կառավարելի, եւ մեծ տերությունները կսկսեն փնտրել նրան սահմանափակելու ուղիներ:
Այդ ժամանակ մենք պետք է ապահովենք, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքը լինի օրակարգի կենտրոնում: Նման բան արդեն տեսել ենք:
ՔՀՄ-ն յոթ տարի շարունակ ահազանգում էր Սուդանում ցեղասպանության եւ ստրկության մասին, մինչեւ որ 2002 թվականին ԱՄՆ-ը որոշեց միջամտել եւ նպաստել քաղաքացիական պատերազմի ավարտին: Մենք չէինք կարող վերահսկել այն աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք հանգեցրին այդ որոշմանը, բայց երբ դրանք տեղի ունեցան, մեր շահերի պաշտպանությունը նպաստեց քաղաքականության ձեւավորմանը:

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը
Ըստ ընդունված արարողակարգի եւ սահմանադրական սովորույթի, Հայաստանի Հանրապետության նոր ընտրվող նախագահը պաշտոնը ստանձնելիս երդվում է՝ ձեռքը դնելով Սուրբ գրքի եւ երկրի Սահմանադրության վրա: Պաշտոնական տեքստի համաձայն երդվում է, ի մասնավորի, գործել բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում: Այն պետական պաշտոնյաները, սկսած վարչապետից մինչեւ պաշտոնեական սանդուղքի ամենաներքեւում գտնվողը, որոնք նման երդում չեն տալիս, միեւնույն է, իրավունք չունեն եւ չեն կարող գործել երկրի Սահմանադրությանն ու օրենքներին հակառակ: Նույնը եւ՝ հանրապետությունում ամեն քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպություն ու հաստատություն, ամեն քաղաքացի: Առավել եւս չեն կարող հակասահմանադրական ու հակաօրինական դրույթ ներառել իրենց նախընտրական ծրագրերում:

Ըստ ընդունված արարողակարգի եւ սահմանադրական սովորույթի, Հայաստանի Հանրապետության նոր ընտրվող նախագահը պաշտոնը ստանձնելիս երդվում է՝ ձեռքը դնելով Սուրբ գրքի եւ երկրի Սահմանադրության վրա: Պաշտոնական տեքստի համաձայն երդվում է, ի մասնավորի, գործել բացառապես Սահմանադրության…
Լույսի ելեւէջումներ կտավին
Ռոբերտ Էլիբեկյան – 85
Լույսը ամեն անգամ նոր պատուհան է բացում մտքերի, ապրումների, հույսերի: Ամեն նոր օր իր գույնն է բերում: Յուրաքանչյուր նկարիչ լույսը թարգմանում է իր ձայնով, մեզ տանում գույնի իր հետքերով:
Ռոբերտ Էլիբեկյանի վրձինը ներդաշնակ է լույսի, նրա տարբեր երեւէջումների հետ, որտեղ նա իր նախընտրած լարերն ունի, երանգների լեզուն: Աշխարհի բազմազանության, բնության հարյուրհազարավոր ձեւերի, մարդկային կյանքի բարդ շարժերի մեջ ո՞ր երեւույթներն են նրան ավելի գրավել, որտե՞ղ է նա սեւեռել հայացքը եւ ինչպիսի՞ն է եղել գեղարվեստական արձագանքն այդ ամենի, ինչպե՞ս ենք թարգմանում նրա կտավների լեզուն` խորհրդավոր խորհրդապաշտակա՞ն, միստիկակա՞ն, թատերայի՞ն: Թերեւս յուրաքանչյուրը տեսնում է համաձայն արվեստի իր ընկալման, իմացության մակարդակի, կա նաեւ զգացողականը: Բայց այն, որ նրա նկարչական արվեստը վաղուց է հանրային ճանաչման, գնահատման ու սիրո արժանացել, փաստ է:

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին
ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական կոչումը նա վաստակել է իր արվեստի որակով, իր անցած ստեղծագործական պատմությամբ, կյանքին ուղղված լավատես եւ իմաստուն հայացքով, մարդկանց հանդեպ բարությամբ եւ հանդուրժողականությամբ, իր օրինակելի աշխատասիրությամբ, բնածին պարզությամբ եւ ազնվությամբ:

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական կոչումը նա վաստակել է իր արվեստի որակով, իր անցած ստեղծագործական պատմությամբ, կյանքին ուղղված լավատես եւ իմաստուն…
22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում
Անցյալ տարի լրացավ Նյու Յորքում հրատարակվող «Սանսթորմ կերպարվեստի հանդեսի» («SunStorm Fine Art Magazine») 50-ամյակը: Այն 1975-ին հիմնել են Վիկտոր եւ Ջեյմի Ֆորբսները: Հանդեսը նվիրված է դասական եւ ժամանակակից արվեստին՝ հրապարակելով հոդվածներ, հարցազրույցներ եւ ներկայացնելով թե՛ ճանաչված, թե՛ նոր արվեստագետների աշխատանքները: Ժամանակի ընթացքում ամսագիրը դարձել է միջազգային հարթակ՝ տարածվելով տասնյակ երկրներում եւ ծառայելով որպես արվեստագետների ներկայացման ու խթանման կարեւոր միջոց:

Անցյալ տարի լրացավ Նյու Յորքում հրատարակվող «Սանսթորմ կերպարվեստի հանդեսի» («SunStorm Fine Art Magazine») 50-ամյակը: Այն 1975-ին հիմնել են Վիկտոր եւ Ջեյմի Ֆորբսները: Հանդեսը նվիրված է դասական եւ ժամանակակից արվեստին՝ հրապարակելով հոդվածներ, հարցազրույցներ…
Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը
Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու պապերը Ցեղասպանության ընթացքում եւ հետո:
(Նկատի չունեմ այն թեթեւսոլիկներին, որոնք այս պահին ղեկավարում են, հույս ունեմ՝ ժամանակավորապես, մեր երկիրն ու պետությունը, եւ որոնք քիչ է մնում մահվան վկայական պահանջեն Մեծ եղեռնի՝ իրողություն լինելու, մեկուկես միլիոն հայերի նահատակված լինելու փաստը ընդունելու համար):
Օտարազգի հետազոտողները, այդ թվում՝ թուրքեր, վաղուց են համոզվել, ընդունել հայ ժողովրդի դեմ թուրքական իշխանությունների նախածրագրած ու գործադրած ցեղասպան գործողությունները։