Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

«Մինչեւ այն ատեն, որ Բաքվում պատանդ կպահվին, երկու ժողովուրդներու միջեւ խաղաղություն հաստատելն անկարելի պիտի ըլլա»

«Ազգն» առաջին անգամ է զրույցի հրավիրում հակամարտությունների կարգավորման փորձագետ, բանակցող եւ միջնորդ Հրայր Պալեանին, որ 35-ից ավելի տարիներ ուսումնասիրել, մասնագիտացել է Միջին Արեւելքի, Աֆրիկայի, Բալկանների, Արեւմտյան Եվրոպայի,Կովկասի, Կենտրոնական Ասիայի հակամարտությունների հանգուցալուծման հարցերում, բազմամյա փորձ է կուտակել աշխատելով ՄԱԿ-ում, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ում, ղեկավար պաշտոններ զբաղեցրել Ժնեւի «Իրավունքի եւ հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոնում», Սարաեւոյի Միջազգային ճգնաժամային խմբում, Ատլանտայի Քարտերի կենտրոնում, որի ղեկավարն է եղել 2008-2022-ին:

Իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանը դասախոսությունների միջոցով իր հարուստ փորձառությունն է ներկայացնում աշխարհի տարբեր համալսարաններում։

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

Վերնագրի չակերտված մասը անգլիական The Economist շաբաթահանդեսինն է եւ խտացնում է քաղաքագիտական շատ շրջանակների կարծիքը Մ. Նահանգների նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ, ոչ միայն դրսում, այլեւ հենց նրա ղեկավարած երկրում: Այն՝ ինչ վերջին օրերին տեղի է ունենում ամերիկյան մեծ քաղաքներում ու հրապարակներում, իսկապես աննախադեպ է առնվազն վերջին 50-60 տարիների համար:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ինչ-որ բան է փոխվել

Աշխարհում տարօրինակ բաներ են կատարվում, այնպիսիք, որոնք ինքնին հերքում են ինստիտուցիոնալ-կանոնակարգային փոխհամաձայնությունները, ստորագրություններով հաստատված թղթերն ու պայմանագրերը: Ահավասիկ «Էպիկական կատաղություն» անվանված թրամփյան գործողությունն Իրանում, օրինակ, իշխանափոխության նոր տեսակ է ամրագրում, գունավոր եւ տարատեսակ այլ իշխանափոխությունների շարքում գործող պաշտոնյաներին ֆիզիկապես ոչնչացնելով նոր մարդկանց իշխանության բերելու:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

Մարտի 30-ին Քնեսետը հաստատեց վիճահարույց մի օրենք՝ մահապատիժ է նախատեսում այն պաղեստինցիների համար, որ իսրայելցիներին ահաբեկչական դրդապատճառներով սպանում են, իսկ պաղեստինցիներին սպանող իսրայելցիների համար չի սահմանում: Գերմանիա-Իսրայել ընկերակցության նախագահ Բեքը Deutschlandfunk-ի ապրիլի 2-ի եթերում հույս հայտնեց, որ Իսրայելի դատարանը կչեղարկի դրա կիրառումը, քննադատեց ԳԴՀ մարդու իրավունքների հանձնակատար Կաստելլուչիի հայտարարությունը, թե «մահապատիժ չպետք է լինի ԳԴՀ գործընկեր երկրներից ոչ մեկում»: «Երկակի ստանդարտ է: Այն ամրագրված է Ալժիրում, Եգիպտոսում եւ ԱՄՆ-ում»: Կաստելլուչիի «խտրական օրենք է» գնահատականը «ամբարտավան քարոզ» անվանեց ԳԴՀ-ում Իսրայելի դեսպան Պրոզորը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

Խորհրդային Միության փլուզումից հետո ձեւավորված Ադրբեջանի Հանրապետությունը 1990-ականների սկզբին, Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու ակնկալիքով, շրջանառության մեջ դրեց «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները ժամանակ առ ժամանակ վատթարացման միտում էին արձանագրում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Գեորգի Գախարիա. «Կա՛մ Հրվ. Կովկասի համար ձեւավորվում է եվրոպական միասնական հեռանկար, կա՛մ հերթական հնարավորությունն ի չիք է դառնում»

Ապրիլի 1-ին եւ 2-ին գերմանական մեդիան անդրադարձել է Մոսկվայում Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպմանը՝ վերնագրերում առավելաբար շեշտելով, թե «Պուտինը զգուշացնում, սպառնում է ՀՀ-ին, որ ԵՄ-ին անդամակցությունը հետեւանք կունենա»:

Հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվածը բավարար համարելով, առավել կաեւոր ենք նկատում ապրիլի 1-ին tablemedia- ում հրապարակված «Տարբեր ուղիներ, ընդհանուր ճակատագիր. Վրաստանը, Հայաստանը եւ Հարավային Կովկասը՝ Եվրոպայի փորձաքար» վերնագրով հոդվածը, որի հեղինակը Վրաստանի նախկին՝ մինչեւ 2021 թվականը պաշտոնավարած վարչապետ Գեորգի Գախարիան է:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
«ԱՄՆ-ը դարձել է ապակառուցողական եւ վտանգավոր երկիր»

ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք դարձել է ապակառուցողական, ագրեսիվ եւ վտանգավոր երկիր, ու Իրանի հետ ողբերգականորեն ապաշնորհ պատերազմը դրա ապացույցն է: Վերջին հաշվով աշխարհի բոլոր երկրները պետք է որոշեն, թե ինչպես կառուցել հարաբերություններն այն Ամերիկայի հետ, որի վարքագիծը գնալով ավելի քմահաճ է դառնում:

Այսպես է գրում «Ֆորին փոլիսի» (Foeign Policy) հեղինակավոր ամերիկյան հանդեսը, ավելացնելով, թե առայժմ երկրները պետք է զգուշանան իրենց դեմ ամերիկյան ուժի միտումնավոր կամ պատահական գործադրումից:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ռուսական հայացք Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային եւ «Թրամփի ուղուն»

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանը կարող է էներգիայի պակասուրդի առաջ կանգնել, եթե մինչեւ տարեվերջ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշում չկայացվի: Այս մասին հաղորդում է մասնավորապես «Ցարգրադ» ռուսական հեռուստաալիքը: Վերջինիս տեղեկացմամբ, դեկտեմբերի վերջին «Ռոսատոմ» ռուսական պետական միավորումը Հայաստանին ներկայացրել է հանրապետությունում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ մանրամասն մշակված առաջարկների շարք: «Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ներկայացնել երկրում ատոմային էներգետիկայի զարգացման ամենաբարենպաստ առաջարկներ»,- «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրուցում հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իմաստաբանական բառարան

Հայի զգեստապահարանը

Հայի ազգային հագուստը (հայկական տարազը) մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է՝ հայի ինքնությունը բնութագրող կարեւոր ազդակներից մեկը, եւ իր բազմազանությամբ նման է մեր բազմաբարբառ լեզվին:

Եվ թեեւ աշխարհի ամենահին ոտնամանը հայտնաբերվել է Արենիի քարանձավային համալիրում, բայց չգիտես ինչու այդ կարեւորագույն հանդերձանքը մենք ժամանակին ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից»՝ այն անվանելով ԿՈՇԻԿ, որը միջին պարսկերենում ունեցել է kafšak ձեւը (վկա՝ ժամանակակից պարսկերենի kafsh բառը):

Համաձայն եմ՝ Արենիի քարանձավում հայտնաբերված ամենահին հայկական կոշիկը հագնելիս հայն անմիջապես իր ոտքի թաթերն ու սրունքները ծածկող գործվածք չի օգտագործել, բայց հետագայում, երբ նման հանդերձանքը նորաձեւ է դարձել, հայը դարձյալ դիմել է օտարերկրյա տոնավաճառներին:

Այս անգամ այդ հանդերձանքը ձեռք ենք բերել Հին Ասորեստանի շուկայից եւ ասորերեն gurpa բառը դարձրել ԳՈՒԼՊԱ:

Արենիի քարանձավային համալիրում աշխարհի առաջին ոտնամանը հայտնաբերվելուց մեկ տարի անց գտնվել է նաեւ մ.թ.ա. 3900 թ.-ին վերագրվող կանացի առաջին կիսաշրջազգեստը, որը նույնպես մենք ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից» եւ պահլավերեն p բառը հայերենով դարձրել ՓԵՇ:

Չնայած մեր քարանձավներում դեռ չի հայտնաբերվել տղամարդու մարմնի վերեւի մասը քողարկող առաջին զգեստը, սակայն հայտնաբերվելու դեպքում այն, հաստատ, կոչվելու էր ՇԱՊԻԿ, քանի որ այդ զգեստը վերցնելու էինք իրանցիներից՝ զրադաշտականների նվիրական հանդերձանք համարվող šapik բառից:

Բժշկական ԽԱԼԱԹ-ն էլ ներմուծելու էինք Արեւելքից՝ հավանաբար արաբերենին տիրապետող հայ բժշկապետեր Մխիթար Հերացու եւ Ամիրդովլաթ Ամասիացու շնորհիվ:

Այնուամենայնիվ, մեր հարուստ ու հագեցած զգեստապահարանում ամենագլխավոր հանդերձանքը վերապահվելու էր ԾԻՐԱՆԵՆՈՒՆ՝ թագավորական անթեւք վերնազգեստին, որի հայկական ծագման վերաբերյալ գրեթե կասկածներ չկան

Գ. ԱՌԱՔԼՅԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

Ամբողջ Հայ ժողովուրդը պարտաւոր է անվարան առնչուիլ՝ ուղեցոյց ունենալով առանձնապէս՝ ազգային գերագոյն շահերը

Սոյն յօդուածով կը շեշտուի, թէ Հայ Սփիւռքը անբաժան մասնիկն է հայ ազգին: Որպէս այդ՝ ան պարտի այսուհետեւ, նուազագոյնը՝ դիտորդներով, պաշտօնապէս ներկայ եւ մասնակից ըլլալ Հայաստանի մէջ շուտով կայանալիք համապետական ընտրութիւններուն:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր

Պետական բոլոր հաստատությունները փակ էին: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ապրիլի 8-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 203 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Անվախ բազեի անմահ հոգին սլացավ երկինք

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ թարմ հիշատակին
Ապրիլի 5- ին երկրային կյանքից հեռացել է՝ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանը:

Զորի Հայկի Բալայանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում: 1953-1957 թվականներին ծառայել է բալթիական նավատորմում: 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Հայ դատի եւ Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 1960-1970թթ: Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջեւանի եւ Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլեւ ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Թամարա Խանումի 120-ամյակը նշվեց Տաշքենդում

Ուզբեկական Nuz.uz կայքէջը տեղեկացնում է, որ մարտի 29-ին Տաշքենդի Ալիշեր Նավոյիի անվան պետական ակադեմիական Մեծ թատրոնում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված հայազգի ուզբեկական արտիստուհի Թամարա Խանումի ծննդյան 120-ամյակին: Թամարա Խանումը (Թամարա Արտեմի Պետրոսյան, 1906-1991) պատմության մեջ մտել է որպես երգչուհի, պարուհի, բեմադրիչ եւ դերասանուհի, առաջիններից մեկը՝ որն ուզբեկական ժողովրդական պարը բերել է բեմ, կատարել տարբեր ժողովուրդների երգեր ու պարեր՝ ձեւավորելով այնպիսի երկացանկ, որտեղ միաձուլվում էին երաժշտությունը, շարժումը եւ ազգային ավանդույթը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Աննա Հեսս- Սարգսյան. «Իրանի դասը Հայաստանի համար՝ հույսդ քո վրա պիտի դնես»

«Ազգում» համառոտ շարադրել էինք, որ մարտի 26-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» թղթակից Յանա Քեհլը հասել էր Մեղրի, զրուցել բնակիչների հետ, լայնածավալ ռեպորտաժում ամփոփել հատկապես TRIPP-ին առնչվող տրամադրությունները: Որ ճանապարհով էլ Մեղրի հասած լիներ թղթակիցը, անհնար էր չնկատել Հյուսիս- հարավի եռուն շինարարությունը, որի Քաջարան-Ագարակ հատվածում դեռ 2025-ի սեպտեմբերի վերջին Մեղրի մեր այցի ժամանակ նկատեցինք իրանական շինընկերությունների ներգրավվածությունը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

Լիբանանի Հանրապետություն՝ իր հարուստ պատմությամբ ծանոթ մի փոքրիկ երկիր, 10000 ք.կ.-ից քիչ ավել տարածքով եւ շուրջ 3 միլիոն բնակչությամբ, Հին աշխարհին առավելաբար Pheonicia, իսկ հայերիս համար՝ Փյունիկե անունով հայտնի, ընկած Միջերկրական ծովի աջ ափի երկայնքին, հյուսիսից եւ արեւելքից շրջափակված Սիրիայի, իսկ հարավից՝ Իսրայելի (նախկին Պաղեստին) կողմից, շնչառության համար ձախից միայն կապուտակ ծովն ունենալով, որի վրա գտնվող իր հնադարյան հռչակավոր նավահանգիստներն են, վերեւից ներքեւ՝ Թրիպոլին, Բիբլոսը (արաբերեն՝ Ժիբեյլ), Ժյունին, մայրաքաղաք Բեյրութը, Սայդան (Sidon) եւ Սուրը (Tyre):

Դարեր շարունակ ծովային մեծ ճանապարհի վրա գտնվող այդ նավահանգիստները եղել են հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների, արաբների, Կիլիկիայի հայկական թագավորության, այնուհետեւ օսմանյան թուրքերի առեւտրատնտեսական գրավչության կենտրոնները: Եվրոպացիք, հատկապես ֆրանսիացիները, նավահանգստային այդ երկրով սկսել են զբաղվել միայն 1860-ից հետո, երբ թուրքերը, իրենց սովորության համաձայն, սկսեցին քրիստոնյաների ջարդ կազմակերպել մասնավորաբար Լեռնալիբանանում, որի բնակչությանը սովամահության ենթարկեցին: Լիբանանը դարձավ ինքնավար միայն 1861 թ.ին, երբ երկիրն անցավ ֆրանսիական մանդատի տակ, ապա, 1926-ին, ստացավ հանրապետության կարգավիճակ՝ ֆրանսիական հոգատարության ներքո, իսկ 1944-ին դարձավ անկախ հանրապետություն՝ անդամ ՄԱԿ-ի եւ նորաստեղծ Արաբական լիգայի:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր ընդդիմադիր եւ իր հիմնական մրցակից է նշանակել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին», ու իշխանականները այն աստիճան են կենտրոնացել այս դաշինքի ու նրա փաստացի ղեկավար Սամվել Կարապետյանի վրա, որ մոռացել են (կամ` համարյա թե մոռացել են) Քոչարյանին, Ծառուկյանին, Վանեցյանին, Թաթոյանին, տո Էդմոն Մարուքյանին եւ անընդհատ խոսում են Սամվել Կարապետյանից: Թեկուզեւ` հիմնական հավակնորդ ընդդիմադիր երեք ուժերին ձեռքի հետ անվանում են եռագլուխ ընդդիմություն: Բայց նույնիսկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը թիմակից պատգամավորի` այլ երկրի քաղաքացիների գեներացրած ուժը չգրանցելու հետաքրքրությանն ի պատասխան ասաց, թե Հայաստանի ընտրական օրենսդրությունը բավական լոյալ է, եւ ԿԸՀ-ն խախտումներ թույլ չտված ուժերին չգրանցել չի կարող:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

Կաթոլիկական լրատվական գործակալությունը (CNA) ապրիլի 15-ին անդրադարձել է Ադրբեջանի վանդալիզմի վերջին դրսեւորմանը՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացմանը: Ալեքսանդր Ֆոլցի (Alexander Folz) «Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հայ առաքելական եկեղեցին» վերնագրյալ գերմաներեն հրապարակումը հասանելի է նաեւ գործակալության ֆբ եւ X սոցհարթակներում: Լրագրողը տեղեկատվությունը հիմնավորող հղումների մեջ նախ նշում է Արցախի թեմի տարածած հայերեն հաղորդագրությունը: «Ադրբեջանի իշխանությունները հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Երուսաղեմում պատվում են հրեաների կյանքը փրկած հայերին

Ողջակիզման հիշատակի օրը Երուսաղեմում բացված բացառիկ ցուցահանդեսի մասին է գրում սաղեմահայ Նիկոլ Ջանսըզյանը (Nicole Jansezian) ապրիլի 15-ին ALL ISRAEL NEWS լրատվականում: Ծավալուն հոդվածը պատմում է Յադ Վաշեմում ճանաչված՝ «Ազգերի արդարներ» կոչմանն արժանացած 24 հայերի մասին, որ Հայոց ցեղասպանության վերապրող լինելով, անձնվիրաբար փրկել են հրեաներին Ողջակիզման արհավիրքից՝ փաստելով, որ հալածյալ ժողովուրդների պատմությունը նման է իրար:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Փաշինյանը «եկեղեցու պառակտումը» ներառել է իր կուսակցության նախընտրական ծրագրում «Եկեղեցին հավատացյալներին խաղաղ դիմադրության կոչելու իրավունք ունի»

Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» լրատվականի ապրիլի 13-ի այս հրապարակումը թարգմանաբար ներկայացնում ենք կրճատումներով:

Ապրիլի 12-ին Էջմիածնում, Հայաստանի թեմերի երիտասարդ ուխտավորների հետ հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարեց երկրի իշխանությունների կողմից եկեղեցու վրա աննախադեպ ճնշումների մասին: Նա հակասահմանադրական անվանեց Եկեղեցու բարեփոխման «Քաղաքացիական պայմանագրի» պլանները, որոնք իշխող կուսակցությունը ներառել է իր նախընտրական ծրագրում: Հրապարակված փաստաթղթում առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս ղեկավարի հեռացում, տեղապահի ընտրություն, նոր կանոնադրության ընդունում եւ նոր Կաթողիկոսի ընտրություն:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

Իրանի հետ պատերազմը մոտենո՞ւմ է ավարտին
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ այս պահին հայտարարված է ռազմական գործողությունների ժամանակավոր դադար: Ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «անկայուն հավասարակշռություն», որը մեծապես կախված է պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից եւ հնարավոր զարգացումներից:

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տեղի ունեցած 21-ժամյա բանակցություններն ավարտվել են առանց շոշափելի արդյունքների: Այդ պատճառով միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնում բանակցությունների համար նախատեսված երկշաբաթյա հրադադարի խոցելիության վերաբերյալ:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ