Իմաստաբանական բառարան
Սրտի հայկական չափումները
Հայերս երկու տեսակ… սիրտ ունենք: Առաջինը կլինիկական սիրտն է, որը գտնվում է մարդու կրծքավանդակի միջնամասում եւ ապահովում է օրգանիզմի կենսագործունեությունը: Սակայն այս սիրտը ազգայինի հետ կապ չունի:
Մյուսը, որը պայմանականորեն կարելի է կոչել ազգային սիրտ, ավելի շատ ծնվում է հայկական հուզաշխարհից:
Կլինիկական սիրտը հոմանիշներ գրեթե չունի, մինչդեռ հայկական սիրտը՝ որքան ուզես: «Սիրտ» բառը կարող է նշանակել զգացմունք, գութ, սեր, տրամադրություն, ոգեւորություն: Այն նաեւ նշանակում է խրախուսանք, եռանդ, քաջալերանք, անվեհերություն… Այստեղ արդեն խոսքը հայի ազգային սրտի մասին է:
Հայի ազգային սիրտը խիստ խոցելի է. այն կարող է ճաքել, կոտրվել, տրաքել, նույնիսկ պայթել: Այդ խոցելիությունը հիշելիս անհնար է չմտաբերել հայ նշանավոր բանաստեղծ Պետրոս Դուրյանի տողը.
«Սիրտս այնքան խոց ունի բյուր»:
Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ

Վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ այս անգամ՝ ճնշում ազատ մամուլին
Հարցաքննության հիմքը 2024թ. դեկտեմբերին (ավելի քան 15 ամիս առաջ) հրապարակված խմբագրականն է: Այս հին հոդվածի վերակենդանացումը հենց այսօր՝ ընտրական արդեն իսկ սկսված գործընթացում, ուղղակիորեն հակասում է Ձեր իսկ կողմից ընդունված CDL-AD(2016)004 ուղեցույցի սկզբունքներին /13-րդ կետ/, որպես ուղղակի միջամտություն Ընտրական գործընթացին.

Ազգ
Վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ այս անգամ՝ ճնշում ազատ մամուլին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (OSCE/ODIHR) «Սույնով Ձեր ուշադրությունն ենք հրավիրում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ սկսված գործընթացի վրա, որն ակնհայտորեն կրում է քաղաքական բնույթ՝ կապված առաջիկա ընտրական գործընթացների հետ: Հիմնական խնդիրը՝ Ժամանակի…
Խաչատուր Բադալյան. Ռուսական օպերայի հայկական ձայնը
ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ – Խաչատուր Բադալյանը (ծնվ. 1982, Օրջոնիկիձե, այժմ՝ Վլադիկավկազ) ռուսաստանյան օպերային երգիչ է (տենոր): 1996-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով: Սովորել է տնտեսագիտական լիցեյում, ապա՝ Դոնի պետական տեխնիկական համալսարանում: Համալսարանը չավարտած՝ ընդունվել է Ռոստովի Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիա: 2004-2006 թթ. եղել է Ռոստովի մարզային ֆիլհարմոնիայի մեներգիչ: 2007-2012 թթ. եւ 2016-ից Մոսկվայի «Նովայա օպերա» թատրոնի մեներգիչն է: 2008 թվականին հրավիրվել է Մեծ թատրոն՝ կատարելու Ռուդոլֆի դերերգը («Բոհեմ»), իսկ հաջորդ տարի նույն բեմում երգել է Վոդեմոնի պարտիան («Իոլանտա»): 2008 թվականին դափնեկիր է դարձել Սանկտ Պետերբուրգում Լուչանո Պավարոտտիի հիշատակին նվիրված տենորների միջազգային մրցույթում, իսկ 2010-ին դարձել է Գալինա Վիշնեւսկայայի անվան օպերային արտիստների III միջազգային մրցույթի հաղթող: 2012-ից Մարիինյան թատրոնի հրավիրյալ մեներգիչ է: Երգչի խաղացանկում են Ալֆրեդի («Տրավիատա»), Խոսեի («Կարմեն»), Ֆաուստի («Ֆաուստ»), Ֆորեստոյի («Աթիլլա»), Շառլ VII-ի («Օռլեանի կույսը»), Վլադիմիր Իգորեւիչ («Իգոր իշխան») եւ այլ դերերգեր:

ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ – Խաչատուր Բադալյանը (ծնվ. 1982, Օրջոնիկիձե, այժմ՝ Վլադիկավկազ) ռուսաստանյան օպերային երգիչ է (տենոր): 1996-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով: Սովորել է տնտեսագիտական լիցեյում, ապա՝ Դոնի պետական տեխնիկական համալսարանում: Համալսարանը չավարտած՝…
Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը
Հայաստանի պառլամենտը, դահլիճում, միջանցքներում, հանձնաժողովներում կատարվողով, մի քարտեզ է
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

մասամբ հայտնի, մասամբ ծածկագիր պայմանական նշաններով, որը կարդացողը, ծածկագրերը վերծանելու ունակություն ունենալու դեպքում հատկապես, շատ պարզ տեսնում է երկրում տեղի ունեցող գործընթացների իրական ենթատեքստերը, հայտնի եւ անհայտ նպատակները, դերակատարների անձնական եւ հավաքական վախերն ու վտանգները:
Ամբողջ նյութը այստեղ։@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ
Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը
Հայաստանի պառլամենտը, դահլիճում, միջանցքներում, հանձնաժողովներում կատարվողով, մի քարտեզ է` մասամբ հայտնի, մասամբ ծածկագիր պայմանական նշաններով, որը կարդացողը, ծածկագրերը վերծանելու ունակություն ունենալու դեպքում հատկապես, շատ պարզ տեսնում է երկրում տեղի ունեցող…
Հերթական Մերժված «նախաձեռնությունը»
Իրանի դեմ պատերազմի օրագրից
Այս օրերին պատերազմական գործողությունների մեջ հայտնված երկրներից ստացվող տեղեկություններից ամենասպասվածն ու ցանկալին, անշուշտ, պատերազմը դադարեցնելու մասին լուրերը կարող էին լինել:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իրանի դեմ պատերազմի օրագրից
Այս օրերին պատերազմական գործողությունների մեջ հայտնված երկրներից ստացվող տեղեկություններից ամենասպասվածն ու ցանկալին, անշուշտ, պատերազմը դադարեցնելու մասին լուրերը կարող էին լինել:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ
Հերթական Մերժված «նախաձեռնությունը»
(Իրանի դեմ պատերազմի օրագրից) Այս օրերին պատերազմական գործողությունների մեջ հայտնված երկրներից ստացվող տեղեկություններից ամենասպասվածն ու ցանկալին, անշուշտ, պատերազմը դադարեցնելու մասին լուրերը կարող էին լինել: Մի քանի օր շարունակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս…
Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»
«Ազգն» առաջին անգամ է զրույցի հրավիրում հակամարտությունների կարգավորման փորձագետ, բանակցող եւ միջնորդ Հրայր Պալեանին, որ 35-ից ավելի տարիներ ուսումնասիրել, մասնագիտացել է Միջին Արեւելքի, Աֆրիկայի, Բալկանների, Արեւմտյան Եվրոպայի,Կովկասի, Կենտրոնական Ասիայի հակամարտությունների հանգուցալուծման հարցերում, բազմամյա փորձ է կուտակել աշխատելով ՄԱԿ-ում, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ում, ղեկավար պաշտոններ զբաղեցրել Ժնեւի «Իրավունքի եւ հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոնում», Սարաեւոյի Միջազգային ճգնաժամային խմբում, Ատլանտայի Քարտերի կենտրոնում, որի ղեկավարն է եղել 2008-2022-ին:
Իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանը դասախոսությունների միջոցով իր հարուստ փորձառությունն է ներկայացնում աշխարհի տարբեր համալսարաններում։
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
«Մինչեւ այն ատեն, որ Բաքվում պատանդ կպահվին, երկու ժողովուրդներու միջեւ խաղաղություն հաստատելն անկարելի պիտի ըլլա»
«Ազգն» առաջին անգամ է զրույցի հրավիրում հակամարտությունների կարգավորման փորձագետ, բանակցող եւ միջնորդ Հրայր Պալեանին, որ 35-ից ավելի տարիներ ուսումնասիրել, մասնագիտացել է Միջին Արեւելքի, Աֆրիկայի, Բալկանների, Արեւմտյան Եվրոպայի,Կովկասի, Կենտրոնական Ասիայի հակամարտությունների հանգուցալուծման հարցերում, բազմամյա փորձ է կուտակել աշխատելով ՄԱԿ-ում, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ում, ղեկավար պաշտոններ զբաղեցրել Ժնեւի «Իրավունքի եւ հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոնում», Սարաեւոյի Միջազգային ճգնաժամային խմբում, Ատլանտայի Քարտերի կենտրոնում, որի ղեկավարն է եղել 2008-2022-ին:
Իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանը դասախոսությունների միջոցով իր հարուստ փորձառությունն է ներկայացնում աշխարհի տարբեր համալսարաններում։
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ
Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»
«Մինչեւ այն ատեն, որ Բաքվում պատանդ կպահվին, երկու ժողովուրդներու միջեւ խաղաղություն հաստատելն անկարելի պիտի ըլլա» «Ազգն» առաջին անգամ է զրույցի հրավիրում հակամարտությունների կարգավորման փորձագետ, բանակցող եւ միջնորդ Հրայր Պալեանին, որ 35-ից ավելի տարիներ…
Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»
Վերնագրի չակերտված մասը անգլիական The Economist շաբաթահանդեսինն է եւ խտացնում է քաղաքագիտական շատ շրջանակների կարծիքը Մ. Նահանգների նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ, ոչ միայն դրսում, այլեւ հենց նրա ղեկավարած երկրում: Այն՝ ինչ վերջին օրերին տեղի է ունենում ամերիկյան մեծ քաղաքներում ու հրապարակներում, իսկապես աննախադեպ է առնվազն վերջին 50-60 տարիների համար:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Վերնագրի չակերտված մասը անգլիական The Economist շաբաթահանդեսինն է եւ խտացնում է քաղաքագիտական շատ շրջանակների կարծիքը Մ. Նահանգների նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ, ոչ միայն դրսում, այլեւ հենց նրա ղեկավարած երկրում: Այն՝ ինչ վերջին օրերին տեղի է ունենում ամերիկյան մեծ քաղաքներում ու հրապարակներում, իսկապես աննախադեպ է առնվազն վերջին 50-60 տարիների համար:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ
Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»
Վերնագրի չակերտված մասը անգլիական The Economist շաբաթահանդեսինն է եւ խտացնում է քաղաքագիտական շատ շրջանակների կարծիքը Մ. Նահանգների նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ, ոչ միայն դրսում, այլեւ հենց նրա ղեկավարած երկրում: Այն՝ ինչ վերջին օրերին տեղի է…
Ինչ-որ բան է փոխվել
Աշխարհում տարօրինակ բաներ են կատարվում, այնպիսիք, որոնք ինքնին հերքում են ինստիտուցիոնալ-կանոնակարգային փոխհամաձայնությունները, ստորագրություններով հաստատված թղթերն ու պայմանագրերը: Ահավասիկ
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Աշխարհում տարօրինակ բաներ են կատարվում, այնպիսիք, որոնք ինքնին հերքում են ինստիտուցիոնալ-կանոնակարգային փոխհամաձայնությունները, ստորագրություններով հաստատված թղթերն ու պայմանագրերը: Ահավասիկ
«Էպիկական կատաղություն» անվանված թրամփյան գործողությունն Իրանում, օրինակ, իշխանափոխության նոր տեսակ է ամրագրում, գունավոր եւ տարատեսակ այլ իշխանափոխությունների շարքում գործող պաշտոնյաներին ֆիզիկապես ոչնչացնելով նոր մարդկանց իշխանության բերելու:Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ
Ինչ-որ բան է փոխվել
Աշխարհում տարօրինակ բաներ են կատարվում, այնպիսիք, որոնք ինքնին հերքում են ինստիտուցիոնալ-կանոնակարգային փոխհամաձայնությունները, ստորագրություններով հաստատված թղթերն ու պայմանագրերը: Ահավասիկ` «Էպիկական կատաղություն» անվանված թրամփյան գործողությունն Իրանում…
Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը
Մարտի 30-ին Քնեսետը հաստատեց վիճահարույց մի օրենք՝ մահապատիժ է նախատեսում այն պաղեստինցիների համար, որ իսրայելցիներին ահաբեկչական դրդապատճառներով սպանում են, իսկ պաղեստինցիներին սպանող իսրայելցիների համար չի սահմանում: Գերմանիա-Իսրայել ընկերակցության նախագահ Բեքը Deutschlandfunk-ի ապրիլի 2-ի եթերում հույս հայտնեց, որ Իսրայելի դատարանը կչեղարկի դրա կիրառումը, քննադատեց ԳԴՀ մարդու իրավունքների հանձնակատար Կաստելլուչիի հայտարարությունը, թե «մահապատիժ չպետք է լինի ԳԴՀ գործընկեր երկրներից ոչ մեկում»: «Երկակի ստանդարտ է: Այն ամրագրված է Ալժիրում, Եգիպտոսում եւ ԱՄՆ-ում»: Կաստելլուչիի «խտրական օրենք է» գնահատականը «ամբարտավան քարոզ» անվանեց ԳԴՀ-ում Իսրայելի դեսպան Պրոզորը:

Մարտի 30-ին Քնեսետը հաստատեց վիճահարույց մի օրենք՝ մահապատիժ է նախատեսում այն պաղեստինցիների համար, որ իսրայելցիներին ահաբեկչական դրդապատճառներով սպանում են, իսկ պաղեստինցիներին սպանող իսրայելցիների համար չի սահմանում: Գերմանիա-Իսրայել ընկերակցության նախագահ…
Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն Բաքվի եւ Անկարայի շահերը
Խորհրդային Միության փլուզումից հետո ձեւավորված Ադրբեջանի Հանրապետությունը 1990-ականների սկզբին, Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու ակնկալիքով, շրջանառության մեջ դրեց «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները ժամանակ առ ժամանակ վատթարացման միտում էին արձանագրում:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Խորհրդային Միության փլուզումից հետո ձեւավորված Ադրբեջանի Հանրապետությունը 1990-ականների սկզբին, Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու ակնկալիքով, շրջանառության մեջ դրեց «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները ժամանակ առ ժամանակ վատթարացման միտում էին արձանագրում:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ
Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն Բաքվի եւ Անկարայի շահերը
Խորհրդային Միության փլուզումից հետո ձեւավորված Ադրբեջանի Հանրապետությունը 1990-ականների սկզբին, Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու ակնկալիքով, շրջանառության մեջ դրեց «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները…
Գեորգի Գախարիա. «Կա՛մ Հրվ. Կովկասի համար ձեւավորվում է եվրոպական միասնական հեռանկար, կա՛մ հերթական հնարավորությունն ի չիք է դառնում»
Ապրիլի 1-ին եւ 2-ին գերմանական մեդիան անդրադարձել է Մոսկվայում Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպմանը՝ վերնագրերում առավելաբար շեշտելով, թե «Պուտինը զգուշացնում, սպառնում է ՀՀ-ին, որ ԵՄ-ին անդամակցությունը հետեւանք կունենա»:
Հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվածը բավարար համարելով, առավել կաեւոր ենք նկատում ապրիլի 1-ին tablemedia- ում հրապարակված «Տարբեր ուղիներ, ընդհանուր ճակատագիր. Վրաստանը, Հայաստանը եւ Հարավային Կովկասը՝ Եվրոպայի փորձաքար» վերնագրով հոդվածը, որի հեղինակը Վրաստանի նախկին՝ մինչեւ 2021 թվականը պաշտոնավարած վարչապետ Գեորգի Գախարիան է:

Ապրիլի 1-ին եւ 2-ին գերմանական մեդիան անդրադարձել է Մոսկվայում Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպմանը՝ վերնագրերում առավելաբար շեշտելով, թե «Պուտինը զգուշացնում, սպառնում է ՀՀ-ին, որ ԵՄ-ին անդամակցությունը հետեւանք կունենա»: Հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվածը…
«ԱՄՆ-ը դարձել է ապակառուցողական եւ վտանգավոր երկիր»
ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք դարձել է ապակառուցողական, ագրեսիվ եւ վտանգավոր երկիր, ու Իրանի հետ ողբերգականորեն ապաշնորհ պատերազմը դրա ապացույցն է: Վերջին հաշվով աշխարհի բոլոր երկրները պետք է որոշեն, թե ինչպես կառուցել հարաբերություններն այն Ամերիկայի հետ, որի վարքագիծը գնալով ավելի քմահաճ է դառնում:
Այսպես է գրում «Ֆորին փոլիսի» (Foeign Policy) հեղինակավոր ամերիկյան հանդեսը, ավելացնելով, թե առայժմ երկրները պետք է զգուշանան իրենց դեմ ամերիկյան ուժի միտումնավոր կամ պատահական գործադրումից:

ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք դարձել է ապակառուցողական, ագրեսիվ եւ վտանգավոր երկիր, ու Իրանի հետ ողբերգականորեն ապաշնորհ պատերազմը դրա ապացույցն է: Վերջին հաշվով աշխարհի բոլոր երկրները պետք է որոշեն, թե ինչպես կառուցել հարաբերություններն այն Ամերիկայի…
Ռուսական հայացք Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային եւ «Թրամփի ուղուն»
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանը կարող է էներգիայի պակասուրդի առաջ կանգնել, եթե մինչեւ տարեվերջ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշում չկայացվի: Այս մասին հաղորդում է մասնավորապես «Ցարգրադ» ռուսական հեռուստաալիքը: Վերջինիս տեղեկացմամբ, դեկտեմբերի վերջին «Ռոսատոմ» ռուսական պետական միավորումը Հայաստանին ներկայացրել է հանրապետությունում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ մանրամասն մշակված առաջարկների շարք: «Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ներկայացնել երկրում ատոմային էներգետիկայի զարգացման ամենաբարենպաստ առաջարկներ»,- «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրուցում հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանը կարող է էներգիայի պակասուրդի առաջ կանգնել, եթե մինչեւ տարեվերջ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշում չկայացվի: Այս մասին հաղորդում է մասնավորապես «Ցարգրադ» ռուսական հեռուստաալիքը: Վերջինիս…
Իմաստաբանական բառարան
Հայի զգեստապահարանը
Հայի ազգային հագուստը (հայկական տարազը) մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է՝ հայի ինքնությունը բնութագրող կարեւոր ազդակներից մեկը, եւ իր բազմազանությամբ նման է մեր բազմաբարբառ լեզվին:
Եվ թեեւ աշխարհի ամենահին ոտնամանը հայտնաբերվել է Արենիի քարանձավային համալիրում, բայց չգիտես ինչու այդ կարեւորագույն հանդերձանքը մենք ժամանակին ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից»՝ այն անվանելով ԿՈՇԻԿ, որը միջին պարսկերենում ունեցել է kafšak ձեւը (վկա՝ ժամանակակից պարսկերենի kafsh բառը):
Համաձայն եմ՝ Արենիի քարանձավում հայտնաբերված ամենահին հայկական կոշիկը հագնելիս հայն անմիջապես իր ոտքի թաթերն ու սրունքները ծածկող գործվածք չի օգտագործել, բայց հետագայում, երբ նման հանդերձանքը նորաձեւ է դարձել, հայը դարձյալ դիմել է օտարերկրյա տոնավաճառներին:
Այս անգամ այդ հանդերձանքը ձեռք ենք բերել Հին Ասորեստանի շուկայից եւ ասորերեն gurpa բառը դարձրել ԳՈՒԼՊԱ:
Արենիի քարանձավային համալիրում աշխարհի առաջին ոտնամանը հայտնաբերվելուց մեկ տարի անց գտնվել է նաեւ մ.թ.ա. 3900 թ.-ին վերագրվող կանացի առաջին կիսաշրջազգեստը, որը նույնպես մենք ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից» եւ պահլավերեն p բառը հայերենով դարձրել ՓԵՇ:
Չնայած մեր քարանձավներում դեռ չի հայտնաբերվել տղամարդու մարմնի վերեւի մասը քողարկող առաջին զգեստը, սակայն հայտնաբերվելու դեպքում այն, հաստատ, կոչվելու էր ՇԱՊԻԿ, քանի որ այդ զգեստը վերցնելու էինք իրանցիներից՝ զրադաշտականների նվիրական հանդերձանք համարվող šapik բառից:
Բժշկական ԽԱԼԱԹ-ն էլ ներմուծելու էինք Արեւելքից՝ հավանաբար արաբերենին տիրապետող հայ բժշկապետեր Մխիթար Հերացու եւ Ամիրդովլաթ Ամասիացու շնորհիվ:
Այնուամենայնիվ, մեր հարուստ ու հագեցած զգեստապահարանում ամենագլխավոր հանդերձանքը վերապահվելու էր ԾԻՐԱՆԵՆՈՒՆ՝ թագավորական անթեւք վերնազգեստին, որի հայկական ծագման վերաբերյալ գրեթե կասկածներ չկան
Գ. ԱՌԱՔԼՅԱՆ

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ
Ամբողջ Հայ ժողովուրդը պարտաւոր է անվարան առնչուիլ՝ ուղեցոյց ունենալով առանձնապէս՝ ազգային գերագոյն շահերը
Սոյն յօդուածով կը շեշտուի, թէ Հայ Սփիւռքը անբաժան մասնիկն է հայ ազգին: Որպէս այդ՝ ան պարտի այսուհետեւ, նուազագոյնը՝ դիտորդներով, պաշտօնապէս ներկայ եւ մասնակից ըլլալ Հայաստանի մէջ շուտով կայանալիք համապետական ընտրութիւններուն:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ամբողջ Հայ ժողովուրդը պարտաւոր է անվարան առնչուիլ՝ ուղեցոյց ունենալով առանձնապէս՝ ազգային գերագոյն շահերը
Սոյն յօդուածով կը շեշտուի, թէ Հայ Սփիւռքը անբաժան մասնիկն է հայ ազգին: Որպէս այդ՝ ան պարտի այսուհետեւ, նուազագոյնը՝ դիտորդներով, պաշտօնապէս ներկայ եւ մասնակից ըլլալ Հայաստանի մէջ շուտով կայանալիք համապետական ընտրութիւններուն:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ
Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ
Ամբողջ Հայ ժողովուրդը պարտաւոր է անվարան առնչուիլ՝ ուղեցոյց ունենալով առանձնապէս՝ ազգային գերագոյն շահերը Սոյն յօդուածով կը շեշտուի, թէ Հայ Սփիւռքը անբաժան մասնիկն է հայ ազգին: Որպէս այդ՝ ան պարտի այսուհետեւ, նուազագոյնը՝ դիտորդներով, պաշտօնապէս ներկայ եւ…
Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր
Պետական բոլոր հաստատությունները փակ էին: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ապրիլի 8-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 203 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Պետական բոլոր հաստատությունները փակ էին: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ապրիլի 8-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 203 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ
Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր
Պետական բոլոր հաստատությունները փակ էին: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ապրիլի 8-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 203 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը: Իրան- ԱՄՆ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը…
Անվախ բազեի անմահ հոգին սլացավ երկինք
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ թարմ հիշատակին
Ապրիլի 5- ին երկրային կյանքից հեռացել է՝ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանը:
Զորի Հայկի Բալայանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում: 1953-1957 թվականներին ծառայել է բալթիական նավատորմում: 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Հայ դատի եւ Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 1960-1970թթ: Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջեւանի եւ Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլեւ ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից:

Թամարա Խանումի 120-ամյակը նշվեց Տաշքենդում
Ուզբեկական Nuz.uz կայքէջը տեղեկացնում է, որ մարտի 29-ին Տաշքենդի Ալիշեր Նավոյիի անվան պետական ակադեմիական Մեծ թատրոնում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված հայազգի ուզբեկական արտիստուհի Թամարա Խանումի ծննդյան 120-ամյակին: Թամարա Խանումը (Թամարա Արտեմի Պետրոսյան, 1906-1991) պատմության մեջ մտել է որպես երգչուհի, պարուհի, բեմադրիչ եւ դերասանուհի, առաջիններից մեկը՝ որն ուզբեկական ժողովրդական պարը բերել է բեմ, կատարել տարբեր ժողովուրդների երգեր ու պարեր՝ ձեւավորելով այնպիսի երկացանկ, որտեղ միաձուլվում էին երաժշտությունը, շարժումը եւ ազգային ավանդույթը:

Աննա Հեսս- Սարգսյան. «Իրանի դասը Հայաստանի համար՝ հույսդ քո վրա պիտի դնես»
«Ազգում» համառոտ շարադրել էինք, որ մարտի 26-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» թղթակից Յանա Քեհլը հասել էր Մեղրի, զրուցել բնակիչների հետ, լայնածավալ ռեպորտաժում ամփոփել հատկապես TRIPP-ին առնչվող տրամադրությունները: Որ ճանապարհով էլ Մեղրի հասած լիներ թղթակիցը, անհնար էր չնկատել Հյուսիս- հարավի եռուն շինարարությունը, որի Քաջարան-Ագարակ հատվածում դեռ 2025-ի սեպտեմբերի վերջին Մեղրի մեր այցի ժամանակ նկատեցինք իրանական շինընկերությունների ներգրավվածությունը:

«Ազգում» համառոտ շարադրել էինք, որ մարտի 26-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» թղթակից Յանա Քեհլը հասել էր Մեղրի, զրուցել բնակիչների հետ, լայնածավալ ռեպորտաժում ամփոփել հատկապես TRIPP-ին առնչվող տրամադրությունները: Որ ճանապարհով էլ Մեղրի հասած լիներ…
Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…
Լիբանանի Հանրապետություն՝ իր հարուստ պատմությամբ ծանոթ մի փոքրիկ երկիր, 10000 ք.կ.-ից քիչ ավել տարածքով եւ շուրջ 3 միլիոն բնակչությամբ, Հին աշխարհին առավելաբար Pheonicia, իսկ հայերիս համար՝ Փյունիկե անունով հայտնի, ընկած Միջերկրական ծովի աջ ափի երկայնքին, հյուսիսից եւ արեւելքից շրջափակված Սիրիայի, իսկ հարավից՝ Իսրայելի (նախկին Պաղեստին) կողմից, շնչառության համար ձախից միայն կապուտակ ծովն ունենալով, որի վրա գտնվող իր հնադարյան հռչակավոր նավահանգիստներն են, վերեւից ներքեւ՝ Թրիպոլին, Բիբլոսը (արաբերեն՝ Ժիբեյլ), Ժյունին, մայրաքաղաք Բեյրութը, Սայդան (Sidon) եւ Սուրը (Tyre):
Դարեր շարունակ ծովային մեծ ճանապարհի վրա գտնվող այդ նավահանգիստները եղել են հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների, արաբների, Կիլիկիայի հայկական թագավորության, այնուհետեւ օսմանյան թուրքերի առեւտրատնտեսական գրավչության կենտրոնները: Եվրոպացիք, հատկապես ֆրանսիացիները, նավահանգստային այդ երկրով սկսել են զբաղվել միայն 1860-ից հետո, երբ թուրքերը, իրենց սովորության համաձայն, սկսեցին քրիստոնյաների ջարդ կազմակերպել մասնավորաբար Լեռնալիբանանում, որի բնակչությանը սովամահության ենթարկեցին: Լիբանանը դարձավ ինքնավար միայն 1861 թ.ին, երբ երկիրն անցավ ֆրանսիական մանդատի տակ, ապա, 1926-ին, ստացավ հանրապետության կարգավիճակ՝ ֆրանսիական հոգատարության ներքո, իսկ 1944-ին դարձավ անկախ հանրապետություն՝ անդամ ՄԱԿ-ի եւ նորաստեղծ Արաբական լիգայի:

Լիբանանի Հանրապետություն՝ իր հարուստ պատմությամբ ծանոթ մի փոքրիկ երկիր, 10000 ք.կ.-ից քիչ ավել տարածքով եւ շուրջ 3 միլիոն բնակչությամբ, Հին աշխարհին առավելաբար Pheonicia, իսկ հայերիս համար՝ Փյունիկե անունով հայտնի, ընկած Միջերկրական ծովի աջ ափի երկայնքին…
Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ
Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր ընդդիմադիր եւ իր հիմնական մրցակից է նշանակել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին», ու իշխանականները այն աստիճան են կենտրոնացել այս դաշինքի ու նրա փաստացի ղեկավար Սամվել Կարապետյանի վրա, որ մոռացել են (կամ` համարյա թե մոռացել են) Քոչարյանին, Ծառուկյանին, Վանեցյանին, Թաթոյանին, տո Էդմոն Մարուքյանին եւ անընդհատ խոսում են Սամվել Կարապետյանից: Թեկուզեւ` հիմնական հավակնորդ ընդդիմադիր երեք ուժերին ձեռքի հետ անվանում են եռագլուխ ընդդիմություն: Բայց նույնիսկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը թիմակից պատգամավորի` այլ երկրի քաղաքացիների գեներացրած ուժը չգրանցելու հետաքրքրությանն ի պատասխան ասաց, թե Հայաստանի ընտրական օրենսդրությունը բավական լոյալ է, եւ ԿԸՀ-ն խախտումներ թույլ չտված ուժերին չգրանցել չի կարող: