Ալի Լարիջանին ահաբեկչության զոհ

ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո ձեւավորված լարված ժամանակաշրջանում՝ փետրվարի 28-ից մինչեւ Մոջթաբա Խամենեիի՝ որպես նոր առաջնորդ ընտրվելը, Լարիջանիի դերը Իրանի իշխանական համակարգի միասնականության պահպանման գործում գնահատվում է որպես բացառիկ:

Իրանի իսլամական հեղափոխության ավանդույթներին հավատարիմ քաղաքական գործիչ Ալի Լարիջանին 2026 թ. մարտի 17-ին, իր որդու՝ Մորթեզայի հետ միասին, զոհ դարձավ Իսրայելի իրականացրած հարձակմանը:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Արտավազդ Սահակյան. հիշատակի երեկո և բարձրագույն պարգև

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը, 2025 թվականի նոյեմբերի 21-ին որոշում էր կայացրել՝ ականավոր բժիշկ Արտավազդ Սահակյանին շնորհել «Ադամանդակուռ Արարատ»շքանշանը:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Ոչ եւս է արուեստագէտներ յայտնաբերող եւ իր հայութեամբ հպարտ՝ Թորոս Սիրանոսեանը

Չորեքշաբթի 11 մարտ 2026-ին Պէյրութի մէջ իր մահկանացուն կնքած է Լիբանանի եւ արաբական աշխարհի արուեստի մարզին մէջ հանրածանօթ անուն մը՝ Թորոս Սիրանոսեանը, որ հակառակ օտար շրջանակներու մէջ իր աշխատանքին պարտադրած սովորութեան, ուր նման համբաւի անձեր փորձութիւնը կ ունենան փոխելու կամ դիւրացնելու իրենց անունը կամ մականունը, Թորոս Սիրանոսեանը կառչած մնացած էր իր անուան: Երեւոյթ մը, որ հպարտութիւն կը պատճառէ իւրաքանչիւր հայու, երբ իր մականունին «եան» մասնիկը օտարալեզու լրատուական միջոցներէ կը լսած է:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Ուժեղ հարված համաշխարհային տնտեսությանը. ի՞նչ են ասում թվերը

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սկսեցին խոշոր ռազմական գործողություն Իրանի դեմ: Թեհրանը պատասխանեց բալիստիկ հրթիռային հարվածների շարքով: Դրանք ուղղված էին Իսրայելին, ԱՄՆ-ի ռազմական բազաներին, նավթի պահեստներին եւ Պարսից ծոցի տարածաշրջանի այլ կարեւոր ենթակառուցվածքներին: Իրանի հարձակումները լրջորեն խաթարեցին Հորմուզի նեղուցով երթեւեկությունը, որով տեղափոխվում է աշխարհի նավթի ու գազի մատակարարումների ավելի քան 20%-ը: Անցյալ հինգշաբթի Թեհրանը Իրաքի տարածքային ջրերում հարձակվեց նավթատար նավերի վրա: Այս ամենը միասին, նշվում է հրապարակման մեջ, հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի: Մարտի 16-ի առավոտյան Brent տեսակի նավթի գինը հասել է մեկ բարելի համար 106 դոլարի, ինչն ավելի քան 40%-ով ավելի է, քան փետրվարի 27-ին գրանցված 72 դոլարի մակարդակը: «Քփլեր» ընկերության նավթի ավագ վերլուծաբան Մույու Սյույի խոսքով՝ պատերազմի սկսվելուց ի վեր հեղուկացված բնական գազի (LNG) գները ավելի կտրուկ են աճել՝ գրեթե 60%-ով: «Քաթար էներջի» ընկերությունը մարտի 2-ին դադարեցրել է գործունեությունը իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո՝ լարվածություն ստեղծելով համաշխարհային շուկայում: Քաթարը մատակարարում է աշխարհի LNG-ի մոտ 20%-ը:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետով 62 հազար հիվանդ

Հ Հ առողջապահության նախարարության (ԱՆ) վիճակագրական տվյալների համաձայն, վերջին երեք տարում Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում հինգ տոկոսով աճել է շաքարային դիաբետ ունեցողների թիվը:

ՀՀ –ում հաշվառված է ավելի քան 62.000 շաքարային դիաբետով հիվանդ, որոնցից մոտ 7000-ը՝ ինսուլինակախյալ, իսկ ավելի քան 55 հազարը` դեղորայքով ապրողներ: Նշված հիվանդության ցուցանիշները Երեւանի չափահաս բնակչության մեջ այսօր անցնում է 40 տոկոսը` գերազանցելով եվրոպական որոշ երկրների ցուցանիշները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, ամբողջ աշխարհում շուրջ 800 մլն մարդ տառապում է այդ հիվանդությամբ: Եվ, ըստ կանխատեսումների, մինչեւ 2030 թ. այդ ցուցանիշը կկրկնապատկվի:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Իմաստաբանական բառարան

Սրտի հայկական չափումները
Հայերս երկու տեսակ… սիրտ ունենք: Առաջինը կլինիկական սիրտն է, որը գտնվում է մարդու կրծքավանդակի միջնամասում եւ ապահովում է օրգանիզմի կենսագործունեությունը: Սակայն այս սիրտը ազգայինի հետ կապ չունի:

Մյուսը, որը պայմանականորեն կարելի է կոչել ազգային սիրտ, ավելի շատ ծնվում է հայկական հուզաշխարհից:

Կլինիկական սիրտը հոմանիշներ գրեթե չունի, մինչդեռ հայկական սիրտը՝ որքան ուզես: «Սիրտ» բառը կարող է նշանակել զգացմունք, գութ, սեր, տրամադրություն, ոգեւորություն: Այն նաեւ նշանակում է խրախուսանք, եռանդ, քաջալերանք, անվեհերություն… Այստեղ արդեն խոսքը հայի ազգային սրտի մասին է:

Հայի ազգային սիրտը խիստ խոցելի է. այն կարող է ճաքել, կոտրվել, տրաքել, նույնիսկ պայթել: Այդ խոցելիությունը հիշելիս անհնար է չմտաբերել հայ նշանավոր բանաստեղծ Պետրոս Դուրյանի տողը.

«Սիրտս այնքան խոց ունի բյուր»:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ այս անգամ՝ ճնշում ազատ մամուլին

Հարցաքննության հիմքը 2024թ. դեկտեմբերին (ավելի քան 15 ամիս առաջ) հրապարակված խմբագրականն է: Այս հին հոդվածի վերակենդանացումը հենց այսօր՝ ընտրական արդեն իսկ սկսված գործընթացում, ուղղակիորեն հակասում է Ձեր իսկ կողմից ընդունված CDL-AD(2016)004 ուղեցույցի սկզբունքներին /13-րդ կետ/, որպես ուղղակի միջամտություն Ընտրական գործընթացին.

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Խաչատուր Բադալյան. Ռուսական օպերայի հայկական ձայնը

ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ – Խաչատուր Բադալյանը (ծնվ. 1982, Օրջոնիկիձե, այժմ՝ Վլադիկավկազ) ռուսաստանյան օպերային երգիչ է (տենոր): 1996-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով: Սովորել է տնտեսագիտական լիցեյում, ապա՝ Դոնի պետական տեխնիկական համալսարանում: Համալսարանը չավարտած՝ ընդունվել է Ռոստովի Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիա: 2004-2006 թթ. եղել է Ռոստովի մարզային ֆիլհարմոնիայի մեներգիչ: 2007-2012 թթ. եւ 2016-ից Մոսկվայի «Նովայա օպերա» թատրոնի մեներգիչն է: 2008 թվականին հրավիրվել է Մեծ թատրոն՝ կատարելու Ռուդոլֆի դերերգը («Բոհեմ»), իսկ հաջորդ տարի նույն բեմում երգել է Վոդեմոնի պարտիան («Իոլանտա»): 2008 թվականին դափնեկիր է դարձել Սանկտ Պետերբուրգում Լուչանո Պավարոտտիի հիշատակին նվիրված տենորների միջազգային մրցույթում, իսկ 2010-ին դարձել է Գալինա Վիշնեւսկայայի անվան օպերային արտիստների III միջազգային մրցույթի հաղթող: 2012-ից Մարիինյան թատրոնի հրավիրյալ մեներգիչ է: Երգչի խաղացանկում են Ալֆրեդի («Տրավիատա»), Խոսեի («Կարմեն»), Ֆաուստի («Ֆաուստ»), Ֆորեստոյի («Աթիլլա»), Շառլ VII-ի («Օռլեանի կույսը»), Վլադիմիր Իգորեւիչ («Իգոր իշխան») եւ այլ դերերգեր:

Ամբողջ
նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

Հայաստանի պառլամենտը, դահլիճում, միջանցքներում, հանձնաժողովներում կատարվողով, մի քարտեզ է մասամբ հայտնի, մասամբ ծածկագիր պայմանական նշաններով, որը կարդացողը, ծածկագրերը վերծանելու ունակություն ունենալու դեպքում հատկապես, շատ պարզ տեսնում է երկրում տեղի ունեցող գործընթացների իրական ենթատեքստերը, հայտնի եւ անհայտ նպատակները, դերակատարների անձնական եւ հավաքական վախերն ու վտանգները:

Ամբողջ նյութը
այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

Իրանի դեմ պատերազմի օրագրից

Այս օրերին պատերազմական գործողությունների մեջ հայտնված երկրներից ստացվող տեղեկություններից ամենասպասվածն ու ցանկալին, անշուշտ, պատերազմը դադարեցնելու մասին լուրերը կարող էին լինել:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

«Մինչեւ այն ատեն, որ Բաքվում պատանդ կպահվին, երկու ժողովուրդներու միջեւ խաղաղություն հաստատելն անկարելի պիտի ըլլա»

«Ազգն» առաջին անգամ է զրույցի հրավիրում հակամարտությունների կարգավորման փորձագետ, բանակցող եւ միջնորդ Հրայր Պալեանին, որ 35-ից ավելի տարիներ ուսումնասիրել, մասնագիտացել է Միջին Արեւելքի, Աֆրիկայի, Բալկանների, Արեւմտյան Եվրոպայի,Կովկասի, Կենտրոնական Ասիայի հակամարտությունների հանգուցալուծման հարցերում, բազմամյա փորձ է կուտակել աշխատելով ՄԱԿ-ում, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ում, ղեկավար պաշտոններ զբաղեցրել Ժնեւի «Իրավունքի եւ հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոնում», Սարաեւոյի Միջազգային ճգնաժամային խմբում, Ատլանտայի Քարտերի կենտրոնում, որի ղեկավարն է եղել 2008-2022-ին:

Իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանը դասախոսությունների միջոցով իր հարուստ փորձառությունն է ներկայացնում աշխարհի տարբեր համալսարաններում։

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

Վերնագրի չակերտված մասը անգլիական The Economist շաբաթահանդեսինն է եւ խտացնում է քաղաքագիտական շատ շրջանակների կարծիքը Մ. Նահանգների նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ, ոչ միայն դրսում, այլեւ հենց նրա ղեկավարած երկրում: Այն՝ ինչ վերջին օրերին տեղի է ունենում ամերիկյան մեծ քաղաքներում ու հրապարակներում, իսկապես աննախադեպ է առնվազն վերջին 50-60 տարիների համար:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ինչ-որ բան է փոխվել

Աշխարհում տարօրինակ բաներ են կատարվում, այնպիսիք, որոնք ինքնին հերքում են ինստիտուցիոնալ-կանոնակարգային փոխհամաձայնությունները, ստորագրություններով հաստատված թղթերն ու պայմանագրերը: Ահավասիկ «Էպիկական կատաղություն» անվանված թրամփյան գործողությունն Իրանում, օրինակ, իշխանափոխության նոր տեսակ է ամրագրում, գունավոր եւ տարատեսակ այլ իշխանափոխությունների շարքում գործող պաշտոնյաներին ֆիզիկապես ոչնչացնելով նոր մարդկանց իշխանության բերելու:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

Մարտի 30-ին Քնեսետը հաստատեց վիճահարույց մի օրենք՝ մահապատիժ է նախատեսում այն պաղեստինցիների համար, որ իսրայելցիներին ահաբեկչական դրդապատճառներով սպանում են, իսկ պաղեստինցիներին սպանող իսրայելցիների համար չի սահմանում: Գերմանիա-Իսրայել ընկերակցության նախագահ Բեքը Deutschlandfunk-ի ապրիլի 2-ի եթերում հույս հայտնեց, որ Իսրայելի դատարանը կչեղարկի դրա կիրառումը, քննադատեց ԳԴՀ մարդու իրավունքների հանձնակատար Կաստելլուչիի հայտարարությունը, թե «մահապատիժ չպետք է լինի ԳԴՀ գործընկեր երկրներից ոչ մեկում»: «Երկակի ստանդարտ է: Այն ամրագրված է Ալժիրում, Եգիպտոսում եւ ԱՄՆ-ում»: Կաստելլուչիի «խտրական օրենք է» գնահատականը «ամբարտավան քարոզ» անվանեց ԳԴՀ-ում Իսրայելի դեսպան Պրոզորը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

Խորհրդային Միության փլուզումից հետո ձեւավորված Ադրբեջանի Հանրապետությունը 1990-ականների սկզբին, Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու ակնկալիքով, շրջանառության մեջ դրեց «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները ժամանակ առ ժամանակ վատթարացման միտում էին արձանագրում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Գեորգի Գախարիա. «Կա՛մ Հրվ. Կովկասի համար ձեւավորվում է եվրոպական միասնական հեռանկար, կա՛մ հերթական հնարավորությունն ի չիք է դառնում»

Ապրիլի 1-ին եւ 2-ին գերմանական մեդիան անդրադարձել է Մոսկվայում Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպմանը՝ վերնագրերում առավելաբար շեշտելով, թե «Պուտինը զգուշացնում, սպառնում է ՀՀ-ին, որ ԵՄ-ին անդամակցությունը հետեւանք կունենա»:

Հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվածը բավարար համարելով, առավել կաեւոր ենք նկատում ապրիլի 1-ին tablemedia- ում հրապարակված «Տարբեր ուղիներ, ընդհանուր ճակատագիր. Վրաստանը, Հայաստանը եւ Հարավային Կովկասը՝ Եվրոպայի փորձաքար» վերնագրով հոդվածը, որի հեղինակը Վրաստանի նախկին՝ մինչեւ 2021 թվականը պաշտոնավարած վարչապետ Գեորգի Գախարիան է:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
«ԱՄՆ-ը դարձել է ապակառուցողական եւ վտանգավոր երկիր»

ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք դարձել է ապակառուցողական, ագրեսիվ եւ վտանգավոր երկիր, ու Իրանի հետ ողբերգականորեն ապաշնորհ պատերազմը դրա ապացույցն է: Վերջին հաշվով աշխարհի բոլոր երկրները պետք է որոշեն, թե ինչպես կառուցել հարաբերություններն այն Ամերիկայի հետ, որի վարքագիծը գնալով ավելի քմահաճ է դառնում:

Այսպես է գրում «Ֆորին փոլիսի» (Foeign Policy) հեղինակավոր ամերիկյան հանդեսը, ավելացնելով, թե առայժմ երկրները պետք է զգուշանան իրենց դեմ ամերիկյան ուժի միտումնավոր կամ պատահական գործադրումից:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ռուսական հայացք Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագային եւ «Թրամփի ուղուն»

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանը կարող է էներգիայի պակասուրդի առաջ կանգնել, եթե մինչեւ տարեվերջ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշում չկայացվի: Այս մասին հաղորդում է մասնավորապես «Ցարգրադ» ռուսական հեռուստաալիքը: Վերջինիս տեղեկացմամբ, դեկտեմբերի վերջին «Ռոսատոմ» ռուսական պետական միավորումը Հայաստանին ներկայացրել է հանրապետությունում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ մանրամասն մշակված առաջարկների շարք: «Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ներկայացնել երկրում ատոմային էներգետիկայի զարգացման ամենաբարենպաստ առաջարկներ»,- «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրուցում հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իմաստաբանական բառարան

Հայի զգեստապահարանը

Հայի ազգային հագուստը (հայկական տարազը) մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է՝ հայի ինքնությունը բնութագրող կարեւոր ազդակներից մեկը, եւ իր բազմազանությամբ նման է մեր բազմաբարբառ լեզվին:

Եվ թեեւ աշխարհի ամենահին ոտնամանը հայտնաբերվել է Արենիի քարանձավային համալիրում, բայց չգիտես ինչու այդ կարեւորագույն հանդերձանքը մենք ժամանակին ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից»՝ այն անվանելով ԿՈՇԻԿ, որը միջին պարսկերենում ունեցել է kafšak ձեւը (վկա՝ ժամանակակից պարսկերենի kafsh բառը):

Համաձայն եմ՝ Արենիի քարանձավում հայտնաբերված ամենահին հայկական կոշիկը հագնելիս հայն անմիջապես իր ոտքի թաթերն ու սրունքները ծածկող գործվածք չի օգտագործել, բայց հետագայում, երբ նման հանդերձանքը նորաձեւ է դարձել, հայը դարձյալ դիմել է օտարերկրյա տոնավաճառներին:

Այս անգամ այդ հանդերձանքը ձեռք ենք բերել Հին Ասորեստանի շուկայից եւ ասորերեն gurpa բառը դարձրել ԳՈՒԼՊԱ:

Արենիի քարանձավային համալիրում աշխարհի առաջին ոտնամանը հայտնաբերվելուց մեկ տարի անց գտնվել է նաեւ մ.թ.ա. 3900 թ.-ին վերագրվող կանացի առաջին կիսաշրջազգեստը, որը նույնպես մենք ձեռք ենք բերել իրանական «տոնավաճառից» եւ պահլավերեն p բառը հայերենով դարձրել ՓԵՇ:

Չնայած մեր քարանձավներում դեռ չի հայտնաբերվել տղամարդու մարմնի վերեւի մասը քողարկող առաջին զգեստը, սակայն հայտնաբերվելու դեպքում այն, հաստատ, կոչվելու էր ՇԱՊԻԿ, քանի որ այդ զգեստը վերցնելու էինք իրանցիներից՝ զրադաշտականների նվիրական հանդերձանք համարվող šapik բառից:

Բժշկական ԽԱԼԱԹ-ն էլ ներմուծելու էինք Արեւելքից՝ հավանաբար արաբերենին տիրապետող հայ բժշկապետեր Մխիթար Հերացու եւ Ամիրդովլաթ Ամասիացու շնորհիվ:

Այնուամենայնիվ, մեր հարուստ ու հագեցած զգեստապահարանում ամենագլխավոր հանդերձանքը վերապահվելու էր ԾԻՐԱՆԵՆՈՒՆ՝ թագավորական անթեւք վերնազգեստին, որի հայկական ծագման վերաբերյալ գրեթե կասկածներ չկան

Գ. ԱՌԱՔԼՅԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

Ամբողջ Հայ ժողովուրդը պարտաւոր է անվարան առնչուիլ՝ ուղեցոյց ունենալով առանձնապէս՝ ազգային գերագոյն շահերը

Սոյն յօդուածով կը շեշտուի, թէ Հայ Սփիւռքը անբաժան մասնիկն է հայ ազգին: Որպէս այդ՝ ան պարտի այսուհետեւ, նուազագոյնը՝ դիտորդներով, պաշտօնապէս ներկայ եւ մասնակից ըլլալ Հայաստանի մէջ շուտով կայանալիք համապետական ընտրութիւններուն:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր

Պետական բոլոր հաստատությունները փակ էին: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ապրիլի 8-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 203 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ