Պապոյանի առեղծվածը մայաների տեսիլքներում

Հին մայաները կանխագուշակել էին աշխարհի վերջը 2012 թվականին: Իրենց ներհատուկ գուշակությունների հունարով առանձնանում էին նաեւ Նոստրադամուսը, Վանգան, Սուրբ Մատրոնան: Բայց նշված առեղծվածային դեմքերն անգամ չէին կարող իրենց կենդանության օրոք երազել, որ կարող են համեմատվել կամ ապրել այնպիսի գերմեծության շրջանում, որը օրվա, ժամի եւ րոպեի ճշգրտությամբ կարողանում է գուշակել անկախության կորուստը, արեգակի խավարումն ու աշխարհի կործանումը: Այո, խոսքը մեր ժամանակների աստղագուշակության (ներառյալ՝ օկուլտիզմի, էզոթերիզմի, կիրոմանտիայի, միդիումության) գիտակ, համատեղությամբ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն է:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ շաբաթարթեթի հոդվածները կարդացեք նաև DZEN-ում
Ազգ շաբաթաթերթ pinned «Ազգ շաբաթարթեթի հոդվածները կարդացեք նաև DZEN-ում»
Իմաստաբանական բառարան

Ռիսկը գործի կեսն է

«Ռիսկ»-ը պայմանականորեն կարելի է «միջազգային» բառ համարել: Բայց ոչ այն պատճառով, որ բառի ստեղծմանը մասնակցել են ՄԱԿ-ին անդամակցած ազգերը, այլ նրա համար, որ բառը փոխառել են գրեթե բոլորը, այդ թվում նաեւ մենք:

Սկզբում «ֆրանսերեն risquer եւ իտալերեն risicare բառերը «ժայռերի միջեւ մանեւրել», հետնաբար նաեւ «ռիսկ անել» է նշանակել: Այժմ, երբ մարդկությանն սպառնացող վտանգների մասին մեր պատկերացումներն ավելի են թանձրացել, ստիպված «ռիսկի դիմել» արտահայտության մեջ ներառել ենք վտանգին ընդառաջ գնալու բոլոր տարատեսակները:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
«Զապելը Աքսորյալ» խորագրով նոր պիես Բոստոնում

«#ԱրմինյնՄիրորՍփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը ընդարձակ հոդված է նվիրել Բոբ Սենդբերգի «Զապելը Աքսորավայրում» (կամ համահունչ լինելու համար «Հոգիս Աքսորյալ» վեպին «Զապելը Աքսորյալ») խորագրով նոր բեմադրությանը, որ փետրվարի 19-ից մինչեւ մարտի 8-ը տասնմեկ անգամ ներկայացվելու է Բոստոնում, տեղի «Դրամատուրգների թատրոնի» (BPT) դերասանների ջանքերով:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Լիդի Բելմոնտ. Արվեստագետ՝ հոգով, պատմաբան՝ առաքելությամբ

Շառլ Ազնավուրի փայլուն նախաբանով գիրքը համադրում է գիտական խստությունը արխիվային հարուստ փաստաթղթերին եւ անձնական վկայություններին՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից փրկվածների իսկական եւ խորապես մարդկային դիմանկարը:

Գրված լինելով որպես հիշողության պարտք եւ հրատարակված պատմական մի վճռորոշ պահի՝ ցեղասպանության վերջին վկաների անհետացումից անմիջապես առաջ, գրքից մի հատված ընթերցվել է Ֆրանսիայի Ազգային ժողովում այն օրը, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ինձ խորապես հուզեց այն փաստը, որ գիրքն իր տեղն է գտել աշխարհի համալսարաններում եւ նույնիսկ ԱՄՆ Սենատում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Forwarded from Ազգ | Azg
Վեհափառ Հայրապետը կարիքն ունի այս շրջանին իրեն պաղարիւնութիւն եւ խոհեմութիւն ներշնչելիք հեղինակաւոր ժողովականութեան մը, որ է սինոդականութիւն. Պոլսո պատրիարքի հայտարարությունը

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՒԱՔԻ ՄԱՍԻՆ

Վիեննայի մէջ գումարուած անցեալ Եպիսկոպոսական Հաւաքի բացման նիստին նուիրապետական աթոռներու գահակալները վիտէո-պատգամներով մասնակցեցան եւ իրենց օրհնութեան խօսքը ուղղեցին ժողովական սրբազաններուն: Քանի որ հաւաքը արդէն խորհրդակցական ժողովի մը բնոյթ ստացած էր, Թուրքիոյ Հայոց Նորին Ամենապատուութիւն Տէր Սահակ Բ. Սրբազան Պատրիարք Հայրը, իր կարգին փոխանցեց հետեւեալ պատգամը, ուր իր երկու առաջարկները կ’ուղղէր ժողովական հայրերու եւ Վեհափառ Հայրապետի ուշադրութեան: Պատրիարք Հայրը ունի որոշ ախտանշումներ ներկայ անել վիճակին վերաբերեալ եւ իր կարծիքը այս ճգնաժամէն դուրս գալու: Սինոդականութիւն մը ստեղծել Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դիրքերը ամրացնելու ուղղութեամբ եւ ճշդել թուական մը Ազգային Եկեղեցական Ժողովի գումարման համար: Հետեւեալ խօսքերը ուղղուած էին Ժողովական եպիսկոպոս հայրերուն որպէս ներքին նիւթ խորհրդակցութեան: Ընկերային ցանցերու մէջ մասնակի շրջարկութիւնը խափանելու նպատակով կը հրապարակենք Ամեն. Ս. Պատրիարք Հօր խօսակցութեան ամբողջութիւնը:

@azg_analytics
Ամերիկյան արտաքին քաղաքականությունը՝ իսրայելական ենթակայության տակ

CNN հեռուստալրատվական ցանցի օրերս անցկացրած հարցախույզի տվյալներով՝ ամերիկացիների 59 տոկոսը համաձայն չէ հակաիրանյան պայքարում ամերիկյան ռազմական ուժերի այսքան ինտենսիվ ներգրավվածությանը:

Հարցվողների մեծ մասը դեմ չէ դաշնակից իսրայելական բանակին հավելյալ զենք ու զինամթերք մատակարարելուն, ինչը միշտ է եղել, սակայն գտնում է, որ մարտի 1-ից ի վեր ընթացող լայնամասշտաբ ու կործանիչ պատերազմը իրենցը չէ։

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Գարեգին Բ-ն սերտ կապի մեջ է Իրանի հայոց թեմի, Լիբանանի կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ

«Վատիկան նյուզը» Իրանի պատերազմին անդրադարձել էր փետրվարի 28-ին՝ արհավիրքի օրը՝ տեղի ամենամեծ քրիստոնեական համայնքի մասին մանրամասն լրատվությամբ: Երկրում ամենամեծ՝ Հայ առաքելական եկեղեցին Իրանում մոտ 150 000 հավատացյալ ունի, ծանուցում է աղբյուրը, որ մարտի 3-ին շարունակում է իրանահայերի ճակատագրի վերաբերյալ լրատվությունը՝ ներկայացնելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ aysor.am-ին փոխանցված խոսքը։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Միջազգային մամուլն ակտիվ արձագանքում է Իրանի վրա հարձակումներին

«Ինչպես Մադուրոյի պաշտոնանկությունը դարձավ Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելյան պատերազմի հանգուցային պահ». մարտի 3-ին այս վերնագրով հրապարակմամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների Քուինսի իստիտուտի Responsible Statecraft առցանց հանդեսը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ամեն ինչ հին է աշխարհի պես

ԱՄՆ-Իսրայել դաշինքն արդեն մի քանի օր իր հրթիռային հարվածներով եւ այլ գործողություններով մեծ հաշվով փորձում է կազմալուծել Իրանը որպես պետություն եւ տարածշրջանային գործոն, ինչ ձեւակերպումներ էլ որ ուղեկցվեն այդ հարվածներին իրական նպատակը սա՛ է: Իսկ Իրանը, ի պատասխան հարվածելով Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներին եւ բուն Իսրայելին փորձում է նվազեցնել ամերիկյան ռազմական ներկայությունն իր շուրջը եւ թուլացնել Իսրայելին: Չի բացառվում, որ ի վերջո այս գործողությունների ծավալն ու ընդգրկումն ընդլայնվեն, շատ պայթյունավտանգ եւ անկախատեսելի իրավիճակ է ողջ տարածաշրջանի ու նաեւ մեզ համար, մանավանդ տեղեկություններ կան Թրամփի կողմից քրդական գործոնը եւս օգտագործելու մտադրության մասին:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Բաքվի «հույսը խաղաղակամ Փաշինյանն է, այն ՀՀ-ն, որը չեն վերահսկում սփյուռքը կամ հզոր եկեղեցին»

«Իրանի պատերազմի եւ Թրամփի ուղու միջեւ. Ադրբեջանն առաջ է մղում խաղաղությունն ու ուժային նոր առանցքը» վերնագրով «Բեռլիներ ցայթունգի»(«ԲՑ») մարտի 4-ի հրապարակումը առցանց տարբերակում մարտի 5-ին (երբ հայտնի դարձավ, որ Նախիջեւանի վրա երկու անօդաչուների հարվածից ավերածություններ կան, իսկ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ) արդիականացվել, բայց չի փոխվել հիմնական բովանդակությունը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ուզածներս ի՞նչ է

Այսպես էլ ապրում ենք, փոքրիկ խմբակը ինքնագոհ, շատերը՝ մոլոր ու շփոթված, հույսը՝ Արարչից սպասված, ինչպես երգում է ասվում՝ տեր Աստված, օգնիր մեզ զորանանք, հզոր Հայաստան դառնանք:

Հանճարեղ Պարույր Սեւակն այլ գնահատական ուներ, ասում էր. երազել էր տալիս մութը, իսկ երազել մենք չենք ուզում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Կոստան Զարյանի Իսպանիան: Հայ Մալրոյի սիրահարված հայացքը*

Կոստան Զարյանը՝ հայ Մալրոն, անցնելով քսաներորդ դարի մրրկալից արյան եւ երկաթի միջից՝վեհության հասցրեց հայ ոգին: Thadde՛e հրատարակչությունը ֆրանսերեն թարգմանությամբ լույս է ընծայում կարեւորագույն այս գիրքը՝ նվիրված Իսպանիային, ուր նա խորապես ապրեց ու շրջեց 1934-1935 թվականներին: Այստեղից ծնվում է գերազանցապես վերացական մի երկխոսություն՝ Իսպանիայի ներքին վեհանց ու սերտորեն ապրած այդ էության հետ, որը արտացոլվում է հայ ոգում:

Կոստան Զարյանը (1885-1969) հայ արդի գրականության խոշորագույն ներկայացուցիչներից է, համամարդկային մտքերից մեկը: Վերադաս բանաստեղծ, վիպասան, էսսեագիր եւ մտածող, ծնված Կովկասում, ռուսական կայսերական բանակի գեներալի որդի, կրթություն է ստացել նախ Ֆրանսիայում, ապա՝ Բելգիայում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
 Ի հուշ. Նինա Գաբրիելյան (1953-2026)

Մոսկվայից տխուր լուր ստացվեց՝ կյանքի 72-րդ տարում վախճանվել է ժամանակակից ռուսահայ մշակույթի ինքնատիպ ու ազդեցիկ դեմքերից մեկը՝ ռուսագիր գրող, թարգմանչուհի, գրականագետ, արվեստաբան եւ նկարչուհի Նինա Գաբրիելյանը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Գոդըֆրուա Բեռնիե. «Կոմիտասը հեղափոխեց իմ մոտեցումը դաշնամուրին»

Հայ երաժշտության հետ ծանոթությունս սկսվեց ուսանողական տարիներին:

Կոնսերվատորիայի հարեւանությամբ գտնվող արվեստի թանգարանում մի ժամանակավոր ցուցահանդես կար՝ «Արեւելքի քրիստոնյաները» վերնագրով:

Բացման ժամանակ դաշնամուրով հնչեց Առնո Բաբաջանյանի «Էլեգիան», եւ այդ մեղեդին այլեւս չլքեց ինձ: Այնուհետեւ սկսեցի խորանալ հայկական երգացանկի մեջ, որն ինձ մինչ այդ անհայտ էր, եւ շատ արագ բացահայտեցի Կոմիտասի հանճարը, որը հեղափոխեց իմ մոտեցումը դաշնամուրին:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Հայապատում վավերագրությունը կցուցադրվի Կիպրոսում

Կիպրական «Սայփրըս մեյլը» տեղեկացնում է, որ մարտի 18-ին Նիկոսիայի «Ա. Գ. Լեւենտիս» ցուցասրահում կկայանա «Հայեր. թաքնված տատիկները» («Հիշողությունը երակների միջով») լիամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Կինոնկարի ռեժիսոր Ալեքսանդրա Ռուտյո Միքայելյանը հետեւում է ճանապարհը ֆրանսահայ մի կնոջ, որը խոստացել էր պապին՝ գտնել Թուրքիայում մնացած իրենց հարազատներին: Այս որոնումը բացահայտում է թուրքական հասարակության մեջ խոր արմատներ ունեցող տաբուն՝ «թաքնված հայերի» կամ «սրի մնացորդների» պատմությունը, որոնք Ցեղասպանության տարիներին բռնի մահմեդականացվել եւ ձուլվել են:

Ֆիլմն առաջին անգամ հանրությանն է ներկայացնում այդ կանանց՝ «հայ տատիկների» լռությամբ փոխանցված հիշողությունները:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
1
Խաբուսիկ խաղաղությանը սպասելիս

Թերեւս 1000-րդ անգամ վերահաստատվում է այն ճշմարիտ խոսքը, թե դյուրին է պատերազմ սկսելը, բայց դժվար այն ավարտելը:

Ջղային գալարումների մեջ գտնվող ողջ աշխարհն է սպասում Մ. Նահանգներ-Իսրայել դաշինքի Իրանի դեմ սկսած պատերազմի ավարտին, որն ուշանում է, քանզի պատերազմը հրահրողներն իրենք չգիտեն, թե ինչի՞ են հասել, որքանո՞վ են իրականացրել իրենց սկզբնական՝ հայտարարած նպատակը:

Ամբողջ նյութը
այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Դիվանագիտական ցուցում՝ Նախիջեւան բառի էթնիկ շեշտադրման վտանգը

Նկատելի է, որ «Վելթը» նախապատվություն է տվել հայկական անվանաձեւերի կիրառմանը: Թերթը գրում է, թե «Նախիջեւանն իր մեկուսացված դիրքը վերածել է առավելության, լիովին ինքնաբավ է, եւ դա է պատճառը, որ BBC-ին գնահատել է՝որպես «Աշխարհի ամենակայուն վայրերից մեկը»:

Հացահատիկ, միրգ, բանջարեղեն, միս, ձուկ, գարեջուր, գինի ինքնուրույն է արտադրում՝ առանց թունաքիմիկատների, կենտրոնանալով օրգանական սննդի վրա»:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ի՞նչ է որոնում Փաշազադեն Վատիկանի առաքելական գրադարանում

Ի՞նչ է որոնում Փաշազադեն փաստաթղթերով հարուստ գրադարանում, որ հասանելի է միայն մասնագետ հետազոտողների համար:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ