Հայկական հիշատակումներ Գուգուշի գրքում

Անցյալ տարեվերջին ԱՄՆ-ում լույս տեսավ իրանցի հռչակավոր երգչուհի եւ դերասանուհի Գուգուշի անգլերեն ինքնակենսագրությունը՝ «Գուգուշ. մի մեղավոր ձայն» վերնագրով (համահեղինակ՝ Թարա Դեհլավի): Նախահեղափոխական Իրանի թիվ մեկ փոփ աստղը, առաջին եւ մեծագույն դիվա, 75-ամյա Գուգուշն Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ մոտ մեկ ամիս կալանավորված է եղել, ինչից հետո հայտարարվել է ռեժիմի համար անցանկալի անձ եւ 21 տարի բացակայել է բեմից ու էկրանից, իսկ 2000 թվականին հաստատվելով ԱՄՆ-ում՝ նա վերականգնել է երգչուհու գործունեությունը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Հայկական ֆիլմը Յոթեբորգի փառատոնում

Շվեդական կենտրոնական «Դագենս նյուհեթեր» («Օրվա նորություններ») օրաթերթում Ֆրեդրիք Սահլինը «Սյուրռեալիզմը ծաղկում է ճշմարտություն որոնող Յոթեբորգի փառատոնում» հոդվածում անդրադարձել է նաեւ Շվեդիայի այդ հեղինակավոր կինոփառատոնում ներկայացված ամերիկաբնակ բեմադրիչ Հայկ Մաթեւոսյանի «Օրոր լեռների համար» կինոնկարին (Հայաստան-ԱՄՆ): Հատկանշական է, որ այս վավերագրության գործադիր արտադրիչն է վերջերս վախճանված հունգարացի մեծանուն կինոբեմադրիչ Բելա Տառը: Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել անցած տարի, հունիսին, Անգլիայի Շեֆիլդ քաղաքում կայացած վավերագրական կինոյի միջազգային փառատոնում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ շաբաթաթերթ pinned «Բանակը թուլացնում են ներսից Միայն բանակ չտեսած, զինծառայությունից խուսափած անձը կարող էր անել այն, ինչը արեց Նիկոլ Փաշինյանը՝ մեր զինյալ ուժերի կազմից հեռացնելով, ուղղակի ոչնչացնելով երեք տասնամյակ գոյություն ունեցող, ես կասեի՝ զինվորական ինստիտուցիոնալ մի…»
ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում

Երկօրյա այցից հետո Երեւանից Բաքու մեկնելուց առաջ տված ճեպազրույցում, բարձր գնահատելով իր երկրի կողմից Հայաստանին տրամադրվելիք՝ այսպես կոչված «ներդրումային» ծրագիրը, որը, իր խոսքերով, Մ. Նահանգներում ստեղծելու է բազմահազար աշխատատեղեր, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ամերիկյան ընթացիկ արտահայտությամբ վստահեցրեց, որ երկու երկրների միջեւ ստեղծվում է win-win situation, այսինքն՝ երկուստեք շահեկան իրավիճակ. շահում է Հայաստանը, շահում է Մ. Նահանգները:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Շեղված օրակարգեր

Խորհրդարանում երկու օր է քննարկում էին Հակոբ Մովսեսին եւ նրա տեսակետները` հնչած լրատվամիջոցի եթերում: Նախագիծը բերել էր «Հայաստան» խմբակցությունը եւ առաջարկում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունների դադարեցումը, քանի որ վերջինս իր հարցազրույցներում քաղաքական զսպվածություն չի դրսեւորել, քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ հասցեին` կոռեկտ չլինելով դրանցում, ինչի իրավունքն ի պաշտոնե, որպես անկախ պետական մարմնի անդամ, չունի:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Բաքվում ցմահ դատապարտված… խաղաղություն

Գերմանալեզու մամուլը (մյուսների նման) մեկ տարի շարունակ զրկված էր Բաքվում Արցախի նախկին ղեկավարության դատավարությունը լուսաբանելուց, բայց նախորդ շաբաթ, նաեւ երեկ, նույնիսկ հակիրճ տեղեկատվությամբ իր վերաբերմունքն արտահայտեց: Ո՞վ է հավատում ավտորիտար պետության ծանր, շինծու մեղադրանքին: Խաղաղություն հաստատելու գործընթաց եւ ցմահ դատապարտում. ի՞նչ է սա, եթե ոչ ապագա բանակցություններում խաղաղության դիկտատի դիմաց պարտված հարեւանից ծանրակշիռ պահանջ: Ստորեւ մեր ամփոփումը՝ գերմանական, շվեյցարական, ավստրիական ԶԼՄ-ներին հղումով:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար»

Հյուսիսամերիկյան «Ամերիքըն թինքըր» (American Thinker) պահպանողական էլեկտրոնային հանդեսի փետրվարի 9-ի հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք զգալի կրճատումներով:

Նյութի հեղինակը գիտության դոկտոր, Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող ՓԻԹԵՐ ԿՐԱՆԻՑՆ է:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
«Քրիստոնեական» քարոզչական նվերներ Վատիկանին՝ Բաքվից

Նկատելի է այսպես կոչված ալբանաուդիական քրիստոնեական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլի մեծամիտ հայացքը՝ Հռոմի պապի հետ «սուրբ կույս Մարիամ ալբանաուդիական եկեղեցու» պատկերով սփռոցը պահելիս: Ադրբեջանում կա՞ այդպիսի եկեղեցի, թե՞ հայկական է, որ տրվել է այդ համայնքին:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Իրան-ԱՄՆ բանակցություններ Մասկատում. հայտարարություններից անդին

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի եւ ԱՄՆ նախագահի մերձավորարեւելյան հարցերով բանագնաց Սթիվ Վիթքոֆի՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում փետրվարի 6-ին տեղի ունեցած միջնորդավորված հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը խիստ սահմանափակ է եւ բավարար չէ հստակ գնահատական ձեւակերպելու համար: Վաշինգտոնը մինչ այժմ բովանդակային առումով էական հայտարարությամբ հանդես չի եկել:

Անորոշության այս պայմաններում միակ նկատելի արձագանքը նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեռեւս յոթ ամիս առաջ սոցիալական ցանցում արված գրառման վերահրապարակումն էր՝ անմիջապես բանակցությունների ավարտից հետո: X հարթակում տեղադրված հայտարարությունը հետեւյալ բովանդակությունն ուներ.

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Մեզանում դեռեւս գործող որոշ բարքերի մասին

…Ութսունիննը թվականն եր, ԽՍՀՄ-ԱՄՆ ժողովրդական դիվանագիտության փոխանակման ծրագրի շրջանակներում հայտնվեցի Նյու Յորքում…

Մետրոյի գնացքում էի, անցնում էինք բացօթյա կայարանի մոտով, ամբողջ քաղաքը կարծես ափիս մեջ լիներ…

…Նկատեցի տարեց ալեհեր մի տիկնոջ, կանգնած…

Ընդոստ վեր թռա տեղիցս, այն զիջելով տիկնոջը. այդպես էին մեզ այն դարաշրջանում սովորեցրել…

Ուղեւորները բավականին զարմացած նայում էին ինձ…

Ինձ ուղեկցող Լիդա Մարտինը (Leeda Marting), ծրագրի ղեկավարներից, անթաքույց հպարտությամբ հայտարարեց. «Նա հայ է, Սովետական Միությունից»:

Իսկ հիմա մեզանում վիճակն ինչպիսի՞ն է…

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Ձայն բազմաց. Մեր «ոգու ամրոցներից» մեկը (*)

Մեր հանրապետությունում գործող եկեղեցիներից ինձ ամենից հոգեհարազատը Գավառի Սբ. Աստվածածինն է: Ամենագեղեցիկը չէ անշուշտ, ոչ էլ ամենագեղակերտը՝ քանդակներով, ճարտարապետական յուրօրինակ լուծումներով:

Բազիլիկ սովորական մի կառույց՝ տիրապետող գմբեթով, կիսամշակված տուֆ քարերով, տեղ-տեղ՝ Սեւանի կանաչերանգ, իսկ ներսում,՝ բետոն բրութ (beton brut) ծեփով:

Կառուցվել է 1902 թ.ին, համաժողովրդային հանգանակությամբ, նախաձեռնությամբ Նոր Բայազեդի թեմի հոգեւոր առաջնորդ Խորեն եպս. Մուրադբեկյանի, հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1937թ.ին խեղդամահ արված Ս. Էջմիածնի Վեհարանի խցերից մեկում, գիշերով, Բերիա-Մուղդուսի ցանցի գործակալների ձեռքով:

*) Վերնագիրը՝ Կարպիս Սուրենյանի «Ոգու ամրոցներ» գրքի ներշնչանքով:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
100-ամյա հայագետի մահը

Փետրվարի 2-ին, 100 տարեկանում վախճանվել է ֆրանսիացի կաթոլիկ բենեդիկտյան վանական, գիտնական, եկեղեցու պատմաբան, արեւելագետ, հայագետ, թարգմանիչ Շառլ Ռենուն:

Նա Փարիզի կաթոլիկ ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ «Երուսաղեմի Ճաշոցը (թարգմանություն ֆրանսերեն եւ մեկնաբանություններ)» թեմայով, իսկ Սորբոնի համալսարանում արժանացել է դիպլոմի՝ «Եփրեմ Մծբնացու ասորերեն քարոզը Նիկոմեդիայի մասին (ասորերեն հատվածների եւ հայերեն բնագրի թարգմանությունը ֆրանսերեն)» հրատարակման համար: 1965-1990 թվականներին աշխատել է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում, որտեղ ստացել է «Գիտական հետազոտությունների դոկտորի 2-րդ կարգի» աստիճան:

Եվրոպայի գիտական մամուլում հրատարակել է ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն եւ գերմաներեն հայագիտական աշխատություններ՝ նվիրված Հայ եկեղեցու ծիսական գրականությանը (մասնավորապես՝ Ժամագրքին եւ Ճաշոցին), Հայ եկեղեցու տոներին, պատարագին, հայերեն ձեռագրերի, առանձին հեղինակների (Դավիթ Քոբայրեցի, Աթանաս Ալեքսանդրացի) եւ այլ թեմաների մասին:

Ա. Բ.

#Ազգ_շաբաթաթերթ
ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակ-պատասխանը հայ ժողովրդին

Սիրելի՛ հայ ժողովուրդ, ես եւ Ուշան ցնցված ենք ձեր ջերմ ընդունելությունից, պաշտոնական ընթրիքին մատուցված զանազան ուտեստներից: Ես չգիտեի, որ համբուրգերի հայրենիքը Հայաստանն է, որը ձեզ մոտ կոչվում է բրդուճ: Իմ քարտուղարությունը զբաղվում է տասնյակ հազարավոր նամակներով, դրանց տեսակավորմամբ եւ, վստահ եղեք, մինչեւ 2050 թիվը ես դրանց բոլորին կպատասխանեմ: Բայց մի քանիսին որոշեցի իսկույն արձագանքել:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Սվետլանա Սահակյան. նա մարդկանց վերադարձնում է լույսը

Մարդու համար լույսը ֆիզիկական երեւույթ չէ: Լույսը վստահություն է, հիշողություն, աշխարհը տեսնելու եւ զգալու հնարավորություն: Եվ երբ այդ լույսը մարում է, մարդը մնում է մենակ իր մտահոգության եւ ընդգրկուն անորոշության հետ: Ահա հենց այդ պահին բժիշկը դառնում է ոչ միայն մասնագետ, այլեւ ուղեկից՝ խավարից դեպի լույս տանող ճանապարհին:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Լիբանանի Ֆիլհարմոնիք նուագախումբը երէկ եւ այսօր

Ազգային հպարտանք եւ մշակութային սխրանք
Վերջին շրջանում արաբական որոշ երկրներում նկատելի է հետաքրքրության աճ դեպի սիմֆոնիկ երաժշտություն. նույնիսկ Արաբական Միացյալ Էմիրությունների տարբեր քաղաքներում՝ Դուբայ, Դոհա, Շարժա եւ այլք, վերջին տարիներին համերգներ են կազմակերպվում՝ ընդհանրապես օտար նվագախմբերի, այդ թվում՝ հայկական, հյուրընկալմամբ, ինչը արդիականության եւ մշակութային երանգներ է հաղորդում այդ երկրների առավելաբար նավթաառեւտրային պատկերին:

Այսուհանդերձ, հետաքրքրությունների աճը չի կարող տեւական լինել, եթե հիշյալ տարածաշրջանում, բացի Եգիպտոսից ու Լիբանանից, չկան ֆիլհարմոնիկ տեղական նվագախմբեր, երաժիշտներ աճեցնող կոնսերվատորիաներ: Իսկ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում դրանք առկա են վաղուց, շնորհիվ նաեւ հայ երաժիշտների՝ տեղացի թե դրսից ներմուծված, մասնավորաբար Հայաստանից:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ցեղասպանությունը դադարեցնելու աղերսանքը «Homo Politicus»-ում մնում է «Ձայն բարբառոյ յանապատի»

Բեռլինից Մուրիել Միրաք-Ուայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» ընթերցողներին տեղեկացնում է, որ հունվարի 23-ին եւ 24-ին համապատասխանաբար «Լեփսիուս Հաուսում» (Պոտսդամ) եւ «AKEBI քաղաքացիական հասարակության խմբավորման» գրասենյակում տեղի է ունեցել «Homo Politicus» (լատիներեն տարբերակը «Քաղաքական փորձագետ կամ ակտիվիստ» բառերի) խորագրով ֆիլմի ցուցադրումը: Բացի հյուրընկալող կողմի ներկայացուցիչներից եւ համակարգողներից, ի դեմս Ուլրիխ Ռոզենոյի եւ Օնդերջան Մուտիի, ֆիլմարտադրիչ եւ ռեժիսոր Հաջի Օրմանը եւ ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանը ներակյացրել են ֆիլմի պատմական հենքը եւ Երկրորդ աշխարհամարտից մինչ օրս ընդունված ցեղասպանության վերաբերյալ իրավական եւ ինստիտուցիոնալ նախաձեռնությունների սահմանումները:

Ամբողջ նյութը այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Երբ բացակայում են ներդրումային ծրագրերը

Մերօրյա հայաստանաբնակը, համենայն դեպս նրա որոշ թե որոշակի հատվածը, Աստծո յուրաքանչյուր օրը երկակի տրամադրությամբ է սկսում: Հանկարծ ու աշխատավայրում խնդիրներ չառաջանան, գները հերթական թռիչքը չցուցադրեն, վարձավճարների հարցում նոր անհեթեթություններ չարձանագրվեն, բարեփոխման հայտարարությունների անվան տակ հերթական սակագները չհաստատեն եւ այսպես շարունակ: Ո՞ւմ մտքով անցավ, ասենք, աղբավճարը սահմանել ոչ թե այն ստեղծողի, այլ բնակտարածության արդյունքում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Forwarded from Ազգ | Azg
Նա տեսել է էրգիրն իր հոր աչքերով

Հայաստանի Գրողների միության կլոր սրահում օրերս կայացած հանդիսությունը նվիրված էր բանաստեղծ, արձակագիր Ռաֆայել Սահակյանի 90-ամյա հոբելյանին:

Նա մեկուկես տասնյակ գրքերի հեղինակ է, որոնց թվում են «Ծաղկած աղոթք», «Այգեպսակ», «Խնկաբույր աղոթքներ», «Ծիրանավոր աղոթարան», «Իրիկնային տաղարան» բանաստեղծական ժողովածուները, «Էրգիրը տեսա հորս աչքերով» ուղեգրությունը, «Արմավիր» 1700 էջանոց տարեգրություն-հանրագիտարանը: Արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող «Գիրք վշտի եւ հպարտության» գիրքն արժանացել է ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ՀԳՄ մրցանակին, «Այգեպսակ» ժողովածուն՝ ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» միության եւ «Հայաստան» թերթի մրցանակին, «Էրգիրը տեսա հորս աչքերով» գիրքը՝ «Հրանտ եւ Մանուշակ Սիմոնյաններ» գրական ամենամյա մրցանակին: 2006-ին Ռ. Սահակյանին շնորհվել են ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալը եւ ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: Վաստակաշատ գրողն Արմավիրի մարզում երկար տարիներ եղել է կրթության ոլորտի պատասխանատուներից, մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիրն է:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Իմաստաբանական բառարան

Մուռ հանելու ավանդույթը

«Մտրակահարել» բառի հիմքում սեմական լեզուներից (հավանաբար՝ ասորերենից) մեզ հասած matreqa բառն է՝ «խարազան» եւ «մահակ» նշանակությամբ, որի հետքերը մեզ տանում են դեպի արաբական աշխարհ, որտեղ բառը գործածվում է matraq ձեւով: Արաբները ժամանակին matraq կոչվող այս գործիքով բուրդ էին չփխում:

Հնում, երբ բուրդ ծեծելը նորաձեւ էր, ամուսինների կտտանքները մի կերպ հանդուրժող հալածյալ կանայք ուժերի ներածին չափ հուժկու հարվածներ էին հասցնում բրդին եւ դրանով մուռը հանում ծեծը դաստիարակչական միջոց համարող իրենց ամուսիններից:

Չի բացառվում, որ մուռ հանելու այս ձեւը տարածված է եղել նաեւ հայերի մոտ:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ