Ազգ շաբաթաթերթ pinned «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։ Փաշինյան @azg_analytics»
Forwarded from Ազգ | Azg
‼️Արտակարգ պատահար Վարդենիսի զորամասում

«Հրապարակը» գրում է․ «Որոշ տեղեկություններով՝ Վարդենիսի զորամասի զինծառայող է հայտնվել ձնահոսքի տակ, հերթապահություն իրականացնող զինվորին փնտրում են վաղ առավոտից եւ միակ վարկածը ձնահոսքի տակ հայտնվելն է:

Զինվորի ողջ կամ մահացած լինելու մասին տեղեկություններ առայժմ չկան, մեզ ասացին, որ տեխնիկա է աշխատում տեղում, որոնողական աշխատանքներ են ընթանում»։

@azg_analytics
Forwarded from Ազգ | Azg
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը խումբ է հավաքել, Հանրային ռադիոյում ձայնագրվել է։
«Սրտիկների» էպոպեան չի ավարտվել, բայց սկսվել է փոփ կարիերայի հավակնոտ ընթացքը։
Տոմսեր առեք կամ արդեն ամրագրեք, վաղը կարող է ուշ լինել։

@azg_analytics
Forwarded from Ազգ | Azg
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՀՀ բոլոր քաղաքացիները վճարելու են 1 միլիարդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ սելֆի ունենա. թանկ չե՞ն նստում մեզ վրա նրա սելֆիները։

@azg_analytics
Ընկեր Փանջունին… ի Հայաստան

Կարծում եմ ճիշտ ժամանակն է նորից հրատարակելու Երվանդ Օտյանի գլուխգործոցը՝ «Ընկեր Փանջունին» իր երեք մասերով՝ «Ի Ծապլվար», «Ի Վասպուրական» եւ «Ի Տիասպորա»: Հակառակ որ այն հրատարակություններ շատ է ունեցել՝ Կահիրե, Փարիզ, Բեյրութ ու Երեւան, սակայն այսօր դժվարությամբ է ճարվում: Նախընտրելի է այն վերահրատարակել, ավելի մեծ ֆորմատով, մեր սիրելի Լեւոն Հախվերդյանի 1989-ին խմբագրած տարբերակով՝ Սարուխանի երգիծանկարներով, որոնք ոչ թե գեղազարդումն են այդ գրքի, այլ՝ ամբողջացումը նրա: Մեծատաղանդ երկու ստեղծագործողներ, մեկը՝ գրող, մյուսը՝ երգիծանկարիչ, կարծեք նույն երկը միասին են երկնել, մեկը՝ տառերով, մյուսը՝ գծերով, երկուսն էլ՝ սրատես, սրախոս ու սրամիտ: Ոչ թե ծաղրում ու զվարճացնում են նրանք մեզ, այլ՝ բնութագրում են հավաքական այդ կերպարը, զգուշացնում են նրա ու նմանների գոյության կործանարար հետեւանքների մասին:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Շնորհավորանք

Օրերս լրացավ «Ազգի» հմուտ, ձեռնհաս, բազմաշնորհ աշխատակիցներից Գեղամ Մկրտչյանի ծննդյան 75 եւ Արծվի Բախչինյանի 55 տարին:

Ջերմորեն շնորհավորում եւ նորանոր նվաճումներ ենք մաղթում մեր աշխատակիցներին իրենց հոբելյանների առթիվ:

#Ազգ_շաբաթաթերթ
Իմաստաբանական բառարան

Ձայն բազմաց…


Ըստ Աստվածաշնչի, առաջին ստի հեղինակը Սատանան է՝ օձի կերպարանքով: Օձը խաբում է Եվային՝ ասելով, թե Աստծո պատվիրանին չհնազանդվելով՝ մահկանացու չի դառնա (Ծննդոց, գլուխ 3):

Սա համարվում է աշխարհի առաջին սուտը:

Դրանից հետո մարդկությունը դարձել է բազմաթիվ այլ ստերի հեղինակ, որոնցից են՝

– պատժից խուսափելու համար հորինված մանկական պատմություն,

– նյութական շահագրգռվածությունից ելնելով տրված կեղծ վկայություն,

– կոմպրոմատների ազդեցության տակ ստորագրված ղազագիր,

– նախընտրական խոստում,

– մանիպուլյացիա,

– պոզավոր սուտ,

– Տերյանական «քնքուշ սուտ»:

Կա նաեւ «հաշվենկատ սուտ» անվանումը կրող տարատեսակ, որը դրսեւորվում է այն դեպքերում, երբ վերադասիդ խոսքից ու արարքից սրտխառնոց ես զգում, բայց չես կարողանում արտահայտվել, անգամ ստիպված ես ժպտալ, երբեմն էլ՝ գովեստի խոսքեր շռայլել: Նման դեպքերում իմացիր, որ դու արդեն կորցրել ես քո արժանապատվությունը եւ դարձել «հաշվենկատ» ստի համահեղինակներից մեկը:

Այդ կարգի պատվազուրկ մարդկանց ժամանակին նկատել է Պարույր Սեւակը եւ փաստն արձանագրել հետեւյալ տողերում՝

Նա, ով ելել է շալակն աշխարհի,

Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,

Գիտի, թե ո՛ւմ հետ եւ ու՛ր է գնում,

Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,

Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում…

Ստերի շարքում տարածված է նաեւ «սուտմեռուկ» կոչվող հնարքը, երբ կատվի (վերադասի) հետապնդումներից հալածվող մուկը (կամ մկնային նկարագրով ստորադասը) դիմում է այդ հնարամտությանը եւ ժամանակավորապես փրկում իր կյանքը:

Սակայն կյանքում լինում են պահեր, երբ բազմություն դառնալու հայտ ներկայացրած ամբոխի անդամներից մեկը համարձակվում է բացականչել՝

«Թագավորը մերկ է»:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
👍1
Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները


Ամենայն հավանականությամբ շուտով մենք ականատես կլինենք Հայ եկեղեցու դեմ Ն. Փաշինյանի ու նրա խմբակի ձեռնարկած արշավի հերթական ակտիվացմանը նորահնար պատրվակով՝ կալվածային սեփականության իրավունքի «չարաշահման» ու հարակից ամբաստանությունների շուրջ «կարված» գործերի քննության:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

Մեր քաղաքականների նման մենք էլ այս անգամ մեզ դնենք այսպես կոչված «շլանգի» տեղ եւ մոռանալով Իրանի շուրջ ծայրահեղ սրված իրավիճակը անվրդով տեսքով մեր ներքաղաքական ներկա պահի գործընթացներին հայացք նետենք:

Բայց չէ գոնե նշենք, որ նույնիսկ մեր երկրի ներսում կատարվողը կախված է լինելու մոտակա օրերի իրանյան զարգացումներից, այն բանից, թե կհարվածե՞ն Իրանին, թե՞ այնուամենայնիվ Իրանն ու ԱՄՆ-ը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ըստ այդմ սցենարները մեր տարածաշրջանում կարող են տրամագծորեն տարբեր զարգացումներ ունենալ:

Այն, ինչ խոսելու ենք ստորեւ, հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու սցենարի ներքո է:

Ամբողջ նյութը
այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ադրբեջանը բանտ է լրագրողների համար

Հունվարի 26-ին «Միջազգային համաներում» կազմակերպությունն ահազանգում էր կեղծ մեղադրանքներով ձերբակալված «Մեյդան» հեռուստաընկերության 12 ադրբեջանցի լրագրողներից առնվազն 3-ին անհապաղ բուժօգնությունից զրկելու մասին, պահանջում անհապաղ ազատ արձակել լրագրողներին:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Լուրերի ծրագրի, պաշտոնյաների պարգեւավճարների ու մյուս բոլորի պետական աշխատավարձերի մասին

Հանրային հեռուստատեսության լուրերի ծրագիրը նայելն արդեն շատ դժվար է: Գործի բերումով այն միշտ պարտադիր դիտողիս համար՝ գրեթե անհնար, երբեմն նյարդային ցնցումների պատճառ (ստեղծագործական կազմին դրա համար առանձնապես չենք մեղադրում ու նաեւ չենք նախանձում հասկանալով…):

Նախ, հնարավոր չէ չնկատել, որ այդ ծրագիրը հիմնականում դարձել է, ասես, վարչապետի ու ՔՊ-ի խոսափողը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մեկը կարող է հարցնել՝ իսկ մի՞թե առաջվա իշխանությունների օրոք այդպես չի եղել: Այո, եղել է, բայց ոչ այս աստիճանի ու այս դրսեւորումներով: Մեկ էլ համարյա ամենօրյա ռեժիմով պիտի լսես, մեղմ ասած, ինչ-որ անհասկանալի գաղափարներ ու դատողություններ, հետո դրանք չմարսած՝ հաջորդ օրը նորերը, եւ այսպես շարունակ:

Ամբողջ նյութը
այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ինչո՞ւ է Միացյալ Նահանգներն այդքան շահագրգռված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկմամբ

Չինաստանյան հայացք «Ինֆոբռիքս» կայքում

Վերնագրում նշված հարցադրմամբ ամսույս 28-ին ծավալուն վերլուծական հոդված է հրապարակվել ԲՌԻՔՍ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների «Ինֆոբռիքս» համատեղ կայքի չինաստանյան տարբերակում (infoBRICS Китай): Մենք վերնագրում միայն չակերտներն ավելացրինք:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իրանի շուրջ լարվածություն

Տարածաշրջանային եւ միջազգային արձագանքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի «Axios»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի շուրջ իրավիճակը «շարունակաբար փոփոխվում է», քանի որ տարածաշրջան է ուղարկվել «մեծ ռազմածովային ուժ»:

Միաժամանակ նա ընդգծել է, որ իր համոզմամբ Թեհրանը իրականում շահագրգռված է համաձայնության հասնելու մեջ:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իմաստաբանական բառարան

Տասովշիկ
Հայերենն իր բառակազմական հնարքներով աշխարհի ամենաճկուն լեզուներից է: Ասածս չափազանցություն չէ եւ լիովին ապացուցելի: Խոսենք օրինակների լեզվով:

Բազմաթիվ հնարավոր օրինակներից իմ ընտրությունը, հասկանալի պատճառներով, կանգ է առել «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառի շուրջ ձեւավորված լեզվական իրողությունների վրա:

Ենթադրենք՝ անհրաժեշտ է խոսել մի երեւույթի մասին, որը վերաբերում է ընտրություններից առաջ ընտրողներին խրախուսական գումարներ հատկացնելուն: Շատ ժողովուրդներ իրենց ազգային լեզուներում այդ երեւույթը արտահայտելու համար ստիպված են կազմել ամբողջական նախադասություններ: Իսկ մենք՝ հայերս, նույն միտքն արտահայտում ենք ընդամենը մեկ բառով՝ «ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ», որն ունի մեկ շեշտ եւ մեկ իմաստային ամբողջություն:
Մեկ այլ օրինակ: Լինում են դեպքեր, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսադաշտում հայտնվում են համապետական ընտրությունների գործընթացը խաթարող անձինք: Մեզ ծանոթ գրեթե բոլոր լեզուներում այդ բառիմաստը փոխանցելու համար հարկ է կազմել ընդարձակ անվանական բառակապակցություն, օրինակ՝«որոշակի գումարի դիմաց ընտրությունների ընթացքը խաթարելուն ուղղված քրեորեն պատժելի արարքին մասնակցող անձ»:

Իսկ մենք նույն գաղափարը կարողանում ենք արտահայտել ընդամենը մեկ բարեհունչ բառով՝ «ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ»: Այստեղ մենք զիջում ենք միայն «ՏԱՍՈՎՇԻԿ» բառի հեղինակ ռուսներին:

Եվս մեկ ապացույց: Ընտրություններից առաջ կազմվում են ընտրողների ցուցակներ, որոնք հայերենի բառակազմական հնարքներին զիջող մյուս լեզուներում հնչում են այսպես՝ «ընտրողների անձնական տվյալներ պարունակող ցուցակներ»:

Մենք այստեղ էլ շահեկան դիրքում ենք, քանի որ նույն բարդ միտքն արտահայտում ենք մեկ բառով՝ «ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿ», որի մեջ ներառում ենք ոչ միայն դեռեւս կենդանի, այլ հաճախ նաեւ հանգուցյալ, ինչպես նաեւ էմիգրանտ ընտրողների անձնական տվյալները:

Հայերենի ճկունության փաստը կարելի է ապացուցել նաեւ ընտրություններից առաջ կուսակցությունների կողմից իրականացվող քարոզչական աշխատանքի օրինակով: Այլ լեզուներում այդ երեւույթը ներկայացվում է բազմաբառ բառակապակցություններով, մինչդեռ հայերենում այն ստացել է մեկ ամբողջական, բարեհունչ անուն՝ «ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ»:

Վերը նշվածին կարող էի ավելացնել նաեւ «ընտրարշավը», «ընտրաշրջանը», «ընտրազանգվածը», «ընտրատեղամասը» եւ այլ բառեր:

Համոզիչ չէ՞ր:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

#Ազգ_շաբաթաթերթ
«Բեմն ուժեղներինն է». Գայանե Գեղամյանի հոբելյանական համերգն էր

Օպերային երգչուհի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողություն ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Մովսես Խորենացու մեդալակիր Գայանե Պարույրի Գեղամյանի հոբելյանական համերգը, կարելի է ասել, երգչուհու նախկին եւ ներկա սաների (թեեւ այս դեպքում նախկիններ չկան) ընծան էր իրենց դասախոսին, որի տված դասերի, հոգատարության, նաեւ խստության շնորհիվ իրենք իրենց ոլորտում հաջողությունների են հասել, շատերը՝ աշխարհի ամենահայտնի բեմերին:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Գույժ. Կյանքից հեռացավ ԹՄՄ երկարամյա ղեկավարներից Մարո Պետրոսյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Թեքեյան մշակութային միության երկարամյա ղեկավարներից Մարիամ (Մարո) Պետրոսյանը, Հյուստոնում (ԱՄՆ, Տեքսասի նահանգ) գտնվող իր բնակարանում, 84 տարեկան հասակում, շրջապատված իր ամուսնու՝ Սերոբ Պետրոսյանով, զավակներով ու թոռներով, կատարյալ խաղաղության մեջ:

Կարդալ ավելին

#Ազգ_շաբաթաթերթ
Մելինե Մեսրոպյան. Հայկական հետքեր ճապոնական արխիվներում եւ նոր բացահայտումներ Դիանա Աբգարի մասին

Երեւանում ծնված Մելինե Մեսրոպյանը ճապոներեն է սովորել Երեւանի հումանիտար ինստիտուտում, այնուհետեւ մի քանի տարի աշխատել է զբոսաշրջային գործակալությունում: 2011-ից բնակվում է Ճապոնիայում: 2025-ին ճապոներեն լույս է տեսել նրա համահեղինակած «Ճապոնիայում ապրած «սփյուռքը». Դիանա Աբգարը եւ Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը՝ նվիրված գործարար, գրող, մարդասիրական գործիչ եւ Ճապոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դիանա Աբգարի (1859-1937) կյանքին ու գործունեությանը:

Հարցազրույցը` ստորև

#Ազգ_շաբաթաթերթ
Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

Ըստ Բեռլինում ՀՀ դեսպանության հաղորդագրության, «դեսպան Ենգիբարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ԳԴՀ կառավարությանը, անձամբ ԱԳ նախարար Վադեֆուլին, որ նախկինում Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահն էր, նախորդող ժամանակահատվածում կառուցողական աշխատանքի եւ աջակցության համար»:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իրանի անկայունության հնարավոր հետեւանքները վտանգավոր են Հայաստանի համար

Վերջին շաբաթներին լարված քննարկումներ էին տեղի ունենում կապված Իրանում կատարվող իրադարձությունների հետ: Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվեցին Իրանի դեմ ռազմական հնարավոր գործողությունների զանազան տարբերակներ, որոնց թվում նույնիսկ հարվածներ հասցնելն էր ռազմական որոշակի հաստատությունների կամ ռազմավարական կարեւոր տեղանքների վրա:

Սակայն, Թրամփի վարչակազմը վերջնական որոշում չընդունեց եւ կարծես նախընտրեց սպասել եւ տեսնել, թե ցուցարարները իրենք ինչ արդյունքի կհասնեն: Միաժամանակ, սակայն, նախագահ Թրամփը հայտարարեց, որ որեւէ երկիր որ կշարունակի առեւտրական գործունեություն ծավալել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կենթարկվի 25 տոկոսի չափով հավելյալ տուրք վճարել Մ. Նահանգների հետ ամեն տեսակի ապրանքաշրջանառության համար

Ամբողջ նյութը
այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ