Forwarded from Ազգ | Azg
⚡️⚡️Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ։

Փաշինյան

@azg_analytics
Ազգ շաբաթաթերթ pinned «⚡️⚡️Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ…»
Forwarded from Ազգ | Azg
❗️Հայտնի դարձավ նաև, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։

Արդարադատության նախարարության հաղորդմամբ` նրանց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։

@azg_analytics
Ազգ շաբաթաթերթ pinned «❗️Հայտնի դարձավ նաև, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Արդարադատության նախարարության…»
Forwarded from Ազգ | Azg
Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։

Փաշինյան

@azg_analytics
Ազգ շաբաթաթերթ pinned «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։ Փաշինյան @azg_analytics»
Forwarded from Ազգ | Azg
‼️Արտակարգ պատահար Վարդենիսի զորամասում

«Հրապարակը» գրում է․ «Որոշ տեղեկություններով՝ Վարդենիսի զորամասի զինծառայող է հայտնվել ձնահոսքի տակ, հերթապահություն իրականացնող զինվորին փնտրում են վաղ առավոտից եւ միակ վարկածը ձնահոսքի տակ հայտնվելն է:

Զինվորի ողջ կամ մահացած լինելու մասին տեղեկություններ առայժմ չկան, մեզ ասացին, որ տեխնիկա է աշխատում տեղում, որոնողական աշխատանքներ են ընթանում»։

@azg_analytics
Forwarded from Ազգ | Azg
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը խումբ է հավաքել, Հանրային ռադիոյում ձայնագրվել է։
«Սրտիկների» էպոպեան չի ավարտվել, բայց սկսվել է փոփ կարիերայի հավակնոտ ընթացքը։
Տոմսեր առեք կամ արդեն ամրագրեք, վաղը կարող է ուշ լինել։

@azg_analytics
Forwarded from Ազգ | Azg
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՀՀ բոլոր քաղաքացիները վճարելու են 1 միլիարդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ սելֆի ունենա. թանկ չե՞ն նստում մեզ վրա նրա սելֆիները։

@azg_analytics
Ընկեր Փանջունին… ի Հայաստան

Կարծում եմ ճիշտ ժամանակն է նորից հրատարակելու Երվանդ Օտյանի գլուխգործոցը՝ «Ընկեր Փանջունին» իր երեք մասերով՝ «Ի Ծապլվար», «Ի Վասպուրական» եւ «Ի Տիասպորա»: Հակառակ որ այն հրատարակություններ շատ է ունեցել՝ Կահիրե, Փարիզ, Բեյրութ ու Երեւան, սակայն այսօր դժվարությամբ է ճարվում: Նախընտրելի է այն վերահրատարակել, ավելի մեծ ֆորմատով, մեր սիրելի Լեւոն Հախվերդյանի 1989-ին խմբագրած տարբերակով՝ Սարուխանի երգիծանկարներով, որոնք ոչ թե գեղազարդումն են այդ գրքի, այլ՝ ամբողջացումը նրա: Մեծատաղանդ երկու ստեղծագործողներ, մեկը՝ գրող, մյուսը՝ երգիծանկարիչ, կարծեք նույն երկը միասին են երկնել, մեկը՝ տառերով, մյուսը՝ գծերով, երկուսն էլ՝ սրատես, սրախոս ու սրամիտ: Ոչ թե ծաղրում ու զվարճացնում են նրանք մեզ, այլ՝ բնութագրում են հավաքական այդ կերպարը, զգուշացնում են նրա ու նմանների գոյության կործանարար հետեւանքների մասին:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Շնորհավորանք

Օրերս լրացավ «Ազգի» հմուտ, ձեռնհաս, բազմաշնորհ աշխատակիցներից Գեղամ Մկրտչյանի ծննդյան 75 եւ Արծվի Բախչինյանի 55 տարին:

Ջերմորեն շնորհավորում եւ նորանոր նվաճումներ ենք մաղթում մեր աշխատակիցներին իրենց հոբելյանների առթիվ:

#Ազգ_շաբաթաթերթ
Իմաստաբանական բառարան

Ձայն բազմաց…


Ըստ Աստվածաշնչի, առաջին ստի հեղինակը Սատանան է՝ օձի կերպարանքով: Օձը խաբում է Եվային՝ ասելով, թե Աստծո պատվիրանին չհնազանդվելով՝ մահկանացու չի դառնա (Ծննդոց, գլուխ 3):

Սա համարվում է աշխարհի առաջին սուտը:

Դրանից հետո մարդկությունը դարձել է բազմաթիվ այլ ստերի հեղինակ, որոնցից են՝

– պատժից խուսափելու համար հորինված մանկական պատմություն,

– նյութական շահագրգռվածությունից ելնելով տրված կեղծ վկայություն,

– կոմպրոմատների ազդեցության տակ ստորագրված ղազագիր,

– նախընտրական խոստում,

– մանիպուլյացիա,

– պոզավոր սուտ,

– Տերյանական «քնքուշ սուտ»:

Կա նաեւ «հաշվենկատ սուտ» անվանումը կրող տարատեսակ, որը դրսեւորվում է այն դեպքերում, երբ վերադասիդ խոսքից ու արարքից սրտխառնոց ես զգում, բայց չես կարողանում արտահայտվել, անգամ ստիպված ես ժպտալ, երբեմն էլ՝ գովեստի խոսքեր շռայլել: Նման դեպքերում իմացիր, որ դու արդեն կորցրել ես քո արժանապատվությունը եւ դարձել «հաշվենկատ» ստի համահեղինակներից մեկը:

Այդ կարգի պատվազուրկ մարդկանց ժամանակին նկատել է Պարույր Սեւակը եւ փաստն արձանագրել հետեւյալ տողերում՝

Նա, ով ելել է շալակն աշխարհի,

Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,

Գիտի, թե ո՛ւմ հետ եւ ու՛ր է գնում,

Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,

Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում…

Ստերի շարքում տարածված է նաեւ «սուտմեռուկ» կոչվող հնարքը, երբ կատվի (վերադասի) հետապնդումներից հալածվող մուկը (կամ մկնային նկարագրով ստորադասը) դիմում է այդ հնարամտությանը եւ ժամանակավորապես փրկում իր կյանքը:

Սակայն կյանքում լինում են պահեր, երբ բազմություն դառնալու հայտ ներկայացրած ամբոխի անդամներից մեկը համարձակվում է բացականչել՝

«Թագավորը մերկ է»:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
👍1
Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները


Ամենայն հավանականությամբ շուտով մենք ականատես կլինենք Հայ եկեղեցու դեմ Ն. Փաշինյանի ու նրա խմբակի ձեռնարկած արշավի հերթական ակտիվացմանը նորահնար պատրվակով՝ կալվածային սեփականության իրավունքի «չարաշահման» ու հարակից ամբաստանությունների շուրջ «կարված» գործերի քննության:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

Մեր քաղաքականների նման մենք էլ այս անգամ մեզ դնենք այսպես կոչված «շլանգի» տեղ եւ մոռանալով Իրանի շուրջ ծայրահեղ սրված իրավիճակը անվրդով տեսքով մեր ներքաղաքական ներկա պահի գործընթացներին հայացք նետենք:

Բայց չէ գոնե նշենք, որ նույնիսկ մեր երկրի ներսում կատարվողը կախված է լինելու մոտակա օրերի իրանյան զարգացումներից, այն բանից, թե կհարվածե՞ն Իրանին, թե՞ այնուամենայնիվ Իրանն ու ԱՄՆ-ը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ըստ այդմ սցենարները մեր տարածաշրջանում կարող են տրամագծորեն տարբեր զարգացումներ ունենալ:

Այն, ինչ խոսելու ենք ստորեւ, հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու սցենարի ներքո է:

Ամբողջ նյութը
այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ադրբեջանը բանտ է լրագրողների համար

Հունվարի 26-ին «Միջազգային համաներում» կազմակերպությունն ահազանգում էր կեղծ մեղադրանքներով ձերբակալված «Մեյդան» հեռուստաընկերության 12 ադրբեջանցի լրագրողներից առնվազն 3-ին անհապաղ բուժօգնությունից զրկելու մասին, պահանջում անհապաղ ազատ արձակել լրագրողներին:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Լուրերի ծրագրի, պաշտոնյաների պարգեւավճարների ու մյուս բոլորի պետական աշխատավարձերի մասին

Հանրային հեռուստատեսության լուրերի ծրագիրը նայելն արդեն շատ դժվար է: Գործի բերումով այն միշտ պարտադիր դիտողիս համար՝ գրեթե անհնար, երբեմն նյարդային ցնցումների պատճառ (ստեղծագործական կազմին դրա համար առանձնապես չենք մեղադրում ու նաեւ չենք նախանձում հասկանալով…):

Նախ, հնարավոր չէ չնկատել, որ այդ ծրագիրը հիմնականում դարձել է, ասես, վարչապետի ու ՔՊ-ի խոսափողը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մեկը կարող է հարցնել՝ իսկ մի՞թե առաջվա իշխանությունների օրոք այդպես չի եղել: Այո, եղել է, բայց ոչ այս աստիճանի ու այս դրսեւորումներով: Մեկ էլ համարյա ամենօրյա ռեժիմով պիտի լսես, մեղմ ասած, ինչ-որ անհասկանալի գաղափարներ ու դատողություններ, հետո դրանք չմարսած՝ հաջորդ օրը նորերը, եւ այսպես շարունակ:

Ամբողջ նյութը
այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ինչո՞ւ է Միացյալ Նահանգներն այդքան շահագրգռված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկմամբ

Չինաստանյան հայացք «Ինֆոբռիքս» կայքում

Վերնագրում նշված հարցադրմամբ ամսույս 28-ին ծավալուն վերլուծական հոդված է հրապարակվել ԲՌԻՔՍ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների «Ինֆոբռիքս» համատեղ կայքի չինաստանյան տարբերակում (infoBRICS Китай): Մենք վերնագրում միայն չակերտներն ավելացրինք:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իրանի շուրջ լարվածություն

Տարածաշրջանային եւ միջազգային արձագանքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի «Axios»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի շուրջ իրավիճակը «շարունակաբար փոփոխվում է», քանի որ տարածաշրջան է ուղարկվել «մեծ ռազմածովային ուժ»:

Միաժամանակ նա ընդգծել է, որ իր համոզմամբ Թեհրանը իրականում շահագրգռված է համաձայնության հասնելու մեջ:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ