Ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը «Abraham Accords»-ի հետ

Հակառակ այն փաստին, որ մի քանի ամիս առաջ Մ. Նահանգների նախագահի խորհրդական Սթիվեն Ուիտկոֆը (Steven Witkoff) հայտարարեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն միանալու «Աբրահամի համաձայնություններին» (Abraham Accords), դեռեւս պարզ չէ, թե 98 տոկոսով քրիստոնյա ազգաբնակչություն ունեցող Հայաստանը ինչպես կարող է մաս կազմել այդ կառույցին:

Թրամփի վարչակազմի միջինարեւելյան նախաձեռնություններից մեկը հանդիսացող այդ կառույցը հնարավոր ուղիներ է որոնում համագործակցության եզրեր գտնելու Իսրայելի եւ իսլամական աշխարհի միջեւ, հեռահար նպատակ ունենալով խթանել խաղաղությունն ու բարգավաճումը տարածաշրջանում: Այս համաձայնությունները սկզբնավորվեցին նախագահ Թրամփի առաջին իշխանության օրերին, որպեսզի հնարավոր լինի կարգավորել Իսրայելի հարաբերությունները այնպիսի պետությունների հետ, որոնք պատմականորեն թշնամական կամ ոչ բարեկամական դիրքորոշում ունեն նրա նկատմամբ:
Ամբողջ նյութը
այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Կոստան Զարյանի «Սպանիան»՝ ֆրանսերեն

ԷՓարիզի «Թադե» հրատարակչությունը լույս է ընծայել Կոստան Զարյանի «Սպանիա» հատորը՝ Աշոտ Փափազյանի ֆրանսերեն թարգմանությամբ: Նախապես այն որպես թերթոն հրատարակվել էր Փարիզի «Նոր յառաջ» պարբերականում:

Հետաքրքրական է, որ գրքի վերնագիրը ֆրանսերեն թարգմանվել է ոչ թե «Espagne», այլ բնագրի պես՝ «Spania»:
Ինչպես նշված է գրքի ծանուցման մեջ՝ «Այս փորձագրությունն ուսումնասիրում է տարագրի հոգին: Կոստան Զարյանը՝ «հայ Մալրոն», «Սպանիայով» ներկայացնում է իր ամենաինքնատիպ ստեղծագործությունը:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Արդյո՞ք  Իրանը գնում է Թուրքիայի հետքերով

Իրանի քաղաքական եւ հասարակական շրջանակներում վերջին ամիսներին ակտիվացել է մի հարց, որը մինչ այժմ համարվել է գաղափարական սկզբունք պարտադիր գլխաշորի հավանական մեղմացումը կամ չեղարկումը: Այս թեման դարձել է հանրային լայն քննարկումների առանցքը՝ արտահայտելով ինչպես հասարակական դժգոհությունները, այնպես էլ իշխանությունների ներսում տեղի ունեցող հնարավոր վերադասավորումները: Սա ակամա հիշեցնում է Թուրքիան՝ 20-րդ դարի սկիզբը, երբ Քեմալ Աթաթուրքի բարեփոխումները նպատակ ունեին սահմանափակել կրոնական ազդեցությունը եւ հասարակությանը տալ աշխարհիկ ուղղություն:

Ամբողջ նյութը
այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Հանճարը գոյություն ունի, եթե կա պարարտ հող… [*]

Նկարիչ Հակոբ Հակոբյանի արեւով ողողված արվեստանոցում տարբեր տարիների ընթացքում իր կերտած գեղանկարչական աշխատանքներն էին, որ շրջել էին աշխարհի տարբեր երկրներում եւ մեծ ճանաչում բերել ոչ միայն սիրելի նկարչին, այլեւ հայ ժողովրդին:

Եվ մեր զրույցը ոչ թե նկարչի աշխատանքների մասին էր, այլ հայ հանճարի գոյության առեղծվածի, հայ մշակույթի անցյալի ու ներկայի առանձնահատկությունների մասին:

Հարցազրույցն արվել է 1996 թվականին:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իմաստաբանական բառարան

Բարեւն Աստծունն է
Բարեւը բնիկ հայկական բառ է եւ Հր. Աճառյանի կարծիքով՝ կազմված է բար («բնություն», «բնավորություն») արմատից՝ ածականակերտ «ի» մասնիկի հավելումով:

Թուրքերը բարեւելու համար արաբերենի բառապաշարից անվերադարձ վերցրել են merhaba բառը եւ սեփականաշնորհել այն:

Բարեւելու համար ադրբեջանցիներն էլ պարսկերենի միջնորդությամբ արաբերենից վերցրել են salam-ը եւ գլուխ են գովում, թե իրենց լեզուն աշխարհի ամենահարուստ լեզուն է եւ փոխառությունների կարիք չունի:

Մեր դավանակից վրացի հարեւանները ողջունելու համար ընտրել են gamarjoba բառը, որը բառացիորեն նշանակում է «հաղթանակ», «հաջողություն»: Ի դեպ, դրա marj արմատը բնիկ վրացերեն՝ քարտվելական բառ է:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Հայազգի պարադիրները եռալեզու մի հատորում

Փարիզի «Այվազյան էդիսիոն» հրատարակչությունը հրատարակել է «Պարել հիշատակներից անդին. հայ մշակութային ժառանգությունը եւ մարմնականությունը գիրքը:

Այն բովանդակում է հոդվածներ եւ հարցազրույցներ անգլերեն ու ֆրանսերեն, մի քանիսն էլ՝ հայերեն:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ցորենհացը մեր հանապազորյա

Որերորդ օրն է հայաստանյան միջավայրը ավանդական դարձած քաղաքական կողմնորոշումից թեքվում է դեպի ցորենայինը, որը հանրության մի զգալի հատվածն առավել է ողջունում:

Ավաղ սպասումները, թե ինչու է Երկիր մոլորակի չորս կողմերում պարզ գործընթաց համարվող այս երեւույթը նման դրսեւորում ստանում, ցանկալի դիտարկման չի ենթարկվում, անգամ այն պարագայում, երբ այն արժանանում է դաշնակից երկրի անվտանգային ծառայություններից մեկի ղեկավարի կտրուկ ու կոշտ գնահատականին:

Իմա, ՀԱՊԿ անդամ մի այլ երկրից ցորենի ներմուծումը փորձ է կտրվել Ռուսաստանի Դաշնությունից եւ հնարավոր է թեքվել Ուկրաինայի կողմը: Գուցե այդպես է, գուցե ոչ, սակայն շարքային հայաստանցուն դա առավել քիչ է մտահոգում: Նրան պարզագույն մի հարց է հետաքրքրում ինչո՞ւ հողա-ջրա-ջերմային առավելագույն հնարավորությունների առկայության պայմաններում երկրի պարենային ապահովության ու անվտանգության առաջնահերթություն համարվող հաց-հացամթերքների արտադրությունում հիմնական հումք հանդիսացող ցորեն մշակաբույսը մեր հողերում չի աճեցվում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Forwarded from Ազգ | Azg
⚡️⚡️Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ։

Փաշինյան

@azg_analytics
Ազգ շաբաթաթերթ pinned «⚡️⚡️Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ…»
Forwarded from Ազգ | Azg
❗️Հայտնի դարձավ նաև, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։

Արդարադատության նախարարության հաղորդմամբ` նրանց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։

@azg_analytics
Ազգ շաբաթաթերթ pinned «❗️Հայտնի դարձավ նաև, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Արդարադատության նախարարության…»
Forwarded from Ազգ | Azg
Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։

Փաշինյան

@azg_analytics
Ազգ շաբաթաթերթ pinned «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։ Փաշինյան @azg_analytics»
Forwarded from Ազգ | Azg
‼️Արտակարգ պատահար Վարդենիսի զորամասում

«Հրապարակը» գրում է․ «Որոշ տեղեկություններով՝ Վարդենիսի զորամասի զինծառայող է հայտնվել ձնահոսքի տակ, հերթապահություն իրականացնող զինվորին փնտրում են վաղ առավոտից եւ միակ վարկածը ձնահոսքի տակ հայտնվելն է:

Զինվորի ողջ կամ մահացած լինելու մասին տեղեկություններ առայժմ չկան, մեզ ասացին, որ տեխնիկա է աշխատում տեղում, որոնողական աշխատանքներ են ընթանում»։

@azg_analytics
Forwarded from Ազգ | Azg
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը խումբ է հավաքել, Հանրային ռադիոյում ձայնագրվել է։
«Սրտիկների» էպոպեան չի ավարտվել, բայց սկսվել է փոփ կարիերայի հավակնոտ ընթացքը։
Տոմսեր առեք կամ արդեն ամրագրեք, վաղը կարող է ուշ լինել։

@azg_analytics
Forwarded from Ազգ | Azg
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՀՀ բոլոր քաղաքացիները վճարելու են 1 միլիարդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ սելֆի ունենա. թանկ չե՞ն նստում մեզ վրա նրա սելֆիները։

@azg_analytics
Ընկեր Փանջունին… ի Հայաստան

Կարծում եմ ճիշտ ժամանակն է նորից հրատարակելու Երվանդ Օտյանի գլուխգործոցը՝ «Ընկեր Փանջունին» իր երեք մասերով՝ «Ի Ծապլվար», «Ի Վասպուրական» եւ «Ի Տիասպորա»: Հակառակ որ այն հրատարակություններ շատ է ունեցել՝ Կահիրե, Փարիզ, Բեյրութ ու Երեւան, սակայն այսօր դժվարությամբ է ճարվում: Նախընտրելի է այն վերահրատարակել, ավելի մեծ ֆորմատով, մեր սիրելի Լեւոն Հախվերդյանի 1989-ին խմբագրած տարբերակով՝ Սարուխանի երգիծանկարներով, որոնք ոչ թե գեղազարդումն են այդ գրքի, այլ՝ ամբողջացումը նրա: Մեծատաղանդ երկու ստեղծագործողներ, մեկը՝ գրող, մյուսը՝ երգիծանկարիչ, կարծեք նույն երկը միասին են երկնել, մեկը՝ տառերով, մյուսը՝ գծերով, երկուսն էլ՝ սրատես, սրախոս ու սրամիտ: Ոչ թե ծաղրում ու զվարճացնում են նրանք մեզ, այլ՝ բնութագրում են հավաքական այդ կերպարը, զգուշացնում են նրա ու նմանների գոյության կործանարար հետեւանքների մասին:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Շնորհավորանք

Օրերս լրացավ «Ազգի» հմուտ, ձեռնհաս, բազմաշնորհ աշխատակիցներից Գեղամ Մկրտչյանի ծննդյան 75 եւ Արծվի Բախչինյանի 55 տարին:

Ջերմորեն շնորհավորում եւ նորանոր նվաճումներ ենք մաղթում մեր աշխատակիցներին իրենց հոբելյանների առթիվ:

#Ազգ_շաբաթաթերթ