Ֆոտոլրագրողը՝ Էնթոնի Պիցցոֆերատո. Շարունակ բացահայտվող Հայաստանում

ԵՐԵՎԱՆ – Իտալա-ամերիկացի վավերագրական լուսանկարիչ եւ ֆոտոլրագրող Էնթոնի Պիցցոֆերատոն ծնվել է ԱՄՆ Օհայո նահանգի Քոլումբուս քաղաքում: Նրա գործունեությունն ընդգրկում է հակամարտությունների, պատմության, քաղաքականության, ինչպես նաեւ սոցիալական ու բնապահպանական խնդիրների լուսաբանումը՝ հատկապես հետխորհրդային երկրներում եւ Մերձավոր Արեւելքում: Էնթոնիի լուսանկարներն առնչվում են հաճախ անտեսված պատմությունների ու խոցելի համայնքների հետ՝ աչքի ընկնելով զգայուն եւ հարգալից մոտեցմամբ: Նրա գործերը տպագրվել են հեղինակավոր պարբերականներում («Թայմ», «ԲիԲիՍի», «ՍիԷնԷն», «Փոլիտիկո», «Բլումբերգ», «Դի Ցայթ», «Լը Ֆիգարո») եւ այլուր: Նշանակալից է, որ 2024 թ. Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նրա լուսանկարն ընդգրկվել է Սիենայի մրցանակաբաշխության կարճ ցուցակում: 2017 թվականից նա բնակվում է Երեւանում՝ շարունակելով իր երկարաժամկետ վավերագրական նախագծերը եւ կենտրոնանալով Հայաստանի ներկա իրադարձությունների եւ դրանց խորքային լուսաբանման վրա:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
1
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Հայաստանի քաղաքական զարգացումներն ու Իրանը
Ինչպես ասում են՝ յոթ սարի հետեւում չէ այն օրը, երբ համայն հայությունը հնարավորություն կունենա ամփոփելու Հայաստանի համար վճռորոշ ընտրությունների վերջնարդյունքը:

Հայաստանի կառավարության հաջորդ ղեկավարին ընտրելու համար հունիսի 7-ին նախատեսված համապետական միջոցառմամբ հետաքրքրված են նաեւ մեր անմիջական հարեւանները:

Անշուշտ, գործող վարչապետի վերընտրման հարցում Ադրբեջանի եւ Թուրքիայի շահագրգռվածության մասին կասկածներ չկան:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

«Մեր լեզուն շատ հին է, այն ավելի քան 50 միլիոն մարդու մայրենի լեզուն է՝ շատ հարուստ բառապաշարով, ուստի օտար բառերի կարիք չկա», ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված համաժողովի իր ելույթում, ինչպես իրազեկում է ադրբեջանական «Ազերթաջը» նոյեմբերի 3-ին: «Իհարկե միջազգային բառապաշար յուրաքանչյուրս գործածում ենք, բայց եթե ադրբեջաներենում կա բնօրինակ բառը, ի՞նչ նպատակ է հետապնդում այն օտար բառով փոխարինելը: Դա կա՛մ սխալ է, կա՛մ՝ սադրանք: Երկուսն էլ անընդունելի են», հավելել է հարեւան պետության ղեկավարը:


Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Forwarded from Ազգ | Azg
Ավանդապահ Ռամկավար Ազատական կուսակցությունը հերքում է կուսակցության անունից Մայր Աթոռի դեմ տարածված կեղծ հայտարարությունները

Մենք որպէս Աւանդապահ Ռամկավարներ Կը Մնանք Ազգային Գերագոյն Շահերու Պաշտպանը

Կը Մնանք Մայր Աթոռին եւ Հայոց Ազգային Պետականութեան Անսակարկ եւ Անժամանցելի Դրօշակակիրները

Խստօրէն Կը Դատապարտենք Մեր Հայրենիքին Մէջ

Կարդալ ավելին

💫@azg_analytics
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Forwarded from Ազգ | Azg
Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը փողոցային բառապաշարին հատուկ ոճով նախագահ Քոչարյանին է դիմել, թե «Բոթասներդ հիշի, արա»: Փաշինյանի այս հայտարարությանը «News.5tv.am»-ի հետ զրույցում պատասխանել է երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը.

«Խոսում էր, թե ինչ-որ բոթասներով են եկել, ինքը Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, ես չեմ հիշում, որ Իջևանից «Բենթլիով» եկած լինի: Համացանցում իմիջայլոց շատ արագ սկսեց տարածվել, թե ում բոթասներն ինչ վիճակում էին: Ես պարզապես այդ խոսույթի սիրահարներին հիշեցնեմ, որ նախագահ Քոչարյանը Հայաստան տեղափխվել է, որպես վարչապետ, երբ զբաղեցնելիս է եղել Արցախի նախագահի պաշտոնը: Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով ու ուղեկցությամբ՝ ի տարբերություն ոմանց, որ չգիտես, թե որտեղից, ոնց ու ուր են հայտնվել»,- ասել է Միկոյանը:

@azg_analytics
Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

Օրերս շրջանառության մեջ է դրվել՝ Հայ եկեղեցին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայոց ազգային արժեքների ողջ համակարգը պղծելուն միտված մի գրություն, որը կրում է իրեն «ՌԱԿ կեդրոնական վարչութիւն» կոչող պատեհապաշտ մի խմբակի ստորագրությունը: Քստմնելի մի արարք՝ որը փորձում է շրջել 104 տարվա իր պատմությամբ հայտնի կազմակերպության ավանդական քաղաքականությունը:

Այդ կապակցությամբ ստորեւ ներկայացնում ենք զույգ հայտարարություններ, առաջինը՝ Ռամկավար Ազատական կուսակցության Համադրված մամուլի, իսկ երկրորդը՝ գրանցման փուլում գտնվող Հայ Ազգային Ռամկավար կուսակցության կողմից:

«ԱԶԳ»

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Արշիլ Գորկուն նվիրված աննախադեպ ցուցահանդես Ամերիկայի հայկական թանգարանում

Ուոթերթաունից Ամերիկայի հայկական թանգարանը տեղեկացնում է, որ առաջիկա դեկտեմբերի 11-ին կայանալու է բացումը «Արշիլ Գորկի: Վերակազմավորելով համայնքն ու հարաբերությունները» խորագրի ներքո աննախադեպ ցուցահանդեսի, որը եզրափակիչ միջոցառումն է լինելու անվանի նկարչի Ուոթերթաունում ապրած ժամանակահատվածի 100-ամյակին նվիրված հիշատակությունների շարքի: Ցուցահանդեսի կուրատորն է «JHM Charitable Foundation» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ` «Penn» պետհամալսարանի հրատարակչատան կողմից լույս ընծայված «Rethinking Arshile Gorky» գիրք-ալբոմի հեղինակ Կիմ Ս. Թերիոն (Kim S. Theriault):

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
ՕՖ-ՕՖ

Այն ժամանակ, երբ Ադրբեջանում դաշնակիցներով տոնում էին հայերի դեմ հաղթանակի հինգ տարին (Էրդողանի ձեւակերպումն է) ու ռազմական շքերթ անում այդ առթիվ, Հայաստանում ուռեցվում էր Ադրբեջանով ղազախական ցորենի ներկրման առաջին գնացքի Հայաստան մտնելու թեման այդ առթիվ իշխանավորների հրճվանքը եւ իշխանության ընդդիմախոսների քննադատությունը հունցելով:

Ցորենից լրատվական սկանդալ փչել հաջողվեց: Անգամ պարզվեց մասնավոր մեկի բերած եսիմորկարգի ցորենը աշխարհաքաղաքական հետք էլ ունի, թե բա Պեսկովը հաստատում է ռուսական հետախուզական տվյալները, որ Հայաստանն ուզում է հրաժարվել ռուսական ցորենից եւ ուկրաինական ցորեն գնել:

Նիկոլ Փաշինյանն էլ պասը հետ փոխանցեց ռուսական ցորենից էլ չենք հրաժարվի, մյուս ցորեններից էլ:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

Մեկը կառուցելով, մյուսը՝ կալանավորելով
«Տաշիր Արենա» նորաբաց կրկես այցելելու նախաձեռնությունը տասնամյա թոռանս՝ Ռուբենինն էր: Ընկերներից էր իմացել այդ մասին, ապա, ինչպես մեր մատաղ սերնդի երեխաներն են սովորաբար անում, համացանցից տեղեկություններ էր հավաքել դրա մասին եւ, բնականաբար, ինձ՝ պապիկի՛ն պիտի դիմեր իրեն այնտեղ տանելու համար:

Ու գնացինք ...

...Անկարեւոր մարդիկ միշտ էլ մնալու են անկարեւոր, առանց բացատրությունների: Կարեւորը՝ Երեւանն այժմ նոր, արդիական կրկես ունի: Նոր սերունդները հաճախելու են այնտեղ, տեսնելու են, ոգեւորվելու են իրենց երեւակայության անսահմանությամբ: Հիշելու են այն ստեղծողին, մոռանալու են մնացյալներին:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics 🔗 | #Ազգ_շաբաթաթերթ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Տարեդարձդ շնորհավո՛ր

Մեր թիկունքը՝ Հակոբ Ավետիքյանը

«Ազգի» 34-ամյա պատմության մեջ երբեւէ չի պատահել, որ էջ հրատարակենք՝ առանց գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի գիտության: Սա բացառիկ, եզակի դեպք է, մեր անակնկալն է սիրելի գլխավոր խմբագրի ծննդյան 26 հազար 280 երորդ օրը հիշատակելու, շնորհավորելու, նրան մեր ջերմությունն ու սերը խոստովանելու:

Հակոբ Ավետիքյանը Սփյուռքում ձեւավորված սովորույթի համաձայն, իր տարեդարձը տոնելու սովորույթը չունի, թեեւ «Ազգ»-ականներս խմբագրության պատերի ներսում միշտ պարտադրել ենք մեր կամքը, եւ գոնե տորթ կտրելով, բաժակ զարկելով, մեր մաղթանքն ուղղել ենք նրան: Այս անգամ ներողամիտ ենք եղել՝ արտոնել ենք, որ մեր սիրելի հոբելյարը տարեդարձը նշի իր ընտանիքի հետ, Երեւանից հեռու: Եվ քանի որ նրա հետ այսօր սեղան չենք նստելու, չենք նեղվելու, եթե հեռախոսն էլ անջատի ու անհասանելի լինի, ուստի «Ազգի» մեր աշխատակիցների, հեղինակների ստորեւ հրատարակվող գրությունները, հասկանալի է, որ օծված են շամպայնով, գինով, Հակոբ Ավետիքյանի սիրելի վիսկիով:

Ամբողջ նյութը՝ այստեղ 🔗| #Ազգ_շաբաթաթերթ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

Համաշխարհային պատմությունից ինձ հայտնի չէ որեւէ հեղափոխություն, որը դժբախտություն չի բերել տվյալ երկրին ու ժողովրդին, անկախ այն բանից, թե այդ հեղափոխությունը ներքին դրդապատճառների՞ց, թե՞ արտաքին հրահրմամբ, ուղղորդմամբ կամ կազմակերպմամբ է տեղի ունեցել, եւ կամ՝ այդ բոլորի համատեղման հետեւանքով:
Այս հաստատումը բնավ պայմանավորված չէ ռամկավար-ազատական իմ ըմբռնումներով, որոնք միշտ կողմ են էվոլյուցիային (արեւմտահայերը պիտի ասեին՝ եղափոխություն) եւ դեմ՝ հեղափոխությանը:

Իսկապես չեմ հիշում որեւէ հեղափոխություն, որի հետեւանքով իշխանության եկածները չեն դիմել բռնաճնշումների ընդդեմ նախկինների, նույնիսկ՝ անկողմնակալ դիրքորոշում ունեցողների: Հալածանք, բանտարգելություն, իրավազրկում, ունեզրկում, երկրից աքսոր, ֆիզիկական հաշվեհարդար եւայլն: Եվ այդ բոլորը՝ «օրենքով», մեկ-մեկ՝ «պատահաբար», բայց միշտ՝ նախապես փոփոխված օրենսդրությամբ:

Ամբողջ նյութը՝ այստեղ 🔗| #Ազգ_շաբաթաթերթ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

Մի թունդ բանավեճ տեսա, որն այն թեզի տակ էր, թե ով քննադատում է ընդդիմությանը` ջուր է լցնում իշխանության ջրաղացին: Թեզի հեղինակը լուրջ համարվող մարդ էր, ավելին` լրատվական քաղաքականություն իրականացնողներից մեկը, եւ այս պրիմիտիվիզմն ինձ ավելի տխրեցրեց` մտածել տալով, թե քանի մեր մտածող շրջանակները իրականությունը չեն տարբերել պսեւդոիրականությունից, Հայաստանն այս վիճակից դուրս չի գալու, միգուցե էլ ավելի է խրվելու:

Այսպես մտածողներին ուզում ես հարցնել` լու՞րջ եք ասում. ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը, որ չքննադատենք-երկրպագենք: Ավելին` ընդդիմությանն էլ, իշխանությանն էլ վարձում է հանրությունն իր գրպանից, որը կարող է ե՛ւ քննադատել, ե՛ւ պահանջել, ե՛ւ գրողի ծոցն ուղարկել երկուսին էլ: Որքան էլ իրենք իրար մեջ տան-առնեն, իրենց հայրենասեր ու ազգասեր սեպեն, ընդդիմություն կամ իշխանություն լինելու միակ կապույտարյունավոր համարեն: Բա թե` միայն իրե՛նք իրավունք ունեն իշխանություն կամ ընդդիմություն լինելու, մինչդեռ սկզբունքորեն գոնե այդ հարցը պետք է որ լուծի հանրությունը` ընտրությամբ: Եթե առկա ընդդիմության այս ու այն հատվածներն այլեւս եւ վաղուց անունակ են ազդեցություն ունենալ հանրության վրա, համակրանք շահել, ավելին` հանրության հակակրանքին են արժանանում, ինչո՞ւ են դաշտը քաշում իրենց վրա, ո՞վ է նրանց ընդդիմություն նշանակել, ինչո՞ւ են տեղ գրավում եւ գործունեության պատրանք ստեղծում: Ի՞նչ պետք է անի հանրության լրջմիտ հատվածը, եթե չքննադատի այդ կարգի ընդդիմությանը:

💫 Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Euronews-ը «չեզոքությամբ» պարտակելու է Ալիեւի ոճրագործության հետքերը

Միջազգային կազմակերպություններին վտարելու պայմաններում նոյեմբերի 18-ին Բաքվում բացվել է «Եվրոնյուզի» նոր գրասենյակը, որի ներկայացուցիչն ընդգծել է՝ սա համագործակցության ամրապնդում է նշանակում: Գրասենյակի հիմնումը հնարավոր է դարձել Ադրբեջանի գործուն ջանքով: 20 լեզվով, ամսական ավելի քան 145 միլիոն ակնդիր, հետեւող ունեցող հիշյալ մեդիահարթակը, ըստ ներկայացուցչի, չեզոք, անկախ է, տեղեկատվությունը՝ փաստահեն, իսկ իրենց նպատակը՝ճշմարտությունը ցույց տալը: «Արդի աշխարհում, երբ մեդիան հակված է կողմնապահության, հանրային բանավեճը բեւեռացված է, չեզոքությունը որակյալ լրագրության բանալին է: Շատերը հակամարտություն են բորբոքում, մեր հեռուստաալիքը սատարել է խաղաղության նախաձեռնություններին, նպաստել երկխոսությանը՝ անդրադարձել Ալիեւի, Փաշինյանի հայտարարություններին»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

💫 #Ազգ_շաբաթաթերթ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար նախատեսվող քայլերի նոր մանրամասների մասին աննախադեպ հայտարարություններով է հանդես եկել: Միջանցքը 2025 թ. օգոստոսի 8-ի Սպիտակ տան եռակողմ հայտարարությունից հետո վերանվանվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity TRIPP):

Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը ներկայումս ԱՄՆ-ի հետ քննարկում է «Թրամփի ուղին» 49 կամ 99 տարով վարձակալելու երկու տարբերակները: Շուտով կհրապարակվի նաեւ ընկերության անունը: Նշվում է նաեւ, որ կոնսորցիումի վարչական խորհրդում երկու երկրներն էլ ներկայացված կլինեն, որոնց համամասնությունը կախված կլինի վերջիններիս ներդրումների չափից:

Հայաստանի վարչապետը ընդգծել է, որ «Թրամփի ուղին» ունենալու է մի քանի փուլ, եւ որ Կոպենհագենում Ալիեւի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրահաղորդման գծերի եւ գազատարի կառուցման շուրջ: Նա նաեւ հավելել է, որ «Թրամփի ուղին» ամենաարագ ճանապարհն է էլեկտրահաղորդման գծերի ու գազատարի կառուցման համար, եւ առաջնահերթությունը տրվելու է սահմանազատմանը այնտեղ, որտեղ այդ ենթակառուցվածքներն անցնելու են:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Աուտիզմով տառապող երեխաներին հոգեբանական աջակցության ճանապարհով

Աուտիստիկ սպեկտորի խանգարումները բազմազան են եւ յուրաքանչյուրի մոտ կարող են դրսեւորվել տարբեր ձեւով: Վաղ փուլում ախտորոշումը, համապատասխան միջամտությունները եւ աջակցության համակարգը առաջնային են՝ անհատին առավել ինքնուրույն եւ արդյունավետ կյանքի հնարավորություն ընձեռելու համար:

Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք ՀՀ-ում եւ ԱՄՆ-ում (2021 թվականից առ այսօր) ճանաչված, փորձառու մասնագետ, հոգեբան Մերի Տաշչյանի հետ:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Դուք կրքերը տաք պահեք

Հայ-գերմանական վերջին հանդիպումներն իհարկե կարելի է դիտարկել նախ տնտեսական բացվածքով, հատկապես եվրոպական պետություններից մի քանիսի` TRIPP-ի ծրագրին մասնակից լինելու ջանքերի համատեքստում:

Սակայն շատ լավ հայտնի է, որ հիմա էլ, միշտ էլ բոլոր տնտեսական ծրագրերը նախ քաղաքական են, քաղաքական ազդեցությունների ընդլայնման ու ներկայության հեռանկարով են արվում, բոլոր քաղաքական հարցերն աշխարհի հզորները գերազանցապես տնտեսական քայլերով են լուծում: Հայաստանի հետ հարաբերությունների առումով էլ այդպես է, համենայնդեպս վերջին տարիների մեր բոլոր արտաքին շփումները դա առավել տեսանելի են դարձրել: Ինչպես TRIPP -ի դեպքում է, ինչպես Անգլիայի Ամուլսարի հանքավայրին տիրապետելու դեպքում է, ինչպես Ֆրանսիայի` «Վիոլա ջուր», կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերություններով եւ այլ ծրագրերում ներկա լինելու քայլերով է` քաղաքական ազդեցությունների մասնաբաժնով:

Ամբողջ նյութը՝💫 այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Բաքվի դեսպանին հակադարձենք՝ դադարեցրե՛ք հայոց մշակույթի դեմ վանդալիզմը

Ադրբեջանի դեսպան Աղաեւը դեկտեմբերի 9-ին Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում Փաշինյանին հայերեն ողջունելով (մանրամասները՝ այս համարում- Ան. Հ.), հաջորդ օրը X-ում գրում է՝ «Որպես խաղաղության եւ բարի կամքի դրսեւորում, ողջունեցի ՀՀ վարչապետին հայերենով: Կոչ եմ անում նաեւ հայ դեսպաններին ադրբեջաներեն մի քանի բառ սովորել եւ օգտագործել, երբ հանդիպում են ադրբեջանցիների:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Արաղչիի Բաքու այցի առանցքը եւ ուղերձները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով դեկտեմբերի 7-ին այցելել է Բաքու: Սա արտաքին գործերի նախարարի պաշտոնում Արաղչիի՝ Բաքու կատարած առաջին պաշտոնական երկկողմ այցն էր:

ԻԻՀ ԱԳ նախարարին ուղեկցող պատվիրակությանը Բաքվի օդանավակայանում դիմավորել են Բաքվում Իրանի նորանշանակ դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն եւ Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածաշրջանային վարչության պետ Գյուրսել Իսմայիլզադեն: Դիմավորման համեմատաբար ցածր մակարդակի վերաբերյալ փորձագետների շրջանում հնչած մտահոգություններին արձագանքելով՝ ադրբեջանական կողմը պարզաբանել է, որ այն համապատասխանում էր ոչ աշխատանքային օրվա այցերի արարողակարգին:

Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Լատվիերեն նոր գիրք Հայաստանի եւ հայերի մասին

Լատվիայի Ակադեմիական հրատարակչությունը լույս է ընծայել «Լատվիացիները Հայաստանի մասին եւ հայերը Լատվիայի մասին. հոդվածներ, հիշողություններ, ճամփորդական նոթեր» հատորը (258 էջ): Այն կազմել եւ խմբագրել է հայազգի լատվիական կրոնագետ, Լատվիայի համալսարանի դոցենտ Էլիզաբեթե Տաիվանեն (նրա հետ «Ազգի» հարցազրույցը տե՛ս 2023, սեպտեմբերի 29):

Գիրքը կազմված է երկու մասից: Առաջին բաժինը («Հայերը Լատվիայում եւ լատվիական գրականության մեջ») բացում է տնտեսագետ Ռուզաննա Գրիգորյանի «Հայերը Լատվիայում եւ լատվիական միջավայրը» հոդվածը: Այն ամփոփում է տեղեկություններ 19-րդ դարի կեսից Ռիգայում ապրող հայերի՝ Պոլիտեխնիկական դպրոցի ուսանողների, ռիգաբնակ առեւտրականների, տեղի հայկական եկեղեցու եւ այնտեղ ապրած ու ստեղծագործած նշանավոր հայրենակիցների մասին:

💫 Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Տոմսակ. Ճանապարհային սադրիչ քարտեզ

Խոսքը անշուշտ Նիկոլ Փաշինյանի օրերս ներկայացրած «քարտեզի» մասին է: Գործողությունների մի ամբողջ շղթա, որը, ըստ նրա, պետք է իրականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի «հեռացումից» հետո: Թեեւ նա չի բացատրում, թե ինչպես է տեղի ունենալու այդ «հեռացումը», ուժո՞վ, թե՞ անաստվածային հրաշքով, սակայն կարելի է ենթադրել, որ առաջիկա կիրակի օրը, հենց Ս. Էջմիածնի Մայր տաճարում, նա, նրա կամակատարները, ոստիկանության ահաբեկիչ խմբերի պաշտպանության ներքո փորձելու են իրականացնել նրա երազանքը, որից հետո, քայլ առ քայլ, կետ առ կետ, իրագործելու են «քարտեզի» վրա նշվածները՝ «տեղապահի ընտրությունից» մինչեւ «նոր կանոնագրի» ընդունում, «եկամուտների թափանցիկության» պարտադրանք, եւայլն:

💫 Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM