Ազգ | Azg
205 subscribers
20.5K photos
3.6K videos
17.9K links
«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ

Փնտեք մեզ սոցցանցերում

fb 👉 https://www.facebook.com/azg.news.and.analytics
X 👉 https://x.com/Azg_analytics
TikTok 👉 https://shorturl.at/nRKMI
Zen 👉 https://dzen.ru/azg
Download Telegram
ԱՄՆ պաշտոնյաները կասկածներ են հայտնում, որ Թրամփի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարթ կընթանա. այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

@azg_analytics
Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։
Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:
Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
🇪🇺Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։

«Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտող կուսակցությունների օգտին, գրել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:

«Ռուսաստանը փորձեց ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը: ԵՄ-ն, իր հերթին, օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այս ապրանքներից շատերի համար։
Ահա թե ինչու ես անցյալ շաբաթ Հայաստանում էի և վերադարձա Բրյուսել՝ ծիրանի հսկայական զամբյուղով: Ծիրանի մի մասն ուղարկեցի  ընկերներիս: Մնացածով  մուրաբա պատրաստեցի:
Ընկերներիցս մեկը նայեց մուրաբային և ասաց. «Ազատության բանկաներ»:

Ես կարծում եմ, որ այն գեղեցիկ էր դրված:
Երբ գնում եք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորաչրին կամ բալին: Սա հնարավորություն է անել մի փոքր բան, որը կօգնի հայ գյուղացիներին և կաջակցի երկրի ժողովրդավարական ընտրություններին»,-գրել է նա:
Այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանի ուղերձը, «Արմավիր» ՔՀԿ, 06.07.2026
————-
Սիրելի´ բարեկամներ,
գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր ողջ էությամբ հակասահմանադրական որոշումը, փաստացի մարտահրավեր նետեց մեր ժողովրդի մեծամասնությանը, որը համատարած սպառնալիքների և բռնաճնշումների պայմաններում դեմ քվեարկեց վարչախմբին: Այն, սակայն, լկտիաբար յուրացրեց մեր ժողովրդի ձայնը` գործի դնելով մանդատագողության հնարավոր և անհնարին բոլոր գործիքները:
Ի՞նչ է մնում մեզ` ժողովրդի մեծամասնությանը ներկայացնող ուժերին: Չընդունել այս վարչախմբի լեգիտիմությունը, համարել այն օտարի կողմից պարտադրված օկուպացիոն վարչակարգ, և բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով ձախողել մեր երկիրը թուրք-ադրբեջանական գերիշխանության տակ դնելու` նրա հետագա փորձերը:
Ի տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության: Մենք դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին, մինչ այդ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից և ամրացնենք մեր շարքերը` հաջորդ իսկ հնարավորությունից հաղթանակած դուրս գալու համար:
Աստված բոլորիս զորավիգ:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյան, «Արմավիր» ՔՀԿ, 06.07.2026
____________________________________
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը:
Ադրբեջանը փաստացի ստանձնել է Հայաստանի կառավարումը. Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի հետ վերջին անգամ հանդիպել է 2026 թվականի փետրվարի 4-ին, այսինքն` մոտ հինգ ամիս առաջ։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել Աբու Դաբիում՝ միասին մրցանակ ստանալու կապակցությամբ։ Դրանից առաջ նրանք հանդիպել էին այդ հանդիպումից հինգ ամիս առաջ՝ Կոպեհագենում։ Դրան նախորդող հանդիպումներն առավել ինտենսիվ էին։
Ստացվում է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից հետո Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև շփումները փաստացի դադարել են, ինչը վկայում է բանակցային որևէ գործընթացի բացակայության մասին։ Փաստացի դադարեցվել են շփումները նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։
Սա վկայություն է այն բանի, որ «խաղաղություն» հորջորջվողն իրականում խաբեություն ու խարդախություն է, հակառակ պարագայում, նման գործընթացի պայմաններում շփումները, բանակցությունները, քաղաքական, կազմակերպական հարցերը պետք է ունենային առավել ինտենսիվ բնույթ։
Դրա փոխարեն Հայաստան են սկսել այցելել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ․ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Սա վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ Ադրբեջանը ստանձնել է Հայաստանի փաստացի կառավարումը։
Էդգար Ղազարյան, պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական
Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում. Իշխան Սաղաթելյան

Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է։ Մարդկանց մանդատները գողացան՝ 60 հազար ձայն, հիմա էլ փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը, այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլ Փաշինյանը ձգտում է այս ճանապարհով երկրում հաստատել մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի իշխանություն՝ լավ գիտացելով, որ ինքը զուրկ է լեգիտիմությունից։ Նման կերպ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի, գործիչների հետապնդմամբ, փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու, դրսի գործընկերներին տված խոստումներն իրականացնելու համար։

Այս իշխանության դեմ, որը զուրկ է լեգիտիմությունից, չունի սրբություն, կարմիր գիծ, իր իշխանությունը պահելու համար  պատրաստ է  ամեն ինչի։ Պետք է ինստիտուցիոնալ, համակարգված դիմադրություն, բոլոր քաղաքական ուժերը, ազգային գործիչները մեր երկրի համար  մտահոգ հասարակական, քաղաքական, մտավորական շրջանակները մեկտեղեն իրենց ջանքերը, կազմակերպեն դիմադրություն ու հասնենք փոփոխության։
Եթե նախորդ վեց տարվա ընթացքում ունենայինք մի շրջան, երբ դաշտի բոլոր ուժերն անխտիր այս նպատակի շուրջ միավորեին իրենց ջանքերը, այս օրը չէինք հասնի։Այս ժամանակահատվածում տարբեր միավորներ առանձին-առանձին պայքարել են, բայց չենք ունեցել մի շրջան, մի շարժում, երբ որ բոլոր ուժերը մեկտեղված լինեին։ Հետևաբար ճանապարհը մեկն է՝  համակարգված դիմադրություն այս գործող հանցավոր ռեժիմի դեմ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա միաժամանակ նկատեց՝ մանդատ վերցնելը չի նշանակում, որ ընդդիմությունը հրաժարավում է փողոցային պայքարից։

«Ե՛վ հանրահավաքներ են լինելու, և՛ փողոցային պայքար։ Խնդիրն է՝ ե՞րբ, ի՞նչ կառուցվածքով, ի՞նչ ուժերով։ Այդ քննարկումները շարունակվում են»,- ասաց քաղաքական գործիչը։   

Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ Հայաստանում ազգային մտածողություն ունեցող մարդը հետապնդվում է։

«Ով չի  սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը՝ հետապնդվելու է, այն գործարարը, ով հաշտ չի լինելու այս թրքացման հետ, կապ չունի՝ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, թե ոչ, ինչ-որ պահի, եթե սրանք մնան իշխանության,  հայտնվելու է  այս ամենի մեջ»,- ամփոփեց Սաղաթելյանը։

@azg_analytics
Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել՝ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները որակելով որպես ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Սրբազանը` որպես ընդդիմությանը ընտրած անձ, պահանջում է հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած զրպարտչական հայտարարությունները և փոխհատուցել խորհրդանշական 49.7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) դրամ:
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին։
Սրբազանը պահանջում է, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։
Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am), ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում (www.primeminister.am), ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:

@azg_analytics
«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել.

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում այսօր իրականացված գործողությունները։

Փաստում ենք.
Ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու և ընդդիմախոսներին ճնշելու գործող վարչախմբի գործելաոճը դուրս է իրավական որևէ տրամաբանությունից և արտացոլում է իշխող վարչախմբի վախերը։
Սեփականության իրավունքի ոտնահարումն ու տնտեսական տեռորը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին և տնտեսական անվտանգությանը։
Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը և հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարավոր դիմադրության բոլոր օջախները։

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։
Հրավիրում ենք միջազգային բոլոր դերակատարների ուշադրությունը Հայաստանում հետընտրական զարգացումներին և կոչ անում հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։

«Հայաստան» դաշինք
06 հուլիսի, 2026թ.
103 տարի առաջ ճիշտ այս օրը Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը. Ստեփան Հասան-Ջալալյան

1921թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, առանց քննարկման և քվեարկության՝ ապօրինի որոշմամբ Խորհրդային Ադրբեջանի գրավոր և բանավոր համաձայնությամբ Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախը խլվել է Խորհրդային Հայաստանից և ինքնավար մարզի կարգավիճակով մտցվել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։
Նշված ապօրինի որոշման երկրորդ կետով արձանագրվել է. «Հանձնարարել Ադրբեջանի կենտրոնական կոմիտեին որոշել ինքնավար մարզի սահմանները և ներկայացնել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի հաստատմանը»։
Գագիկ Ծառուկյանի այգուց առգրավված և քնեցրած առյուծներից մեկը չի արթնացել։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գագիկ Ծառուկյանի այգու այս ճերմակ առյուծն այլևս չկա։
Նրան քնեցրել են, որից հետո կենդանին այլևս չի արթնացել։
Տեսանյութը՝ Նաիրա Զոհրաբյանի
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քննչական կոմիտեի «դեդեկտիվ կինոն»։
12 ժամ Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ նրա տանը խուզարկություն իրականացնելով, բնականաբար, չհանդիպելով որևէ դիմադրության՝ ԱԱԾ-ն 7ԲՀԿ 70-ամյա առաջնորդի նկատմամբ ուժ գործադրելով, գետնին տապալելով է բերման ենթարկել։
«Մասկի-շուների» պակաս մեր երկրում չկա, ինչպես տեսնում ենք։
Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը չէր փախչելու իր տնից, այս բեմականացման իմաստը ո՞րն է։

@azg_analytics
Սա այն առյուծն է, որին երեկ քնեցրել են, ու կենդանին այլևս չի արթնացել։
Նրան Գագիկ Ծառուկյանն իր ձեռքով է կերակրել։ Ոչ ոք չի կասկածում, որ Գագիկ Ծառուկյանը կենդանիներին լավ է պահել։
Սեփական կենդանաբանական այգուց, իբր կենդանիների լավագույն շահից ելնելով, պետական կենդանաբանական այգի տեղափոխված առյուծը մեկ ժամ էլ չապրեց։
Ինչո՞ւ է այս ճշմարտությունը գործում արդեն 8 տարի՝ իշխանություններն ինչին դիպչում են, ոչնչացնում են անխնա։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հրաժեշտ՝ Ռոնալդուին։ Դրոններով շոու՝ անվանի ֆուտբոլիստի պատվին՝ Մադեյրայում։
Նոր Նշանակումներ

🟣 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ազատվելով Սուրբ Գայանե վանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր։

Հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը, ազատվելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Հոգևոր տեսչի պարտականություններից, ուսումնառության է կոչվել Շվեյցարիայի Բոսսե վանքում։

Արժանապատիվ Տ. Գառնիկ քահանա Ավոյանը և Տ. Դավիթ քահանա Իգիթյանը ծառայության են նշանակվել Բուլղարիայի հայոց թեմում։
Ապօրինությունները շարունակվում են, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

«Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար էլ դրա վտանգն իրենք չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին ներդրողներին, թե՛ արտաքին։

Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Էդ մարդու չուչելներն էլ գողացան, առյուծներին էլ կզարթնացնեն, հետները կտանեն ԱԺ»,-ասաց Կարապետյանը։
Հարցին՝ փողոցային պայքար լինելո՞ւ է, նա պատասխանեց՝ փողոցային պայքար անպայման լինելու է։

«Մեկ անգամ և վերջնական»,- ասաց նա։

@azg_analytics
Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ պատահեց։

«Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ զապորոժեց էր կանգնած. ոչ մի գազ չվերցրեց»,-ասաց նա։


Կարապետյանը հիշեցրեց  ՍԴ որոշումից հետո ընդդիմադիր ուժերի հայտարարությունը։

Նա նաև նշեց, որ  հանդիպել է նաև այն թիմակիցների հետ, որոնք գործուղվելու են խորհրդարան։

«Քանի որ մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, դուք կարող եք չկասկածել՝ձեր մտածած ձևով կարելի է ամեն ինչ անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը, դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության։ Կգա օրը՝ մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք»,-ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։
Ընդդիմադիր ուժերը դիմելու են ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն։
«Մենք բոլոր ընդդիմադիր ուժերով միասին ենք դիմելու։ Հենց առաջին հավաքը կլինի, մենք այդ քայլին կգնանք», – ասաց նա։

Նրա խոսքով՝ իշխանությունը դժվար թե կարողանա նման նախաձեռնությամբ հանդես գալ, ուստիայդ է պատճառը, որ ընդդիմությունն է իր վրա վերցնում այդ պատասխանատվությունը։

Սամվել Կարապետյանը նաև նշեց, որ Նարեկ Կարապետյանը «անձամբ վերցնելու է մանդատը»։

@azg_analytics
Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել. հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։

«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-նշված է հաղորդագրության մեջ։


📌Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն, նրան ձերբակալել ու բերման ենթարկել։
Գագիկ Ծառուկյանի այգուց առգրավել են երեք առյուծ և մեկ վագր, նրանց քնեցրել ու տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։ Առյուծներից մեկն այսօր չի արթնացել։ Կենդանին անկել է։

@azg_analytics
Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։

ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման» մեջ։

Հունիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։

«Դատարանը նաև հաստատեց ձերբակալության իրավաչափությունն այն դեպքում, երբ այդ մասով դատարանում մի բառ անգամ քննարկում չի եղել։ Ո՛չ դատարանն է հարցրել, ո՛չ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն՝ կարծես որոշումը գրված-պատրաստ լիներ, պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել»,- ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Փաստաբանները նաև հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։

@azg_analytics
Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։
Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային. հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Դիմել էլեկտրոնային եղանակով
Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։

Դիմել թղթային եղանակով
Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։

Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կա