Ազգ | Azg
205 subscribers
20.5K photos
3.6K videos
17.9K links
«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ

Փնտեք մեզ սոցցանցերում

fb 👉 https://www.facebook.com/azg.news.and.analytics
X 👉 https://x.com/Azg_analytics
TikTok 👉 https://shorturl.at/nRKMI
Zen 👉 https://dzen.ru/azg
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արթուր Աբրահամ՝ հիմա և ոչ վաղ անցյալում։

@azg_analytics
ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա չորեքշաբթի՝ ապրիլի 22-ի առավոտյան, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արգենտինայում ավտոմրցման ժամանակ մեքենան դուրս է եկել երթուղուց, գլորվելով մխրճվել հանդիսատեսի շարքերը։ Կա մեկ զոհ։
Իրանում մահապատժի է ենթարկվել Մոսադի ցանցի առաջնորդը, որը մեղավոր է ճանաչվել վերջին անկարգությունների ժամանակ մզկիթը հրկիզելու մեջ։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսրայելի կողմից հրթիռակոծվող Լիբանանում մայր կատուն փորձում է փլատակներից հանել ձագին։

@azg_analytics
Ադրբեջանն ավերել է Ստեփանակերտի Աստվածամոր Հովանու մայր տաճարը։
Ադրբեջանին խրախուսողը Հայաստանի իշխանություններն են` իրենց հակաեկեղեցական քաղաքականությամբ։

@azg_analytics
Ազգային Հերոսը


Այսօր լրանում է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 61-ամյակը։

Ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին՝ Թալինի շրջանի Արեգ գյուղում (ներկայումս վերանվանվել է Թաթուլ)։ Ուսանելով ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ միացել է Արցախյան շարժմանը՝ դառնալով Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։
Թաթուլ Կրպեյանը եղել է «Մարաթուկ» ազգագրական անսամբլի անդամ, ԵՊՀ-ում հիմնադրել է «Կարս» ազգագրական երգի-պարի խումբը։
1990 թվականի սեպտեմբերից Թաթուլը մեկնել է Արցախ, որտեղ Գետաշենի դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցիչ, միաժամանակ ստանձնելով շրջանի ինքնապաշտպանության հրամանատարությունը։

@azg_analytics
1
Թրամփը երկարաձգում է Իրանի հետ հրադադարը.
Մենք կերկարաձգենք հրադադարը, մինչև Իրանը ներկայացնի իր առաջարկը, և բանակցությունները ավարտվեն ցանկացած հնարավոր ձևով։
Պակիստանի բանակի հրամանատարի խնդրանքով հրադադարը կերկարաձգվի, մինչև իրանցիները ներկայացնեն նոր և միասնական առաջարկ։
Իրանի նավահանգիստների շրջափակումը կշարունակվի։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թեհրանում գիշերային հավաքների ժամանակ նաև ցուցադրվել է Իրանի Ղադր բալիստիկ հրթիռը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

————

Ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

@azg_analytics
«Ազգ» շաբաթաթերթի հարգելի ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ ուրբաթ՝ ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր լինելով պայմանավորված, տպարանը չի աշխատելու, հետևաբար, «Ազգ»-ի նոր համարը կթողարկվի Azg.am կայքում, որտեղ կգտնեք նաև թերթի pdf տարբերակը։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանի լսած երգի բառերը. ոչ մի պատահականություն չկա։
«Ես եկա,
Ես տեսա,
Ես եկա,
Ես տեսա,
Ես գովաբանում եմ Տիրոջը,
Եվ խախտում եմ օրենքը,
Ես վերցնում եմ այն, ինչ իմն է,
Եվ հետո ավելին եմ վերցնում,
Անձրև է գալիս,
Հեղեղ է գալիս,
Անձրև է գալիս,
Հեղեղ է գալիս։»

@azg_analytics
«Ազատության թևեր» կուսակցության պատգամավորության թեկանծու Լիպարիտ Դրմեյանն այսօր լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ համագործակցություն չի կարող լինել գործող իշխանության հետ, իսկ թե որ ուժերի հետ ինչ ձևաչափով համագործակցություն կլինի՝ վաղ է խոսել։

«Կարծում եմ՝ մոտ ժամանակներում, երբ քաղաքական դաշտն ամբողջությամբ կբյուրեղանա, և կունենանք ընտրությունների արդյունքներ, հստակ կլինի, թե որ ուժերի հետ ենք կարողանում համագործակցել։ Ամեն ինչ անելու ենք, որ ՔՊ-ն չվերարտադրվի։ Գերնպատակը, վերջնակետն այն է, որ գործող իշխանությունը չվերարտադրվի։ Համագործակցության ձևաչափը շատ տարբեր կարող է լինել»,- ասաց պատգամավորության թեկնածուն։

@azg_analytics
Լրագրողներն այսօր ճշգրտող հարց ուղղեցին «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու, վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանին՝ եթե արցախցիների վերադարձի իրավունքի իրացման հարցին ի պատասխան՝ Ալիևը հայելային պահանջ հնչեցնի, այն է՝ պնդի ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին, իրենց քաղաքական ուժն ինչ դիրքորոշում կհայտնի։

«Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցն իրավական դաշտում փակված է։ Չկա միջազգային որևէ ատյան, որ Հայաստանում բնակված և 90-ականներից առաջ այն լքած ադրբեջանցիները կարողանան դիմել և իրացնել այսպես կոչված վերադարձի իրավունքը։ Այդ հարցը փակված է միջազգային դատարանի դատական ակտով, և այդ խոսույթը հերթական կեղծ փուչիկն է, որ փչվում է Ալիևի և սատարվում այսօրվա ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց Դրմեյանը։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եվ այս հակահիգիենիկ ու հակաէսթետիկ խայտառակության հեղինակը Հայաստանի ղեկավարն է։

@azg_analytics
Դատարանն այսօր 3 ամսով երկարացրեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը: Հաշվի առնելով տնային կալանքում այլ անձանց հետ հաղորդակցվելու արգելքը՝ Խաչիկ Գալստյանն իր խոսքը փոխանցում է իմ միջոցով.

«Ադրբեջանում հայերին դատում են սեփական հայրենիքը պաշտպանելու, նախնիների արյան կանչի հետևից գնալու ու ազգային մեծ երազանք ունենալու համար:
Հայաստանում հայերին դատում են սեփական հավատքին տեր կանգնելու ու հայրենիքը շատ սիրելու համար։
Եթե աշուղ Ջիվանին ապրեր մեր օրերում, ապա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կրկեսի մասին կգրեր հետևյալ տողերը.
Հայը կանչում է թուրքին,
Էստի' համեցեք,
Թուրքը մորթում է հային,
Խելքի' աշեցեք։
Թուրքը դատում է հային,
Աշխարհ, իմացե'ք,
Հայը դատում է հային,
Խելքի' աշեցեք։

Խաչիկ Գալստյան
Խղճի, հավատքի ու հայրենիքի կալանավոր»:
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ստեփանակերտի եկեղեցու ավիրումը չեն դարձնի միջազգային քննարկման հարց: Կզարմանայի, եթե որեւէ մեկը ակնկալեր հակառակ տրամաբանությամբ որեւէ արձագանք կամ պատասխան: Բայց, այստեղ հարցը իրականում շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Խնդիրը վաղուց այն չէ, որ Երեւանը հրաժարվել է այդ հարցում որեւէ քննարկումից:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

@azg_analytics
😈1
Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով:
Հիշեցնենք, որ նա չի ընդունում խափանման միջոցի որևէ փոփոխություն տնային կալանք կամ վարչական հսկողություն, որովհետև չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը։ Բագրատ Սրբազանը պահանջում է կամ իրեն արդարացնել ու ազատ արձակել վերացնելով մեղադրանքը, կամ նա կնախընտրի բանտը։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ես այս «խափանման միջոց» կոչված երևույթի հետ կապված բացարձակ ասելիք չունեմ։ Իմ ասելիքը շատ հստակ է՝ ինչպես տարել եք այնտեղ, այդպես էլ ձեր կոտրած ձեռքերով դուրս կբերեք։
Բագրատ Սրբազան

@azg_analytics
Media is too big
VIEW IN TELEGRAM
18 արդարների գործով դատական նիստի ժամանակ դահլիճում բողոքի ակցիա է կազմակերպվել։

@azg_analytics
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 23-ի առավոտյան, Երևանի քաղաքապետարանի «Կանաչահատում և չորապատում» հիմնարկը Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 3-րդ և 4-րդ մասիվների ճանապարհամիջյան կանաչ հատվածում հատել են տասնյակ ծառեր (որոնցից, օրինակ, 2 ծաղկած խնձորենի)՝ պատճառաբանելով, որ «կանաչապատում» են անում։

Տեսանյութը՝ Էդուարդ Հարությունյանի

@azg_analytics