Ազգ | Azg
205 subscribers
20.5K photos
3.6K videos
17.9K links
«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ

Փնտեք մեզ սոցցանցերում

fb 👉 https://www.facebook.com/azg.news.and.analytics
X 👉 https://x.com/Azg_analytics
TikTok 👉 https://shorturl.at/nRKMI
Zen 👉 https://dzen.ru/azg
Download Telegram
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին. Էդգար Ղազարյան

Լեհաստանի մի քանի տասնյակ հազարի հասնող հայ համայնքից Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ընդամենը մոտ չորս տասնյակ մարդկանց հետ, որոնց թվում եղել են նաև մի քանի հայեր (քանի որ անձնապես ճանաչում եմ գրեթե բոլորին, փաստում եմ մեծ թվով լեհերի մասնակցությունը հանդիպմանը)։

Հատկանշական է, որ հանդիպմանը չեն մասնակցել Լեհաստանի հայ համայնքի գրեթե ոչ մի նշանավոր և հեղինակավոր գործիչներ, այդ թվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Լեհաստանի հայ կաթոլիկ եկեղեցու ոչ մի հոգևորական։

Էդգար Ղազարյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, տնտեսագիտության դոկտոր, իրավագիտության մագիստրոս, դոցենտ


@azg_analytics
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կկայանա մայիսի 4-ին Երևանում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր մասնակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի մասնակցություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Հայաստանում, չի նախատեսվում։ Այս ձևաչափով ներկայացուցչությունն իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների մակարդակով, ինչը համապատասխանում է դրա սկզբնական հայեցակարգին։ Որքանով ես գիտեմ, նախագահ Իլհամ Ալիևի մայիսին Հայաստան այցը նախատեսված չէ», – հայտարարել է արտգործնախարարը։


@azg_analytics
Վեհափառ Հայրապետը կարիքն ունի այս շրջանին իրեն պաղարիւնութիւն եւ խոհեմութիւն ներշնչելիք հեղինակաւոր ժողովականութեան մը, որ է սինոդականութիւն. Պոլսո պատրիարքի հայտարարությունը

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՒԱՔԻ ՄԱՍԻՆ

Վիեննայի մէջ գումարուած անցեալ Եպիսկոպոսական Հաւաքի բացման նիստին նուիրապետական աթոռներու գահակալները վիտէո-պատգամներով մասնակցեցան եւ իրենց օրհնութեան խօսքը ուղղեցին ժողովական սրբազաններուն: Քանի որ հաւաքը արդէն խորհրդակցական ժողովի մը բնոյթ ստացած էր, Թուրքիոյ Հայոց Նորին Ամենապատուութիւն Տէր Սահակ Բ. Սրբազան Պատրիարք Հայրը, իր կարգին փոխանցեց հետեւեալ պատգամը, ուր իր երկու առաջարկները կ’ուղղէր ժողովական հայրերու եւ Վեհափառ Հայրապետի ուշադրութեան: Պատրիարք Հայրը ունի որոշ ախտանշումներ ներկայ անել վիճակին վերաբերեալ եւ իր կարծիքը այս ճգնաժամէն դուրս գալու: Սինոդականութիւն մը ստեղծել Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դիրքերը ամրացնելու ուղղութեամբ եւ ճշդել թուական մը Ազգային Եկեղեցական Ժողովի գումարման համար: Հետեւեալ խօսքերը ուղղուած էին Ժողովական եպիսկոպոս հայրերուն որպէս ներքին նիւթ խորհրդակցութեան: Ընկերային ցանցերու մէջ մասնակի շրջարկութիւնը խափանելու նպատակով կը հրապարակենք Ամեն. Ս. Պատրիարք Հօր խօսակցութեան ամբողջութիւնը:

@azg_analytics
Ո՞ր եկամուտները հայտարարագրման ենթակա չեն. կառավարություն

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» որոշում կայացրեց։

Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհար­կվող) եկամուտները: Սահ­ման­վել է նաև, որ հայտարարա­գիր ներկայացնելու պարտավո­րու­թյուն կրող ֆիզի­կական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները:

Այս որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն՝

▪️ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատի­րոջ կողմից վարկի գումար­ների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի,

▪️Ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն ՀՀ դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումար­ները, բացառությամբ պար­տատի­րոջ կողմից փոխա­ռության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի,

▪️ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգև­ները,

▪️գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները, մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչ­յուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

▪️ՀՀ օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձան­­­ցից, մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը և (կամ) դրա­մա­կան միջոցները,

▪️ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհա­տույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,

▪️սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացա­ռությամբ։

@azg_analytics
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձավ օրերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկի մահվան դեպքին։

Նախարարը նշեց, որ վերջինս առողջական խնդիրներ է ունեցել։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյոք իրեն մեղավոր չի զգում այդ մարդու մահվան համար։ Հարցը զայրացրեց նախարարին և նա հակադարձեց լրագրողին։

«Կներեք, այդ ի՞նչ հարց եք տալիս։ Իսկ Դուք ձեզ մեղավո՞ր եք զգում, երբ դրսում մարդ է մահանում։ Ես ձեզ խնդրում եմ՝ չփորձեք այլևս նման հարցեր տալ, որովհետև, ո՛չ, ես ինձ մեղավոր չեմ զգում, որովհետև ես և քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցները վստահաբար իրականացնում ենք օրենքով նախատեսված մեր լիազորությունները։
18 արդարների գործով անցնող Վահագն Չախալյանի խափանման միջոցը վերջապես փոփոխվեց, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ այս գործոց անցնող 18 հուոց միայն Չախալյանի ու Բագրատ Սրբազանի խափանման միջոցը չէր փոխվել։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բանտում կալանավոր է մահացել, որի առողջական վիճակն անհամատեղելի է եղել կալանքի հետ։
«Այդ ի՞նչ հարց եք տալիս։ Իսկ Դուք ձեզ մեղավո՞ր եք զգում, երբ դրսում մարդ է մահանում։ Ես ձեզ խնդրում եմ՝ չփորձեք այլևս նման հարցեր տալ, որովհետև, ո՛չ, ես ինձ մեղավոր չեմ զգում, որովհետև ես և քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցները վստահաբար իրականացնում ենք օրենքով նախատեսված մեր լիազորությունները։

Նման մանիպուլյատիվ հարցեր այլևս ինձ չտաք։ Շատ եմ վրդովվում։ Հարցնում եք՝ Դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք. ո՛չ։ Ի՞նչ եմ արել, կամ ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել։ Սրանից հետո ես Ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ անել»,-վրդովված ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

@azg_analytics
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
«Ադրբեջանի մասնակցությունը տարբեր մակարդակներով եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հայաստանում, նախատեսված չէ»,- հայտնել է ԱՀ ԱԳՆ ղեկավարը:

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Առողջապահության փոխնախարարի պահվածքը։
Նա բարձրաստիճան պաշտոնյա է, որը ղեկավարում է Հայաստանի առողջապահության համակարգը, հատկապես՝ առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը։
Լենա Նանուշյանը սոցցանցի իր էջից ջնջել է այս տեսանյութը։
Փոխնախարարը ծաղրում է մարդկանց։

@azg_analytics
News.5tv.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել՝ հրազենի գործածման հետևանքով։

ՊՆ-ն դեռ չի արձագանքել միջադեպին:

Այլ մանրամասներ այս պահին դեռ հայտնի չեն։

@azg_analytics
Ակտիվիստ, Տիգրան Ավինյանի աչքի փուշ Արթուր Չախոյանը հայտնում է. Դատավոր Արման Հովհաննիսյանի կողմից ինձ վրա դանակով մահափորձ կատարած անձը ճանաչվել է մեղավոր, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝
1 տարի 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում։
Այսինքն՝ մարդը գիշերով երեք հոգով գա, դանակով հարձակվի, խփի, ու արդյունքում ազատազրկման չի ենթարկվում🤦‍♂️:
📌 Ինձ համար կանխատեսելի էր, որ նա չի դատապարտվելու, ինչի մասին բազմիցս հրապարակային հայտարարել էի։
Իսկ հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Մասյացոտն թեմի արդեն նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ անելու առաջարկը գրավոր նամակով Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) օրակարգ է բերել ՀԵՆՑ ԻՆՔԸ՝ Պոլսո հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանը: Նրա գրավոր առաջարկը հավանության է արժանացել և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ է արվել (այսուհետ Արման Սարոյան է). գրել է 168.am-ի հիմնադիր Սաթիկ Սեյրանյանը։
Նշենք, որ Պոլսո պատրիարքն իր հայտարարության մեջ նկատողություն էր արել Գարեգին Երկրորդին ու Հոգևոր խորհրդին, որ «հապճեպով եւ ջղագրգռութեամբ առնուած որոշում են կայացրել՝ Գևորգ Սարոյանին կարգալույծ անելով։

@azg_analytics
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իշխանությունները հիսթերիայի մեջ են։ Տեսնում են, որ ինչ «բարի լուր» էլ ասում են՝ էլ թոշակ են բարձրացնում, էլ «Թրիփն» են գովազդում, հանրությունը չի հավատում մանիպուլյացիաներին։

Իշխանության ներկայացուցիչները, բարձր պաշտոնյաներն ամենօրյա ռեժիմով տեսանյութեր են նկարում ու տարբեր թեմաներից խոսում։

Չի անցնում, չի աշխատում։ Ժողովուրդը չի հավատում, չի վստահում։ Կարճ ասած՝ զզվում է արդեն այս ամենից։

Նախընտրական տեխնոլոգիան կանգ առավ ամուսնալուծության վրա։
Մի քանի օր առաջ էին հայտարարել՝ «մեր քաղաքացիական ամուսնությունն ավարատված է»։ Ու դրան հաջորդեց՝ «բաժանվում ենք»։

Սա նշանակում է, որ իշխանությունները ճգնաժամի մեջ են։ Վերարտադրվելու համար դիմում են ժողովրդի վրա հոգեբանորեն ազդելու զանազան միջոցների, որոնցից մեկն էլ սա է՝ ստեղծել «ամուսնալուծվածների» կերպարներ։
Հատկապես որ Աննա Հակոբյանը, ըստ իր հրապարակման, միանձնուհու կենսակերպ վարելուց 5 րոպե է պակաս։

Ու զարմանալի չի լինի, եթե մոտ օրերս Աննա Հակոբյանը հայտարարի, որ միացել է ինչ-որ կուսակցության, ու վարչապետի թեկնածուն ինքն է։

@azg_analytics
😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ամուսնալուծությունից հետո։

@azg_analytics
😁1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ամբողջ գիշեր Շիրակի մարզում ձյուն է տեղացել և դեռ շարունակում է գալ։
Անիի Բագրավան գյուղ

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղումներ են, որոշ տարածաշրջաններում՝ սաստիկ բուք և ցածր տեսանելիություն։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ուժեղացված հերթապահություն՝ կատարելով ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հանրապետության մարզերում ձյան հետ նաև բուք է։

@azg_analytics
Նիկոլ֊Աննա զույգի թեմայով մեզ շեղում են ամենակարևորից` մեր Հայրենիքն ադրբեջանցիներով լցնելու ծրագրից։

@azg_analytics
1
Իրանը երկրի ամբողջ տարածքում հայտարարեց ռազմական դրություն՝ բացազատելով աշխահազորային Բասիջի ուժերը, որ տարբեր տվյալներով հասնում է մինչև 10 միլիոն մարդու: Սա Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության ներքո գործող կազմակերպված մոբիլիզացիոն ռեսուրս է՝ ուսուցանված կամավորներով:
Սկսված պատերազմում տեսանելի մասնակիցներից բացի բազմաթիվ են անտես խաղացողներ: Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Մեդվեդևի գրառումն այս համատեքստում թերևս խորհրդանշանական է.
"Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդամենը 249 տարեկան են: Պարսկական կայսրությունը հիմնադրվել է ավելի քան 2500 տարի առաջ: Տեսնենք ի՞նչ կստացվի:... "
Իզուր էինք անհանգստանում փաստորեն, նարդի խաղացողն իր թիմի հետ հստակ գիտի իր անելիքը՝ նարդի խաղալու նուրբ արվեստը...

Վարդան Բալյան, քաղաքագետ

@azg_analytics