Ազգ | Azg
205 subscribers
20.5K photos
3.6K videos
17.9K links
«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ

Փնտեք մեզ սոցցանցերում

fb 👉 https://www.facebook.com/azg.news.and.analytics
X 👉 https://x.com/Azg_analytics
TikTok 👉 https://shorturl.at/nRKMI
Zen 👉 https://dzen.ru/azg
Download Telegram
Պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանին ծեծի ենթարկելու գործով կա երկու մեղադրյալ. NEWS.am—ի գրավոր հարցմանն ի պատասխանհայտնել են Քննչական կոմիտեից։

«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի փետրվարի 18-ի հարցման՝ հայտնում ենք, որ հարցմամբ նշված դեպքի առթիվ 2026 թվականի փետրվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որին միացվել է նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնված ևս երկու քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկը կալանավորվել է:
Երուսաղեմցի հայը օրհնում է Արցախի դրոշը Օծման քարի վրա, որտեղ խաչելությունից հետո դրվել է Հիսուսի մարմինը, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում։

Օծման քարը այն վայրն է, որտեղ Հիսուսի մարմինը դրվել է խաչելությունից հետո՝ նախքան գերեզման տանելը։ Արիմաթեացի Հովսեփը և Նիկոդեմոսը պատրաստեցին նրա մարմինը՝ օծելով այն յուղերով և փաթաթելով կտավով։ Ուխտավորները ծնկի են իջնում այնտեղ, աղոթում և սրբազան իրեր են դնում դրա վրա՝ օրհնության համար։

Թուրքիայի աջակցությամբ, Իսրայելի տրամադրած զենքերով Ադրբեջանը զավթեց Արցախը, այն 10 ամիս ենթարկեց շրջափակման, այնուհետև հարձակվեց ուժասպառ ու սովահար արցախցիների վրա ու նրանց վերջնականապես արտաքսեց իրենց Հայրենիքից։ Արցախը ենթարկեց էթնիկ զտման։ Ավելի քան 150,000 հայեր զենքի, ցեղասպանության սպառնալիքի տակ ստիպված եղան լքել իրենց Հայրենիքը՝ թողնելով հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, գերեզմաններ, տներ և մի ամբողջ դարավոր պատմություն։

@azg_analytics
Փետրվարի 24-ին տեղական ժամանակով ժամը 05:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.02⁰և արևելյան երկայնության 44․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ ․ավերածություններ չկան։

Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տնային կալանքի մեջ գտնվող Միքայել Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ Գյումրիից եկել է Սուրբ էջմիածին՝ Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի վերջին հրաժեշտին։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տնային կալանքի մեջ գտնվող Միքայել Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ եկել է Սուրբ Գայանե՝ մասնակցելու Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի վերջին հրաժեշտին։ Սրբազանը հանդիպել է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որդիական խոնարհությամբ հրաժեշտ տվեց Վեհափառին։
Անգամ հրաժեշտի րոպեներին ոստիկանները կրկնակոխ հետապնդում են Սրբազանին։

@azg_analytics
Երբ երկիրը հանձնված է այսպիսիներին։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Եվրոպայի ղեկավարներն այս տարվա մայիսին Երևան են այցելելու։ Վենսը Ալիևին հորդորում է ազատ արձակել հայ պատանդներին։ Ադրբեջանի դատարանը հրապարակել է բոլոր դատավճիռները, որոնք բացարձակ անհիմն են։
Ժամանակն է համադրել այս ողջ տեղեկատվությունն ու ստանալ ամբողջական խճապատկերը։ Ժամանակն է պահանջել ԼՂ ղեկավարության և բոլոր քաղաքացիական զոհերի իրավունքները, ճանաչել ԼՂ բնակչության իրավունքները։
Ալիևը կարող է ասել ինչ ուզի, բայց չի կարող փոխել իրականությունը. սրանք կեղծ դատավարություններ էին, որտեղ քաղաքացիական անձանք դատում էին ռազմական դատարանները»։
— Լուիս Մորենո Օկամպո

@azg_analytics
Media is too big
VIEW IN TELEGRAM
900.000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նոր գումար հատկացնել՝ այն կրկին նոր բարեկարգելու նպատակով։
Որևէ գիտակից մարդու եթե պատմես այս թալանի մասին, չի հավատա, որովհետև դա իսկապես անհավատալի ժանրից է։
900․000 դոլար ծախսեն այգի կառուցելու համար, ու առաջին իսկ տարում քանդվի, հետո նորից գումար դուրս գրեն՝ նոր բարեկարգված այգին կրկին նոր բարեկարգելու համար։
❗️Հասկանո՞ւմ եք՝ և այս ամենի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։
Արթուր Չախոյան

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ամստերդամի համալասրանում մահմեդական ջիհադականները փայտերով ծեծում են ուսանողներին։


@azg_analytics
Այն, որ կենսաթոշակները մեր երկրում ամոթալի ցածր են՝ դա անխոս է։ Բայց դրանց բարձրացումը չպետք է կատարվի և ընկալվի որպես ընտրակաշառք. իրավապաշտպան

Հիշու՞մ եք «տատիկների գործը»։ Կիմա տատիին մինչև հիմա դատում են այն բանի համար, որ ցանկացել է ջուր ունենալ ու ըստ դատախազության՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ «ընդունել է» ջրագիծ քաշելու «խոստում»։ Դրա անունը դրել են «ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ», դիմակներով ձերբակալել են, 72 ժամ պահել են, հուգեբանական ճնշում են գործադրել…

Իսկ ի՞նչ անուն տանք գերագույն դավաճանի այն հայտարարությանը, որ 2026թ. պետբյուջեով չնախատեսված թոշակների բարձրացում է կատարում ապրիլի 1-ից՝ ընտրություններին ընդառաջ։ 10 հզր դրամի չափով։ Դա ընտրակաշառք չի՝ Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք։

ՀԳ. Այն, որ կենսաթոշակները մեր երկրում ամոթալի ցածր են՝ դա անխոս է։ Բայց դրանց բարձրացումը չպետք է կատարվի և ընկալվի որպես ընտրակաշառք։

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը սոցցանցերի իր էջերով հայտարարել է, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան։
ԱԺ-ը այս հարցը չի քննարկել, Փաշինյանն ինքնակա՞մ է որոշել, որ թոշակները պիտի բարձրանան։ Դրա համար նախօրոք չպե՞տք է բյուջեից հատկացումների ֆոնդ առանձնացվեր։

Այսինքն՝ փաստ է, որ նա միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք է իրեն վերապահում։ Պետբյուջեի հաշվի՞ն է բարձրանալու թոշակը, առանց հարցը քննարկելու, առանց օրենք ընդունելո՞ւ։ Իսկ գուցե Քպ-ի քարոզարշավը ինչ-որ մեկը հովանավորում է, այնտեղից էլ «թոշակների ֆոնդ» է ստեղծվել։ Սա մեկ անձի ասածով կառավարվող բռնապետության օրինակ է։

Ընտրություններից 3 ամիս առաջ թոշակ է բարձրացնում, երբ ինքն է հայտարարել ԱԺ ամբիոնից. «Թոշակները 10.400 դրամով բարձրացնեք, որ ի՞նչ անենք։ Թոշակառուն չի իմանալու՝ ինչպես օգտագործի այդ բարձրացված 10.400 դրամը»։

Ինքն իրեն հակասող, ինքն իրեն հերքող, ընտրություններից առաջ թոշակառուներին ընտրակաշառք բաժանող… դժվար է այստեղ գրել ղեկավար բառը։

@azg_analytics
Իշխող վարչախմբի ղեկավարն այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից վերջապես կենսաթոշակների բարձրացում է սպասվում: Հայաքվե

«ՀայաՔվե» միավորումն արձանագրում է, որ իր վեցամսյա հետևողական պայքարը կենսաթոշակների բարձրացման հարցում տվեց առաջին արդյունքը, թեև` խիստ մասնակի: Մինչև 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը բնավ այն նշաձողը չէ, որը մենք սահմանել ենք: Եվ ակնհայտ է, որ անհարկի պետական ծախսերի կրճատման հաշվին` հնարավոր է շատ ավելի բարձրացնել կենսաթոշակների չափը, և էապես բարելավել մեր տարեց հայրենակիցների կյանքը:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ վարչախմբի այս ճարահատ քայլը սոցիալապես խոցելի ամենամեծ խավին` կենսաթոշակառուներին տրվող նախընտրական «կաշառք» է` ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, և բացառապես մեկ նպատակ է հետապնդում` օժանդակել վարչախմբի վերարտադրությանը:

«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է կենսաթոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացման իր հանձնառության հարցում, և վարչախմբի այս կիսաքայլը բնավ չի դիտարկում որպես համակարգային լուծում: Ինչպես նախկինում` հետամուտ ենք լինելու մեր կես միլիոն կենսաթոշակառու հայրենակիցների կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև այս հակազգային և ստահոդ վարչախմբի իշխանությունից հեռացմանը:

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պապիկ-տատիկները ընտրություններից 2 ամիս առաջ դարձան «սիրելի»։
«Սիրելի» տատիկ-պապիկները 600 հազար են կազմում, այսինքն՝ այդքան պոտենցիալ ընտրող կա Հայաստանում, որոնց թոշակը Փաշինյանը ընտրություններից 2 ամիս առաջ բարձրացնում է։ Բայց բարձրացնում է ցածր թոշակ ստացողներինը։

@azg_analytics
«Ազնավուր» հիմնադրամից հայտնում են, որ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Բաքվում ապօրինի կալանավորված՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

«Ռուբեն Վարդանյանը տասնամյակներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է զարգացման լայնածավալ նախագծեր կրթության, բարեգործության և պետականաշինության ոլորտում՝ իր ժամանակն ու ռեսուրսները ներդնելով Հայաստանի և Արցախի ապագայի մեջ։

Ավելի քան երկու տարի է, ինչ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ Մեկ տարուց ավելի տևած նրա դատավարությունը լայնորեն քննադատվել է իրավաբանների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանների կողմից՝ որպես արդար դատաքննության երաշխիքների հետ ամբողջությամբ անհամատեղելի գործընթաց: Արդյունքում Ռուբեն Վարդանյանը ռազմական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանցանքների մեջ, որոնք նա և նրա իրավաբանական թիմը կտրականապես մերժում են՝ համարելով դրանք քաղաքական նկատառումներով պայմանավորված և ապացույցներից զուրկ:

@azg_analytics
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իշխանությունները թոշակները բարձրացնելու պլան չունեին, ի՞նչ պատահեց, որ Փաշինյանը որոշեց թոշակ բարձրացնել։

@azg_analytics
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին. Էդգար Ղազարյան

Լեհաստանի մի քանի տասնյակ հազարի հասնող հայ համայնքից Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ընդամենը մոտ չորս տասնյակ մարդկանց հետ, որոնց թվում եղել են նաև մի քանի հայեր (քանի որ անձնապես ճանաչում եմ գրեթե բոլորին, փաստում եմ մեծ թվով լեհերի մասնակցությունը հանդիպմանը)։

Հատկանշական է, որ հանդիպմանը չեն մասնակցել Լեհաստանի հայ համայնքի գրեթե ոչ մի նշանավոր և հեղինակավոր գործիչներ, այդ թվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Լեհաստանի հայ կաթոլիկ եկեղեցու ոչ մի հոգևորական։

Էդգար Ղազարյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, տնտեսագիտության դոկտոր, իրավագիտության մագիստրոս, դոցենտ


@azg_analytics
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կկայանա մայիսի 4-ին Երևանում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր մասնակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի մասնակցություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Հայաստանում, չի նախատեսվում։ Այս ձևաչափով ներկայացուցչությունն իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների մակարդակով, ինչը համապատասխանում է դրա սկզբնական հայեցակարգին։ Որքանով ես գիտեմ, նախագահ Իլհամ Ալիևի մայիսին Հայաստան այցը նախատեսված չէ», – հայտարարել է արտգործնախարարը։


@azg_analytics
Վեհափառ Հայրապետը կարիքն ունի այս շրջանին իրեն պաղարիւնութիւն եւ խոհեմութիւն ներշնչելիք հեղինակաւոր ժողովականութեան մը, որ է սինոդականութիւն. Պոլսո պատրիարքի հայտարարությունը

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՒԱՔԻ ՄԱՍԻՆ

Վիեննայի մէջ գումարուած անցեալ Եպիսկոպոսական Հաւաքի բացման նիստին նուիրապետական աթոռներու գահակալները վիտէո-պատգամներով մասնակցեցան եւ իրենց օրհնութեան խօսքը ուղղեցին ժողովական սրբազաններուն: Քանի որ հաւաքը արդէն խորհրդակցական ժողովի մը բնոյթ ստացած էր, Թուրքիոյ Հայոց Նորին Ամենապատուութիւն Տէր Սահակ Բ. Սրբազան Պատրիարք Հայրը, իր կարգին փոխանցեց հետեւեալ պատգամը, ուր իր երկու առաջարկները կ’ուղղէր ժողովական հայրերու եւ Վեհափառ Հայրապետի ուշադրութեան: Պատրիարք Հայրը ունի որոշ ախտանշումներ ներկայ անել վիճակին վերաբերեալ եւ իր կարծիքը այս ճգնաժամէն դուրս գալու: Սինոդականութիւն մը ստեղծել Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դիրքերը ամրացնելու ուղղութեամբ եւ ճշդել թուական մը Ազգային Եկեղեցական Ժողովի գումարման համար: Հետեւեալ խօսքերը ուղղուած էին Ժողովական եպիսկոպոս հայրերուն որպէս ներքին նիւթ խորհրդակցութեան: Ընկերային ցանցերու մէջ մասնակի շրջարկութիւնը խափանելու նպատակով կը հրապարակենք Ամեն. Ս. Պատրիարք Հօր խօսակցութեան ամբողջութիւնը:

@azg_analytics
Ո՞ր եկամուտները հայտարարագրման ենթակա չեն. կառավարություն

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» որոշում կայացրեց։

Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհար­կվող) եկամուտները: Սահ­ման­վել է նաև, որ հայտարարա­գիր ներկայացնելու պարտավո­րու­թյուն կրող ֆիզի­կական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները:

Այս որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն՝

▪️ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատի­րոջ կողմից վարկի գումար­ների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի,

▪️Ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն ՀՀ դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումար­ները, բացառությամբ պար­տատի­րոջ կողմից փոխա­ռության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի,

▪️ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պարգև­ները,

▪️գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց համար (օգտին) կատարվող ապահովագրավճարները, մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչ­յուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

▪️ՀՀ օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձան­­­ցից, մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը և (կամ) դրա­մա­կան միջոցները,

▪️ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ չափով անհա­տույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,

▪️սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձանցից մինչև 1 մլն ՀՀ դրամը ներառյալ ստացվող եկամուտները, բացա­ռությամբ։

@azg_analytics
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձավ օրերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկի մահվան դեպքին։

Նախարարը նշեց, որ վերջինս առողջական խնդիրներ է ունեցել։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյոք իրեն մեղավոր չի զգում այդ մարդու մահվան համար։ Հարցը զայրացրեց նախարարին և նա հակադարձեց լրագրողին։

«Կներեք, այդ ի՞նչ հարց եք տալիս։ Իսկ Դուք ձեզ մեղավո՞ր եք զգում, երբ դրսում մարդ է մահանում։ Ես ձեզ խնդրում եմ՝ չփորձեք այլևս նման հարցեր տալ, որովհետև, ո՛չ, ես ինձ մեղավոր չեմ զգում, որովհետև ես և քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցները վստահաբար իրականացնում ենք օրենքով նախատեսված մեր լիազորությունները։