Ազգ | Azg
205 subscribers
20.5K photos
3.6K videos
17.9K links
«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ

Փնտեք մեզ սոցցանցերում

fb 👉 https://www.facebook.com/azg.news.and.analytics
X 👉 https://x.com/Azg_analytics
TikTok 👉 https://shorturl.at/nRKMI
Zen 👉 https://dzen.ru/azg
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը դեռ 2008-ին է հայտարարել՝ «Մեր պայքարը եկեղեցու մաքրության համար է»․ 2008․ Մարտի 1

P.S. Տեսանյութը նաև նրանց համար է, ովքեր հարցադրում են անում , թե ու՞ր էին եկեղեցու սպասավորները 2008-ին։ Աղոթք բարձրացնողը Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ լուսահոգի Տեր Կյուրեղ քահանա Տալյանն է։

Տեսանյութը՝ Գառնիկ Զաքարյանի արխիվից

@azg_analytics
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ձայնային ուղերձ է հղել.

«…Ուզում եմ ձեզ նաև փոխանցել (նվիրելով իմ սիրելի կնոջը, ում տարեդարձն էր վերջերս), կյանքի կարճ ու երկար բանաձևը։ Ոմանց դուր կգա կարճ տարբերակը, մյուսներին՝ գուցե երկարը։

Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք, ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով։

Սա կարճ տարբերակն է։

Եվ երկար տարբերակը՝

Ապրե՛ք պարզ, ուրախ և 100% ներկա ակնթարթով։
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանի սիրելի ադրբեջանցիները «նմանակել են» նրա պարը՝ Արցախում։ Այլ կերպ ասած՝ բացահայտ ծաղրել նրան։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել Ա Սերիայի հերթական տուրի՝ «Լեչչե»-ի դեմ խաղում։ «Ինտեր»-ը հաղթել է 2-0 հաշվով։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մահմեդականները հավաքվել են աղոթքի Թայմս Սքվերում. Նյու Յորք։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մեքսիկայում քաղաքացիական պատերազմ է հասունանում։

@azg_analytics
Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Այս մասին տեղեկանում ենք Armlur.am-ից։

Այդ օրը, ժամը 23:50-ի մոտ, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում կրակոցներ են հնչել։ Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն այսօր ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բժիշկներն իրենց աշխատավարձերն ստացել են ոչ միայն ուշացումով, այլև զգալիորեն պակաս չափով։

«Բժշկական հանրույթի ամենամեծ ակնկալիքն այն է, որ պետք է մտնել կառուցողական դաշտ, գույքարգրել ապահովագրության մեկնարկի պրոբլեմները, և արդյունքները վերլուծելով՝ կատարել լուրջ շտկումներ, որովհետև եթե այս կարևորագույ ռեֆորմը ձախողվի, ապա սա լուրջ խնդիր կլինի երկրի համար։

Մենք գիտենք, որ գրպանից ծախսերը բերում են բնակչության աղքատացմանը, մինչդեռ բնակչությունը շատ մեծ հավատ ունի այս ռեֆորմի առնչությամբ։ Բայց այն, ինչ այսօր տեսնում ենք… թվում է, որ սինգապուրյան առողջապահություն ունենք, բայց իրականում հիվանդանոցներն ու ազգաբնակչությունը շատ լուրջ պխնդիրների են բախվում։ Բժշկական կենտրոնները, բժիշկները, դեղատնորի աշխատակիցներն արդեն իսկ ունեն խնդիրներ»,- ասաց Անուշ Պողոսյանը։
Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է կենսաբազմազանությանը նվիրված COP 17-ին։
Այսքան «փառահեղ» ծառահատումների և ծառերի «գիտահեն» էտումների ժամանակաշրջան երբեք չենք ունեցել։
Սա նույնիսկ միջնադար չէ, խայտառակվեք մինչև վերջ. Քրիստինե Վարդանյան։

Edgar Misakyan-ի էջից

@azg_analytics
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երևանի քաղաքապետարան, որ ասում ենք պատվիրված աշխատանքներում վերահսկողություն չկա, որ ասում ենք երևանցու վճարած հարկերից, տուրքերից գոյացած Երևանի բյուջեի գումարները մսխվում են, հենց այնպես չենք ասում, հիմնավորված ենք ասում։
Տեսանյութում մայրաքաղաքի 4 տարբեր փողոցներում օրերս արված փոսալցման աշխատանքներն են։ Մի դեպքում ասֆալտը արվում է բիտումի բացակայությունը արձանագրելուց հետո, միուս դեպքում բիտումի փոխարեն կարծես նավթ, կամ վառած յուղ են լցնում, մեկ այլ դեպքում բիտումով թաթախված ավելով գետնին խազեր են անում։ Միայն մեկ դեպքում է, որ բիտումը կիրառվում է ճիշտ եղանակով` փչող գործիքով, որը հավասարապես ծածկում է ամբողջ քանդած ( կտրված ) մակերեսը։
Հ. Գ. Իսկ քաղաքապետարանի և թաղապետարանի պաշտոնյաները ձևական գալիս ծիկ են անում ու գնում, վերջում էլ կստորագրեն այս անորակ արված փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ ու հերթական միլիոնները ...

Արմենակ Դանիելյան, «Մայր Հայաստան» խմբակցություն

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տիգրան Ավինյան, արտահաստիքային կամավորներ ունեք, աչքներդ լույս։

Չինացիները Երևանի փողոցներում փոսալցման աշխատանք են կատարում։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փոխվելու է քաղաքական իշխանությունը, դուք ասելու եք՝ դե մենք ի՞նչ անենք, մեզ ասել են, արել ենք. Բագրատ Սրբազանը՝ դատավորին ու քննիչներին։

@azg_analytics
Պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանին ծեծի ենթարկելու գործով կա երկու մեղադրյալ. NEWS.am—ի գրավոր հարցմանն ի պատասխանհայտնել են Քննչական կոմիտեից։

«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի փետրվարի 18-ի հարցման՝ հայտնում ենք, որ հարցմամբ նշված դեպքի առթիվ 2026 թվականի փետրվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որին միացվել է նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնված ևս երկու քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկը կալանավորվել է:
Երուսաղեմցի հայը օրհնում է Արցախի դրոշը Օծման քարի վրա, որտեղ խաչելությունից հետո դրվել է Հիսուսի մարմինը, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում։

Օծման քարը այն վայրն է, որտեղ Հիսուսի մարմինը դրվել է խաչելությունից հետո՝ նախքան գերեզման տանելը։ Արիմաթեացի Հովսեփը և Նիկոդեմոսը պատրաստեցին նրա մարմինը՝ օծելով այն յուղերով և փաթաթելով կտավով։ Ուխտավորները ծնկի են իջնում այնտեղ, աղոթում և սրբազան իրեր են դնում դրա վրա՝ օրհնության համար։

Թուրքիայի աջակցությամբ, Իսրայելի տրամադրած զենքերով Ադրբեջանը զավթեց Արցախը, այն 10 ամիս ենթարկեց շրջափակման, այնուհետև հարձակվեց ուժասպառ ու սովահար արցախցիների վրա ու նրանց վերջնականապես արտաքսեց իրենց Հայրենիքից։ Արցախը ենթարկեց էթնիկ զտման։ Ավելի քան 150,000 հայեր զենքի, ցեղասպանության սպառնալիքի տակ ստիպված եղան լքել իրենց Հայրենիքը՝ թողնելով հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, գերեզմաններ, տներ և մի ամբողջ դարավոր պատմություն։

@azg_analytics
Փետրվարի 24-ին տեղական ժամանակով ժամը 05:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.02⁰և արևելյան երկայնության 44․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ ․ավերածություններ չկան։

Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տնային կալանքի մեջ գտնվող Միքայել Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ Գյումրիից եկել է Սուրբ էջմիածին՝ Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի վերջին հրաժեշտին։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տնային կալանքի մեջ գտնվող Միքայել Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ եկել է Սուրբ Գայանե՝ մասնակցելու Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի վերջին հրաժեշտին։ Սրբազանը հանդիպել է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որդիական խոնարհությամբ հրաժեշտ տվեց Վեհափառին։
Անգամ հրաժեշտի րոպեներին ոստիկանները կրկնակոխ հետապնդում են Սրբազանին։

@azg_analytics
Երբ երկիրը հանձնված է այսպիսիներին։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Եվրոպայի ղեկավարներն այս տարվա մայիսին Երևան են այցելելու։ Վենսը Ալիևին հորդորում է ազատ արձակել հայ պատանդներին։ Ադրբեջանի դատարանը հրապարակել է բոլոր դատավճիռները, որոնք բացարձակ անհիմն են։
Ժամանակն է համադրել այս ողջ տեղեկատվությունն ու ստանալ ամբողջական խճապատկերը։ Ժամանակն է պահանջել ԼՂ ղեկավարության և բոլոր քաղաքացիական զոհերի իրավունքները, ճանաչել ԼՂ բնակչության իրավունքները։
Ալիևը կարող է ասել ինչ ուզի, բայց չի կարող փոխել իրականությունը. սրանք կեղծ դատավարություններ էին, որտեղ քաղաքացիական անձանք դատում էին ռազմական դատարանները»։
— Լուիս Մորենո Օկամպո

@azg_analytics
Media is too big
VIEW IN TELEGRAM
900.000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նոր գումար հատկացնել՝ այն կրկին նոր բարեկարգելու նպատակով։
Որևէ գիտակից մարդու եթե պատմես այս թալանի մասին, չի հավատա, որովհետև դա իսկապես անհավատալի ժանրից է։
900․000 դոլար ծախսեն այգի կառուցելու համար, ու առաջին իսկ տարում քանդվի, հետո նորից գումար դուրս գրեն՝ նոր բարեկարգված այգին կրկին նոր բարեկարգելու համար։
❗️Հասկանո՞ւմ եք՝ և այս ամենի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։
Արթուր Չախոյան

@azg_analytics