Ազգ | Azg
205 subscribers
20.5K photos
3.6K videos
17.9K links
«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ

Փնտեք մեզ սոցցանցերում

fb 👉 https://www.facebook.com/azg.news.and.analytics
X 👉 https://x.com/Azg_analytics
TikTok 👉 https://shorturl.at/nRKMI
Zen 👉 https://dzen.ru/azg
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս բռնակալ բարբարոսի հե՞տ են Հայաստանի իշխանությունները «խաղաղության» գնում։
Լսեք այս ցեղասպանին, սրա հետ հնարավո՞ր է խաղաղ ապրել։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վաշինգտոնում «Խաղաղության ֆորումի» նիստին մասնակցող «խաղաղասեր» Ալիևի թիկնապահները հետապնդում ու մեկ առ մեկ ծեծում են Բաքվի բռնապետի դեմ բողոքի ակցիա իրականացնող ադրբեջանցի ցուցարարներին։

@azg_analytics
🟣2026 թ․փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները։
Հավաքի արդյունքում ժողովականները հանդես եկան հայտարարությամբ․
Կարդալ ավելին
 Վենսի այցը եւ Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական հաշվեկշիռը

«Ագրեսիվ շան դիվանագիտություն»

Դիվանագիտության պատմության մեջ «ագրեսիվ շուն» ձեւակերպումը մինչ այժմ առանձնահատուկ տեղ չի զբաղեցրել եւ, ի տարբերություն «մաքոքային», «պինգ-պոնգային» կամ «ֆուտբոլային» դիվանագիտության, դեռ չի դասակարգվել որպես առանձին մոտեցում: Սակայն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի առիթով իրանական մամուլում շրջանառվող «Թրամփի ագրեսիվ շան դիվանագիտություն» արտահայտությունը նման հավակնություն ընձեռում է:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Հայաստանը պետք է կամուրջ լինի, ոչ հակամարտության ասպարեզ

Թարգմանաբար ներկայացվող այս հոդվածը տպագրվել է ամերիկյան «Նյուզուիք» հանդեսում:

Հեղինակը ԱՄՆ Պատասխանատու պետական կառավարման Քուինսի ինստիտուտի եվրասիական ծրագրի գիտաշխատող ԱՐԹԻՆ ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆՆ է:

#Ազգ_շաբաթաթերթ
Էլեկտրաարտադրություն. ոլորտը բացահայտումների փնտրտուքի մեջ

ՀՀ տնտեսական միջավայրում կատարվողը հանրային որոշակի շրջանակների մոտ երկակի տրամադրություն է առաջացնում:

Բացառություն են թերեւս իշխանության ներկայացուցիչները, որոնց խոսույթը հիմնականում դրական գնահատական ու ձեւակերպումներ ունի, բացառապես քաղաքական բնորոշումներով:

Ավաղ. ավաղ, քանզի հայաստանաբնակի առօրյան քիչ թե շատ անգամ հույսի նշաններ ցույց չի տալիս, որ առաջիկա 1-2 տարիներին իր առօրյայում ինչ-որ բան դրական փոփոխության կենթարկվի, նորովի կհագենա, սպասումները թող որ մասամբ, այսուհանդերձ շոշափելի կդառնան:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
«ԱՄՆ-ը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից»

Հայաստանի իշխանությունները «Ռուսատոմի» փորձագետների ու նաեւ չեխական երկու ընկերությունների օգնությամբ արդեն երկու անգամ արդիականացրել են Մեծամորի ատոմակայանը, որն այդպիսով պետք է գործի առնվազն մինչեւ 2036 թվականը: Իսկ ի՞նչ է լինելու դրա աշխատանքի վերջնական դադարեցումից հետո:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ընդդիմությունը շատ է ուշացել


Չգիտեմ իմ ընկերը ո՞նց է Խորհրդի նիստում քվեարկել «Շողակաթ» հեռուստատեսության եթերազրկման հարցում, արդա՞ր է համարում այդպիսի որոշումն ընդդեմ պետք եղածից ավել զուսպ, լոյալ բովանդակություն ունեցող այդ հեռուստաալիքի:

Եթերազրկում՝ որը Հայ եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության ձեռնարկած չարանենգ այլ գործողությունների ֆոնին՝ չարժանացավ հանրային լայն ուշադրության եւ կուլ գնաց: (Միայն 5-րդ եւ «Երկիր Մեդիա» ալիքներն էին պատրաստակամություն հայտնել «Շողակաթի» կարեւոր ծրագրերը հյուրընկալելու):

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Պապոյանի առեղծվածը մայաների տեսիլքներում

Հին մայաները կանխագուշակել էին աշխարհի վերջը 2012 թվականին: Իրենց ներհատուկ գուշակությունների հունարով առանձնանում էին նաեւ Նոստրադամուսը, Վանգան, Սուրբ Մատրոնան: Բայց նշված առեղծվածային դեմքերն անգամ չէին կարող իրենց կենդանության օրոք երազել, որ կարող են համեմատվել կամ ապրել այնպիսի գերմեծության շրջանում, որը օրվա, ժամի եւ րոպեի ճշգրտությամբ կարողանում է գուշակել անկախության կորուստը, արեգակի խավարումն ու աշխարհի կործանումը: Այո, խոսքը մեր ժամանակների աստղագուշակության (ներառյալ՝ օկուլտիզմի, էզոթերիզմի, կիրոմանտիայի, միդիումության) գիտակ, համատեղությամբ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն է:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Իմաստաբանական բառարան

Ռիսկը գործի կեսն է

«Ռիսկ»-ը պայմանականորեն կարելի է «միջազգային» բառ համարել: Բայց ոչ այն պատճառով, որ բառի ստեղծմանը մասնակցել են ՄԱԿ-ին անդամակցած ազգերը, այլ նրա համար, որ բառը փոխառել են գրեթե բոլորը, այդ թվում նաեւ մենք:

Սկզբում «ֆրանսերեն risquer եւ իտալերեն risicare բառերը «ժայռերի միջեւ մանեւրել», հետնաբար նաեւ «ռիսկ անել» է նշանակել: Այժմ, երբ մարդկությանն սպառնացող վտանգների մասին մեր պատկերացումներն ավելի են թանձրացել, ստիպված «ռիսկի դիմել» արտահայտության մեջ ներառել ենք վտանգին ընդառաջ գնալու բոլոր տարատեսակները:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
«Զապելը Աքսորյալ» խորագրով նոր պիես Բոստոնում

«#ԱրմինյնՄիրորՍփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը ընդարձակ հոդված է նվիրել Բոբ Սենդբերգի «Զապելը Աքսորավայրում» (կամ համահունչ լինելու համար «Հոգիս Աքսորյալ» վեպին «Զապելը
Աքսորյալ») խորագրով նոր բեմադրությանը, որ փետրվարի 19-ից մինչեւ մարտի 8-ը տասնմեկ անգամ ներկայացվելու է Բոստոնում, տեղի «Դրամատուրգների թատրոնի» (BPT) դերասանների ջանքերով:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Լիդի Բելմոնտ. Արվեստագետ՝ հոգով, պատմաբան՝ առաքելությամբ

Շառլ Ազնավուրի փայլուն նախաբանով գիրքը համադրում է գիտական խստությունը արխիվային հարուստ փաստաթղթերին եւ անձնական վկայություններին՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից փրկվածների իսկական եւ խորապես մարդկային դիմանկարը:

Գրված լինելով որպես հիշողության պարտք եւ հրատարակված պատմական մի վճռորոշ պահի՝ ցեղասպանության վերջին վկաների անհետացումից անմիջապես առաջ, գրքից մի հատված ընթերցվել է Ֆրանսիայի Ազգային ժողովում այն օրը, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ինձ խորապես հուզեց այն փաստը, որ գիրքն իր տեղն է գտել աշխարհի համալսարաններում եւ նույնիսկ ԱՄՆ Սենատում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը դեռ 2008-ին է հայտարարել՝ «Մեր պայքարը եկեղեցու մաքրության համար է»․ 2008․ Մարտի 1

P.S. Տեսանյութը նաև նրանց համար է, ովքեր հարցադրում են անում , թե ու՞ր էին եկեղեցու սպասավորները 2008-ին։ Աղոթք բարձրացնողը Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ լուսահոգի Տեր Կյուրեղ քահանա Տալյանն է։

Տեսանյութը՝ Գառնիկ Զաքարյանի արխիվից

@azg_analytics
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ձայնային ուղերձ է հղել.

«…Ուզում եմ ձեզ նաև փոխանցել (նվիրելով իմ սիրելի կնոջը, ում տարեդարձն էր վերջերս), կյանքի կարճ ու երկար բանաձևը։ Ոմանց դուր կգա կարճ տարբերակը, մյուսներին՝ գուցե երկարը։

Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք, ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով։

Սա կարճ տարբերակն է։

Եվ երկար տարբերակը՝

Ապրե՛ք պարզ, ուրախ և 100% ներկա ակնթարթով։
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանի սիրելի ադրբեջանցիները «նմանակել են» նրա պարը՝ Արցախում։ Այլ կերպ ասած՝ բացահայտ ծաղրել նրան։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել Ա Սերիայի հերթական տուրի՝ «Լեչչե»-ի դեմ խաղում։ «Ինտեր»-ը հաղթել է 2-0 հաշվով։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մահմեդականները հավաքվել են աղոթքի Թայմս Սքվերում. Նյու Յորք։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մեքսիկայում քաղաքացիական պատերազմ է հասունանում։

@azg_analytics
Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Այս մասին տեղեկանում ենք Armlur.am-ից։

Այդ օրը, ժամը 23:50-ի մոտ, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում կրակոցներ են հնչել։ Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն այսօր ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո բժիշկներն իրենց աշխատավարձերն ստացել են ոչ միայն ուշացումով, այլև զգալիորեն պակաս չափով։

«Բժշկական հանրույթի ամենամեծ ակնկալիքն այն է, որ պետք է մտնել կառուցողական դաշտ, գույքարգրել ապահովագրության մեկնարկի պրոբլեմները, և արդյունքները վերլուծելով՝ կատարել լուրջ շտկումներ, որովհետև եթե այս կարևորագույ ռեֆորմը ձախողվի, ապա սա լուրջ խնդիր կլինի երկրի համար։

Մենք գիտենք, որ գրպանից ծախսերը բերում են բնակչության աղքատացմանը, մինչդեռ բնակչությունը շատ մեծ հավատ ունի այս ռեֆորմի առնչությամբ։ Բայց այն, ինչ այսօր տեսնում ենք… թվում է, որ սինգապուրյան առողջապահություն ունենք, բայց իրականում հիվանդանոցներն ու ազգաբնակչությունը շատ լուրջ պխնդիրների են բախվում։ Բժշկական կենտրոնները, բժիշկները, դեղատնորի աշխատակիցներն արդեն իսկ ունեն խնդիրներ»,- ասաց Անուշ Պողոսյանը։
Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է կենսաբազմազանությանը նվիրված COP 17-ին։
Այսքան «փառահեղ» ծառահատումների և ծառերի «գիտահեն» էտումների ժամանակաշրջան երբեք չենք ունեցել։
Սա նույնիսկ միջնադար չէ, խայտառակվեք մինչև վերջ. Քրիստինե Վարդանյան։

Edgar Misakyan-ի էջից

@azg_analytics