Նախկին քահանաներ տեր Արամը (այժմ Ստեփան Ասատրյան) և տեր Թադեն (այժմ՝ Արամայիս Թախմազյան) դատական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ են ընդունվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացված երկու հայց, որոնցով վիճարկվում են Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։
Արամայիս Թախմազյանը պահանջում է չեղարկել Գարեգին Երկրորդի՝ իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը և վերականգնել Թալինի հոգևոր հովիվի ծառայությունը։
Ստյոպա Ասատրյանն էլ պահանջում է իրեն վերականգնել՝ որպես Հովհաննավանքի հոգևոր հովիվ։
Պարզ է դառնում, որ առաջաիկայում ականատեսն ենք լինելու Եկեղեցու դեմ դատական նոր գործընթացների։
@azg_analytics

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որտեղ, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը, միջեկեղեցական հարաբերությունները և հավատացյալ–Եկեղեցի շփման կանոնակարգումն իրականացվում են ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան ավանդության, կանոնների և պատմական փորձառության վրա։
Ժողովների շարքում հատուկ տեղ ունեն այն մարմինները, որոնց կազմում բացառապես հոգևորականներ են ընդգրկված։ Այդպիսիք են՝ քահանայից, միաբանական ու եպիսկոպոսաց ժողովները։ Եպիսկոպոսաց ժողովը Հայոց Կաթողիկոսին առընթեր գործող կանոնական մարմին է, որի իրավասության շրջանակը ներառում է եկեղեցական կյանքի գրեթե բոլոր առանցքային ոլորտները՝ հոգևոր-կրոնական, կարգապահական, վարչական-կազմակերպչական, կրթական, քարոզչական, մշակութային, տնտեսական, կանոնական, ծիսական, միջեկեղեցական և այլն։ Ժողովի քննարկումներն ու որոշումները պարտադիր պետք է հիմնված լինեն Աստվածաշնչի, ընդունված կանոնների, եկեղեցական հայրերի ուսուցումների և սրբազան ավանդության վրա։

Ազգ
Եպիսկոպոսաց ժողովն օրինական է՝ անկախ վայրից ու ձևաչափից
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որտեղ, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը, միջեկեղեցական…
Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձը մահափորձ է իրականացրել, կրակել են գեներալի վրա։ Նա հոսպիտալացվել է, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կենտրոնական կոմիտեի (ՔԿԿ) մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 222-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի անօրինական շրջանառություն), ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Պետրենկոն։
Նրա խոսքով՝ փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքում «դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից»։
«Տուժածը հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցում»,- ասել է Պետրենկոն։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ շահագրգռված են, որ Փաշինյանն ու Քպ-ն վերարտադրվեն ընտրություններում, իսկ իրենք պատրաստ են աջակցել նրանց՝ ոչ բացահայտ, որ Փաշինյանին չմեղադրեն ադրբեջանամետության մեջ։
@azg_analytics
@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները անձամբ ներկա են գտնվել Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև անցկացվող «Խաղաղության վահան-2026» համատեղ զորավարժությանը և մոտիկից դիտել զորավարժության որոշ հատվածներ։ Հրապարակված տեսանյութերում ջրային խոչընդոտների վրայով լողացող կամուրջների կառուցումը զորավարժության ամենակարևոր մասն էր:
@azg_analytics
@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում գեղասահքի հայկական զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, կներկայացնեն իրենց կարճ ծրագիրը կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։
Հենց այս ծրագրով նրանք նվաճեցին Պեկինի օլիմպիական ուղեգիր։
@azg_analytics
Հենց այս ծրագրով նրանք նվաճեցին Պեկինի օլիմպիական ուղեգիր։
@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
2026 թվականի փետրվարի 6-ի երեկոյան Միլանի հայտնի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցավ XXV Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որը նշանավորեց Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում երկար սպասված մարզական փառատոնի սկիզբը։
Պատմության մեջ առաջին անգամ տեղադրվեցին երկու օլիմպիական կրակի ամաններ. մեկը գտնվում է Միլանում, Խաղաղության կամարի վրա, երկրորդը՝ Կորտինա դ'Ամպեցցոյում՝ Պիացցո Դիբոնայի վրա՝ քաղաքի սրտում՝ լեռներում։

Forwarded from Ազգ շաբաթաթերթ
Հայկական ֆիլմը Յոթեբորգի փառատոնում
Շվեդական կենտրոնական «Դագենս նյուհեթեր» («Օրվա նորություններ») օրաթերթում Ֆրեդրիք Սահլինը «Սյուրռեալիզմը ծաղկում է ճշմարտություն որոնող Յոթեբորգի փառատոնում» հոդվածում անդրադարձել է նաեւ Շվեդիայի այդ հեղինակավոր կինոփառատոնում ներկայացված ամերիկաբնակ բեմադրիչ Հայկ Մաթեւոսյանի «Օրոր լեռների համար» կինոնկարին (Հայաստան-ԱՄՆ): Հատկանշական է, որ այս վավերագրության գործադիր արտադրիչն է վերջերս վախճանված հունգարացի մեծանուն կինոբեմադրիչ Բելա Տառը: Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել անցած տարի, հունիսին, Անգլիայի Շեֆիլդ քաղաքում կայացած վավերագրական կինոյի միջազգային փառատոնում:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ

Շվեդական կենտրոնական «Դագենս նյուհեթեր» («Օրվա նորություններ») օրաթերթում Ֆրեդրիք Սահլինը «Սյուրռեալիզմը ծաղկում է ճշմարտություն որոնող Յոթեբորգի փառատոնում» հոդվածում անդրադարձել է նաեւ Շվեդիայի այդ հեղինակավոր կինոփառատոնում ներկայացված ամերիկաբնակ բեմադրիչ…
Forwarded from Ազգ շաբաթաթերթ
Թրամփ-Ալիեւ հանդիպումը եւ Վենսի այցելությունը
Դեկտեմբերի վերջերին դիմատետրի (facebook) իմ էջում գրել էի, որ շուտով Հայաստան է այցելելու ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձրաստիճան մի անձնավորություն, եւ չնայած չէի բացահայտել, թե ով է լինելու այդ պաշտոնյան, շեշտել էի, որ նման մակարդակի այցելություն երբեք տեղի չէր ունեցել: Դա լինելու էր պատմական մի այցելություն, քանի որ մինչ այդ ՀՀ այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները եղել էին Ներկայացուցիչների պալատի խոսնակն ու պետքարտուղարության երկու ներկայացուցիչները

Ջեյմս Բեյքրն ու Հիլարի Քլինթոնը:
Ամբողջ նյութը այստեղ։@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ
Թրամփ-Ալիեւ հանդիպումը եւ Վենսի այցելությունը
Դեկտեմբերի վերջերին դիմատետրի (facebook) իմ էջում գրել էի, որ շուտով Հայաստան է այցելելու ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձրաստիճան մի անձնավորություն, եւ չնայած չէի բացահայտել, թե ով է լինելու այդ պաշտոնյան, շեշտել էի, որ նման մակարդակի այցելություն երբեք…
Forwarded from Ազգ շաբաթաթերթ
Հայկական հիշատակումներ Գուգուշի գրքում
Անցյալ տարեվերջին ԱՄՆ-ում լույս տեսավ իրանցի հռչակավոր երգչուհի եւ դերասանուհի Գուգուշի անգլերեն ինքնակենսագրությունը՝ «Գուգուշ. մի մեղավոր ձայն» վերնագրով (համահեղինակ՝ Թարա Դեհլավի): Նախահեղափոխական Իրանի թիվ մեկ փոփ աստղը, առաջին եւ մեծագույն դիվա, 75-ամյա Գուգուշն Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ մոտ մեկ ամիս կալանավորված է եղել, ինչից հետո հայտարարվել է ռեժիմի համար անցանկալի անձ եւ 21 տարի բացակայել է բեմից ու էկրանից, իսկ 2000 թվականին հաստատվելով ԱՄՆ-ում՝ նա վերականգնել է երգչուհու գործունեությունը:

Անցյալ տարեվերջին ԱՄՆ-ում լույս տեսավ իրանցի հռչակավոր երգչուհի եւ դերասանուհի Գուգուշի անգլերեն ինքնակենսագրությունը՝ «Գուգուշ. մի մեղավոր ձայն» վերնագրով (համահեղինակ՝ Թարա Դեհլավի): Նախահեղափոխական Իրանի թիվ մեկ փոփ աստղը, առաջին եւ մեծագույն դիվա, 75…
Forwarded from Ազգ շաբաթաթերթ
Կոմիտասի «Բեռլինյան պատարագը» հնչեց Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ
«Բեռլինյան պատարագը» Կոմիտաս Վարդապետի վաղ շրջանի ստեղծագործություններից է: Այն մեծ երգահանի, բանահավաքի, գիտնականի թողած անտակ ժառանգության այն էջերից է, որ քչերին է հայտնի:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
«Բեռլինյան պատարագը» Կոմիտաս Վարդապետի վաղ շրջանի ստեղծագործություններից է: Այն մեծ երգահանի, բանահավաքի, գիտնականի թողած անտակ ժառանգության այն էջերից է, որ քչերին է հայտնի:
Ամբողջ նյութը` այստեղ։
@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.
Մեծարգո պարոն փոխնախագահ,
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային արժանապատվության պահպանմանն ուղղված երկարամյա հանձնառության համար։ Այսօր Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի, որի պատմական եկեղեցիները, հազարամյա կրոնական հուշակոթողներն ու սրբավայրերը ներկայումս գտնվում են լուրջ վտանգի ներքո։

Արցախի թեմի առաջնորդի նամակը ԱՄՆ փոխնախագահին
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը. Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների…
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ապարան-Երևան ճանապարհն արդեն մի քանի ժամ գրեթե անանցանելի է։ Մեքենաները մոտ 18 կմ երկարությամբ խցանման մեջ են։
@azg_analytics
@azg_analytics
Փետրվարի 6-ին՝ ժամը 19։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները։
Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ նա տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին:
Ոստիկանների ու փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում հերթական նման իրավիճակը հաղթահարվեց առանց մարդկային կորուստների։

Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը ձգտում է համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի շուրջ, սակայն ԱՄՆ-ն չի շտապում համաձայնագիր կնքել. լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի հարցով։ Իրանը շատ է ցանկանում համաձայնության գալ։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի այդ համաձայնագիրը։ Անցյալ անգամ նրանք որոշեցին չհասնել համաձայնության, բայց այս անգամ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։ Մենք բավականաչափ ժամանակ ունենք։ Եթե նայեք Վենեսուելային, կտեսնեք, որ մենք որոշ ժամանակ սպասել ենք։ Մենք չենք շտապում Իրանի հարցում», – ասել է Թրամփը։

Իրանը մշակել է մանրամասն ռազմական պլան Միացյալ Նահանգների հետ անմիջական հակամարտության դեպքում, որը ներառում է հրթիռային հարվածներ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա. հայտնել է բրիտանական The Telegraph թերթը՝ հղում անելով համապատասխան զեկույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Թեհրանը քննարկում է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների դեմ բալիստիկ հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու հնարավորությունը։ Նախապես մշակված ծրագիրը, ենթադրաբար, կարող է գործի դրվել երկու կողմերի միջև կտրուկ սրման կամ ռազմական գործողությունների բռնկման դեպքում։

Իրանը կօգտագործի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր. ծրագիրը մշակված է
Իրանը մշակել է մանրամասն ռազմական պլան Միացյալ Նահանգների հետ անմիջական հակամարտության դեպքում, որը ներառում է հրթիռային հարվածներ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա. հայտնել է բրիտանական The Telegraph թերթը՝…