Ազգ | Azg
205 subscribers
20.5K photos
3.59K videos
17.9K links
«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ

Փնտեք մեզ սոցցանցերում

fb 👉 https://www.facebook.com/azg.news.and.analytics
X 👉 https://x.com/Azg_analytics
TikTok 👉 https://shorturl.at/nRKMI
Zen 👉 https://dzen.ru/azg
Download Telegram
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել են եռակողմ բանակցություններ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ. հայտնել է ուկրաինական բանակցային պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը:

«Բանակցային գործընթացը մեկնարկել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան։ Այնուհետև նախատեսվում է աշխատանք առանձին խմբերով՝ ըստ ուղղությունների, ինչից հետո նախատեսվում է դիրքորոշումների կրկնակի սինքրոնացում», – հայտարարել է նա։

Այս տեղեկությունը հաստատել է նաև ռուսական պետական «TASS» գործակալության աղբյուրը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Միքայել Սրբազանը վիրահատությունից հետո առաջին անգամ ներկա է դատական նիստին։

@azg_analytics
Դատարանը լեփ-լեցուն էր՝ ներսում ու դրսում։
Մարդիկ այստեղ չէին եկել լսելու այն ֆարսը, որը կոչվում է «դատական նիստ»։
Նրանք եկել էին Սրբազան Հոր օրհնությունը ստանալու և տեսնելու մեր օրերի մեծագույն Հային։
Դատավորը հայտարարեց 5 րոպե ընդմիջում, որը տևեց 20ից ավել։
Վերադառնալով ասացին` որոշում չի լինի այսօր, կլինի երկու օրից։
Երևի չգիտեին, որ Աբու Դաբիում WhatsApp-ը չի աշխատում...
Աստված օգնական Սրբազան Հայր 🙏🇦🇲✊🏻
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

Սամվել Հակոբյան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ

@azg_analytics
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔻ԱՀԱԶԱՆԳ

Սուրեն Պապիկյանն առաջարկում է՝ ով Փաշինյանի եկեղեցահալած քաղաքականությանն աջակցի, տիրադավների կողմն անցնի, ՊՆ-ում պաշտոն կստանա՝ մայորի հաստիք՝ 700 հազար դրամ աշխատավարձով։ Փաստորեն, Պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը փորձում է կաշառել հոգևորականներին. ահազանգում է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։
Պետբյուջեի, մարդկանց վճարած հարկերի հաշվին իշխանությունները կաշառքին օրինական տեսք են տալիս՝ գնդերեցներին և մյուս հոգևորականներին լռեցնելու և իրենց կողմը քաշելու նպատակով։

@azg_analytics
🔻Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է վճիռը։
Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Հիշեցնենք, որ պետական մեղադրանքին աջակցող դատախազները նույնպես առաջարկել էին մեղադրյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։
Դատավարությունը սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։

@azg_analytics
Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.

«Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»։

Վստահ եմ՝ կվերածնվենք Ռուբեն Վարդանյան ջան…Ասել եմ եւ կկրկնեմ Վարդանյանի եւ մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը՝ ազգային արժանապատվության հարց է:

@azg_analytics
Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին Ադրբեջանը դատապարտել է ցմահ ազատազրկման։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ հրամանատար, նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։
Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։


Աբու Դաբիում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից, «Զայեդ» մրցանակ ստանալուց անգամ մեկ օր չի անցել, ու Բաքուն առևանգված մեր հայրենակիցներին դատապարտեց ցմահ ազատազրկման։

@azg_analytics
Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի ազատազրկման։

@azg_analytics
Իմ ընկեր, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ․․․

Վերաքննիչ հակակոռուպցոն դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանի կայացրած կալանքի որոշումը։

Փաստաբան Արսեն Բաբայան

@azg_analytics
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ

———

Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։

Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Բանակը թուլացնում են ներսից

Միայն բանակ չտեսած, զինծառայությունից խուսափած անձը կարող էր անել այն, ինչը արեց Նիկոլ Փաշինյանը՝ մեր զինյալ ուժերի կազմից հեռացնելով, ուղղակի ոչնչացնելով երեք տասնամյակ գոյություն ունեցող, ես կասեի՝ զինվորական ինստիտուցիոնալ մի կառույց՝ երեցների, գնդերեցների ջոկատը կամ վաշտը: Եվ միայն այն անձը, որի զինծառայությունը հատկանշվել է իր գնդի հրամանատարին դանակահարելու փաստով, կարող էր ընդառաջ գնալ 44-օրյա պատերազմը տանուլ տված, գերագույն գլխավոր հրամանատարի տիտղոս կրողի ցանկությանը, եւ առանց առարկության վավերացնել այն՝ որպես պաշտպանության նախարար: Շարժառի՞թը. մեր ազգային բանակում սակրավորների, սանիտարների ջոկատների նման՝ 30 տարի առաջ սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա.ի գրավոր փոխհամաձայնությամբ ստեղծված ու գործող, եկեղեցական համակարգի անդամ քահանաների ու սարկավագների մերժումը՝ միանալու, այսպես կոչված «Եկեղեցու բարենորոգման» շարժմանը: «Եթե չեք միանում մեզ, մեր նախաձեռնությանը, ապա ո՞րն է ձեր գոյության իմաստը մեր բանակում» նիկոլյան տրամաբանությամբ:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ | Azg pinned «Բանակը թուլացնում են ներսից Միայն բանակ չտեսած, զինծառայությունից խուսափած անձը կարող էր անել այն, ինչը արեց Նիկոլ Փաշինյանը՝ մեր զինյալ ուժերի կազմից հեռացնելով, ուղղակի ոչնչացնելով երեք տասնամյակ գոյություն ունեցող, ես կասեի՝ զինվորական ինստիտուցիոնալ մի…»
Ջոն Այբներ. «Ցանկանում են անզոր դարձնել Եկեղեցին, խանգարել, որ այն շարունակի լինել Հայաստանի ազգային շահերի ձայնը»

Շվեյցարական infosperber կայքը հունվարի 6-ին ծավալուն հոդված էր հրապարակել «Եկեղեցին եւ պետությունը Հայաստանում իշխանական կեղտոտ պայքարի մեջ» վերնագրով: Տեղի սղության պատճառով հրապարակմանը չենք անդրադառնա, թեեւ Հայաստանում կատարվող իրադարձություններին հետեւող մեր ընթերցողի համար նորություն չկա Ամալյա ֆան Գենթի հիշատակված հոդվածում:

Ամբողջ նյութը` այստեղ։

@azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Նախկին քահանաներ տեր Արամը (այժմ Ստեփան Ասատրյան) և տեր Թադեն (այժմ՝ Արամայիս Թախմազյան) դատական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ են ընդունվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացված երկու հայց, որոնցով վիճարկվում են Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։
Արամայիս Թախմազյանը պահանջում է չեղարկել Գարեգին Երկրորդի՝ իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը և վերականգնել Թալինի հոգևոր հովիվի ծառայությունը։

Ստյոպա Ասատրյանն էլ պահանջում է իրեն վերականգնել՝ որպես Հովհաննավանքի հոգևոր հովիվ։
Պարզ է դառնում, որ առաջաիկայում ականատեսն ենք լինելու Եկեղեցու դեմ դատական նոր գործընթացների։

@azg_analytics
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական և ժողովական համակարգը բնութագրվում է պատմականորեն ձևավորված համադրական կառուցվածքով, որտեղ, ժողովի տեսակից կախված, ներգրավված են թե՛ հոգևորականներ, թե՛ աշխարհականներ։ Եկեղեցու ներքին կյանքի կարգավորումը, միջեկեղեցական հարաբերությունները և հավատացյալ–Եկեղեցի շփման կանոնակարգումն իրականացվում են ժողովական մարմինների միջոցով՝ հիմնվելով սրբազան ավանդության, կանոնների և պատմական փորձառության վրա։

Ժողովների շարքում հատուկ տեղ ունեն այն մարմինները, որոնց կազմում բացառապես հոգևորականներ են ընդգրկված։ Այդպիսիք են՝ քահանայից, միաբանական ու եպիսկոպոսաց ժողովները։ Եպիսկոպոսաց ժողովը Հայոց Կաթողիկոսին առընթեր գործող կանոնական մարմին է, որի իրավասության շրջանակը ներառում է եկեղեցական կյանքի գրեթե բոլոր առանցքային ոլորտները՝ հոգևոր-կրոնական, կարգապահական, վարչական-կազմակերպչական, կրթական, քարոզչական, մշակութային, տնտեսական, կանոնական, ծիսական, միջեկեղեցական և այլն։ Ժողովի քննարկումներն ու որոշումները պարտադիր պետք է հիմնված լինեն Աստվածաշնչի, ընդունված կանոնների, եկեղեցական հայրերի ուսուցումների և սրբազան ավանդության վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձը մահափորձ է իրականացրել, կրակել են գեներալի վրա։ Նա հոսպիտալացվել է, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կենտրոնական կոմիտեի (ՔԿԿ) մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 222-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի անօրինական շրջանառություն), ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Պետրենկոն։

Նրա խոսքով՝ փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքում «դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից»։

«Տուժածը հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցում»,- ասել է Պետրենկոն։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Դատարանը փոխեց Միքայել Սրբազանի խափանման միջոցը տնային կալանքով:

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ շահագրգռված են, որ Փաշինյանն ու Քպ-ն վերարտադրվեն ընտրություններում, իսկ իրենք պատրաստ են աջակցել նրանց՝ ոչ բացահայտ, որ Փաշինյանին չմեղադրեն ադրբեջանամետության մեջ։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սաստիկ քամու պատճառով ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել (Իսպանիա):

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները անձամբ ներկա են գտնվել Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև անցկացվող «Խաղաղության վահան-2026» համատեղ զորավարժությանը և մոտիկից դիտել զորավարժության որոշ հատվածներ։ Հրապարակված տեսանյութերում ջրային խոչընդոտների վրայով լողացող կամուրջների կառուցումը զորավարժության ամենակարևոր մասն էր:

@azg_analytics