Ազգ | Azg
205 subscribers
20.5K photos
3.59K videos
17.9K links
«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ

Փնտեք մեզ սոցցանցերում

fb 👉 https://www.facebook.com/azg.news.and.analytics
X 👉 https://x.com/Azg_analytics
TikTok 👉 https://shorturl.at/nRKMI
Zen 👉 https://dzen.ru/azg
Download Telegram
Քրիստոնեական միասնության աղոթք՝ Մայր տաճարում

Հունվարի 25-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։
Free Armenian Hostages-ը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին. «Օրեր»

2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի վերջնաժամկետի՝ 2026 թվականի հունվարի 31-ի նախօրեին կապ է հաստատվել աշխարհի ավելի քան 300 հեղինակավոր անձանց հետ, ովքեր իրավունք ունեն առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների։

Արշավը նրանց կոչ է արել օգտագործել իրենց բարոյական հեղինակությունը՝ վերահաստատելու միջազգային իրավունքի գերակայությունը և պատասխանատվությունը և առաջադրել միջազգային արդարադատությունը պաշտպան կազմակերպություններին, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանին (ICC) և Արդարադատության միջազգային դատարանին (ICJ) աջակցելու միջոցով։
Կանադահայոց թեմի առաջնորդի ուղերձը՝ Հայաստանի և Սփյուռքի քահանաներին

Արժանապատի՛վ լծակից հայրեր, Սուրբ Սեղանի սպասավորնե՛ր, Քրիստոսի հոտի հսկող և պահապան հովիվնե՛ր։ Խորին ակնածանքով և սրտի խոնարհությամբ եմ դիմում ձեզ՝ գիտակցելով և ձեզ էլ հիշեցնելով, որ քահանայական ծառայությունը, ըստ սուրբ հայրերի վկայության, մարդկային կարողություններից վեր է և իրագործվում է միայն Աստծու ողորմությամբ ու շնորհով, քանի որ «Քահանայությունը իրագործվում է երկրի վրա, բայց պատկանում է երկնային կարգերին»:

@azg_analytics
ԵԽԽՎ-ն մտահոգ է Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև լարվածությամբ

Ստրասբուրգում այսօր ընդունվել է ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանումով բանաձև, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնում Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս միջև լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին»։

@azg_analytics
Քաղաքական գործիչ էդմոն Մարուքյանը գրում է.
Քանի՞ գռոշ արժեն սրբազանների դատական նիստերին ընդդիմադիրների ելույթները։

Երեկ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ, ըստ իշխանության, Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։
Ի պատասխան «Փաստ» թերթի հարցմանը, Մայր Աթոռից տեղեկացրին, որ Հայ առաքելական եկեղեցում ներկա դրությամբ կա 615 հոգևորական, որոնցից 327-ը ծառայում է Հայաստանում, 288 ը` Սփյուռքում: Սա իսկապես ուշադրության արժանի տեղեկություն է: Բանն այն է, որ քպական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն գործել, թե կան հազարավոր հոգևորականներ, որոնք ինչ-որ անհասկանալի եկամուտներ ունեն, ինչ-որ անհասկանալի կամ ոչ թափանցիկ ֆինանսավորում, երրորդը, չորրորդը: Պարզվում է՝ բուն Հայաստանում հոգևորականներն ընդամենը 327-ն են:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🐐 Բեզոարյան այծերը հանգիստ շրջում են Խոսրովի անտառում։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գյումրի-Երևան մայրուղում բազմաթիվ վթարներ են տեղի ունենում։
Միաժամանակ 15 մեքենա է բախվել։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թշնամու դեմ մեն-մենակ դուրս եկած ու չհանձնված Տարոն Անդրեասյանի եղբայրն անվճար ծաղիկներ է բաժանել Եռաբլուրում։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փորձում է երգել Փաշինյանի գրած երգը։ Վերջում՝ քպ-ականների «սրտիկը»։

@azg_analytics
💊1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մենք բոլորի համար ատամնացավ ենք։ Ոչ ոք չի ուզում, որ մենք գոյություն ունենանք։
Թուրքիան է առաջինը ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։ Ինչո՞ւ է Թուրքիան շտապել ճանաչել ՀՀ-ը, որովհետև այդ երկրի թիվ մեկ խնդիրը Ռուսաստանի հետ սահման չունենալն է։ Հայաստանը դառնում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև բուֆերային գոտի. Միքայել Սրբազանի մեկնաբանությունը։

Սրբազանն արդեն 215 օր անազատության մեջ է։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տաքսու վարորդը Եռաբլուր գնացողներին անվճար է տեղափոխում։

Տեսանյութը՝ Արմեն Խաչատրյանի

@azg_analytics
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վեհափառ հայրապետը հոգևորականների հետ Եռաբլուրում է։ Բանակի 34-րդ տարեդարձի առիթով հնչեց տերունական աղոթք։

@azg_analytics
Ոսկետափ համայնքի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արտաշես քահանա Հակոբյանը գրել է.

«Տոնդ շնորհավոր, հա’յ զինվոր, միշտ քաջ, խիզախ ու հայրենասեր, որքան էլ պատերազմ է տեսել հայ ժողովուրդը, որքան էլ կորուստ է կրել, սակայն Դու միշտ հաղթել ես. հայ զինվորը կռվել է, հայ զինվորը երբեք չի պարտվել…»

@azg_analytics
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը չի համարում, որ բանակը կազմաքանդվում է։

«Ո՛չ, ոնց կարամ այդպես համարեմ։ Ես բանակի մոտ կանգնած եմ, մենք դիրքերում կանգնած ենք, բանակը ո՞նց կարա կազմաքանդվի»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Սահմանին տղաների բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էր շատ բարձր։

Մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել։ Հայ ազգը միշտ պարտվել է հայ ազգի ձեռքով։ Պատմություն ուսումնասիրեք՝ կիմանաք։ Վազգեն Սպարապետին Ազգային ժողովում գնդակարեցին, Մխիթար Սպարապետի գլուխ կտրած, թաղած է»,–ասաց ԵԿՄ նախագահը։
1
Ես գտնում եմ, որ այսօր բանակը շատ բացթողումներ ունի, այն տեմպերը, որով մեր բանակը այսօր փորձում են վերականգնել, շատ սխալ է։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Երեկ ես իմ էջ էի գցել մի ելույթ, ուղիղ չորս տարի առաջվա, որտեղ ես ասում եմ, որ քանի դեռ մենք այն մակարդակին չենք հասել, որ մեր հայրենիքը ավելի սիրենք, քան մեր ընտանիքը, մենք չենք կարողանալու լուրջ բաների հասնել։

Բանակն այսօր չի զինվում, ոտքի չի կանգնում այն ձևով, ինչ ձևով պետք է։ Պատկերացրեք՝ ասում են՝ մենք առաջ ենք գնում։ Դու քայլելով առաջ ես գնում, բայց չես տեսնում, որ կողքինդ վազելով է գնում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Փաշինյանի պատարագների կեղծ դպիրը՝ պարանոցին օձի գունավոր դաջվածքով, Եռաբլուր է եկել ու արժանացել մարդկանց ամոթանքին։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հրամանատար, այս դիրքը հանձնողի...
ասել է ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած Ռոբերտ Աբաջյանը և նռնակի ձգանը քաշել։
Երևանի թիվ 147 դպրոցի բակում տեղադրվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի բրոնզաձույլ արձանը։ Դպրոցը 2017 թվականից կրում է Ռոբերտ Աբաջյանի անունը։ Այս դպրոցում է սովերել հերոս Ռոբերտը։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երկու կողմերը համաձայնել են բացել ճանապարհները։ Կա TRIPP ուղի... Արարատ Միրզոյանը պատասխանում է ադրբեջանցու հարցին։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մոսկվայում կայացել է Սիրիայի փաստացի ղեկավարի և Պուտինի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Պուտինը շնորհավորել է աշ-Շարաային կամ ալ-Ջուլանիին Մերձեփրատյան տարածաշրջանի վերամիավորման համար:
Ոմանց համար գուցե անսպասելի է, բայց իրականում սա լրիվ իրատեսական քայլ է, հաշվի առնելով, որ քրդական ուժերը հանդիսանում էին տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները, իսկ փոխարենը Ռուսաստանը կարողացել է անմիջապես պայմանավորվել առավել ուժեղ կողմի` սիրիական կենտրոնական իշխանությունների հետ:
Սա դասական օրինակ է, թե ինչպես է քաղաքական ռեալիզմը հաղթում լիբերալ իդեալիզմին:
Միջազգային հարաբերությունների շարժիչ ուժը շահն է...

Արա Պողոսյան, քաղաքագետ

@azg_analytics
1