Ազգ | Azg
205 subscribers
20.5K photos
3.6K videos
17.9K links
«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ

Փնտեք մեզ սոցցանցերում

fb 👉 https://www.facebook.com/azg.news.and.analytics
X 👉 https://x.com/Azg_analytics
TikTok 👉 https://shorturl.at/nRKMI
Zen 👉 https://dzen.ru/azg
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս հայտարարությունը Վահագն Խաչատուրյանն արել է 2007 թվականին, երբ Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ էր։
ՀՀ նախագահի կարգավիճակում նա մի քանի օր առաջ Դավոսում խորին շնորհակալություն էր հայտնում Արցախը բռնազավթած, արցախցիներին իրենց Հայրենիքից վտարած, հայ գերիներին ապօրինաբար պահող Ալիևին ու մեծագույն բերկրանքով սեղմում նրա ձեռքը։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բռնազավթված Քարվաճառի անտառների արջերը։

@azg_analytics
Մահացել է Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ և Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը, ժամը 17:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

@azg_analytics
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի դատն է սկսվել։ Երկու աշխարհիկ տուժողներ կան` կարգալույծ Ստյոպա Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը։

@azg_analytics
Քրիստոնեական միության համար համատեղ աղոթք՝ Լոնդոնում

Հունվարի 25-ին Մեծ Բրիտանիայի տարբեր քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները համախմբվեցին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում՝ մասնակցելու Քրիստոնեական Միության Աղոթքի Շաբաթի շրջանակում կազմակերպված էկումենիկ աղոթքի արարողությանը, որն անցկացվեց «Մեկ Մարմին, մեկ Հոգի» խորագրի ներքո։
Նարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում

«Մեր ձևով» շարժման համաժողովրդական լայն աջակցությունը, հավանաբար, առողջական խնդիրներ է առաջացրել ոմանց մոտ և նրանք, գուցե, բուժման կարիք ունեն։ Այս մասին գրում է շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

«Նարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում։ Նշված վարույթը հարուցվել է դեռ ամիսներ առաջ` Թաքեր Կարլսոնի հետ հայտնի հարցազրույցից հետո։

Ուրախ ենք, որ փոքրիկ խմբակին վերջապես մտահոգել է ՀՀ քաղաքացու առողջությունը։

7 ամիս շարունակ Նարեկ Կարապետյանի «դոսյեն», խոշորացույցով անօգուտ քրքրելուց ու ոչինչ չգտնելուց հետո իշխանությունը հիմա էլ փորձում է իր բախտը այս թեմայի մեջ»:

@azg_analytics
Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել եւ հարատեւել աղոթքի մեջ՝ արդարության վերականգնման սպասումով

Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը. հայտնում են Արագածոտի թեմից։

@azg_analytics
Քրիստոնեական միասնության աղոթք՝ Մայր տաճարում

Հունվարի 25-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։
Free Armenian Hostages-ը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին. «Օրեր»

2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի վերջնաժամկետի՝ 2026 թվականի հունվարի 31-ի նախօրեին կապ է հաստատվել աշխարհի ավելի քան 300 հեղինակավոր անձանց հետ, ովքեր իրավունք ունեն առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների։

Արշավը նրանց կոչ է արել օգտագործել իրենց բարոյական հեղինակությունը՝ վերահաստատելու միջազգային իրավունքի գերակայությունը և պատասխանատվությունը և առաջադրել միջազգային արդարադատությունը պաշտպան կազմակերպություններին, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանին (ICC) և Արդարադատության միջազգային դատարանին (ICJ) աջակցելու միջոցով։
Կանադահայոց թեմի առաջնորդի ուղերձը՝ Հայաստանի և Սփյուռքի քահանաներին

Արժանապատի՛վ լծակից հայրեր, Սուրբ Սեղանի սպասավորնե՛ր, Քրիստոսի հոտի հսկող և պահապան հովիվնե՛ր։ Խորին ակնածանքով և սրտի խոնարհությամբ եմ դիմում ձեզ՝ գիտակցելով և ձեզ էլ հիշեցնելով, որ քահանայական ծառայությունը, ըստ սուրբ հայրերի վկայության, մարդկային կարողություններից վեր է և իրագործվում է միայն Աստծու ողորմությամբ ու շնորհով, քանի որ «Քահանայությունը իրագործվում է երկրի վրա, բայց պատկանում է երկնային կարգերին»:

@azg_analytics
ԵԽԽՎ-ն մտահոգ է Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև լարվածությամբ

Ստրասբուրգում այսօր ընդունվել է ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանումով բանաձև, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնում Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս միջև լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին»։

@azg_analytics
Քաղաքական գործիչ էդմոն Մարուքյանը գրում է.
Քանի՞ գռոշ արժեն սրբազանների դատական նիստերին ընդդիմադիրների ելույթները։

Երեկ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ, ըստ իշխանության, Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։
Ի պատասխան «Փաստ» թերթի հարցմանը, Մայր Աթոռից տեղեկացրին, որ Հայ առաքելական եկեղեցում ներկա դրությամբ կա 615 հոգևորական, որոնցից 327-ը ծառայում է Հայաստանում, 288 ը` Սփյուռքում: Սա իսկապես ուշադրության արժանի տեղեկություն է: Բանն այն է, որ քպական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն գործել, թե կան հազարավոր հոգևորականներ, որոնք ինչ-որ անհասկանալի եկամուտներ ունեն, ինչ-որ անհասկանալի կամ ոչ թափանցիկ ֆինանսավորում, երրորդը, չորրորդը: Պարզվում է՝ բուն Հայաստանում հոգևորականներն ընդամենը 327-ն են:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🐐 Բեզոարյան այծերը հանգիստ շրջում են Խոսրովի անտառում։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գյումրի-Երևան մայրուղում բազմաթիվ վթարներ են տեղի ունենում։
Միաժամանակ 15 մեքենա է բախվել։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թշնամու դեմ մեն-մենակ դուրս եկած ու չհանձնված Տարոն Անդրեասյանի եղբայրն անվճար ծաղիկներ է բաժանել Եռաբլուրում։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փորձում է երգել Փաշինյանի գրած երգը։ Վերջում՝ քպ-ականների «սրտիկը»։

@azg_analytics
💊1