Ազգ | Azg
205 subscribers
20.5K photos
3.6K videos
17.9K links
«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ

Փնտեք մեզ սոցցանցերում

fb 👉 https://www.facebook.com/azg.news.and.analytics
X 👉 https://x.com/Azg_analytics
TikTok 👉 https://shorturl.at/nRKMI
Zen 👉 https://dzen.ru/azg
Download Telegram
🔻Փաշինյան Նիկոլը շտապեց տեղեկացնել, որ այսօր հայ ռազմագերիներ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից ազատ են արձակվել և տեղափոխվել Հայաստան: Դա լավ լուր է:

Սակայն Փաշինյան Նիկոլը հանրությանը շատ «պատահականորեն» մոռացավ տեղեկացնել, որ հենց նույն օրը, մոտավորապես նույն ժամին, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային:

Ըստ էության, տեղի է ունեցել փոխանակում, որը Փաշինյան Նիկոլը փորձում է ներկայացնել որպես միակողմանի հաղթանակ:

Ինչու՞: Չէ՞ որ փոխանակումն էլ վատ բան չէ: Պատասխանը մեկն է` ընտրություններն են մոտենում:

Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ
🔻Դեռևս դեկտեմբերի 17-ի իմ հարցազրույցում ես կանխատեսել էի, որ սիրիացի մարդասպան վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու։

Ես շատ ուրախ եմ մեր չորս հայրենակիցների ազատ արձակման ու հայրենիք վերադառնալու առթիվ, առավել ևս, որ նրանցից երկուսն ունեին լուրջ առողջական խնդիրներ։ Բարով են վերադարձել։

🔻Բայց ես պնդում եմ, որ եթե իշխանության գտնվողները լինեին կամային հատկանիշներով օժտված ու մի քիչ վերլուծական ունակություններ ունեցող բանակցողներ, մենք կունենայինք բոլոր գերեվերված հայրենակիցների վերադարձ։

Հարց տվեք՝ եթե այդ երկու սիրիացիները այդքան կարևոր էին Ադրբեջանի համար, ուրեմն նրանք գիտեին բաներ, որոնք կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Այդ ամենի դիմաց նվազագույնը կարելի էր ստանալ մեր բոլոր հայրենակիցների վերադարձը, և վերջնական փակել այս թեման․․․

Տաթև Հայրապետյան, ադրբեջանագետ
🔻Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

@azg_analytics
Խաղաղության համաձայնագրում «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերը միտումնավոր շատ հաճախ օգտագործված են՝ քողարկելու այն փաստը, որ սույն փաստաթղթով Հայաստանի ինքնիշխանությունն իրավազորությունն էապես սահմանափակվում են, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Այս բառերը զուտ դեկլարատիվ բնույթ ունեն։ Սա շատ նման է նրան, որ ինչքան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀՀ աննախադեպ ինքնիշխանության մասին, այնքան ՀՀ սուբյեկտայնությունը լիմոնի նման ճզմվում է, և ինչքան Փաշինյանը խոսում է աննախադեպ դեմոկրատիայի մասին, այնքան մեր երկրում ավելանում է քաղական կալանավորների թիվը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիներին։

Fox News-ը հայտնում է որ, այս երկրների շարքում, բացի Սոմալիից, Իրանից, Աֆղանստանից, Բրազիլիայից, Նիգերիայից և Թաիլանդից, մտնում է նաև Ռուսաստանը։

Fox News-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է «դիմողների ավելի խիստ ստուգման» շրջանակներում և ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։

Պետդեպարտամենտի հուշագրի համաձայն՝ հյուպատոսական պաշտոնյաները պետք է մերժեն վիզաները՝ համաձայն գործող օրենսդրության և վերանայեն դիմողների ստուգման և գնահատման իրենց ընթացակարգերը։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔻Երկու անգամ խոսել եմ այս դահլիճում, ամեն խոսելու հաջորդ օրը ինձ կանչել են Քննչական։
Ինչո՞ւ են դա արել։ Որ մենք չխոսենք այս թեմաներից։
Վերջին 1.5 ամիսը ինձ դատապարտել են հեռուստացույց նայելու։
Հ1-ով տեսնում եմ տարբեր երկրների հանցագործ-գործակալ մարդկանց, որոնք ինձ ու այս մարդկանց համարում են գործակալ ու ահաբեկիչ՝ առանց պատասխանատվության։

@azg_analytics
Տեղեկություններ են տարածվում, որ Սիրիայի հարավում, որտեղ սիրիական փաստացի իշխանության խնդրանքով պետք է տեղակայվեին ՌԴ զինվորականներ, Իսրայելը արգելափակել է տեղակայման փորձը՝ Մոսկվային և Վաշինգտոնին հայտարարելով այդ տարածքում Ռուսաստանի ցանկացած ռազմական ներկայության իր համար կատեգորիկ անընդունելի է:
Իսրայելն ապացուցում է, որ «հառնող միջին տերություն» է:
Արա Պողոսյան, քաղաքագետ

@azg_analytics
Արտակագ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը վերլուծել է TRIPP-ի ապագա խնդիրները, խութերը, որոնց մասին իշխանությունները ոչինչ չեն ասում։

Գագիկ Ղալաչյանի դիտարկումները.

TRIPP-ի իրականացման շրջանակի հրապարակումը նոր էյֆորիայի առիթ է դարձել իշխանական ճամբարում։ Ոմանք շտապեցին դա անվանել «նախադեպ չունեցող, լիովին պաշտպանված» համաձայնություն, համեմատելով երկաթուղու, օդանավակայանի, «Veolia»-ի կամ «Գազպրոմ Արմենիա»-ի կոնցեսիաների հետ։

Նախ նշենք, որ համեմատությունն ինքնին կոռեկտ չէ․ դրանք եղել են զուտ տնտեսական պայմանագրեր, որոնք երբեք չեն ներխուժել սահմանների, մաքսային և միգրացիոն ռեժիմների ոլորտ։ TRIPP-ը հենց դա է անում։
Արագածոտնի թեմը հայտարարել է.

Սիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար:

Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով,
ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Ադրբեջանական APA-ն գրում է.

«Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված երկկողմ համաձայնագրի համաձայն և հումանիզմի սկզբունքներով առաջնորդվելով՝ չորս անձինք՝ Վագիֆ Խաչատրյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և Վիգեն Էուլջեքջյանը, որոնք մեղավոր էին ճանաչվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով և իրենց պատիժը կրում էին մեր երկրում, փոխանցվել են Հայաստանին։


Չնայած այս քայլի օբյեկտիվ պատճառները հանրությանը բացատրվել են, սոցիալական ցանցերում քննարկումները ենթադրում են, որ ներկայումս ընթացող դատավարությունների մեջ գտնվողները նույնպես կարող են ի վերջո տեղափոխվել Հայաստան։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը խումբ է հավաքել, Հանրային ռադիոյում ձայնագրվել է։
«Սրտիկների» էպոպեան չի ավարտվել, բայց սկսվել է փոփ կարիերայի հավակնոտ ընթացքը։
Տոմսեր առեք կամ արդեն ամրագրեք, վաղը կարող է ուշ լինել։

@azg_analytics
😁1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արագածոտնի թեմին հայտնի է դարձել, որ հնարավոր է Հովհաննավանքում սադրանքներ լինեն, ուստի Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Տոնի առիթով, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը և կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հիշողության թարմացման տեսանյութ։

@azg_analytics
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երբ պատասխան չկա, իսկ պատասխանողը ստիպված է հայտարարել, որ լրագրողին կզրկի հավատարմագրումից։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վիրավորական է, որ ինձ ասել են՝ հանցագործ, ահաբեկիչ։
Մարդիկ պետք է պատասխան տան։
Շատ դժվար է, որ ձեռքերդ կապել են, իրենք ինչ ուզես ասում են քո մասին՝ առանց իմ ներկայության. Բագրատ Սրբազան

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իմ աղջիկը կարա գնա դպրոց, իրան ասեն՝ ահաբեկիչի աղջիկն ա։
Մենք նամուս, թասիբ ունեցող մարդիկ ենք։ Ինչ արել ենք էս դահլիճում, մեր թասիբը պաշտպանելու համար ա եղել:
Արթուր Սարգսյան

@azg_analytics
Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Թեհրանին, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ հարձակվել Իրանի վրա. հայտարարել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադդամը։

Նա նշել է, որ երեկ Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա և կոչ է արել Իրանին չվնասել ԱՄՆ շահերը տարածաշրջանում։

Նշենք, որ Իրանը նախկինում զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների կողմից հարձակման դեպքում կհարվածի տարածաշրջանում գտնվող նրա ռազմաբազաներին։

@azg_analytics
Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է։ Նրան այցելել է ՀՀ ՄԻՊ-ը։ Վիգենը դեռ չի հանդիպել կնոջ հետ։ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը նույնպես քննչականում տեսել է նրան ու լրագրողներին հայտնել, որ Վիգենն առողջական խնդիրներ ունի։

«Վիգենը մեջքի հետ կապված առողջական խնդիր ունի, վիզն էլ ֆիքսատորի մեջ է, հետագայում վիրահատվելու անհրաժեշտություն կունենա, բայց տրամադրությունը լավ է, ուրախ է, երջանիկ է, որ Հայաստանում է»,- ասել է Սինանյանը։

Նա հայտնել է, որ Էուլջեքչյանը ցանկանում է մնալ Հայաստանում։

@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Որպեսզի հետագա կոռուպցիայից խուսափի, նա իրեն ու իր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին պարգևավճարներ է բաժանում։

@azg_analytics
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վիգեն Էուլջեքչյանն ու Լինդան վերջապես հանդիպեցին։ 5 տարի գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգենը վերջապես տուն եկավ։
Լինդան Բեյրութից եկել է Երևան՝ ամուսնու հետ տուն վերադառնալու։

@azg_analytics