This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցում է սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգստի արարողությանը։ Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Սպարապետի հոր հոգեհանգստի կարգը կատարել է տիրադավ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյանները խոնարհվել ու համբուրել են Վեհափառ Հայրապետի աջը։
Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեով մասնակցել է Զավեն Սարգսյանի հոգեհանգստին։ Վեհափառ Հայրապետը Սերժ Սարգսյանի հետ է գնացել՝ Սարգսյանների ընտանիքին ցավակցելու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը:
@azg_analytics
Սպարապետի հոր հոգեհանգստի կարգը կատարել է տիրադավ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյանները խոնարհվել ու համբուրել են Վեհափառ Հայրապետի աջը։
Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեով մասնակցել է Զավեն Սարգսյանի հոգեհանգստին։ Վեհափառ Հայրապետը Սերժ Սարգսյանի հետ է գնացել՝ Սարգսյանների ընտանիքին ցավակցելու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը:
@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանի ադրբեջանցիները բողոքի ցույցերը վերածում են էթնոքաղաքական պահանջի
Սոցիալական ցանցերում կրկին տեսանյութեր են տարածվում Իրանի այն տարածաշրջաններից, որտեղ բնակչությունը գերակշռող մասամբ էթնիկ ադրբեջանցիներ են:
Հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ այնտեղ հնչում են ոչ միայն սոցիալական և քաղաքական պահանջներ, այլև հստակ ձևակերպված քաղաքական կարգախոսներ:
Տեսանյութերում ցուցարարները վանկարկում են` «Ադրբեջանը պատիվ է, Փահլավին՝ ամոթ» արտահայտությունը:
Նրանք միաժամանակ մերժում են թե՛ գործող իշխանությանը, թե՛ թագաժառանգ Ռեզա Փահլավիի շուրջ ձևավորվող այլընտրանքային քաղաքական օրակարգը:
Սա վկայում է այն մասին, որ անջատողականությունը Իրանում կարող է նոր մակարդակի հասնել երկրում քաոս ստեղծվելու դեպքում:
Արա Պողոսյան, քաղաքագետ

Իրանական հետախուզության նախարարությունը հայտնում է, որ բռնագրավել է «հետախուզական և խափանարար էլեկտրոնիկայի» մեծ խմբաքանակ. հայտմաբերվել են Starlink տերմինալներ, 100 երկար հեռահար ընդունիչ, 50 BTS ազդանշան ուժեղացուցիչ, 743 5G մոդեմ և 799 սմարթֆոն, որոնք ապօրինաբար ներմուծվել են հարևան պետությունից։
Պաշտոնյաները պնդում են, որ այս սարքավորումները կարող էին ապահովել գաղտնի ինտերնետ և բջջային կապ հեռավոր շրջաններում՝ «հետախուզական և խափանարար նպատակներով՝ ուղղված ռազմական, անվտանգության և արդյունաբերական օբյեկտների դիտարկմանը»։

🔻Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար. ՀՀ-ում Իրանի դեսպան
«Նման ակցիաները հաջողելու դեպքում պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը»,- ասել է նա։
@azg_analytics
«Նման ակցիաները հաջողելու դեպքում պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը»,- ասել է նա։
@azg_analytics
⚡️⚡️Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ։
Փաշինյան
@azg_analytics
Փաշինյան
@azg_analytics
Ազգ | Azg
⚡️⚡️Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ…
❗️Հայտնի դարձավ նաև, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։
Արդարադատության նախարարության հաղորդմամբ` նրանց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։
@azg_analytics
Արդարադատության նախարարության հաղորդմամբ` նրանց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։
@azg_analytics
Ազգ | Azg
⚡️⚡️Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ…
Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։
Փաշինյան
@azg_analytics
Փաշինյան
@azg_analytics
‼️Արտակարգ պատահար Վարդենիսի զորամասում
«Հրապարակը» գրում է․ «Որոշ տեղեկություններով՝ Վարդենիսի զորամասի զինծառայող է հայտնվել ձնահոսքի տակ, հերթապահություն իրականացնող զինվորին փնտրում են վաղ առավոտից եւ միակ վարկածը ձնահոսքի տակ հայտնվելն է:
Զինվորի ողջ կամ մահացած լինելու մասին տեղեկություններ առայժմ չկան, մեզ ասացին, որ տեխնիկա է աշխատում տեղում, որոնողական աշխատանքներ են ընթանում»։

🔻Փաշինյան Նիկոլը շտապեց տեղեկացնել, որ այսօր հայ ռազմագերիներ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից ազատ են արձակվել և տեղափոխվել Հայաստան: Դա լավ լուր է:
Սակայն Փաշինյան Նիկոլը հանրությանը շատ «պատահականորեն» մոռացավ տեղեկացնել, որ հենց նույն օրը, մոտավորապես նույն ժամին, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային:
Ըստ էության, տեղի է ունեցել փոխանակում, որը Փաշինյան Նիկոլը փորձում է ներկայացնել որպես միակողմանի հաղթանակ:
Ինչու՞: Չէ՞ որ փոխանակումն էլ վատ բան չէ: Պատասխանը մեկն է` ընտրություններն են մոտենում:
Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

🔻Դեռևս դեկտեմբերի 17-ի իմ հարցազրույցում ես կանխատեսել էի, որ սիրիացի մարդասպան վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու։
Ես շատ ուրախ եմ մեր չորս հայրենակիցների ազատ արձակման ու հայրենիք վերադառնալու առթիվ, առավել ևս, որ նրանցից երկուսն ունեին լուրջ առողջական խնդիրներ։ Բարով են վերադարձել։
🔻Բայց ես պնդում եմ, որ եթե իշխանության գտնվողները լինեին կամային հատկանիշներով օժտված ու մի քիչ վերլուծական ունակություններ ունեցող բանակցողներ, մենք կունենայինք բոլոր գերեվերված հայրենակիցների վերադարձ։
Հարց տվեք՝ եթե այդ երկու սիրիացիները այդքան կարևոր էին Ադրբեջանի համար, ուրեմն նրանք գիտեին բաներ, որոնք կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Այդ ամենի դիմաց նվազագույնը կարելի էր ստանալ մեր բոլոր հայրենակիցների վերադարձը, և վերջնական փակել այս թեման․․․
Տաթև Հայրապետյան, ադրբեջանագետ

🔻Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Խաղաղության համաձայնագրում «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերը միտումնավոր շատ հաճախ օգտագործված են՝ քողարկելու այն փաստը, որ սույն փաստաթղթով Հայաստանի ինքնիշխանությունն իրավազորությունն էապես սահմանափակվում են, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Այս բառերը զուտ դեկլարատիվ բնույթ ունեն։ Սա շատ նման է նրան, որ ինչքան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀՀ աննախադեպ ինքնիշխանության մասին, այնքան ՀՀ սուբյեկտայնությունը լիմոնի նման ճզմվում է, և ինչքան Փաշինյանը խոսում է աննախադեպ դեմոկրատիայի մասին, այնքան մեր երկրում ավելանում է քաղական կալանավորների թիվը։

Ազգ
TRIPP-ը դառնում է տարածաշրջանի վերադասավորումների գործիք , իսկ Փաշինյանը՝ Թրամփ-Ալիև գործարքում դարձել է բուտաֆորիա. Սուրեն Սուրենյանց
Խաղաղության համաձայնագրում «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերը միտումնավոր շատ հաճախ օգտագործված են՝ քողարկելու այն փաստը, որ սույն փաստաթղթով Հայաստանի ինքնիշխանությունն իրավազորությունն էապես սահմանափակվում են, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ…
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիներին։
Fox News-ը հայտնում է որ, այս երկրների շարքում, բացի Սոմալիից, Իրանից, Աֆղանստանից, Բրազիլիայից, Նիգերիայից և Թաիլանդից, մտնում է նաև Ռուսաստանը։
Fox News-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է «դիմողների ավելի խիստ ստուգման» շրջանակներում և ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։
Պետդեպարտամենտի հուշագրի համաձայն՝ հյուպատոսական պաշտոնյաները պետք է մերժեն վիզաները՝ համաձայն գործող օրենսդրության և վերանայեն դիմողների ստուգման և գնահատման իրենց ընթացակարգերը։
@azg_analytics
Fox News-ը հայտնում է որ, այս երկրների շարքում, բացի Սոմալիից, Իրանից, Աֆղանստանից, Բրազիլիայից, Նիգերիայից և Թաիլանդից, մտնում է նաև Ռուսաստանը։
Fox News-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է «դիմողների ավելի խիստ ստուգման» շրջանակներում և ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։
Պետդեպարտամենտի հուշագրի համաձայն՝ հյուպատոսական պաշտոնյաները պետք է մերժեն վիզաները՝ համաձայն գործող օրենսդրության և վերանայեն դիմողների ստուգման և գնահատման իրենց ընթացակարգերը։
@azg_analytics
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔻Երկու անգամ խոսել եմ այս դահլիճում, ամեն խոսելու հաջորդ օրը ինձ կանչել են Քննչական։
Ինչո՞ւ են դա արել։ Որ մենք չխոսենք այս թեմաներից։
Վերջին 1.5 ամիսը ինձ դատապարտել են հեռուստացույց նայելու։
Հ1-ով տեսնում եմ տարբեր երկրների հանցագործ-գործակալ մարդկանց, որոնք ինձ ու այս մարդկանց համարում են գործակալ ու ահաբեկիչ՝ առանց պատասխանատվության։

Տեղեկություններ են տարածվում, որ Սիրիայի հարավում, որտեղ սիրիական փաստացի իշխանության խնդրանքով պետք է տեղակայվեին ՌԴ զինվորականներ, Իսրայելը արգելափակել է տեղակայման փորձը՝ Մոսկվային և Վաշինգտոնին հայտարարելով այդ տարածքում Ռուսաստանի ցանկացած ռազմական ներկայության իր համար կատեգորիկ անընդունելի է:
Իսրայելն ապացուցում է, որ «հառնող միջին տերություն» է:
Արա Պողոսյան, քաղաքագետ
@azg_analytics
Իսրայելն ապացուցում է, որ «հառնող միջին տերություն» է:
Արա Պողոսյան, քաղաքագետ
@azg_analytics
Արտակագ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը վերլուծել է TRIPP-ի ապագա խնդիրները, խութերը, որոնց մասին իշխանությունները ոչինչ չեն ասում։
Գագիկ Ղալաչյանի դիտարկումները.
TRIPP-ի իրականացման շրջանակի հրապարակումը նոր էյֆորիայի առիթ է դարձել իշխանական ճամբարում։ Ոմանք շտապեցին դա անվանել «նախադեպ չունեցող, լիովին պաշտպանված» համաձայնություն, համեմատելով երկաթուղու, օդանավակայանի, «Veolia»-ի կամ «Գազպրոմ Արմենիա»-ի կոնցեսիաների հետ։
Նախ նշենք, որ համեմատությունն ինքնին կոռեկտ չէ․ դրանք եղել են զուտ տնտեսական պայմանագրեր, որոնք երբեք չեն ներխուժել սահմանների, մաքսային և միգրացիոն ռեժիմների ոլորտ։ TRIPP-ը հենց դա է անում։

26% բաժնեմասը վերահսկողություն չէ. այն չի տալիս վետո, չի տալիս արգելափակող իրավունք, բաժնեմաս ունենալը դեռ չի նշանակում ղեկավարել.…
Արտակագ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը վերլուծել է TRIPP-ի ապագա խնդիրները, խութերը, որոնց մասին իշխանությունները ոչինչ չեն ասում։ Գագիկ Ղալաչյանի դիտարկումները. TRIPP-ի իրականացման շրջանակի հրապարակումը նոր էյֆորիայի առիթ է դարձել իշխանական ճամբարում։ Ոմանք…
Արագածոտնի թեմը հայտարարել է.
Սիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար:
Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով,
ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ. հայտարարություն
Արագածոտնի թեմը հայտարարել է. Սիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար: Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ…
Ադրբեջանական APA-ն գրում է.
«Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված երկկողմ համաձայնագրի համաձայն և հումանիզմի սկզբունքներով առաջնորդվելով՝ չորս անձինք՝ Վագիֆ Խաչատրյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և Վիգեն Էուլջեքջյանը, որոնք մեղավոր էին ճանաչվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով և իրենց պատիժը կրում էին մեր երկրում, փոխանցվել են Հայաստանին։
Չնայած այս քայլի օբյեկտիվ պատճառները հանրությանը բացատրվել են, սոցիալական ցանցերում քննարկումները ենթադրում են, որ ներկայումս ընթացող դատավարությունների մեջ գտնվողները նույնպես կարող են ի վերջո տեղափոխվել Հայաստան։

Ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած այլ անձանց ազատ արձակումը կամ Հայաստան տեղափոխումը բացառված է. APA
Ադրբեջանական APA-ն գրում է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված երկկողմ համաձայնագրի համաձայն և հումանիզմի սկզբունքներով առաջնորդվելով՝ չորս անձինք՝ Վագիֆ Խաչատրյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և Վիգեն Էուլջեքջյանը, որոնք մեղավոր էին ճանաչվել Ադրբեջանի…