Ayb School
242 subscribers
300 photos
148 videos
293 links
Download Telegram
Հրաշալի լուրեր ԱՄՆ֊ից🤩
«Այբ»֊ի աշակերտները Regeneron ISEF2023 փառատոնի հատուկ մրցանակակիրների թվում են🧡:
📙Նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի անդամներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանը ստացել են Սաուդյան Արաբիայի “King Fahd University of Petroleum and Minerals (KFUPM)” համալսարանի ամբողջական կրթաթոշակ և $400 մրցանակային ֆոնդ: Մրցանակը սահմանել է «Mawhiba» Թագավոր Աբդուլազիզ և ընկերներ հիմնադրամը «Բնապահպանական ինժեներիա» անվանակարգում:
🔶«Կանաչ քիմիա» ակումբը երաշխավորվել էր Հայաստանը ներկայացնել Regeneron ISEF 2023-ին՝ հաղթելով Հայակական համադպրոցական գիտության փառատոնում: Գլխավոր մրցանակակիրների անունները հայտնի կդառնան վաղը՝ փառատոնի փակման արարողության ժամանակ:

📌Փաստեր ISEF 2023֊ի մասին
♻️Մասնակիցներ՝ 1638
♻️Նախագծեր՝ 1324
♻️Երկրներ և տարածաշրջաններ՝ 64
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ «Այբ»-ի շրջանավարտների «Կամար» երգչախմբի համերգը💙:

📘Հնչեցին հայ հոգևոր և աշխարհիկ երգերի մշակումներ։

🔹Երգչախմբի խմբավարն է մեներգչուհի, «Գեղարդ» երգեցիկ խմբի հիմնադիր և խմբավար Անահիտ Պապայանը, կոնցերտմայստեր՝ Էլեն Կիրակոսյան:
📙 «Այբ» դպրոցի աշակերտներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանը փառատոնին ներկայացված նախագիծը մշակել են դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի շրջանակում: Նրանց նախագծած սարքն արտադրական պրոցեսի մեջ է դնելու նախկինում ակումբի շրջանավարտների ստեղծած կենսապոլիմերները, որոնք հողում և ջրում քայքայվում են և լավ փոխարինիչ են շրջակա միջավայրի վրա հսկայական բացասական ազդեցություն ունեցող և նավթային հումքով ստացվող պլաստիկների համար։ Փառատոնին ներկայացվել են կենսապոլիմերի որակական հատկանիշները բարելավելուն միտված փորձերը, ինչպես նաև սարքի 3D մոդելը, որի հիման վրա ստեղծվելու է արտադրական սարքը։ https://escs.am/am/news/16639?fbclid=IwAR3Ca6z8t_wWg-53BQonK3VoyrQDjUmqU5oCDDL1--3xjFjMRLtPf9aYA28
Սիրելի այբեցիներ,

«Այբ»-ում մեկնարկում ենք կարևոր նախագիծ՝ ռազմամարզական ուսումնական ավանի կառուցում դպրոցի տարածքում: Ավանը հագեցած է լինելու նորագույն տեխնոլոգիաներով և վարժասարքերով, հասանելի է լինելու ամբողջ «Այբ» համայնքի, նաև հանրակրթական բոլոր դպրոցների աշակերտների համար: Ռազմամարզական ավանի նպատակի մասին տեսաուղերձում պատմում է գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը՝ https://shorturl.at/dkoIR:

Հունիսի 2-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազամում զոհված մեր շրջանավարտ Լևոն Հովսեփյանի ծննդյան օրը, հավաքվելու ենք դպրոցում մեկնարկելու համայնքային դրամահավաքային արշավը: Սիրով հրավիրում ենք բոլորիդ:

Կարող եք գրանցվել այս հղումով՝ https://forms.gle/LCpcrxxN6rGtaVdT6 , նաև հրավիրել Ձեր ընկերներին:
🔑Պատմության ընկալման բանալիները
📙Ինչ արժեքներ է փոխանցում մեզ պատմությունը, և ինչ բարոյական պատասխանատվություն ենք կրում դրանց նկատմամբ: Պատմությունը որպես շարունակական դրամա: Որն է մեր դերը պատմական դրամայում: Ինչպես ներկայացնել և ուսուցանել պատմությունը:
🔶Խոսնակներ՝ Ալբերտ Ստեփանյան, Արթուր Աթանեսյան
🔶Վարող՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
🔗Դիտեք «Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարի նոր թողարկումը ամբողջությամբ: https://www.youtube.com/watch?v=lKC50cOnmWM
Դպրոցը, որտեղ երեխաները ձևավորվում են որպես անհատ, անցկացնում մանկության երջանիկ տարիներն ու ազատ են ստեղծագործելու՝ ձևավորելով պատասխանատվության և պատկանելիության զգացում

:
Երեխաների միջազգային օրվան ընդառաջ «Мир» միջազգային հեռուստաընկերության հատուկ ռեպորտաժը՝ «Այբ»-ի մասին: https://www.youtube.com/watch?v=zW37lryNWqc
🎭«Այբ»-ի «Ստվերների թատրոն» նախագծային ակումբի աշակերտները հունիսի 17-ին հրավիրում են ճամփորդության ստվերների աշխարհում․ կներկայացնեն երկու նախագիծ՝
🧳«Ճամպրուկ-գրքույկ», որը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար,
🤩 նաև մեր աշակերտները պատրաստել են նաև տեսահոլովակ «Լավ էլի» խմբի համար, որի պրեմիերան տեղի կունենա այդ օրը:
https://www.facebook.com/events/164106329970931/?ref=newsfeed
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ստվերների թատրոն» ակումբը ներկայացրեց երկու նախագիծ՝

🔸Ճամպրուկ գիրք երեխաների զարգացման համար,

🔸Տեսահոլովակ պատրաստված «Լավ էլի» խմբի «Կհանդիպենք» երգի համար։

📙Կենդանիների ստվերների պատկերներով գիրքը կվաճառվի գրախանութներում, «Լավ էլի» խմբի սոլիստ Մհեր Մանուկյանն էլ հայտնեց՝ այբեցիների պատրաստած տեսահոլովակը կներկայացվի լեգենդար խմբի պաշտոնական հարթակներում։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Իմ Երեւանը» բացօթյա ցուցահանդես «Այբ»-ի 11-12-րդ դասարանցիների եւ ուսուցիչ Մարի Ադամյանի մասնակցությամբ🧡։

Համեցեք այսօր՝ 17:00-20:00-ն, Հենրիկ Իգիթյան ազգային կենտրոն ձեր մի կտոր Երեւանը վայելելու 🫶🧡 Ցուցահանդեսի վերջին օրն է։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔸Երեւանի մասին «Այբ»-ի 11-12-րդ դասարանցիների պատկերմամբ. բացօթյա ցուցահանդեսը խմբային էր՝ աշակերտների եւ ուսուցիչ Մարի Ադամյանի մասնակցությամբ։ Երկու օր երեւանցիներն ու քաղաքի հյուրերը վայելեցին այբական արվեստը 🧡
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎶«InstRock» համերգին մնացին հաշված օրեր:

🎸«Ռոքեստր» ակումբի մասնակիցները պատրաստվում են համերգին:

🎫Շտապեք ձեռք բերել տոմսերը՝ https://ticketon.am/en/events/instrock
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կայացավ «Այբ»-ի 11-րդ սերնդի ավարտական հանդիսությունը 👩‍🎓🧑‍🎓:

🔶Դպրոցն ավարտեց 43 աշակերտ՝ համալրելով «Այբ»-ի շրջանավարտների համայնքը: «Այբ»-ն արդեն ունի ընդհանուր 522 շրջանավարտ:

Բարի երթ ու կանաչ ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ 🤩:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
▫️ՄԵՆՏՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ | նորավարտ շրջանավարտներին այբական կախազարդերի շնորհում
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Այբ» դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ Աննա Ակոպյանը և Ռուզաննա Մայիլյանը մասնակցեցին Ֆլորիդայի միջազգային համալսարանում տեղի ունեցած Քոլեջների ընդունելության խորհրդատվության միջազգային ընկերակցության (IACAC - International Association for College Admission Counseling) հոբելյանական 30-րդ համաժողովին։

Համաժողովը հարթակ է տրամադրում կրթության ոլորտի մասնագետներին՝ կիսելու իրենց փորձը, քննարկելու նորարարական մոտեցումները և ձևավորելու նոր գործընկերություններ: Համաժողովն իր բովանդակությամբ, ձևաչափով և մասնագիտական համայնքի ներգրավվածությամբ ամենախոշոր միջոցառումներից մեկն է աշխարհում. նրան մասնակցում են մոտ 1500 կրթական կազմակերպություններ՝ դպրոցական և բուհական ուսումնական հաստատություններ ամբողջ աշխարհից։

«Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը և Արարատյան բակալավրիատ ծրագրի ճանաչման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը համաժողովի ընթացքում ներկայացրին «Այբ»-ի գործունեության և Արարատյան բակալավրիատի յուրահատկությունները:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ի՞նչ կլիներ, եթե մեր քաղաքները սկսեին խոսել, ինչե՞ր կպատմեին🤔
«Այբ»-ի նախագծային ուսումնառության փոդքաստինգի ակումբի աշակերտները որոշեցին ականջ դնել ու լսել, թե ինչ զարմանահրաշ պատմություններ ունեն մեզ փոխանցելու հայաստանյան քաղաքները🤗: Ստացվեց փոդքաստ-պատումների շարք, որոնք, ի դեպ, համեմված են GorgeouzBeats-ի հայկական մեղեդիով😊:
🔶Haypod. Խոսում է Հայաստանը: Հաճելի ունկնդրում՝ 🔗https://shorturl.at/dGKWX
Media is too big
VIEW IN TELEGRAM
10 տարի անց՝ վերադարձ տուն 🧡

🔸«Այբ»-ի առաջին սերնդի շրջանավարտները բացեցին իրենց նամակների գիրքը։ Ամեն սերնդի շրջանավարտներ ավարտական հանդիսությանը գրում են նամակներ իրենք իրենց «Ես, «Այբ»-ը, Հայաստանը 10 տարի անց» խորագրով։ Գիրքը զմրսվում եւ պահվում է դպրոցում։

🔸Եւ հիմա առաջին գիրքը բացեցին 2013թ. շրջանավարտները իրենց դասավանդած ուսուցիչների ներկայությամբ։

Օրվա խորհրդանշական նվերն էլ շրջանավարտների անվանական հողաթափերն էին, որոնք կպահվեն դպրոցում՝ սպասելով նրանց տունդարձին 🤗։
«Այբ»-ը ճրագ է, լույս է, լուսավոր գաղափար է: Մենք՝ մարդիկ, որ սա ստեղծել ենք, արեցինք ամեն բան, որպեսզի այս ճրագը վառ պահենք տարիների ընթացքում: Եվ այն կախազարդերը, որ ձեզ բաժանում ենք, խորհրդանիշ են նրա, որ մի օր այդ ճրագի հոգսը ձերն է լինելու: Եվ ոչ միայն դպրոցի, այլ գաղափարի, որովհետև եթե գաղափարը չլինի, չի լինի դպրոցը: Դպրոցը գաղափարի շարունակությունն է, իսկ գաղափարը ավելի մեծ է: Գաղափարը այն առաքելությունն է, ինչի համար այս դպրոցը ստեղծվել է: Այն ստեղծվել է ձեզ համար, բայց նաև նրա համար, որ դուք լինեք այնպիսին, ինչպիսին դուք այսօր գնում եք դպրոցից:

«Այբ»-ի համահիմնադիր, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի խոսքը ուղղված «Այբ» դպրոցի 11-րդ սերնդին մենտորության արարողության առթիվ:



«Այբ» ավագ դպրոցը կրթության ոլորտում ոչ պետական առաջին սոցիալական ծրագիրն է: «Այբ»-ի կրթավճարային համակարգը հավասար հնարավորություններ է տալիս բոլոր ընդունված աշակերտներին՝ անկախ ընտանիքի վճարունակությունից: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 75%-ը ամեն տարի ստանում է կրթավճար: https://youtu.be/lb3G-bLfXg0?si=xluksWFcZmUj7hl-
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Այբ»-ի սկզբունքները՝ նոր պատկերավորմամբ 😊

🟠«Այբ»-ի աշակերտի 8 սկզբունքները ատեղծել են նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբի աշակերտները ակումբի ղեկավար Մարի Ադամյանի օգնությամբ «Ayboom» նախագծի շրջանակում։

Այբական ճանաչողն ու արարողը, նախաձեռնողն ու հավասարակշռվածը, զգոնն ու բացը, բարեխոհն ու հոգատարը պատրաստ են սկսելու նոր ուսումնական տարին 🧡
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ անվտանգ ու հարմարավետ երթևեկություն


Գծանշումներով և ճանապարհային նշաններով կահավորել ու թարմացրել ենք դպրոցի կայանատեղիները՝ դարձնելով այն բոլորի համար հարմարավետ ու անվտանգ: Նաև կազմել ենք դպրոցի հիմնական կայանատեղիից օգտվելու կանոններ, որոնք նախատեսված են երթևեկության հոսքը պարզեցնելու և խցանումները կանխելու համար:

«Այբ» դպրոցի սիրելի հյուրեր և այբեցիներ, խնդրում ենք դիտել տեսաուղեցույցը, հետևել սահմանված կանոններին: Ուրախ կլինենք, եթե այս տեսանյութը նաև ցույց տաք ձեր երեխաներին, հորդորեք ընկերներին հետևելու ուղեցույցին՝

https://shorturl.at/mrzB2

Մեր պատասխանատու և հարգալից վարքագիծը կայանատեղիի օգտագործումը ոչ միայն կդարձնի երեխաների համար անվտանգ և բոլորիս համար հարմարավետ, այլև դրական օրինակ կծառայի երեխաներին. չէ՞ որ նրանք ուշադիր հետևում են մեծերի գործողություններին:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բարի վերադարձ դպրոց 🫶

2-12-րդ դասարանցիների մասնակցությամբ տրվեց ուսումնական տարվա մեկնարկը 🧡

🇦🇲ՀՀ եւ «Այբ» դպրոցի դրոշների հետ բարձրացվեց Արցախի Հանրապետության պետական դրոշը, որը դպրոցում դրվել էր անցած ուստարում միջին եւ ավագ դպրոցների աշակերտների նախաձեռնությամբ։