Ayb School
246 subscribers
300 photos
148 videos
293 links
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Այբ»-ում մեկնարկեց Արցախի շաբաթը 🧡

Ավագ դպրոցի աշակերտների նախաձեռնությամբ շաբաթվա ընթացքում նախատեսվում են արցախյան մշակույթին, պատմությանը, կենցաղին վերաբերող ճանաչողական միջոցառումներ։ 😊

📙Արցախյան ոգով այբական շաբաթվա մեկնարկն էլ տրվեց Համայնքի ժամին։ 10-րդ դասարանցիներ Էրիկ Ճաղարյանը և Եվա Մուրդայանը ներկայացրին Արցախի պատմությունը։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥Նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության ակումբի աշակերտները երկու հեռուստաֆիլմ էին պատրաստել հայկական արծաթի և տարազի մասին, որոնք կարող եք դիտել նշված հղումներով
🎞 Հայկական գենով հագուստ՝ https://youtu.be/9Ax3457Zzc4
🎞 Հայկական բնավորությամբ մետաղ՝ https://youtu.be/K71FYY1Pgzg
🔶Ֆիլմերի շնորհանդեսը տեղի ունեցավ ամռանը` Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Այբ»-ում Արցախի շաբաթը շարունակվում է ☺️
Մենք «Բարի լույսի» եթերում ենք Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ եւ պատմում ենք նրանց հայաստանյան ու այբական մեկամսյա առօրյայի մասին 😊
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ձմեռային «Այբ» 🤍
Channel name was changed to «Ayb School»
2022-23 ուսումնական տարին «Այբ» դպրոցում աշակերտների նախաձեռնությամբ հայտարարվել է «Արցախի տարի», և Արցախին նվիրված միջոցառումներին՝ հետաքրքիր և ուսանելի նախագծերին, մասնակցում են բազմաթիվ աշակերտներ։

Դրանցից էր 10-րդ դասարանի աշակերտ Էրիկ Ճաղարյանի «Արցախյան շաբաթ» նախագիծը, որի մասին պատմոււմ է 10-րդ դասարանի աշակերտ Մհեր Ենգիբարյանը։ https://aybschool.am/am/page/artsakhweek_blog?fbclid=IwAR2YvaCey7Mf_VcpsYwMgScvUVWaIvqV-wCgfbyuTsnV4ZehAoWbrcj7mqk
📙 Ավարտին մոտեցավ աշխարհի առաջատար բուհերից մեկի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 5 ուսանողների ուսումնա-կրթական ճանապարհորդությունը Հայաստան և «Այբ» դպրոց:

Պրանջալը, Իվան, Ջեքոբը, Քաթրինան ու Ֆեդան պատմել են հայաստանյան առօրյայի մասին իրենց տպավորությունները։ Նրանք մեկ ամիս դասավանդել են «Այբ» ավագ դպրոցում և բնակվել այբական ընտանիքներում🧡։

🔶ՄՏԻ 5 ուսանողները «Այբ»-ում էին Global Teaching Labs ծրագրի շրջանակում։

https://aybschool.am/am/page/mit_ipressions
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսկ դուք աղի բլիթ արդեն կերե՞լ եք 🧐

Ավագ դպրոցի աշակերտները խոհարարի հետ թխել են բլիթները, փաթեթավորել աշխատակիցների հետ ու հյուրասիրել բոլորին 🤩🥰

🧡Փետրվարի 4-ին սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է։
📙«Այբ»-ի համահիմնադիր, «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ և
«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը հետաքրքիր ու ծավալուն հարցազրույց է տվել Արա Թադևոսյանին «Կարմիր թել» հաղորդաշարի շրջանակում:

Զրույցի թեմաները՝

🔶ինչո՞ւ անկախ ու ոչ թե մասնավոր կամ ոչ պետական դպրոցներ
🔶դպրոցներն ու ծնողների ցանկությունները, «ներկա-բացակայի» «վաճառքը»
🔶անդամակցության սկզբունքներն ու չափանիշները
🔶հանրային ընկալման կարծրատիպերը
🔶անկախ դպրոցների իրական անկախության աստիճանը
🔶դպրոցներն ու բուհերի ընդունելությունը, քոլեջների դերի փոփոխությունը
🔶«մեկ ձայնով» խոսելու առավելությունները
🔶 անկախ դպրոցների ֆինանսական ինքնաբավության աստիճանը
🔶մասնավոր եւ պետական կրթության ապագան

https://www.youtube.com/watch?v=nqxupx4-tFc
Sputnik Armenia-ն հեղինակային ռեպորտաժ է պատրաստել «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի մասին: Առաջարկում ենք կարդալ այբեցի ինժներեների նախագծած սարքերի ու ապագային առնչվող մտորումների մասին☺️ https://armeniasputnik.am/20230206/apaga-inzhenernern-u-nranc-steghtsats-sarqery-inchpes-haj-ashakertneri-gjuty-trav-tiezerq-54782906.html
Media is too big
VIEW IN TELEGRAM
📙Նշեցինք Տյառնընդառաջը «Այբ»-ում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
📙«Այբ»-ի գրադարանը հարստացավ բացառիկ մատենաշարով։ Մանկապատանեկան գրականության 50 հատորյակ դպրոցին նվիրեց ռուսական «Սլովո» հրատարակչությունը, որի համահիմնադիրներ, գործադիր տնօրեն Գրիգորի Երիցյանը և գլխավոր խմբագիր Նատալյա Ավետիսյանը, ինչպես նաև նրանց դուստրը՝ հրատարակչության գրական նախագծերի ղեկավար Կարինե Երիցյանը այցելեցին դպրոց։ Երեխաների հետ հանդիպմանը նրանք զրուցեցին գրահատարակչի գործի ու գրքերի ստեղծման մասին։

🔗10-րդ դասարանցի Մհեր Ենգիբարյանը պատմում է հանդիպման մանրամասների մասին։

https://aybschool.am/am/page/slovobooks
Հանդիպման նպատակն էր շարունակել համագործակցությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության հասանելիությանը` շեշտը դնելով կրթական ոլորտում արդյունավետ փոխգործակցության վրա։

«Այբ» համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են կրթական հիմնադրամի գործունեությունը՝ մասնավորապես առանձնացնելով հիմնադրամի մշակած հայալեզու և միջազգայնորեն ճանաչելի կրթական որակավորումը՝ «Արարատյան բակալավրիատը», նշելով, որ այն համազոր է բրիտանական «GCE A Level» և ամերիկյան «Advanced Placement» որակավորումներին։ https://armenpress.am/arm/news/1104399/
Media is too big
VIEW IN TELEGRAM
📙Բեմարվեստի աշակերտներն ընթերցում են ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսը։ «Այբ»-ում գրքային եւ թումանյանական շաբաթ էր։
Թումանյանական շաբաթն «Այբ»-ում ամփոփում ենք սպասված ու մեծ պրեմիերայով

«Այբ» ավագ դպրոցի աշակերտների երգչախումբը խմբավար Անահիտ Պապայանի ղեկավարությամբ ներկայացնում են Հովհ. Թումանյանի «Ծիտիկի օրորը» ստեղծագործության հիման վրա կոմպոզիտոր Ազատ Մանուկյանի գեղեցիկ օրորոցայինի այբական կատարումը:

_
«Ծիտիկի օրորը»
Խոսք` Հովհաննես Թումանյանի
Երաժշտություն` Ազատ Մանուկյանի

«Այբ» ավագ դպրոցի երգչախումբ
Խմբավար` Անահիտ Պապայան
Կոնցերտմայստեր` Կատարինե Հովհաննիսյան
Մասնակիցներ`
Վիկտորյա Մամյան
Ալվինա Սեդրակյան
Սոֆի Անդրիասյան
Լիլիթ Կակոյան
Անժելա Մաթևոսյան
Հեղինե Ավագյան
Էլեն Շահնազարյան
Անահիտ Սարգսյան
Աստղիկ Խաչատրյան
Կարինե Պապոյան
Սոնա Մելքոնյան
Ինա Խաչիկյան https://youtu.be/ekA7BEsmQos
Media is too big
VIEW IN TELEGRAM
📙«Այբ» դպրոցն անցկացրեց «Ժամանակակից միտումները կրթության ոլորտում» խորագրով աշխատարան Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքի «ДАР» գիմնազիայի ուսուցչական կազմի համար։ Աշխատարանը վարեց «Այբ» դպրոցի կենսաբանության ավագ ուսուցիչ, Արարատյան բակալավրիատի հավաստագրված վերապատրաստող Զարուհի Կարաբեկյանը։ Թեմաներն էին հուզական ինտելեկտի և հետազոտական ուսուցման կիրառումը դասարանում։

🔗 https://aybschool.am/am/page/dar_gimnazia
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ձմեռ գնա՛, գարո՜ւն արի 🌱

🔶Ռուսաց լեզվի շաբաթն ամփոփեցինք՝ Արևելյան սլավոնների Մասլենիցա տոնը նշելով։

📙Մեկ շաբաթ շարունակ հիմնական դպրոցի աշակերտները ուսումնասիրում էին ռուսերենը միջառարկայական տարբեր նախագծերի շրջանակում՝ https://aybschool.am/am/page/maslenitsa_23
🔶ԵՐԵՎԱՆ ամսագրի Ստեփանակերտին նվիրված նոր համարում հրապարակվել է «Այբ»-ի Ֆ8 լուսանկարչական ակումբի «Ուրվական թատրոն» ֆոտոնախագիծը:

📙Ստեփանակերտում կյանքի մի բաժանարար գիծ կա, որը քաշվել է ոչ թե պատերազմով, այլ Արցախի դրամատիկական թատրոնի շենքի փակմամբ։ Այդ ցավոտ սահմանագծին էր 2018-2019 ուստարում մոտեցել Ֆ8-ի թիմը և փորձել բացել Վ. Փափազյանի անվան թատրոնի անցյալի, ներկայի ու ապագայի դռները։

🧡Աշակերտները ուսումնասիրել էին Ստեփանակերտի «գեղեցկուհու» արխիվները, լուսանկարել ու զրուցել թատրոնի դերասանների, ադմինիստրատիվ անձնակազմի, երկրպագուների հետ։ Նախագիծը ամփոփվել էր Երևանում կայացած ցուցահանդեսով ու պանելային քննարկմամբ թատրոնի դերասանների ու աշակերտների մասնակցությամբ:
«Ուրվական թատրոն»-ի ու այբեցիների աշխատանքի մասին ԵՐԵՒԱՆ-ին պատմել է նախագծավար, լուսանկարիչ Արեգ Բալայանը:

ℹ️Ամսագիրը փնտրեք երևանյան սրճարաններում ու գրախանութներում: