ASUE work platform
1.48K subscribers
30 photos
71 links
📌Հարթակում կտեսնեք աշխատանքներ, որոնցից մեկը կարող է դառնալ հենց ձերը։

Հարցերի կամ առաջարկների դեպքում կարող եք գրել ՀՊՏՀ ՈՒԽ Կամավորական հանձնաժողովի նախագահը` @meryamirkhanian _ ին անձնական նամակով։
Download Telegram
📍«MIXMEDIA PRODUCTION»-ը փնտրում է Administrative Assistant.


Պարտականությունները՝

Փաստաթղթաշրջանառության կազմակերպում

Տեխնիկական աջակցության ապահովում

Տվյալների բազայի թարմացում

Այլ ադմինիստրատիվ աշխատանք



Պահանջվող հմտությունները՝

MS Office-ի գերազանց իմացություն

Համակարգչային հմտություններ

Գրավոր հայերենի գերազանց իմացություն

Պատասխանատվության մեծ զգացում

Ադմինիստրատիվ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն

Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

📌Ընկերությունը զբաղվում է աուդիգովազդների հեռարձակմամբ ՀՀ խոշոր առևտրի կենտրոններում և մոլերում։

📂Աշխատանքի բնույթ՝ գրասենյակային

🕗Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00


Կարող եք ուղարկել Ձեր CV-ն mariam@mix-media.am էլ. հասցեին:
6👍2🔥2
Տեղեկատվական հանդիպում T’IME ընկերության ներկայացուցիչների հետ՝ ՀՊՏՀ ուսանողների համար😍

Հանդիպման ընթացքում կներկայացվեն ընկերության թափուր հաստիքները,T’IME-ի աշխատանքային թիմուն ներգրավվելու հնարավորությունները։

Եթե դու հետաքրքրված ես աշխատանքի նոր հնարավորություններով ապա մենք սպասում ենք քեզ.

🗓️Վաղը՝28.11
🕧Ժամը 12։30-ին
📍ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում։
10🔥3🥰2
Նոր հնարավորություն գտնելու քո սրտի աշխատանքը😍

ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչությունը
փնտրում է սկսնակ մասնագետների։ ❗️

Նրանց, ում կհետաքրքրի և կցանկանան,կարող են լրացնել հետևյալ հարցաթերթիկը👇🏼

https://forms.gle/PB4ZvFqamKwbsoSk6 ❗️

🗓️Վերջնաժամկետը՝
դեկտեմբերի 10։❗️
4🔥2❤‍🔥1
Նոր հնարավորություն😍

«Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ում առկա է ԱՈՒԴԻՏՈՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ազատ հաստիք❗️

Անհրաժեշտ պարտականություններ՝

Մասնակցել աուդիտորական աշխատանքներին և աջակցել ավագ աուդիտորներին իրենց պարտականությունները կատարելիս
• Իրականացնել աուդիտորական աշխատանքներ ինչպես գրասենյահում ,այնպես էլ պատվիրատուի մոտ
• Արդրունավետ և ակտիվորեն օգտագործել աուդիտի տեխնոլոգիական հիմնական հնարավորությունները
• Հստակ և հակիրճ պատրաստել ներքին աշխատանքային փաստաթղթերը
• Ստանալ պատվիրատուի վերաբերյան անհրաժեշտ տեղեկություն և կատարել տվյալների համապատասխան վերլուծություն
• Պահպանել աուդիտի առաջադրանքների ժամկետները
• Իրականացնել աշխատանքի հետ կապված այլ առաջադրանքներ

Անհրաժեշտ հմտություններ՝

• Ֆինանսների, հաշվապահան հաշվառման և տնտեսագիտական համալսարանական կրթություն(ACCA/CAAA ուսանող լինելը կդիտվի որպես առավելություն)
• ՖՀՄԱ, ԱՄՍ, ՀՀ հարկային, հաշվապահական և աուդիտի հետ կապված կանոնակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• MS Office-ի, ՀԾ-ի և 1C հաշվապահական ծրագրերի իմացություն
• Ուժեղ վերլուծական հմտութրուններ
• Թիմում աշխատելու գերազանց ընդունակություն
• Սեղմ ժամկետներ պահպանելու և ճնշման տակ աշխատելու ունակություն։

Աշխատավարձը՝
մրցակցային❗️

Եթե հետաքրքրված եք և ունեք համապատասխան որակավորում,ապա կարող եք ուղարկել ձեր լուսանկարով ինքնակենսագրականը հետևյալ էլ. հասցեին👇🏼
Info@trustaudit.am , թեմա տողում նշելով պաշտոնի անվանումը՝ «Աուդիտորի օգնական»։
1🔥1
📍«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում շուկայի
ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետի
:


Պարտականություններ՝

Այցելել դեղատներ և հանդիպել գործընկերների հետ շուկայի իրավիճակի մասին տեղեկությունների հավաքագրման նպատակով
• Ուսումնասիրել իրացման շուկան ,իրականացնել ապրանքների գների, զեղչերի և մրցակիցների ակցիաների մոնիթորինգ
• Ամրապնդել հարաբերություններն առկա հաճախորդների հետ և գտնել նիր բիզնես հնարավորություններ
• Մշակել և ներկայացնել գնային քաղաքականության օպտիմալացման և գործընկերների հետ համագործակցության պայմանների բարելավմանն ուղղված առաջարկներ
• Կատարել վերլուծություններ՝ պոտենցիալ հնարավորություններն ու միտումները բացահայտելու նպատակով
• Պատրաստել անհրաժեշտ հաշվետվություններ ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա

Պահանջներ՝

Բարձրագույն կրթություն
• Ցանկալի է ունենալ աշխատանքային փորձ դեղագործության կամ վաճառքի ոլորտում
• MS Office փաթեթի իմացություն
• Վերլուծություններ իրականացնելու ունակություն
• Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն
• Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություն
• Գործուղումների պատրաստակամություն
• Վարորդական իրավունքի առկայություն

📌Եթե հետաքրքրված եք և ունեք համապատասխան որակավորումներ,կարող եք ուղարկել ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլ. հասցեին👇🏼
sirarpy.soghomonyan@alfapharm.am , թեմա դաշտում նշելով «Շուկայի ուսումնասիրության և մոնիթորինգի մասնագետ»։
8🔥1
Հարգելի՜ ՀՊՏՀ-ականներ,

Դեկտեմբերի 16-ին ՀՊՏՀ Change Lab-ը, «Արփի Սոլար» ՍՊԸ-ի հետ համատեղ, մեկնարկում է PowerUp դասընթացը, որն ստեղծվել է հենց բիզնես խնդիրներ լուծելու նպատակով: Դասընթացին ՀՊՏՀ ուսանողները կարող են մասնակցել և՛ անհատապես, և՛ թիմերով։ Մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ հաղթողները նաև կպարգևատրվեն մրցանակներով։
📅 Ծրագրի մեկնարկը՝ դեկտեմբերի 16-ին
Ժամը՝ 15:00-ին
📍 Վայրը՝ ՀՊՏՀ, Change Lab
Գրանցման համար անցեք հետևյալ հղմամբ 👉https://bit.ly/3Zue9ta
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ 👉https://asue.am/am/announcement/powerup-change-lab
12❤‍🔥2🔥1
Ստացիր հնարավորություն լինելու մասնակից նմանը չունեցող «Beauty Forum Christmas Exhibition»_ին և եղիր տեղեկացված ստանալով նոր ու օգտակար ինֆորմացիա գեղեցկությունդ էլ ավելի ընդգծելու համար✨️

📍Foodpark by downtown
🕑 14:00
🗓 16.12.2024

Մասնակցելու համար լրացրու հայտը❤️

Նշենք
նաև, նրանք, ովքեր կգրանցվեն նախապես կստանան ՍԵՐՏԻՖԻԿԱՏ✨️

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdG5V0BTup9qtBBp-yPuGPHfSC6htcLBcf4uD4t67v-HkXAog/viewform?usp=sharing
❤‍🔥63👍1🔥1
Աշխատանքի նոր հնարավորություն😍

Maurice Ward Հայաստանում առկա են թափուր հաստիքներ։ ❗️

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումերով՝👇🏼
• Օդային բեռնափոխադրումների օպերատոր՝ https://bit.ly/4fQg3v2,
• HMI UX/UI դիզայներ՝ https://bit.ly/3B3FuKo :
2🔥2
📌ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ

BIG CHRISTMAS MARKET🌲

📍Meridian expo centre
📅Դեկտեմբերի 18֊22
⏳️10:00-23:00 (ամբողջ օր)
Գործառույթը` վաճառք

Նրանք,ովքեր ցանկանում են կարող են արձագանքել թողնելով + նշանը մեկնաբանության բաժնում և մենք կկապվենք ձեզ հետ։❤️
3
Team Group-ը ունի հիանալի առաջարկ ՈՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ😍

Սպասարկող գործակալի ազատ հաստիք❗️

🕙Աշխ. ժամերը 10։00-22։00

📝2 հերթափոխ՝ 6 կամ 8 ժամային գրաֆիկով

💶Վարձատրությունը՝ ամսական աշխատավարձ և բոնուսներ

Ուղարկիր CV hrteam@etp.am էլ.հասցեին,նամակի ‘’Subject’’ տողում նշելով Աշխատանք ուսանողների համար
3❤‍🔥1
Նոր հնարավորություն գտնելու քո սրտի աշխատանքը😍

«Աղաբաբյանս»
հյուրանոցում առկա են թափուր հաստիքներ։ ❗️

Մանրամասներին
կարող եք ծանոթանալ
հետևյալ հղումերով՝👇🏼

B2C/B2B վաճառքի մասնագետ՝ https://bit.ly/41HN34o ,
Հյուրանոցի ադիմինիստրատոր՝ https://bit.ly/4iMUoWr ։

Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը mailto:aghababyanshotel.hr@gmail.com էլ.հասցեին՝ թեմա բաժնում նշելով հաստիքի անվանումը❗️❤️
5❤‍🔥1🐳1
«Ասեթս» ՓԲԸ-ն առաջարկում է թափուր հաստիքներ։ 😍

Մանրամասներին կարող եք
ծանոթանալ հետևյալ հղումերով՝👇🏼

Հաշվապահ՝ https://bit.ly/3VNZoR0 ,
Փորձնակ՝ https://bit.ly/3VPSSJo ։

Պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@assets.am էլ.հասցեին, թեմա բաժնում նշելով համապատասխան հաստիքի անվանումը❗️
2🔥2
Ջանէ-ն ունի առաջարկ ՈՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ😍

Վաճառողուհու ազատ հաստիք արծաթյա զարդերի վաճառքի տաղավարում Ռիո Մոլ առեւտրի կենտրոնում❗️

🕙Աշխ. ժամերը 10։00-22։00

📝2 հերթափոխ՝ 6 կամ 12 ժամային գրաֆիկով

💶Վարձատրությունը՝ ամսական աշխատավարձ և բոնուսներ

Մանրամասների համար կարող եք զանգահարել 098308531 հեռախոսահամարով:
5
Սիրելի ուսանողնե՜ր,ASUE work platform-ը ջերմորեն շնորհավորում է բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը,մաղթելով սեր և ամենայն բարիք։Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկալիքներով և սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ։ Թող գալիք տարին լինի խաղաղության և նոր հաղթանակների տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ❤️🎄
45❤‍🔥5🔥5
📢 Հիանալի հնարավորություն ուսանողների համար

2025 թվականի սեպտեմբերի 16-25-ը Երևանում անցկացվելու է Եվրոպայի համալսարանական շախմատի առաջնությունը, որը կազմակերպվում է Հայաստանի ուսանողական սպորտի համալսարանական ֆեդերացիայի նախաձեռնությամբ ՀՊՏՀ_ի հետ համատեղ։

Եթե ցանկանում ես զարգացնել թվային մարքեթինգի հմտություններդ, ձեռք բերել գործնական փորձ միջազգային մարզական միջոցառման շրջանակում և լինել մեծ թիմի մի մասը, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

Ի՞նչ պետք է անել
🔹 Պատրաստել և հրապարակել բովանդակություն առաջնության Instagram, Facebook էջերում և կայքում՝ ըստ սահմանված ուղեցույցների
🔹 Մշակել տեսողական ու տեքստային նյութեր՝ առաջնության բրենդային ոճին համապատասխան
🔹 Լուսաբանել առաջնության ընթացիկ իրադարձությունները
🔹 Ներգրավվել թիմային աշխատանքում և ակտիվորեն նպաստել առաջնության ճանաչելիությանը

💡 Սա հիանալի հնարավորություն է փորձ ձեռք բերելու, սովորելու և ներգրավվելու միջազգային սպորտային իրադարձության կազմակերպչական գործընթացում։

📩 Դիմելու համար կարող եք գրել՝ hovhgabrielyan@gmail.com հասցեին։

📌Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ` 094008458
🔥42
📢 Ֆրիլանս աշխատանքի հնարավորություն ուսանողների համար

Տուրիստական ընկերությունը փնտրում է SMM-ով հետաքրքրված ուսանողների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց թվային մարքեթինգի հմտությունները և գործնական փորձ ձեռք բերել։

🚀 Հիանալի հնարավորություն ֆրիլանս ձևաչափով աշխատելու և սովորելու իրական նախագծերի վրա։

Ի՞նչ պետք է անել
🔹 Պատրաստել և հրապարակել բովանդակություն ընկերության Instagram, Facebook էջերում
🔹 Կազմել և տեղադրել գովազդային արշավներ
🔹 Մշակել գրավիչ տեքստային ու տեսողական նյութեր

💡 Փորձը պարտադիր չէ, կարևորը՝ հետաքրքրվածություն և սովորելու ցանկություն։

📩 Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն՝ akka2991@gmail.com հասցեին կամ զանգահարել 055 888 781 հեռախոսահամարին։
15🔥1
Sungo Արևային Համակարգեր՝ Վաճառքի Մենեջերների Հաստիքներ

Միացիր Sungo-ի թիմին և դարձիր արևային ապագայի մի մասը! Մենք փնտրում ենք երիտասարդ, ակտիվ և նպատակասլաց վաճառքի մենեջերներ, ովքեր ցանկանում են իրենց կարիերան կառուցել դինամիկ և աճող ոլորտում։

Մեր պահանջները․
- 3-4 կուրսի ուսանող,
- Հաղորդակցման հմտություններ և հաճախորդներին սպասարկելու ունակություն,
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և նպատակասլացություն,
- Մասնագիտական փորձը կդիտվի առավելություն,
- Վաճառքներըիրականացվում են զանգերի ֆորմատով

Ի՞նչ ենք առաջարկում.
- Ֆիքսված աշխատավարձ + տոկոս ամեն վաճառքից,
- Աշխատանք ճկուն գրաֆիկով, որը կհամապատասխանի ուսանողի գրաֆիկին,
- Կարիերայի աճ և մասնագիտական զարգացում,
- Ջերմ և մոտիվացնող աշխատանքային միջավայր։

Ինչպե՞ս դիմել.
Ուղարկիր քո CV-ն և ուղեկցող համառոտ նամակ՝ ինչու ընտրենք հենց քեզ։ Կարող ես ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ infosungoo@gmail.com, իսկ րացուցիչ հարցերի դեպքում կարող ես զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 096361639։
4🔥2👍1
📢«Վիրտուոզ» խորհրդատվական ընկերությունը փնտրում է կրտսեր հաշվապահ։❗️

Աշխատանքային փորձը պարտադիր չէ❗️

Պահանջվող որակավորումներ՝
.
Աութսորսինգի և խորհրդատվության ոլորտում մասնագիտորեն զարգանալու ցանկություն
. Անգլերեն և/կամ ռուսերեն լեզուների բազային գիտելիքներ
. Համակարգչային նվազագույն գիտելիքներ
.Ոլորտային աշխատանքային փորձը և/կամ կրթությունը կդիտարկվի որպես առավելություն

Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hamlet@virtuous.am էլ.հասցեին,վերնագրի հատվածում նշելով հաստիքի անվանումը։

Վերջնաժամկետ՝ 28.02.2025
7👍2🔥2
📢Գլխավոր մասնագետի թափուր հաստիք՝ ՀՊՏՀ մասնագիտական զարգացման և
նորարարությունների բաժնում։❗️

Բաժինը փնտրում է հաղորդակցման և մարքեթինգային հմտություններ ունեցող գլխավոր մասնագետի❗️

Պահանջվող որակավորումները.
.
Բարձրագույն կրթություն
. Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ մարքեթինգի,հաղորդակցության կամ հասարակայնության հետ կապերի ոլորտում
. Սոցիալական մեդիա մարքեթինգի գործիքների իմացություն
. Էլ.փոստի մարքեթինգային հարթակների իմացություն
. Բովանդակություն ստեղծելու իմացություն
. MC Office (Word ,Excel,PowerPoint) գերազանց իմացություն
.Անգլերեն լեզվի գերազանց իմացություն,ռուսերեն լեզվի լավ իմացություն
.Թիմում աշխատելու հմտություններ,ստեղծագործական մտածողություն և նախաձեռնողականություն

Պարտականությունները.
.
Մասնակցել համալսարանի կրթական ծրագրերի և վերապատրաստումների մարքեթինգային արշավների կազմակերպմանը
. Վարել և զարգացնել բաժնի սոցիալական մեդիա էջերը(Facebook,Instagram,Linkedln և այլ հարթակներ)
. Ստեղծել և տարածել բովանդակություն նպաստելով համալսարանի կրթական ծրագրերի հանրայնացմանը
.Մշակել և իրականացնել թիրախավորված գովազդային արշավներ սոցիալական մեդիա հարթակներում
. Մշակել հաղորդակցման ռազմավարություններ՝ ներգրավվելու համալսարանի նոր ուսանողներ և մասնակիցներ կարճաժամկետ ծրագրերի համար
.Աջակցել մասնագիտական կողմնորոշման միջոցառումների և դիմորդների ներգրավմանն ուղղված հաղորդակցման արշավներին
.Աջակցել համալսարանի աշխատակիցների վերապատրաստումների կազմակերպմանը
.Համագործակցել բուհի այլ ստորաբաժանումների հետ՝ միասնական հաղորդակցման ռազմավարություն մշակելու համար

📍Աշխատանքի վայրը՝ ՀՊՏՀ, Երևան
🗓️Դիմելու վերջնաժամկետ՝ 01.03.2025
📋Դիմելու կարգը՝ Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը(C) trainings.asue@gmail.com էլ.հասցեին՝ վերնագրում նշելով «Գլխավոր մասնագետ - Մասնագիտական զարգացման և նորարարությունների բաժին»
8👍2
📢ՀՀ Վիճակագրական կոմիտեն փնտրում է անգլերենի գերազանց իմացությամբ մասնագետի՝  տնտեսագիտության որակավորմամբ կամ մագիստրատուրայում սովորող։ ❗️

📋Դիմելու վերջնաժամկետը՝ 25․02․2025թ․ 👇🏼

https://forms.gle/4MgYMLAZRBSVYXtY7
4👍1