Գագիկ Ջհանգիրյանը, իր «լեզվով» ասած, կուտը կերավ:
Համ հրաժարական տվեց, համ էլ, ըստ իմ ուեցած բավականին հավաստի տեղեկությունների, հայտնի ձայնագրության փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է:

Հայ-թուրքական սահմանը երրորդ պետությունների քաղաքացիների համար բացվեց:
Այլևս փաստ է, որ իջեցված է Ցեղասպանությունը ճանաչելու մեր պահանջատիրության նշաձողը: Ավելին՝ ընդհանրապես այդ հարցը հանված է մեր արտաքին քաղաքականության օրակարգից:
Ի դեպ, միջազգային հանրության կողմից մեզ ուղղված այդպիսի պահանջի մասին ոչինչ չի ասվել:

Տեղապտույտը հենց ձեր «խաղաղության» օրակարգն է
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում խոսելով հայ-ադրբեջանա-թուրքական հարաբերություններից նշել է, թե մենք հիմա ապրում ենք կարծրատիպով, որ հնարավոր չէ խաղաղ ապրել թուրքերի և ադրբեջանցիների հետ: Նա խորհուրդ է տվել կոտրել այդ կարծրատիպը: Միաժամանակ ոչ արդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, մասնավորապես պատճառաբանելով, թե ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները պարզապես չեն կարողանում կամ չեն ուզում շփվել ռուս համանախագահի հետ:
«Կարծրատիպը» կոտրելու անհրաժեշտությունը Թորոսյանը պայմանավորել է տեղապտույտից դուրս գալու անհրաժեշտությամբ: Մինչդեռ, պատմությունը ցույց է տվել, որ տեղապտույտը հենց այս անհեռատես օրակարգն է, որ մշտապես ունեցել ենք ու անհաջողության ենք մատնվել: Հայտնի է բոլոր ժամանակներում լսված՝ «էս թուրքերն էն հին թուրքերը չեն: Սրանք լրիվ նոր ու քաղաքակիրթ թուրքեր են»: Այս պատմական փաստի մասին մի հրաշալի ներկայացում ունի նաև Վարդան Պետրոսյանը: Նա շատ պատկերավոր ներկայացնում է, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել, երբ մեր պատմության ընթացքում բոլոր ժամանակների ՔՊ-ականները այսպես են փորձել կառուցել մեր հարաբերությունները թուրքերի հետ:
Ես մշտապես պնդել եմ, որ խաղաղությունն իսկապես անհրաժեշտություն է, սակայն այն չի կարող գոյություն ունենալ, երբ քեզ պարտադրում են, իսկ դու՝ մուրում: Արսեն Թորոսյանի իշխանությունն ապացուցել է, որ այդ խաղաղություն կոչվածն իրենք, մեր անունից, մուրում են: Իսկ համաշխարհային պատմության բոլոր վկայությունները հաստատապես փաստում են, որ չի կարող գոյություն ունենալ պարտադրանքի լեզվով խաղաղություն: Դրանք հակադրություններ են, բնությանն ու քաղաքակրթությանը դեմ սպասելիքներ:
Եվ ուրեմն, քանի դեռ չունենք ազգային իշխանություն, որը կկարողանա իրապես ապահովել արժանապատիվ և մեզ համար երաշխավորված անվտանգ խաղաղություն՝ այս պատմական տեղապտույտից մենո այդպես էլ դուրս չենք գա:

Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Հայաստանում լայն թափով ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, հիմնականում մայրուղիներին ու շատ երթևեկելի գոտիներում։ Լավ է, ինչ խոսք։ Որակյալ ճանապարհը կարևոր է ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական նպատակներով։
Մյուս կողմից, երբ ուսումնասիրում ես, թե որտեղից են գոյանում այդքան լայնածավալ աշխատանքների գումարները, հասկանում ես, որ ամեն ինչ չէ տվյալ դեպքում շատ լավ։
Հայաստանը 2022-ին արդեն ավելի քան 300 մլն դոլար արտաքին պարտք է ավելացրել' դրա մեծագույն մասը օգտագործելով հենց նման ծախսերի վրա։ Ստացվում է, ՀՀ իշխանությունը ոչ թե արդյունավետ կառավարման շնորհիվ կարողանում է միջոցներ տնտեսել ու դրանք ուղղել ասֆալտապատմանը, այլ պարտք է վերցնում ու գործ անում' հանրության աչք խաբելու համար։
Եթե ավելի քան 9 մլրդ $ արտաքին պարտքը բաժանենք ՀՀ քաղաքացիների վրա, ապա կստացվի, որ այս պահին յուրաքանչյուրն արդեն ունի գրեթե 4000$ պարտքի բաժին։ Եվ որքան շատ մարդ է արտագաղթում Հայաստանից, այնքան ավելանում է այստեղ մնացողների պարտքի բաժինը։
Այդ թիվը ավելանում է մեծ արագությամբ, ու Աստված գիտի, թե իշխանության ավարտին Նիկոլ Փաշինյանը ինչ է մեզ թողնելու։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Անի Սամսոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հովիկ Աղազարյանը համոզված են, որ սկզբունքային լինելը քաղաքական գործչին բնորոշ չէ:
Ցավոք Հայաստանում տարիներ շարունակ հենց այսպիսի քաղաքական գործիչները քաղաքական գործչի մասին ձևավորել են անսկզբունքային, անարժեք խոսք ունեցող և հանուն սեփական շահի հարմարվող ու պաշտոն ստացող տեսակ:
«Քաղաքական գործչի» այդ տեսակը եղել ու շարունակում է ինձ համար մնալ անընդունելի և ես համոզված պնդում եմ, որ քաղաքական գործունեությանս ընթացքում չեմ դառնալու այդպիսին: Հպարտությամբ եմ անդամակցում «Հայրենիք» կուսակցությանը, քանի որ մեր թիմում չկան ու չեն լինելու անիաղազարյաններ:

Շնորհավորանքի փոխարեն
Երբ Սահմանադրության օրը շնորհավորանքներ են հղում գործող իշխանության ղեկավարները՝ ես ունենում եմ զգացողություն, որ դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է իր զոհի արյունը:
Սահմանադրության նկատմամբ այն վայրագ հարձակումները, որ կատարեց այս իշխանությունը՝ նման էին 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական հարձակումներին:
Կներեք, չի ստացվում շնորհավորել...

Պատգամավորների բոլոր պարգևավճարներն անօրինական են և պետք է վերադարձվեն բյուջե
Այս մասիմ շատ եմ խոսել: Վերջին օրերին մամուլում նկատեցի, որ կրկին ՔՊ պատգամավորները պարգևավճարներ են ստացել: Լրատվականը տարակուսանք էր հայտնել, թե ինչու է ԱԺ նախագահի կարգադրության մեջ գրված պատգամավորներին, բայց աշխատակազմը պարգևատրել է միայն ՔՊ պատգամավորներին:
Պատճառն այն է, որ ԱԺ նախագահի կարգադրություն ունի նաև հավելված, որտեղ թվարկված են պարգևատրվող պատգամավորների անունները, որը, սակայն ԱԺ ղեկավարությունն ապօրինաբար չի հրապարակում:
Օրենսդրության համաձայն այդ կարգադրությունն ուժի մեջ է մտնում միայն դրա ամբողջական հրապարակումից հետո և որից հետո է միայն թույլատրվում կատարել պարգևավճարների փոխանցումը: Այս իշխանության ամբողջ ժամանակահատվածում այդ հավելվածները չեն հրապարակվել, ուստի՝ պարգևատրման կարգադրություններն ուժի մեջ չեն մտել, հետևաբար՝ չէր կարող կատարվել պարգևավճարների փոխանցում:
Այս իշխանության հեռացումից հետո (երբ էլ դա լինի) նոր իշխանությունը պարտավոր կլինի նաև ընթացք տալ այս ապօրինությանն ու ամբողջությամբ վերականգնել պետության բյուջեից յուրացված մասը:

Խոշոր տրամաչափով Երևանից ընդամենը 100 կիլոմետր
Խորհրդարանական վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընկերներիս հետ այցելեցինք Տավուշի մարզի Ազատամուտ համայնք: Այդ համայնքն ըստ այդ ժամանակ ստացված տեղեկությունների իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին:
Մեր գալու մասին նախապես հասցրել էր իմանալ Ազատամուտի նորանշանակ համայնքապետը և հասցրել էր մի լավ նախապատրաստվել մեր այցին: Մասնավորապես մեր առաջին կանգառի վայրում հավաքել էր շուրջ 10 քաղաքացու որոնք պետք է մեզ ասեին, որ ամբողջ համայնքը Նիկոլի հետ է: Ազնիվ լինելու համար պետք է խոստովանեմ, որ համայնքապետին, որին ես գյուղապետ ասեցի ու ինքը խիստ վիրավորվեց դրանից, հաջողվեց մեր տրամադրությունը փչացնել: Բայց, այնուամենայնիվ, մենք հասցրեցինք բնակիչների հետ շփվելը:
Այդ ընթացքում մոտ 70 տարեկան մի մարդ մոտեցավ ինձ ու ասեց. տղա ջան, հլը ասա տեսնեմ էս մեր գյուղն էլ են տալո՞ւ: Մի պահ քարացա: Չգիտեի ինչպես տանտիրոջն ասեմ, որ իր տունը ամենայն հավանականությամբ իշխանությունը թշնամուն է նվիրելու: Մեջս ուժ գտա և ասեցի՝ «Հայրիկ ջան, ըստ բավականին լուրջ տեղեկությունների մտավախություն ունենք, որ այո, եթե թողնենք ձեր համայնքն էլ կհանձնեն թշնամում»: Այդ մարդը շատ թեթև ասեց՝ «է՜ տղա ջան, դե ասա դուք ստեղ ընտրվելու շանս հեչ չունեք»:
Զարմացած հարցրեցի, թե ինչո՞ւ:
«Որովհետև, տղա ջան, էս մեր թազա ջահել գյուղապետը սաղ գյուղին համոզել ա, որ հենց Նիկոլը մեր գյուղը հանձնի՝ սաղիս ամենաքիչը Իջևանում տուն են տալու»- ասած հայրիկը, քթի տակ հայհոյեց, կախեց գլուխն ու հեռացավ:
Ընտրությունների արդյունքներով գրեթե բոլոր սահմանամերձ համայնքներում Նիկոլ Փաշինյանը ստացավ 60 տոկոսից ավելի քվե:
Հ.Գ. Այսօր ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Հ.Գ.2. Վայոց Ձորի մարզ, գյուղ Ելփին
21.06.2021թ.
ՔՊ - 383
Հայաստան դաշինք - 57
Պատիվ ունեմ դաշինք - 10

Սիրելի երիտասարդներ,
«Հայրենիք» կուսակցությունը և կուսակցության երիտասարդական կառույցը 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմակերպում են «Անվտանգության ամառային ակադեմիա» ոչ-ֆորմալ կրթական ծրագիրը։
Դասընթացների ընթացքում ոլորտի լավագույն մասնագետների հետ կքննարկվեն Արցախյան հիմանահարցի, ՀՀ անվտանգության, տարածաշրջանային զարգացումների, իրավական, տեղեկատվական, հոգևոր անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Դասընթացի ավարտին ակադեմիայի շրջանավարտների հետ միասին կունենանք հայրենաճանաչողական այց Արցախի Հանրապետություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել Արցախի քաղաքական և հոգևոր իշխանությունների, Արցախցի երիտասարդների հետ, ինչպես նաև այցելել Արցախի տեսարժան և այլ սրբավայրեր։
Դասընթացներին կարող են մասնակցել 16-ից 30 տարեկան երիտասարդները՝ լրացնելով մասնակցության հայտը՝
https://forms.gle/SabzqKQGsxrQkcF97
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս/թ հուլիսի 29-նն է։ Դասընթացներն անվճար են, տևողությունը՝ 1 ամիս։ Սիրով սպասում ենք ձեզ։
Հեռ.+37433808308
Էլ հասցե. info@hayrenik.am

Google Docs
Անվտանգային Ամառային Ակադեմիա
Հայաստանում իշխանությունը համաձայնություն է տալիս հերթական նախաձեռնությանը:
Հերթական անգամ նախաձեռնության ոլորտի հետ առնչություն ունեցող պատաախանատուները հայտարարում են, որ չի կարելի, բայց իշխանությունն ու հեղինակը արհամարհում են:
Կրոնի առնչության մասով Առաքելական եկեղեցին է պնդում, որ մեր կրոնին կվնասի, տուրիզմի առնչությամբ՝ տուրիզմի ասոցիացիան է նախազգուշացնում, որ վնասելու է տուրիզմին:
Հենց այսպես էլ մեր գլխին պատերազմ եկավ ու կորցրեցինք անչափելին: Այն ժամանակ էլ բոլոր պատասխանատուները կամ ոլորտից քիչ թե շատ հասկացողները նախազգուշացնում էին, որ չի կարելի այդպես, որ այդ քայլով պատերազմի վտանգ ես ստեղծում:

Նիկոլ Փաշինյանի հերթական նախկինացումը
Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությանը մեղադրում էր, որ Հրայր Թովմասյանին ընտրել է ՍԴ դատավոր այն հանգամանքներում, որ վերջինս եղել է ՀՀԿ կուսակցության անդամ և ԱԺ պատգամավոր: Նա ամենատարբեր ամբիոններից, այդ թվում պաշտոնական այցով Գերմանիայում գտնվելիս, այդ հանգամանքը ներկայացնում էր ծանր հանցանք: Նույնիսկ այդ առիթով իր զինակից Արման Բաբաջանյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, քրեական գործեր հարուցվեցին: Դրանցից մեկով էլ ես կալանավորվեցի: Մի խոսքով այդ պատմությունը բոլորին է հայտնի:
Իսկ ի՞նչ կատարվեց օրեր առաջ.
Նիկոլն իր կուսակցության անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին լրիվությամբ նույն հանգամանքներում նշանակեց վճռաբեկ դատարանի դատավոր: Ես այն ժամանակ պնդել եմ, որ Հրայր Թովմասյանի նշանակմամբ օրենքի որևէ խախտում տեղի չի ունեցել և հիմա էլ պնդում եմ, որ Արթուր Դավթյանին նշանակմամբ օրենքը չի խախտվել:
Սակայն, միևնույն ժամանակ, պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բարոյականության կանոնների խախտում, այլ կերպ` Արթուր Դավթյանին նշանակելով վճռաբեկ դատարանի դատավոր` Նիկոլ Փաշինյանը կատարել է անբարոյականություն:
Հուսամ Արման Բաբաջանյանը մի հաղորդում էլ այս դեպքի առթիվ կներկայացնի: Չէ, իհարկե չի ներկայացնի, Նիկոլը նրան այդպիսի հանձնարարություն չի տվել:

Արմեն Գրիգորյանի մահվան տեսարանը դեռ երկար ենք հիշելու: Այն դարձավ պատմություն, որը #նիկոլ_մահաբերի իշխանության ժամանակաշրջանում դատարանների նկարագրության վառ սիմվոլն է լինելու:
Անկեղծ զարմանում եմ այն գործընկերներիցս, որոնք զարմանում կամ դժգոհում են եվրոպական կառույցների կամ եվրոպական դիվանագիտական ներկայացուցիչների հայտարարություններից կամ լռությունից:
2019-ի սկզբներին, երբ գործող իշխանությունը լայն թափով սկսեց քանդել դատական իշանության անկախության երաշխիքները և այդ ընթացքում վահեգրիգորյանանմաններով սկսեց պղծել սահմանադրական դատարանը ես հանրային տարբեր հարթակներից մտահոգություն և զգուշացում էի հնչեցնում, որ այդ նույն եվրոպական կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցիչները ծանր գնահատականներով կսկսեն պատժել մեր պետությանը:
Կարճ շամանակ անց վերջապես հասկացա, որ նրանք սկսել են աչք փակել ամենաաննախադեպ ժողովրդավարաքանդ գործողությունների վրա: Իսկ պատերազմի ընթացքում այդ նույն եվրոպական համայնքի լռությունը եկավ լրացուցիչ անգամ ինձ ցուցադրելու, որ այս իշխանության և եվրոպական համայնքի միջև առկա է շահադիտական փոխհամաձայնություն:
Ես արդեն շուրջ երկու տարի է հանրային ու քաղաքական գործունեությանս ընթացքում չեմ հիշատակել եվրոպական, ինձ համար երբեմնի հեղինակավոր, կառույցներն ու այդ համայնքն ընդհանրապես:
Վերջապես հասկացեք, հայերը միայնակ են մնացել իրենց խնդիրների առաջ: Հասկացեք վերջապես, որ այս վիճակը անընդունելի է միայն հայերիս համար:
Այս իշխանությունը, ցավոք, բացի հայերիցս ընդունելի և շահեկան է ամբողջ աշխարհի համար:

Ազատագրում շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:
Որոշ հանգամանքներ պարզելուց հետո առավել մանրամասն կխոսեմ այդ ամենի մասին:

«Վաղարշապատ» հիվանդանոցում եմ: Տեղում տեղեկացա, որ Միկա Բադալյանին տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց:
Միքայել Բադալյանի հետազոտությունը «Հանրապետական» հիվանդանոցում ավարտվեց: Ախտորոշումը հրապարակել չեմ կարող, քանի որ օրենսդրությամբ չի թույլատրվում:
Իշխանությանը կոչ եմ անում քաղբանտարկյալ Միկա Բադալյանին անհապաղ ազատ արձակել: Արձանագրված առողջական վիճակը վտանգավոր է: Համոզված եմ, որ առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ և նա ունի հատուկ խնամքի կարիք:

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Միկային տեղափոխեցին հիվանդասենյակ